23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածած պարզաբանման մեջ ներկայացված փաստերը և արված հարցադրումները չեն արտացոլում ողջ իրականությունը, ուստի իրավիճակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել.
Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ՊԵԿ-ին ներկայացված հաշվետվությունների հիման վրա։ Ընդ որում, աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկորդից չորրորդ օրերը բյուլետենի գումարը վճարում է գործատուն, իսկ հինգերորդ օրվանից սկսած՝ պետությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարման ենթակա գումարները: Արդյունքում՝ 2013թ. հունվար–հունիս ամիսների համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայությանը ներկայացված վճարման պահանջները բերել են պետական բյուջեից լրացուցիչ փոխհատուցման ու վճարման ոչ ենթակա 584.7 մլն դրամ ծախսերի իրականացմանը: Ավելին’ մինչև ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների ավարտը ՊԵԿ-ը ներկայացրել է ևս շուրջ 500 մլն դրամ փոխհատուցման ոչ ենթակա գումարի պահանջ։
Այսինքն, ուսումնասիրության արդյունքներով, միայն 2013 թ.-ի կտրվածքով արձանագրվել է պետական բյուջեից չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի ծախս առաջացնող պահանջ։
Այո, ՊԵԿ-ի հետաքննության վարչությունը անհատ ձեռներեցների շրջանակում բացահայտել էր վերը նշված դեպքերի նման փաստեր և իրականացրել էր հետաքննություն, որի արդյունքներով մինչ օրս վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 87 միլիոն դրամի վնաս։
Փաստորեն, իրականացրած այս աշխատանքները բավարար չէին, որպեսզի ՊԵԿ-ը չներկայացներ պետական բյուջեի հաշվին չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի վճարման պահանջ։
Արդյո՞ք ՊԵԿ-ը ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը։ Հարցի պատասխանն ստանալու համար բավարար է նշել, որ վերը նշված խախտումները ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը բացահայտել էր հենց ՊԵԿ-ում իրականացված ուսումնասիորությունների ընթացքում, բացառապես ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա՝ անգամ առանց տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու։
Ցանկանում ենք նաև նշել, որ պետական բյուջեի գումարները հիմնավորված և արդյունավետ ծախսելը միայն ֆինանսների նախարարության գործառույթը չէ, այլև՝ պետական ցանկացած մարմնի։
Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ:
Հ.Գ. Հունվարի 17-ին ֆինանսների նախարարության վերահսողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը մամուլի ասուլիսում ամփոփել էր 2013 թվականի ստուգումների արդյունքները: Նա խոսել էր նախորդ տարի իրականացված բոլոր ստուգումների մասին՝ իրականացված արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններում ու դրանց ենթակա այլ կազմակերպություններում, Արարատի, Կոտայքի, Լոռու,Գեղարքունիքի մարզերում, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում և ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում, նաև՝ անդրադարձել հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռքբերելու նպատակով պետական աջակցության ծրագրում հայտաբերված չարաշահումներին:
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է արածել, որում ասվում է.
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը, ուստի, թյուրըմբռնումը կանխելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումները կատարվել են հենց ՊԵԿ-ի կողմից և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել են ոչ թե եզակի դեպքեր, այլ կրել են համատարած բնույթ՝ ՊԵԿ-ը երևույթի պատճառները վերհանելու և օրենսդրական դաշտում առկա սողանցքները բացառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետին: Ավելին, Կոմիտեն միջնորդել է նաև գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարևորությունը և ծավալները (այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության):
