23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հիշեցնենք, որ օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակ Ղուկասյանը խուլիգանական գործողություններ էր կատարել: Տեղի ունեցածի պատճառով պաշտոնանկ արվեց ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:
Վլադիմիր Գասպարյանն այսօր Գյումրիում էր՝ ներակայացնելու մարզի նոր ոստիկանապետին՝ Վարդան Նադարյանին, ով Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն էր մինչև սույն թվականի հունվարի 23-ը:
Տեղի ունեցած փակ խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին և հաստատել, որ Վարդան Ղուկասյանի որդու արարքներն են պատճառը, որ պաշտոնազրկվել է Կարեն Բաբակեխյանը, իսկ կոնկրետ այդ գործով մանրամասներ չի կարող ասել. «Իմ այցի նպատակն է՝ ներկայացնել տարածքային նոր ոստիկանապետին, գնդապետ Նադարյանին: Միանշանակ հայտարարում եմ, որ իմ կադրային փոփոխություններըպետք է դիտել միայն բարեփոխումների տեսանկյունով: Մասնագիտական բացահայտումների առումով բավարար եմ գնահատում Կարեն Բաբակեխյանի աշխատանքը, բայց բավարար չեմ գնահատում, որ անձնակազմը չկարողացավ իր վարչության պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերություններն ըստ պատշաճի բերելու, հասնելու հարցում: Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կամ իր որդին պետք է հանդիսանան էն անձինք, որ ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չի՞»:
Հավելենք, որ ոստիկանապետն այցելեց նաև Շիրակի մարզպետարան, որտեղ ևս փակ խորհրդակցություն էր նախատեսված:
«Ես խոստանում եմ, որ բանակը զտիչ դերակատարություն է ունենալու` քաղաքացիական հասարակությունից ստանալով լավագույն զինվորներ». այսօր կայացած ամփոփիչ ասուլիսին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, հակառակորդը կրկին համոզվեց, որ սահմանի վրա կանգնածը հայ զինվորն է: «Այո՛, նա անպարտելի է իր հողի վրա: Անչափ ծանր է ցանկացած զինվորի կորուստը, բայց հենց այս պահին էլ կարող եմ ասել, որ հպարտանում եմ բոլորի ծնողներով, և հպարտ կարող եմ ասել, որ մեր զինվորների մարտական ոգին անպարտելի է, և մենք գլուխ ենք խոնարհում բոլոր զինվորների առջև»,-ընդգծել է Պաշտպանության նախարարը:
Սեյրան Օհանյանն՝ ամփոփելով անցած տարին, նշել է, որ 2013թ.-ին կրկին ուշադրություն է դարձվել Զինված ուժերի համալրման վրա. բարձրացրել են զինծառայողի աշխատավարձը, կառուցվել են մեծ և փոքր բազմաթիվ շինություններ, օրըստօրե շենքային պայմաններն են լավացել, ինչպես նաև զորակոչի իրականացման համար մշակվել է մեխանիզմ, որով բացառվում է միջնորդությունը, տարբեր ուղիներով օրենքը շրջանցելու փորձը:
«Մենք լուրջ ուշադրություն ենք դարձրել նաև զորքերի պատրաստվածությանը: Նոր մարտավարական հնարավորությունների ունակություններով առանձնանում են պաշտպանության նախարարության զորավարժությունները»,-տեղեկացրել է նախարարը:
Սեյրան Օհանյանն այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է գնահատում:
«Ընդհանուր առմամբ պատերազմի վտանգ միշտ էլ կա, ես իմ ծառայակից ընկերների հետ միշտ դրան ենք պատրաստվում և միշտ պատրաստ ենք, բայց այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր ենք գնահատում»,-նշել է նա:
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո ՀՀ-ում և Երևանում գործող հացի որոշ արտադրամասերի ղեկավարներ դժգոհում են ոչ միայն գազի բարձր վարձավճարներից, այլև ցածր կալորիականությունից։
ՀՀ Կոտայքի մարզում գործող «Գառնու Սուրիկի լավաշ» գործարանի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սկսել են վնասով աշխատել. «Դեռ կարողանում ենք մի քիչ վնասով աշխատել, յոլա ենք գնում։ Հիմա մտածում ենք, թե անցած ամսվա գազի վարձն ինչպես ենք մարելու։ Նոյեմբեր ամսվա գազի վարձը մի կերպ պարտք ենք արել ու մուծել ենք։ Եթե անցած ամսվանն էլ չկարողանանք մարել, ուրեմն հիմնարկությունը կփակվի»։
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Սրև-1» հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանը ևս դժգոհեց գազի որակից. «Գազի հաշվիչները հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է տեղադրում։ Կալորիականությունն ահավոր ցածր է, ես չգիտեմ, թե ինչպիսի հաշվիչներ են դնում։ Աչքներս փակ է, ինչ ուզում են, պետք է տանք:
Ժողովուրդ
«Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: Ո՞ր մեկի փաստարկներն է նա առավել համոզիչ ու հիմնավոր համարում»: Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ուղարկել է հետևյալ պատասխանը.
«Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ Նախագահն անշուշտ դրական է վերաբերում: Միաժամանակ նա անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին: Կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, որը խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում: Սա, ինչ վերաբերում է բանավեճին ընդհանրապես:
Կոնկրետ Ձեր նշած մտքերի փոխանակությանը նա, անշուշտ, մեծամասամբ ծանոթ է: Հանրապետության Նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով: Նախագահ Սարգսյանը մշտապես հորդորել է կառավարության անդամներին հնարավորինի սահմաններում հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ, ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում, հարկ եղած դեպքում նույն խնդրի վերաբերյալ արտահայտվել նորից ու նորից, դիտարկել այն մեկ այլ տեսանկյունից, եթե մեկ անգամ մեկնաբանելուց հետո էլի կրկնվում են հարցերը: Կառավարությունը վերջին ժամանակներում իսկապես շատ ավելի բաց ու ակտիվ է դարձել այս հարցում և վստահություն կա, որ այդպես էլ կշարունակի, քանի որ դա է ճիշտ ճանապարհը»:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության և «Հայ զինվոր» շաբաթաթերթի թղթակիցների հարցին:
-Ադրբեջանական կողմը շարունակում է հերքել դիվերսիաների կազմակերպման փաստը, ծաղրում է հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները և լրատվամիջոցների արձագանքները:
-Ադրբեջանական կողմի հակառակ պահվածքը, հատուկ գործողությունների արդյունքները հաշվի առնելով, կլիներ տարօրինակ: Եթե գործողությունները իրականացվել են սադրանքի, իրավիճակը հակամարտության գոտում սրելու նպատակով` արտգործնախարարների հանդիպումից մի քանի օր առաջ, ապա փորձը անկախ արդյունքներից կարելի է լիովին հաջողված համարել:
Ամեն դեպքում, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպառազինության և հանդերձանքի նմուշները օրենքով սահմանված կարգով փաթեթավորված և կնքված վիճակում ուղարկվել են մի շարք փորձաքննությունների: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը, որոնց ցուցմունքներով ևս հիմնավորվում է հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը շփման գծի վերը նշված ուղղություններով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված սպառազինության և հանդերձանքի նմուշները պատրաստ ենք ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Կառավարության այսօրվա նիստին՝ մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացնի, թե ինչ վիճակ է տիրում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Սեյրան Օհանյանի խոսքով, թշնամու կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձերի ժամանակ, ադրբեջանցիները կրել են զոհեր ու վիրավորներ, որից հետո հետ են քաշվել:
«Ներկայումս դիրքերում լարվածություն կա արտահայտված՝ կրակոցներով ու խուճապահար քայլերով: Նաև որոշակի լարվածություն կա ոչ միայն ԼՂ-ի շփման գծում, այլ նաև Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում: Մենք, սովորության համաձայն, անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին: Որևէ մտավախություն չպետք է լինի մեր ժողովրդի մոտ, մեր զինծառայողներն, ինչպես կատարել են իրենց խնդիրը, այնպես էլ շարունակում են կատարել»,-նշել է Պաշտպանության նախարարը:
Հունվարի 21-ին Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, փորձել է հաշվեհարդար տեսնել Սամվել Բալասանյանի հետ, գնացել է նրա տան մոտ՝ կրակոցներ և հայհոյախառը սպառնալիքներ հնչեցնելով։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ։ Ու եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ հարձակումը եղել է Սերժ Սարգսյանի «նշանակած» քաղաքապետի վրա, ստացվում է, որ Ղուկասյաններն արդեն չեն վախենում հարձակվել Ս. Սարգսյանի վրա։
Ինչո՞ւ նախկին քաղաքապետը չի հանգստանում։ «Ժողովուրդ»-ի այս հարցին Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, պատասխանեց. «Վարդանը Հայաստանում չէ, չենք էլ ասել, որովհետև ինչ ասում են, սուտ է սաղ։ Ի՞նչ են ուզում մեզանից, էդ տղուն գել ու գազան են սարքել։ Էս Գյումրին կառուցեցինք, տվեցինք էս ստորներին, թողնենք գնա՞նք էստեղից։ Խելռցրել է էս ժողովրդին։ Ոչ շինթույլտվություն է տալիս մարդկանց, ոչ աշխատատեղ է բացում, թուլցրել է, էլի՛, լիժբը իր բիզնեսը լինի»։ Ըստ Գ. Ղուկասյանի՝ Ս. Բալասանյանը շատ է վախենում իրենցից, դրա համար էլ ցանկանում է վարկաբեկել:
Ժողովուրդ
Առաջիկայում ՀՀ կառավարությունը վաճառքի կհանի պետական գանձարանում առկա մոտ 67 կիլոգրամ ընդհանուր քաշով 14 հազար 761 հատ ոսկյա իրեր, 873 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ, 102 կիլոգրամ կուլտիվացված մարգարիտ և այլն:
