23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ով մեկ անգամ Արցախյան ազատամարտի տարիներին ռազմաճակատի առաջնագծում նայել է մահվան աչքերին և իր կողքին զգացել իր մարտական ընկերոջ ներկայությունը, նա իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում իր մեջ կրում է մարտական ընկերոջ սրբությունը:
Ես պատիվ եմ ունեցել 1994 թվականին Ֆիզուլի-Հորադիս ծանր մարտերի ժամանակ մի քանի անգամ շփվելու Շուշիի առանձին գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ, ում համարում եմ քաջ, փորձառու, հայրենանվեր սպա-հրամանատար:
Մեծ է նրա անձնական ու հրամանատարական դերը Արցախյան հաղթանակի մեջ, դա քննարկման ենթակա չէ, սակայն այսօր կարդալով նրա բառերը. «Մինչ օրս այդ ծրագիրն անտեսված է և այսուհետ ևս անտեսվելու է, քանի դեռ պետության ու բանակի ղեկին են ներկայիս ապազգային, հակահայ և մարդու կյանքը արժեք չհամարող անհոգի պաշտոնյաները», ես համարեցի, որ այն անտեղի վիրավորանք է Պաշտպանության նախարարության, այսօրվա ղեկավարության հասցեին, որոնք և պատերազմի տարիներին, և այսօր կարևոր ու մեծ ներդրում ունեն հայոց բանակի մարտունակության ամրապնդման գործում:
Պարո՛ն Սեֆիլյան, այն, որ բանակը դիալեկտիկ կառույց է և ունի մշտական զարգացման ու հոգատարության կարիք, բոլորին է հայտնի, սակայն փաստ է նաև, որ հայոց բանակն այսօր համալրված է բարձր զինվորական գիտելիքներով ու ունակություններով օժտված սպաներով ու պատրաստակամ և քաջարի զինվորներով, որոնց գոյությունն ապահովում է ազգային գաղափարներով օժտված սպաներ, որոնց գերխնդիրը հայոց բանակի զինվորն է:
Պետք չէ անձնական մոտեցումներով քննադատել պաշտպանության նախարարին և բարձրաստիճան սպաներին, որոնք ծառայում են հանուն հայրենիքի: Նրանք իրենց գործն արժանավորությամբ են կատարում, որի վառ ապացույցներն են անառիկ մարտական դիրքերն ու մեր զինվորների ու սպաների ցուցաբերած հերոսության վառ օրինակները:
Ես արդեն երկու տարի է չեմ ծառայում բանակում, համարվում եմ պահեստազորի գնդապետ, խորապես վիրավորված եմ և երկրի նախագահից, և պաշտպանության նախարարից, սակայն ես խոնարհվում եմ մեր բանակի առջև և շնորհակալություն եմ հայտնում նրանցից՝ այսօրվա մարտունակ բանակի համար: Նրանք ինձ համար մարտական ընկերներ, հրամանատարներ ու նախարարներ, որոնց հետ ես պատիվ եմ ունեցել ծառայել:
Խնդրում եմ ձեզ, ձեր քննադատության ժամանակ հիշեք, որ մենք դեռ պետք է պատերազմենք միասին և իրավունք չունենք պիտակավորելու մեկս մյուսին:
Արցախյան ազատամարտի մասնակից, պատմաբան-հասարակագետ,
գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում» (պետական գանձարանում) առկա արժեքների մի որոշ մասը բաց աճուրդով վաճառելու մասին հարցը։
Այս մտադրությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ դրանց «պահպանումը ոչ արդյունավետ» է։ Նման մտադրություն կառավարությունն ունեցել է նաև նախկինում, բայց չի իրականացրել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով:
Հայկական ժամանակ
Համապետական ընտրությունների նախաշեմին, ինչպես նաև դրանից հետո սնկի նման աճող ինտերնետային լրատվամիջոցների դաշտում վերջին շրջանում «վերադասավորություններ» են տեղի ունենում։ Դեռ տարեմուտին իշխանական շրջանակներում խոսակցություն կար, որ լրատվական այդ դաշտը հստակեցման կարիք ունի, այլապես հնարավոր չի լինի խուսափել քաոտիկ վիճակից, նախ, որ ամեն քաղաքացու այլևս ընկնում է «ութուկես» լրատվամիջոց, և ապա՝ այդ լրատվամիջոցները հետզհետե դառնում են անվերահսկելի ոչ թե ցենզուրայի, այլ այլոց անձնական կյանք, «անկողին» մտնելու, հայհոյելու, վենդետաներ իրականացնելու տեսանկյունից։
Նախորդ օրը լուր ստացվեց, թե փակվել է «Նռնակ» էլեկտրոնային կայքը, որը, որոշ տեղեկություններով, «նայում» էր ոչ անհայտ Դոգը՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Ղուկասյանը։ Վերջինս նաև աշխատանքից է ազատվել։ Փակման շեմին է նաև Երևաննյուզը, որը կապվում է Նուշիկյանների անվան հետ, փակվել է mardik.am-ը՝ ոչ անհայտ Գուրգեն Արսենյանին պատկանող։ Ի դեպ, մերձԲՀԿ-ական լրատվամիջոցների կյանքում նույնպես շատ բան է փոխվել, վերջիններս, ճիշտ է, չեն փակվել ու չեն փակվելու, սակայն «վերապրոֆիլավորման» և որակական այլ փոփոխությունների գործընթացի մեջ են:
