23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գեներալ Մանվելի հետ «ա լա ֆղանս» ողջագուրված Սամվել Ալեքսանյանին հարցրինք` հիմա ի՞նչ, «կրակադիլ» չե՞ք դնելու ձեր սեղանին, հնարավորություն չունե՞ք, գուցե գեներալներն օգնե՞ն: «Հլը հարցրա տես կօգնե՞ն` կարող ա օգնեն»,- խեղճացած ասել է Սամվել Ալեքսանյանը:
«Չէ` չենք կանա օգնենք, կրակադիլն ի՞նչ ա, որ լավ բան ըլեր, իր սուպերմարկետում էլ կըլեր, մենակ ՍԱՍ-ում չէր ըլնի»,- ասացին «կրակադիլների» և դրանց միսն ուտողների վրա լավ ջղայնացած գեներալները:
Իսկապես, ինչո՞ւ «Սիթիի» ձեր բիզնես-պարտնյորները չեն բերում «կրակադիլ», չեք դիմանում, էլի, մրցակցությանը: «Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- հիշեցրել է Լիմինդրովիչը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: Որոշմամբ խորհրդի անդամները հաստատել են միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»): Հանձնարարվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է նաև վարել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մոնիթորինգ և Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:
Հիշյալ որոշման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքի ընթացքի մասին պետք է զեկուցի պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Նիստի արդյունքում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին:
Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով, ինչպես նաև ընդունելով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների ու Հայաստանի Հանրապետության փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, սատարելով Հայաստանի Հանրապետության մտադրությունը՝ դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, փաստաթուղթը ստորագրած չորս երկրների նախագահները հայտարարել են միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման մասին և հանդես են եկել «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման օգտին՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու նպատակով:
Տարեվերջին ցնցոտիավոր այս հայրենիքում կատարելով նման՝ 850 հազար դոլարի գնում, հայրենի խորհրդարանը ու նրա նախագահը փորձում են թարմացնել Աժ նախագահի երկու տեղակալների և տքնաջան աշխատանքով տուն-տեղ պահող-փող աշխատող 12 մշտական հանձնաժողովների նախագահների ավտոմեքենաները, որոնք ընդամենը 2007 թվին էին գնվել։ Աժ-ում ձեռն ի սիրտ բացականչում են. «Հե՜յ գիտի Թորոսյան, Նիկոյան, գնացին, իրենցից հետո մեծ խնայողություններ թողնելով, հիմա մինչև վերջին կոպեկը տարվա ավարտին մսխվել է»։
Իսկ 2007-ի ավտոմեքենաներն ի՞նչ են անելու՝ հարցրինք Աժ աշխատակազմի մեր աղբյուրին։ «Տալու են հանձնաժողովների նախագահների տեղակալներին»։ Բա տեղակալների՞ ավտոմեքենաներն ինչ են անելու։ «Հիմնականում դուրս են գրելու»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
«Արմավիա» ավիաընկերությունը տևական ժամանակ է, ինչ դադարեցրել է աշխատավարձ տալը։ Արդեն մի քանի օր է, ինչ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Մոսկվայում է։
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ «Արմավիան» դեռ մեծ պարտքեր ունի վճարելու նախկին ինժեներներին, բորտուղեկցորդուհիներին, օդաչուներին։
Վերջին անգամ, երբ աշխատակիցները հանդիպել են Բաղդասարովին, նա խոստացել է առաջիկայում վճարել պարտք մնացած աշխատավարձերը։ Այս խոստումից երկար ժամանակ է անցել, սակայն նախկին աշխատակիցները դեռ գումար չեն ստացել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Ով ինձ դավաճան անվանի, մոր փորից դավաճան ա դուրս եկել: Ընդդիմությունը դահլիճից դուրս ինչ ուզում է` թող անի, թող մեզ այստեղ հանգիստ թողնեն, ինչ ուզում են անեն»,- պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ոչ իշխանական խմբակցությունների ՍԴ դիմելու որոշմանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), փոխանցում է Galatv.am-ը:
Անդրադառնալով Զ. Փոստանջյանի կողմից հանրապետականների գրանցման քարտերը հավաքելու փաստին` Ա. Մովսիսյանը նշել է. «Փոստանջյանը ռիսկ ուներ իմ քարտը վերցնե՞ր։ Չի կարա, հենց էդ ձեւ չի կարա։ Մնացածինը` կռիսի նման մտել ա, վերցրել ա, էնտեղ չեն եղել»:
«Վերցներ, նվեր կտայի իրան։ Հո բանկի քա՞րտ չի։ Ինչի՞ց եք վերցնում, որ իմ քարտի վրա փող պետք ա լիներ»,- նշել է Մովսիսյանը։
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչո՞ւ է վիրավորում Փոստանջյանին` Մովսիսյանը տվել է հետևյալ պատասխանը. «Դե որովհետև էնտեղ դրած էր, եկել ա, կռիսի պես վերցրել։ Տերը ընդեղ ըլեր, թող վեկալեր։ Նշանակում ա` կռիսի նման է եկել վեկալել»։