Նշված իրերի վաճառքը տեղի է ունենալու բաց աճուրդով։ Համենայնդեպս, այդպիսի կարգ է սահմանելու կառավարության նիստում այսօր ընդունվելիք որոշումը։ Գանձարանում առկա նշված իրերի վաճառքը, ինչպես արդեն նշել էինք, կառավարությունը պատճառաբանել է «պետական սեփականություն հանդիսացող «մետաղների և թանկարժեք քարերի կառավարման արդյունավետության բարձրացման» անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք, որ նույն պատճառաբանությամբ 10 տարի առաջ Տիգրան Սարգսյանի ղեկավարած ՀՀ կենտրոնական բանկը վաճառեց պահուստավորված 17 տոննա ոսկին, որից հետո ոսկու գինը միջազգային շուկայում աճեց 4 անգամ:
Հայկական ժամանակ
Արմենի կատարած սխրանքը հերոսություն է, և սա պետք է մեզ պարտավորեցնի լինել մեր հայրենիքի սահմանների նկատմամբ չափազանց պատասխանատու, նաև վրեժխնդիր՝ նման դեպքերում բազմակի հակահարված տալու. այս մասին այսօր՝ «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, շուրջ երկու օր է՝ լարվածությունը սահմանին հասել է գագաթնակետին,նախարարի խոսքով, երբեք այս քանակությամբ կրակոցներ չեն եղել: «Հասկանալի է, որ մտավախություն ունեն, որ պատասխան կտանք, ու պատասխան լինելու է, մենք պահը կգտնենք»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի կարծիքով, դրանք սադրանքներն են, որոնք նպատակ ունեն միջազգային ասպարեզում ցույց տալ, որ լարվածություն կա, որպեսզի շեղեն բանակցային գործընթացը։
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հունվարի 20-ին ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիոն հարձակումն ուղղված է խանգարելու ԼՂ-ի բանակցային գործընթացին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ դրա մասին անգամ հաղորդագրություն է տարածվել Արցախի ԱԳ նախարարի հետ հանդիպումից և ԵՄ Հարավկովկասյան ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:
«Եթե ուրիշ նպատակ էլ ունեն ադրբեջանցիները … բայց հիմնական նպատակը սա է: Անգամ եռանախագահներից մեկն իր twitter–ում դրված մեկնաբանությունում բավական հստակ ասել է, որ նման միջադեպերը, հրադադարի խախտումները, սադրանքները խանգարելու են բանակցային գործընթացը: Բայց պետք է շարունակել այդ գործընթացը, որովհետև այլընտրանք չկա»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) հատվածներում ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն էր իրականացրել:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Ադրբեջանը ձևացնում է, թե եռանախագահները ուրիշ կարծիք ունեն հարցի շուրջ: Նա ավելացրեց, որ միջազգային հանրությունը մանդատ է տվել եռանախագահներին, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները այդ հարցը բարձրացնեն ամենաբարձր մակարդակի:
«Արդեն հինգ հայտարարություն է ընդունվել, բայց Ադրբեջանը ձևացնում է, թե իրեն չի վերաբերում այն, ինչ ասում են: Միակ կոնֆլիկտն է միջազգային հարաբերություններում, որ հինգ հայտարարություն է ընդունվում: Դրանց շուրջ իրար հետ համաձայնեն եռանախագահները ներկայացնող երկրները: Մանրամասն ներկայացվում են սկզբունքները, թե ինչի հիման վրա պետք է հարցը լուծվի»,-ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ իրենք հայտնել են իրենց դիրքորոշումը, որ կետ առ կետ համաձայն են եռանախագահության կողմից ներկայացված փաստաթղթին, որի հիման վրա պետք է հարցը լուծվի:
«Ադրբեջանը ոտքից գլխի վրա է դնում միջազգային հանրությանը, և իրենց հաշվետվության մեջ անգամ չեն գրում եռանախագահների հայտարարությունները, այլ ընդգրկում են ինչ-որ կառույցների հայտարարություններ, որոնք չեն զբաղվում այս կոնֆլիկտով: Իրենք փորձում են իրենց ժողովրդի մոտ իլյուզիաներ ստեղծել, որ իբրև թե մի ուրիշ բան կա, որ իբրև թե ինչ-որ մեկն իրենց աջակցում է»,-ասաց նա:
Հարցին, թե հակամարտությունը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների՞ հիման վրա, թե գոյություն ունի հակամարտության նոր ձևաչափ, նախարարը պատասխանեց.
«Հիմնարար սկզբունքները, որոնք ներկայացվել են եռանախագահության կողմից, մնում են բանակցությունների սեղանին: Եռանախագահողները բազմիցս կոչ են արել կողմերին՝ արագացնել պայմանավորվածության ձեռքբերումը հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք հիմնված են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, իրավահավասարության և ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Հայաստանը անցյալ տարի եռանախագահողների կոչով վերահաստատել է իր հանձնառությունը այդ սկզբունքների նկատմամբ: Ադրբեջանը շարունակում է անտեսել թե՛ այդ սկզբունքները, թե՛ եռանախագահների կոչերը»,-ասաց նա:
Նախարարը հիշեցրեց, որ չնայած այս ամենին, բանակցությունները ԼՂ խնդրի կարգավորման շուրջ շարունակվում են, հանդիպումները վերսկսել են:
«Վաղը մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում կլինի եռանախագահողների հետ, իսկ հաջորդ օրը՝ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ»,-ասաց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.