Հրապարակ
Կառավարության վերջին նիստում քննարկվում էր մայիսի 16-ը «Ուսանողների և երիտասարդների օր» ճանաչելու հարցը, որի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Քննարկման ժամանակ եթերում հնչեց մի նախադասություն, որը վիրավորական ապտակ էր յուրաքանչյուր արժանավոր հայի համար: Երբ Աշոտյանն իրեն հատուկ ամբարտավանությամբ հայտարարեց, թե՝ «Դե մայիսն անվանում են հաղթանակների ամիս»:
Այնպիսի տպավորություն ստացվեց, որ կառավարության նիստի մասնակիցների համար մայիսյան հաղթանակները վերացական, իրենց չվերաբերող երևույթներ են:
Զարմանալի է, որ կառավարության ոչ մի անդամ չհակադարձեց և չասաց, որ մայիսը ոչ թե անվանում են հաղթանկաների ամիս, այլ այն իրականում հայ ժողովրդի մեծագույն ինքնագոյության ապացուցման ու հաղթանակների ամիսն է:
Անկեղծ ասած, չեմ զարմանում Աշոտյանի հիմար արտահայտության և նիստի մասնակիցների քար լռության վրա, որովհետև ներկա գտնվողներից և ոչ ոք, բացի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, առնչություն չի ունեցել երկրապահի հերոսական մաքառման, Շուշիի փայլուն ազատագրման ազգային նվաճումներին, առավել ևս՝ իրենց հոգու մեջ նրանք չեն կրում Սարդարապատի հերոսամարտի ոգին ու հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կարևորությունը:
Պարոն Աշոտյան, մայիսը ոչ թե հաղթանակների ամիս են անվանում, այլ այն մեր ժողովրդի զենքի, փառքի ու ոգու հաղթանակների ամիսն է: Այն այդպիսին եղել է ու կմնա հավերժորեն՝ անկախ ժամանակավոր գործիչների գնահատականներից:
Ես կզարմանայի, եթե դուք ձեր մեջ կրեիք այդ ամսվա խորհուրդը: Դուք՝ որ հայոց բանակում չեք ծառայել, ոչ մի ընդհանրություն չունեք Արցախյան ազատամարտի ու երկրի պաշտպանունակության հետ:
Ինձ թվում էր, որ եթերից հնչած այդ նախադասության համար, նա պատասխան կտար երկրի նախագահի առաջ, որը մայիսյան հաղթանակներ կերտողներից մեկն էր, սակայն վաղուց մեր երկրի նախագահը շատ արագ ու դաժանորեն հաշվեհարդար է տեսնում Արցախյան ազատամարտի հաղթանակը կերտած գնդապետների ու գեներալների հետ, հեքիաթ է անվանում չինովնիկների կողմից արված պետական թալանը և ներում է պետականության բարոյականությանը ծանր հարված հասցնող իր թիմի անդամներին:
Արցախյան ազատամարտի մասնակից, պատմաբան-հասարակագետ,
գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը երեկ տեղեկացրել էր, որ այս տարեսկզբից Ռուսաստանի Դաշնության առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ սույն կարգը պայմանավորված է Ռուսաստանում ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով։ «Դա նշանակում է, որ այլ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով», տեղեկացրել է Միգրացիոն պետական ծառայությունը:
Չորրորդ ինքիշխանություն
Աշտարակ քաղաքի բնակիչները վերջին շաբաթներին մի քանի անգամ ահազանգել են, որ ջրամատակարարման խնդիր ունեն։ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, սակայն, երեկ խուսափել է մեր թղթակցի հետ այս թեմայով զրուցել։
Անտոնյանն անցած նախագահական ընտրություններից առաջ ժողով էր հրավիրել՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին։ Նա ժողովրդից համբերություն ու որոշակի ժամանակ խնդրեց։ «…Որպեսզի կարողանամ էս քաղաքի համար մի քիչ ավելի շատ բան անել, պիտի լեզուս երկար լինի։ Իսկ որ մեջքս թույլ եղավ, որ մեր արդյունքները վատ եղավ, քիչ եղավ, պատկերացնու՞մ եք իմ վիճակը…»,– ասել էր քաղաքապետը (գոյություն ունի տեսագրություն)։
Աշտարակում Սերժ Սարգսյանը պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այնպես որ, Աշտարակի քաղաքապետը հիմա «մեջք չունի, լեզուն էլ կարճ է ու քաղաքի համար շատ բան անել չի կարող»։ Ստացվում է ջրի խնդիրն այս քաղաքում դեռ երկար չի լուծվի:
Հայկական ժամանակ
