23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հավաքը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցին ընդառաջ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» և «Ժառանգություն» կուսակցությունների երիտթևերը բողոքի ակցիա են նախաձեռնել:
Մասնակիցների ձեռքին կան «Ո՛չ նախապայմաններին», «Դատապարտու՛մ, Ճանաչու՛մ, հատուցու՛մ» կարգախոսներով պաստառներ:
Ուղիղ միացումը՝ civilnet.am-ի
ՀՀ նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու. այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն վաղը ժամանելու է Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վերջին օրերին մի շարք ընկերություններ (ՄՏՍ, Քաջարանի ՊՄԿ, Արարատբանկ) հայտարարեցին, որ իրենց աշխատակիցների համար իրենց իսկ միջոցների հաշվին կկատարեն պարտադիր կոտակայինի վճարումները։ Սա իշխանության ձեռագիրն է. օգտագործելով մի շարք իբր թե հեղինակավոր գործարարների իմիջն ու այսպես կոչված նախաձեռնությունը թուլացնել ճնշումները այն հիմար կուտակային համակարգի վրա, որը պատրաստվում են ներդնել հունվարի մեկից։ Իրականում նշված ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման միջոցով պարտադիր կուտակային վճարումները կատարելը բացահայտ բլեֆ է և սուտ։ Այս աշխատակիցները կրկնակի անգամ են վճարում։
Ինքս 8 տարի եղել եմ կոնյակի գործարանի փոխնախագահ, տնօրեն (այդ թվում հենց աշխատավարձի քաղաքականության գծով)։ Անկապ ու անհեթեթ է աշխատավարձը բարձրացնել հենց պարտադիրի վճարումները փոխհատուցելու նպատակով։ Ամեն մի նորմալ ընկերություն տարեվերջին աշխատավարձ է բարձրացնում։ Կոնյակի գործարանը 1998-2006թթ ամեն տարի 10-15%-ով աշխատավարձ է բարձրացրել. այդ բարձրացման մի մասը փոխհատուցում էր գնաճը, մյուս մասն ավելացնում էր իրական աշխատավարձը։ Այս տարի գնաճը շուրջ 6 տոկոս է։ Հիմա, օրինակ, ՄՏՍ-Վիվասելը, Քաջարանի ՊՄԿ-ն և այլք պիտի ապացուցեն. արդյո՞ք 5 տոկոսով աշխատավարձը բարձրացնելը գների փոխհատուցումը չէ։ Կամ էլ ամեն տարեվերջին նախատեսված աշխատավարձի պարտադիր բարձրացումը արդյո՞ք չի ներկայացվում իբրև կուտակային փոխհատուցում։
Եթե սրանք նորմալ ընկերություններ են, ապա հաստատված բյուջե պետք է ունենան։ Եվ ուրեմն պետք է հստակ հայտարարեն, որ 5 %-ի բարձրացումն արվել է բյուջեում նշված թվերից դուրս։ Թե չէ ստացվում է, որ փոխհատուցում եք գնաճը, բայց անվանում կուտակայինի փոխհատուցում։ Սա բարոյական չէ. քողարկված ձևով այդ ընկերությունների ղեկավարները քաղաքականապես օգնում են կառավարությանը։ Ի վերջո, անկասկած, կառավարությունն այդ նույն ժողովրդի հաշվին նշված ընկերություններին իր «շնորհակալությունը» կհայտնի»։
Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը երեկ Աժ նիստի ժամանակ խիստ տոնով (նրա խոսափողն անջատված է եղել) ՀՀԿ-ականներին սպառնացել է, թե՝ «հեսա ձեր բյուջեին «դեմ» եմ քվեարկելու»։
Երեկ, երբ «Հժ» թղթակիցը խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել է, թե ինչու էր զայրացել գեներալը, նա պատասխանել է, թե միայն գեներալը չէր վրդովված, շատ պատգամավորներ էին վրդովված, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել։ Հարցին՝ ինչ պատիժ է հասնելու գեներալին, եթե «դեմ» քվեարկի բյուջեին, Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն չի պատժում, ՀՀԿ-ն իր դրսևորումներն ունի»։ Ըստ Գալուստ Սահակյանի, գեներալի ծառայությունները հայրենիքին այնքան մեծ են, որ իրավունք ունի անել ինչ ուզում է:
Դեկտեմբերի 20-ը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրն է։ Այս անգամ այն, ըստ ամենայնի, կտոնվի առանց Գորիկ Հակոբյանի։
Նա Հայաստանում չէ։ Տևական ժամանակ է, ինչ բուժվում է Գերմանիայում։ Բժիշկները թույլ չեն տալիս նրան նստել ինքնաթիռ՝ վտանգավոր է կյանքի համար։ Երբ կվերադառնա Գորիկ Գուրգենիչը, հայտնի չէ, սակայն վերադարձի դեպքում էլ ծանրաբեռնվածությունը նրան հակացուցված է, ուստի համակարգում շունչները պահած սպասում են՝ երկրի ղեկավարությունն այդ օրը շնորհակալություն կհայտնի, կպարգևատրի այդ ասպարեզում երկար աշխատած Գ. Հակոբյանին, որից հետո էլ գուցե հայտարարվի նոր նշանակման մասին, թե կսպասեն, մինչև վերջինս վերադառնա՝ նոր։
Բանն այն է, որ համակարգն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է ոչ միայն առանց ղեկավարի, այլև առանց ժամանակավոր պաշտոնակատարի։ Ոչ ԱԱԾ պետի առաջին տեղակալին, ոչ էլ 4 տեղակալներից որևէ մեկին ԺՊ չեն նշանակել։ ԺՊ չնշանակելու հանգամանքը ենթադրել է տալիս, որ գործող տեղակալներից որևէ մեկը չի զբաղեցնելու ԱԱԾ ղեկավարի պոստը, քանզի, որպես կանոն, ԺՊ են նշանակում նրան, ով հետո պետք է դառնա պետ։ Ի դեպ, նոր պետի անունների շարքում կրկին հնչում է Քեթրինի Միհրանի՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի անունը, սակայն ոմանք չեն բացառում նաև նախկին գլխավոր վարչության պետ՝ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը:
Օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը: Նշվել է, որ վերոհիշյալ մեթոդաբանությամբ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներառում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումը՝ ըստ ռիսկայնության և դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը:
Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, ներկայացվել են նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումները, որոնք առաջարկվում է կատարել՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառի առանձնահատկությունները սահմանող մի շարք դրույթներ: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի շրջանակում հնչել են առաջարկություններ և կարծիքներ արծարծված հարցերի վերաբերյալ: Խորհուրդը հավանություն է տվել ներկայացված փաստաթղթերին՝ հաշվի առնելով արված դիտողությունները: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում հնչեցված առաջարկությունները ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն:
Նիստում հավանության են արժանացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության թվով 4 և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության թվով 12 ստուգաթերթերը:
ՀՀ արտգործնախարարաթյան մեր աղբյուրը պնդում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեդ Դավութօղլուին։ Ակնհայտ է. որ «Զրո խնդիր՝ հարևանների հետ» կարգախոսով սկսած և ներկա դրությամբ «լուրջ խնդիրներ՝ բոլոր հարևանների հետ» իրողության հասած Էրդողանի կառավարությունը միջազգային հարթակներում դիմագիծը փրկելու մեծ խնդիր ունի և, ըստ էության, դեմ չի եղել Հայաստանի կողմից առաջադրված ճանապարհային քարտեզը գաղտնիության պայմաններում լրջորեն քննության առնելու։ Նույն աղբյուրը պնդում է, որ ճանապարհային քարտեզը երեք կոնկրետ հանգրվանի մասին է։
1.Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև։
2.Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։
3.Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման և հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում։
Ենթադրվում է, որ Դավութօղլուի երևանյան այցի շրջանակներում նա հնարավորություն կունենա Էդվարդ Նալբանդյանին տեղեկացնել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջ քաշված ճանապարհային քարտեգի վերաբերյալ:
Առավոտ
10-15 օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանով կհրավիրվի հանրային տրանսպորտի ուղեվարձի չափը քննարկող հանձնաժողովի հերթական ու վերջին նիստը, որի ընթացքում կհայտարարվի, թե որքան կարող է կազմել ուղեվարձը:
Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նա նաև տեղեկացրել Է, որ արտասահմանցի մասնագետները աշխատում են՝ տրանսպորտի ուղևորահոսքը պարզելու ուղղությամբ, որն Էլ կարևոր բաղադրիչ Է՝ տրանսպորտի ուղեվարձի սակագինը որոշելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան’ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Արտահերթ նստաշրջանի օրակարգը`
1.«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում),(քվեարկություն)
2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում),(քվեարկություն)
3.ա) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
բ) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ(երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
գ) «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ(երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
դ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ե) «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
զ) «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
է) «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ը) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
թ) «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժ) «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժա) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժբ) «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժգ) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժդ) «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժե) «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժզ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժէ) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժը) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ժթ) «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
ի) «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
իա) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
իբ)«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
իգ)«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
իդ) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
իե) «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
իզ) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
իէ) «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ(երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