Մասնավորապես, 2012թ. օգոստոսից ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունը նշված փաստերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածների հատկանիշներով իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով 2012թ. սեպտեմբերից մինչ օրս ՊԵԿ հետաքննության վարչություն մուտք է եղել 581 նյութ, որոնցով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը շուրջ 87 միլիոն դրամի չափով:
Ինչ վերաբերում է ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ներկայացվող օրինակներին, ըստ որոնց «տնտեսվարողն աշխատանքի է ընդունել աշխատողին հղիության 6-րդ ամսում, որը մեկ ամիս աշխատել և գնացել է բյուլետեն ու ստացել 150-220 հազար և ավելի դրամ նպաստ» կամ §վարձու աշխատողը համատեղել է աշխատանքը 2 փոխկապակցված կազմակերպություններում, մեկ ժամն էլ կրկնակի է աշխատել, ստացել է 1.6 և 2.3 անգամ ավելի եկամուտ, իսկ հղիության արձակուրդում 2 կազմակերպություններից ստացել է 2մլն 565 հազար դրամի նպաստ¦ և այլն, ապա անհրաժեշտ ենք համարում կատարել հետևյալ հարցադրումները. նշված դեպքերն առնչություն ունե՞ն ՊԵԿ-ի գործառույթների հետ և արդյո՞ք ՊԵԿ-ն է այն լիազոր մարմինը, որ պետք է վերահսկեր այդ գործընթացները:
Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ ՊԵԿ-ի հայտնաբերած խախտումները ներկայացվել են որպես ՊԵԿ-ում կատարված խախտումներ:
Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այսօր միտինգավորների թիվը «կանխատեսվածից» չանցնի: Վերջիններս մտավախություն ունեն, որ այն գործարարները, որոնք կապ ունեն Քոչարյանի հետ ու չեն մասնակցել «մենք ենք մուծում կուտակայինը» ակցիային, կարող են «տակից» միտինգին ժողովուրդ ուղարկել` ոչ այնքան Քոչարյանի «սիրուն աչքերի», որքան այդ մեծ դարդից, կուտակայինից պրծնելու, օրենքը հետողորմյա անելու համար:
Այնուհանդերձ, որպես պրոֆիլակտիկ միջոցառում, իշխանությունները «պոչտավոյ գոլուբներ» ու բանագնացներ են ուղարկել այդ գործարարների մոտ` «մեժդու ստրոկ» նրանց հասկացնելու, որ խաղեր չտան, տակից Քոչարյանի ջաղացին մկան «էնիք» չլցնեն, այլապես չորով կդրվի իրենց հարկային պարտավորությունների հարցը, ու շատ վատ կլինի:
Հրապարակ
Համաշխարհային բանկն օրերս հրապարակեց ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները, այն գնահատվել է 5 տոկոսի սահմաններում: Իսկ ահա ՀՀ կառավարությունն այս տարվա պետբյուջեի ուղերձում տնտեսական աճի մի փոքր ավելի բարձր տեմպեր է կանխատեսել` 5.2 տոկոս։ Կյանքը, սակայն, ցույց է տվել, որ Հայաստանի դեպքում տնտեսական աճի մասին կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են։
ՀԲ-ն 2013թ. համար կանխատեսել էր 4.3 տոկոս աճ, իսկ Տ. Սարգսյանի կառավարությունը 2013թ. բյուջետային ուղերձում միանգամից 6.2 տոկոս էր «խփել»։ Այնինչ, այսօր ստիպված ենք արձանագրել, որ տնտեսական աճը հեռու է կանխատեսվածից. լավագույն դեպքում կկազմի 3 տոկոս, այն էլ թվային լրջագույն մանիպուլյացիաների արդյունքում:
Ժողովուրդ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տարածել է հերթական հաղորդագրությունը.
Մենք շնորհակալ ենք Արմեն Մովսիսյանին՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի մանրամասների համար և կցանկանայինք ամբողջացնել դրանք հավելյալ տեղեկատվությամբ:
Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Սակայն «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ Սարգսյանը և Իլյա Կլեբանովն էին: Համաձայնագրի պարամետրերի մասին բոլոր պայմանավորվածությունները, մանավորապես ձեռնարկությունների ընտրության, դրանց գնահատման և կողմերի պարտավորությունների վերաբերյալ ձեռք են բերվել հենց միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, ինչը և ամրագրվել է համապատասխան արձանագրություններում: Ինքը՝ Արմեն Մովսիսյանը, որպես էներգետիկայի նախարար, գործընթացի առանցքային մասնակից է եղել էներգետիկ ակտիվների մասով: Պայմանավորվածությունների վերջնական արդյունքները զեկուցվել են ՀՀ և ՌԴ նախագահներին՝ հավանություն ստանալու համար: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Դատելով հարցազրույցից, Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարված աշխատանքի գնահատականը և իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ի՞նչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում: Այսքանը 2002թ. համաձայնագրի մասին:
Տպավորությունն այնպիսին է, որ նախարարը շփոթել է 2002 և 2006 թվականների համաձայնագրերի բաղադրիչները: 2006 թվականի համաձայնագրի հիմնական շարժառիթը Իրան-Հայաստան գազամուղի կառուցման նախագծին Գազպրոմի ներգրավումն էր՝ 5-րդ էներգալբլոկի շինարարության ավարտմամբ: Նշենք, որ այդպիսով Գազպրոմը ներառվում էր Իրանական գազով էլեկրաէներգիայի արտադրության և հետագայում դրա՝ Իրան արատահանման սխեմայի մեջ: Այդ սխեման լիարժեք դեռ չի շահագործվել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ուշացման պատճառով: Այն, ինչով պարտավոր էր զբաղվել էներգետիկայի նախարարը:
Կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվեց 250 մլն դոլար: Այդ Էներգաբլոկը սկսել էր կառուցվել ԵՎԶԲ-ի վարկով 1995-96թթ.-ին, այնուհետ կոնսերվացվել էր, ընդհանուր ծախսը կազմել էր շուրջ 60 մլն դոլար: Գազպրոմն ընդունեց գնահատված արժեքը հենց այն պատճառով, որ հայկական կողմը հնարավորություն ունենա սուբսիդավորել գազի գինը: Ընդհանուր առմամբ, Գազպրոմի կողմից նախագիծն իրականացվեց բարձր մակարդակով: Նախագծի վարողը հանդիսանում էր Հայռուսգազարդի ղեկավարությունը: Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ և հայ-իրանական գազամուղ, ինչպես նաև, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ: Ընդ որում, որևէ մեկին որևէ բացառիկ իրավունք չտրվեց: Դա արվել է բաց և թափանցիկ /տես՝ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի որոշումը, համար 449/:
Իսկ հիմա նախարարի հարցազրույցի մնացած դրվագների վերաբերյալ: Տպավորություն կա, որ Մովսիսյանը չի կարդացել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, ո՛չ էլ Գազպրոմի հետ վերջին համաձայնագիրը: Իսկ եթե կարդացել է, ապա ոչինչ չի հասկացել: Ակնհայտ է, որ նա լրջորեն խճճվել է:
Մանավորապես.
1. Այն ժամանակվա և ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի կնքումից հետո, այսինքն՝ օրինական հիմքի վրա: Հիմա՝ հետին թվով, ի հաշիվ գազի դիմաց կուտակված փաստացի պարտքի: Հուսով ենք՝ նախարարը այս տարբերությունը հասկանում է:
2. Անհասկանալի է Մովսիսյանի՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ արված համեմատությունը: Բացառիկ իրավունքներ այնտեղ չկային և չէին կարող լինել: Ընդհակառակը, այնտեղ մանրամասն շարադրված են սպառողների սպասարկման մասով ընկերության պարտավորությունները և գեներացիայի վճարումների մեխանիզմները: Թվում էր, թե էներգետիկայի նախարարը պետք է որ իմանար դրա մասին:
3. Հայռուսգազարդի գործադիր տնօրենը ընկերության աշխատանքների մասին անձամբ ամեն ամիս զեկուցում էր նախագահին, սակայն նա երբևէ չի ասել, թե տնօրենների խորհրդում Գազպրոմի ներկայացուցիչները խոչընդոտներ են ստեղծում մենեջմենթի առաջ: Ընդհակառակը, մշտապես խոսվել է փոխադարձ վստահության և ընկերությունը կառավարող թիմի գործողությունների ազատության բարձր մակարդակի մասին: Հայռուսգազարդի ընթացիկ գործունեությանը Մովսիսյանը չի առնչվել:
4. Որպեսզի ընթեցողը ինքը գնահատի, թե ինչ իրավունքներով է օժտվել ընկերությունը, մի մեջբերում անենք մամուլում հրապարակված և չհերքված վերջին համաձայնագրից.
«Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի/ և կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի/ ևկամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում»:
Այստեղ է, որ նախագահ Քոչարյանը խնդիր է տեսնում: Սա ապագայի առումով վատ նախադեպ է էներգետիկայում հնարավոր ներդրումների համար: Այսօր Հայռուսգազարդը ոչ միայն բնական մենաշնորհ ունի գազի ոլորտում, բայց և էլեկտրոգեներացիայի խոշոր մասնակից է /5-րդ էներգաբլոկ/: Գեներացիայում այլ ընկերությունները այդպիսի իրավունքներ ապագայի համար չունեն, ինչը կարող է խաթարել նրանց մրցակցային հնարավորությունները:
Նախարարը թերևս կհանդարտեցներ հանրությանը, եթե համաշխարհային պրակտիկայից նման համաձայնագրերի մի քանի օրինակ ներկայացներ /բայց ոչ գաղութային Աֆրիկայի ժամանակաշրջանից/:
5. Մենք նաև կուզենայինք, որպեսզի ստորագրված համաձայնագրի մասով ապագայում խնդիրներ չառաջանային և որ Գազպրոմի հետ պահպանվեին գործընկերային հարաբերությունները:
Ափսոսում ենք, որ ստիպված ենք բացատրել նախարարին մի բան, որ գրված է սևով սպիտակին, և հրապարակված է երկու լեզվով: Հիշողության ընտրողականությունը նենգ բան է. կարող ես շփոթել դարպասները և ինքնագոլի հեղինակ դառնալ: Ի՞նչ արած, այսպիսին է մեր նախարարը, և այսպիսին է մեր իրականությունը:
Կուզենայինք մի քանի բառով անդրադառնալ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարություններին /15 հունվարի, ասուլիս ՀՀ կառավարության շենքում/:
Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թվականների մասին է:
Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն և ոչ այնքան իր համար, այլ նաև այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները:
Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ:
Երեկվա ավտոերթից հետո ոստիկաններն այցելել են «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին: Այս մասին «Ընդդեմ կենսաթոշակային 5% վճարի» ֆեյսբուքյան խմբում գրառումներ են կատարել նախաձեռնության անդամները:
«Ժողովուրդ ջան, քիչ առաջ ոստիկանությունից այցելել են մեր տուն: Ծնողներիս ասել են, թե տարածքում վթար է եղել և ցանկանում են նկարել իմ ավտոմեքենան: Իմ կարծիքով այցելության բուն նպատակը եղել է երեկվա ակցիայի մասնակիցներին վախեցնելը: Հիմա ասածս ինչ ա. ակցիայի բոլոր մասնակիցներին խնդրում եմ օպերատիվ կերպով այստեղ տեղադրել ոստիկանների այցելության մասին տեղեկատվությունը, որպեսզի հասկանալի լինի, թե արդյո՞ք սա սիստեմատիկ բնույթ է կրում»,- գրել է Հակոբ Արշակյանը:
Գևորգ Իսկանդարյանը, գրել է. «Ժողովուրդ ջան, այսօր ինձ էլ են զանգել, ասացին. «վրաերթ է եղել Opel-ով, բոլոր Opel-ները ստուգում ենք, պետք է գանք մեքենան նայենք» իրենց ասելով վաղը պետք է գան ավտոն նայեն»։
«Այսօր առավոտյան, մեր տուն էլ էին այցելել ոստիկանությունից, նորից պատճառաբանելով, որ ԲՄՎ մեքենայի հետ կապված վթար է եղել, ու բոլոր ԲՄՎ-ները ստուգում են։ Կարծում եմ սա սիստեմատիկ բնույթ է կրում»,- ֆեյսբուքյան նույն էջում գրառել է «Ավո Դավիթ» անունով օգտատերը։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակելու է Դիլիջանը համատիեզերական ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը։ Այդ նպատակով 2014 թ-ին ԿԲ-ն 3.1 մլրդ դրամի շինարարություն է անելու «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» շրջակայքում։
Խոսքն այն հայտնի «կենտրոնի» մասին է, որի շինարարության վրա Կենտրոնական բանկն անցած 3 տարիներին արդեն ծախսել է մի քանի տասնյակ միլիարդ դրամ։ Դիլիջանը ֆինանսական համաշխարհային կենտրոն դարձնելու ծրագիրը հարկատուներիս վրա նստած ամենաթանկ ավանտյուրան է։ Ամենաուշագրավն այն է, որ Մաքսային միության, ապա Եվրասիական միության անդամ դառնալուց հետո չափազանց հավանական է, որ Հայաստանում ներդրվի նոր եվրասիական միասնական արժույթ։ Իսկ այդ դեպքում Հայաստանի կենտրոնական բանկի գոյության իմաստն իսպառ կվերանա:
Հայկական ժամանակ
Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաև կոմունալ բարձր վարձավճարները:
ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյւսնը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր հայրենակիցներն աշխատանք չունեն, որպեսզի իրենց ընտանիքը կերակրեն. «Ոչ միայն եզդիները, այլև հայերն էլ սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Այսօր Հայաստանում բնակվող եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է: Գնում են: Սրան նպաստեցին նաև վերջին՝ էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումները: Մարդիկ չեն կարողանում գոյատևել: Մի կտոր հա՞ց ստեղծեն, անասունների համար անասնակե՛ր գնեն, թե՛ կոմունալ վարձերը վճարեն:
Ժողովուրդ
Դեկտեմբերի վերջին օրերին Սիսիանի երկրապահում զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրամադրվեց 30.000 դրամ օգնություն, որից 10.000-ը Սյունիքի նորանշնակ մարզպետ Վահե Հակոբյանի կողմից, իսկ 20.000-ը՝ Սյունիքի ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի կողմից:
Անկախ նախկին և ներկա մարզպետների հարաբերություններից, նրանց ներքին, լուռ կամ բացահայտ թշնամանքից, շահում են սյունեցիները: Ավելի լավը երևալու համար պայքարը, նրանց մղում է կատարելու գործեր՝ ստիպելով գերազանցել մեկ մեկու, ու եթե այսուհետ էլ նույն կերպ շարունակվի, Սյունիքը հաստատ կշահի:
Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանը՝ որպես ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավար, Գորիս քաղաքում կազմակերպել էր ամանորյա խնջույք, որին մասնակցել են մի քանի հարյուր պետական, քաղաքական, հասարական գործիչներ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն, անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, քննադատել է վերջինիս՝ նրա ղեկավարման օրոք կատարված տնտեսական բարեփոխումները: Պատճառը եղել է նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանը կասկածի տակ էր առել հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալումը՝ լեգիտիմության առումով, ապա ծայրահեղ խոցելի էր համարել մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները։
Այսօրվա իշխանություններն իրենց գործունեության 6 տարիների ընթացքում, բացի հակաժողովրդական ու հակաազգային որոշումներից ու հարկադիր օրենքներից ոչինչ չեն կատարել: Եվ նույնքան զավեշտալի ու ցավալի է, երբ բոլոր ժամանակների իշխանավոր և հնարավոր միջոցներով իրական պատասխաններից խուսանավող, նախարար Արմեն Մովսիսյանը փորձում է քննադատել այն նախագահին, որի ղեկավարման տարիներին նա նույն ոգևորությամբ քննադատում էր նախորդներին և Հայաստանի ազգային հարստությունը շատ ցածր գներով բաշխում այս կամ այն ընկերություններին:
Ինչ խոսք, Արմեն Մովսիսյանի ապրած ողջ կյանքը փախուստների, տաքուկ, եկամտաբեր պաշտոններ փնտրելու ու գտնելու մրցավազք է, որը հասցրեց նրան, որ վերջինս կորցրեց իր, իշխանությամբ օժտված բարձրաստիճան պաշտոնյայի կերպարը և իր մասնագիտական կոպիտ բացթողումներն ու սխալները փորձում է բարդել իր իսկ ղեկավարի վրա՝ մոռանալով, որ որպես ոլորտի ղեկավար, նա պարտավոր էր ճիշտ որոշում կայացնել. երկրի համար ստրատեգիական հարցերը քննարկել նախագահի հետ և եթե լուծումները, որոնք առաջարկում էր նախագահը հակասում էին երկրի շահերին, նա պարտավոր էր պաշտպանել իր դիրքորոշումը կամ հրաժարվել իր զբաղեցրած նախարարական պաշտոնից:
Եվ Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի օրոք Արմեն Մովսիսյանը նույն ոգևորությամբ, պաշտպանում էր ոլորտի քաղաքականությունը որպես նախարար և փորձում համոզել, որ միակ ճիշտը դա է: Դրա հետ մեկտեղ Արմեն Մովսիսյանը մշտապես պատրաստ է փախչելու պատասխանատվությունից և դժվարություններից:
Հասարակության համար վիրավորական է, երբ ազգային գերխնդիրները թողնվել են լուծելու այնպիսի չինովնիկների կողմից, ինչպիսին է Արմեն Մովսիսյանը, որը, լինելով կապանցի, պատերազմի տարիներին, փախավ մարտի դաշտից և դա այն ժամանակ, երբ հազարավոր կապանցիներ հրետակոծությունների ու ռմբակոծությունների տակ պաշտպանում էին իրենց հայրենի հողը, Արմեն Մովսիսյանն ընտրել էր այլ ճանապարհ. նա լծվել էր պաշտոնից պաշտոն անցնելու հաղթարշավին:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պատմաբան-հասարակագետ Վոլոդյա Հովհաննիսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.