Շաբաթ օրը կայացավ «Ընդդեմ կուտակային կենսաթոշակի»՝ Հայաստանի մասշտաբներով բավականին բազմամարդ հանրահավաքը։ Հազարավոր մարդիկ իրենց մտահոգությունը հայտնեցին, որ կառավարությունը կգրպանի երիտասարդների աշխատավարձերի 5 տոկոսը: Իրավունք ունե՞ն մարդիկ այդպիսի կասկածներ ունենալու։ Իհարկե՝ ունեն: Այնպես չէ, որ անցած 22 տարում կառավարությունը ոչ մի բան չի գրպանել, որպեսզի հիմա մեծ վստահություն վայելի:
Սակայն այս ամենը չի նշանակում, որ ցույցը կազմակերպել էին քաղաքական ուժերը, կամ՝ որ դժգոհության համար օբյեկտիվ հիմք չկա։ Իմ անձնական կարծիքով՝ 20-25 տարի հետո Հայաստանում կենսաթոշակի գերակշիռ մասը կլինի կուտակային՝ աշխատողները չեն կարողանա վճարել չաշխատողների համար: Բայց այդ գաղափարախոսությունը ներմուծելու համար լուրջ աշխատանք էր պետք, որը կառավարությունը չի կատարել։ Առնվազն երեք տարվա ընթացքում պետք էր ցույց տալ, որ ահա այս մարդիկ, որոնք կամավոր օգտվում են տվյալ համակարգից, ահա այդպես են համացանցով ամեն ամիս ստուգում իրենց հաշիվները, նրանց հաշիվներում կուտակվել են ահա այս գումարները, այս հիմնադրամն այսպես է աշխատում, այն հիմնադրամը` այնպես, իսկ գործատուները, որոնց աշխատակիցներն անցել են այդ համակարգին, ունեն ահա այս արտոնությունները։ Փոխարենը, հասարակական կարծիքը հերթական անգամ ցինիկորեն արհամարհելով, կառավարությունը գերադասեց գործել «կուվալդով»՝ «խլելու ենք և վերջ»։ Ի՞նչ պիտի դրանից եզրակացնի մարդը Հայաստանի պայմաններում։ Միայն մի բան` «ուրեմն՝ թալանելու եք»։
Ինչ մնում է քաղաքական ուժերին, ապա եթե վաղը փողոց դուրս գան փակված կազինոների գործազուրկ դարձած աշխատակիցները, ապա կուսակցություններն այդ մարդկանց կողքին կլինեն
Առավոտ
Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD»–ի ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով։ Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը։ Այս անգամ իրանական ընկերությունն օֆշորային չէ, այն գրանցված է Իրանի Թավրիզ քաղաքի Ազատի փողոցում (համենայն դեպս ըստ datalex.am կայքում առկա տեղեկությունների)։
Դատարանում իրանական ընկերության շահերը ներկայացնող Վրեժ Խաչիկյանը թերթի թղթակցին ասել է, որ «Նաիրիտի» ներկայացուցիչները փաստաթղթեր են պահանջել «SandbadTir INTL Transport Co.LTD»–ի գործունեության վերաբերյալ, հավաստիանալու համար, որ այն գործող է։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին:
168 ժամ
Հայկական կողմը երբեք նման գործողություններն անպատասխան չի թողնում: Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին:
«Ա՛յն, որ նրանք չեն կարողացել ներթափանցել խորքը և հակահարված ստանալով նահանջել են, դա արդեն պատասխան է: Թե ինչ կլինի հետո՝ ժամանակը ցույց կտա,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը,-այլ հարց է, թե նրանք այսքան զինվոր են կորցրել, այդ մասին չենք կարող ներկայացնել, եթե իրենք չեն խոստովանում»:
«Միանշանակ է՝ որևէ գործողություն անպատիժ չի մնա»,-հաղորդել է ՊՆ խոսնակը:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեռևս ՀԱԿ-ում հարկ եղավ վերլուծել և վեր հանել պարտադիր կուտակայինի հայկական տարբերակի թերությունները։ Հետագայում, ԱԺ-ում, քայլ առ քայլ վեր հանվեցին ստերը. գործի մեջ դրված տարբերակը որևէ լուրջ աղերս չունի ռուսական, էստոնական ու չիլիական տարբերակների հետ (սա էլ վերջերս պարզ դարձավ)։ Ուրախ եմ, որ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ հասարակությունը հասկացել է, թե ինչ այլանդակ բան է իր վզին փաթաթել կառավարությունը։ Սահմանադրական դատարանը, կարծում եմ, չեղյալ է հայտարարելու այս «ռեֆորմը»։ Այնքան ճչացող է հիմարությունը։ Բայց ափսոս է այս հիմարությունը։ Բանն այն է, որ շանս կա Գինեսի ռեկորդի։ Այսպես, այս օրենքով 18-ամյա քաղաքացին 45 տարով դեպոզիտ է դնում։ Սա ռեկորդ է։ երեկ քրքրել եմ ինտերնետը՝ 30 տարվանից ավել դեպոզիտ չկա։ Իսկ գուցե կա՞։ Խնդրում եմ մի հատ էլ դուք նայեք։ Գինեսի ռեկորդը ձեռքներիցս բաց չթողնենք»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.