Ինչ վերաբերում է բողոքի ակցիային և կողմ քվեարկողներին դավաճան որակումը տվողներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը արձագանքել է. «Ով ուզում ա լինի, ինձ դավաճան անվանողը իրա մոր փորից չի եղել, ուրեմն մերն անբարոյական ա եղել, եթե մեր նմաններին դավաճան են անվանում։ Իրանք լավ գիտեն` մենք ինչ անցյալ ունենք և ինչ ենք արել այս երկրի համար»։
Ինչքան էլ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը փորձի համոզել, որ անվտանգության նկատառումներով այս տարի դիտարկումներ են անցկացվել և նշի կոնկրետ թվեր (1436), միևնույնն է՝ անզեն աչքով էլ երևում է, որ տնտեսվարողների մոտ ոչինչ չի փոխվում, իսկ նշված թիվը չի ապահովում դրական տեղաշարժ:
Ավելին, ցանկացած տնտեսվարող սյուբեկտի կարելի է հարցնել, թե ինչ են անում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» աշխատակիցներն իրենց ստուգումների արդյունքում և պարզել, թե ինչպես է հայավարի լուծվում հարցերը:
Գալուստ Սահակյանի գիտակցության մակարդակը ամբողջ հանրապետությունում հայտնի է և այն ծառայում է միայն իշխանությանը կուրորեն պաշտպանելուն:
Բոլոր խնդիրների, որոնք առաջ են քաշվում Ազգային ժողովում, լուծում են ստանում ոչ թե օգտավետության ու նպատակահարմարության տեսանկյունից, այլ իշխանության շահերից ելնելով: Եվ Գալուստ Սահակյանը տքնաջան լծված է սեփական ժողովրդի դեմ՝ հանուն իշխանության. թե այդ իշխանությունն ի՞նչ հարցեր է լուծում ժողովրդի համար, նրան ամենևին չի հետաքրքրում, որովհետև ինքն ու իր ընտանիքը տասնյակ տարիներ օգտվում են իշխանության ընձեռած հնարավորություններից, ունեն պաշտոններ ու եկամտի մեծ աղբյուրներ:
Գալուստ Գրիգորիչը ընդդիմության պայքարը հանուն սեփական ժողովրդի ու պետության շահերի որակել է որպես խուլիգանություն և ջեբկիրություն:
«ՀայՌուսգազարդ»-ի համաձայնագիրը, որը պետական սեփականության միջոցներն անհասկանելի օտարում է և թալանում սեփական ժողովրդին, իհարկե, խուլիգանություն և ջեբկիրություն չէ, բայց այդ ամոթալի համաձայնագրի դեմ պայքարը խոլիգանություն ու ջեբկիրությո՞ւն է, իհարկե, ըստ Գալուստ Սահակյանի գիտակցության մակարդակի, կարելի է այս երկրի միջոցները թալանել, վատնել, նվիրել, վաճառել, նպաստել հայաթափությանը, վտանգի տակ դնել պետականության գոյությունը, միայն թե իշխանություններին ստրկամիտ հաճոյանալու առիթ լինի:
Նրա գիտակցությունն ունի միայն մեկ պարզ դոգմա. այն ինչ լավ է իշխանության համար, լավ է իր համար. հերն էլ անիծած երկրի ու ժողովրդի:
Արա Հարությունյան
Ազգային ժողովում մեկնարկել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկումը։
—
Ընդմիջման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել է պատգմավորների` քվեարկության համար նախատեսված քարտերը:
—
Այս պահին ընդդիմադիր պատգամավորները լքել են ԱԺ դահլիճը, քվեարկությանը մասնակցում են միայն ՀՀԿ-ական պատգամավորները:
Քվեարկությունը կայացել է առանց քարտերի՝ ձեռքով. Զարուհի Փոստանջյանը հավաքել էր քարտերը: 77 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերկացությամբ համաձայնագիրը վավերացվել է:
Ուղիղ միացումն՝ այստեղ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Աշոցքի, Սիսիանի, Գորիսի,Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Վայքի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում 17:00 — ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր- Նավուր ճանապարհից:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Երեկ մենք տեղեկություն ստացանք, ոք Դիլիջանի բժշկական կենտրոնը փակվել է` պետական կարգավիճակ ունեցող հիմնարկությունից վերածվելով մասնավորի։ Ըստ անանուն աղբյուրի, կենտրոնի սեփականատերերն են առողջապահության նախկին նախարար, «Էրեբունի» ԲԿ սեփականատեր Հարություն Քուշկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։
Տեղի ունեցած փոփոխության մասին անգամ հիվանդանոցի աշխատակազմը հստակ ոչինչ չգիտի։ Սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ շուտով տեղի է ունենալու բժշկական կենտրոնի տնօրենի փոփոխություն։ Սպասվում է, որ հիվանդանոցը ղեկավարելու է «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը։ Երեկ Հարություն Քուշկյանը հրաժարվեց պատասխանել այս տեղեկությունները ճշտող մեր հարցերին` խորհուրդ տալով այսօր դիմել իր մամուլի խոսնակին:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.