իը) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
իթ) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
լ) «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
լա) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
լբ) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
լգ) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
լդ) «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
լե) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում), (քվեարկություն), (երրորդ ընթերցում)
4.ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)
բ) «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)
գ)«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)
դ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ
5.«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)
6.«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում)
7.ա) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
բ)«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
գ)«Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
դ)«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
ե) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
զ) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
է) «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
ը) «Հատուկ քննչական ծառայության մասի» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ (քվեարկություն), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
8.ա)« Պետական նպաստների մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
բ)«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
գ) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), (երրորդ ընթերցում)
9.ա) «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)
բ) «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)
10.«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)
11.«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)
12.ա)«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)
բ) «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)
13.«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)
14.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում)
15.«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում)
16.«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում)
17.ա)«Զբաղվածության մասին» օրինագիծ (երրորդ ընթերցում)
բ)«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (երրորդ ընթերցում)
18.«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ (երկրորդ ընթերցում)
19.«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծ (քննարկման շարունակություն)
20. Միջազգային պայմանագրերի վավերացում.
ա) 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասի» համաձայնագիր
ՀՀ կարգապահական կանոնադրությունում հստակ՝ սևը սպիտակի վրա գրված է, որ զինծառայողներին արգելվում է իրենց պարտականությունների կատարման ժամանակ զինվորական համազգեստ հագած վիճակում ձեռքերը գրպաններում պահել: Նույն օրենքում նշված է նաև, որ զինվորական գլխարկ չկրելը համարվում է հագուստի կրման կանոնների խախտում: Այդ նույն կանոնադրությունում նշված է նաև, որ զինծառայողները պարտավոր են հարգալից վերաբերմունք ցույց տալ ծառայակիցներին՝ անկախ նրանց պաշտոնից ու կոչումից, ինչպես նաև հասարակության մյուս անդամներին:
Մի քանի օր առաջ հասարակական դժգոհությունն արտահայտող ցուցարարների հետ շփման ժամանակ ներկա էր նաև ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը՝ շրջապատված իր երկու հաստաբազուկ ու հաստավիզ թիկնապահներով:
Ոստիկանության կոռեկտ և օրինական գործողությունների կողքին շատ վատ էր երևում գեներալի ինքնավստահ ու գռեհիկ պահվածքը, երբ նա լրագրողների հարցերին պատասխանում էր քամահրական ու վախեցնող տոնով: Ինչպե՞ս կարող էր նման բարձրաստիճան ոստիկանը, գեներալը, հասարակության ու սեփական ծառայողների առջև կանգնել առանց գլխարկի, ձեռքերը գրպանում: Ինչպիսի՞ օրինակ է նա ծառայում իր ենթականերին:
Համենայն դեպս, ոչ մի զինվորական իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել զինվորական համազգեստի և իր գրաված պաշտոնի նկատմամբ:
Դա, ի ցույց Հայաստանի ազգաբնակչության, կատարեց գեներալ-մայոր Երանոսյանը: Չենք կարող ասել, նա ամաչում է իր կատարածից, թե ՝ ոչ, սակայն մինչ այսօր նա հանդես չի եկել ներողությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանական համազգեստն արհամարհելու և խայտառակելու համար:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ բարձրագոչ ու իրավացի նշեց, որ յուրաքանչյուր ոստիկան պետք է համապատասխանի իր կրած համազգեստի ոգուն ու բովանդակությանը: Երևի նա ի նկատի չուներ գեներալ Երանոսյանին:
Արա Հարությունյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.