23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
[nggallery id=130]
Տևական ժամանակ է, Երևանում կիսագաղտնիության քողի տակ գործում է «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը։
«Գրիբոյեդով» ակումբի հավաքները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, երևանյան տարբեր էլիտար ռեստորաններում, որոնք հավաքների ժամանակ փակվում են։ Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը, ով էլ յուրաքանչյուր անգամ մեծ-մեծ հաշիվներ է փակում էլիտար այդ ռեստորաններում ակումբի մասնակիցների ընթրիքից հետո։ Ընթրիքներն ընթանում են հարցուպատասխանի ֆորմատով, տեղացիների հարցերին պատասխանում են ՌԴ-ից հրավիրված հյուրերը, որոնք փոփոխվում են։
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ի թիվս մի շարք այլ հայ հանրային դեմքերի, «Գրիբոյեդովի» անդամ է և մասնակցում է Կիսելյովի կազմակերպած հավաքներին, երեկ պատասխանել է «Գրիբոյեդով» ակումբի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին՝ հաստատելով մեր տեղեկությունները:
Հայկական ժամանակ
Հարավային Կորեայի առաջատար կլինիկաներից մեկում ձմեռային արձակուրդների ժամանակ ցողունային բջիջների փոխպատվաստման ենթարկվելուց հետո Սերժ Սարգսյանը հասարակական, քաղաքական լայն շրջանակների կողմից օծվել է նոր անվամբ:
Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ հնչել է հետևյալ նախադասությունը. «Սպասում են Ցողունը ասի, որ նոր անեն»: Մեր թղթակիցը մի պահ տատանվել է, ապա ակնհայտ է դարձել, որ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է:
Հայկական ժամանակ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։ Թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, ամենօրյա կենցաղում օգտագործվող բազմաթիվ ապրանքներ։
Այսպես, առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսատուրքը կբարձրանա մինչև 15 տոկոսի։ Թռչնի միսը կթանկանա 15 տոկոսով, քանի որ գործող մաքսատուրքը 10 տոկոս է, կդառնա 25 տոկոս։ Կաթնամթերքը կթանկանա միջինը 8.3 տոկոսով, ցորենը կթանկանա 5 տոկոսով, բրինձը 13 տոկոսով, ձեթը, դեղորայքը 5 տոկոսով, օճառն ու կենցաղային քիմիան ավելի քան 13 տոկոսով, բենզինը` 5 տոկոսով և այլն և այսպես շարունակ։
Ընդհանուր առմամբ, ոչ ՄՄ երկրներից ներկրվող ապրանքների համար մենք տարեկան ազգովի կվճարենք մոտ 100 միլիոն դոլար ավելի գումար։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր հայաստանյան ընտանիքի վրա ՄՄ-ի անդամ դառնալը կնստի տարեկան մոտ 80 հազար դրամ լրացուցիչ գումար:
Հայկական ժամանակ
Հայկական բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր կազմակերպված հանդիսավոր նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ադրբեջանական դիվորսիոն խմբի դեմ օրերս քաջարի մարտ վարած ու հարձակումը կասեցրած զինծառայողներին ու նրանց հրամանատարին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Պարգևատրվել է 10 անձ՝ դասակի հրամանատար Արման Հովհաննիսյանը, մայոր Մնացական Ավագյանը, շարքայիններ Էդիկ Դադամյանը, Մխիթար Վարդանյանը, Դավիթ Իսրայելյանը, նռնակաձիգ Սասուն Հակոբյանը, գնդացրորդ Հրայր Համբարյանը, ավագ հրաձիգ Ռաֆայել Ավդալյանը, նռնակաձիգ Արսեն Հարությունյանը, հետախույզներ Արտակ Շիրվանյանը և Արթուր Օհանյանը:
«Մեր բանակի դեմքը հունվարի 20-ին հակառակորդի մոտ 30 հատուկ ջոկատայիններին հետ շպրտած 9 հոգանոց հայկական խումբն է, շարքային զինվորն է, դիրքապահը: Մենք թույլ չենք տա, որ մեր բանակի կերպարը ոչնչացվի, ինչպես դա թույլ չտվեցինք այդ օրը թշնամուն»,- ասել է նախարարը:
Հանդիսավոր նիստի ընթացքում պարգևներ են հանձնվել մի շարք զինվորականների:
Հունվարի 26-ին, Վանաձորի Ղարաքիլիսայի վանքի բակում, 1915թ. Հայոց Ցեղասպանության ու Սպիտակի 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հուշարձանների կողքին բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նահատակներին նվիրված հուշակոթող:
Հուշակոթողի ստեղծման մտահաղացումը ծնվել է Վանաձորի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Ռազմիկ Մանդարյանի, վանաձորցի հայրենանվեր երիտասարդ Պողոս Ստեփանյանի և քանդակագործ Արա Հովհաննիսյանի մոտ: Սա ԱՍԱԼԱ-ի նահատակ հայորդիների հիշատակն ու սխրագործությունները հավերժացնող թվով երկրորդ հուշակոթողն է: Առաջինը տեղադրվել է 2000 թվականին` Եռաբլուրում:
Մինչ հուշակոթողի բացումը եկեղեցում Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին:
Ինքնատիպ ու յուրահատուկ կոթողն արժանացավ բազմաթիվ ներկաների ծափահարություններին:
Բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության N զորամասի թվով 40 զինվորներ, Վանաձորի Երկրապահ կամավորական ջոկատի ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, ԱՍԱԼԱ-ի համակիրներ, բազմաթիվ վանաձորցիներ, նաև մարտիկներ`Մարտիրոս Ժամկոչյանը, «Վան» ջոկատի հրամանատար Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Սիմոն Նայիրին, մտավորականներ և այլք:
Իր բացման խոսքում արքեպիսկոպոս Ոսկան Գալփակյանն հակիրճ ներկայացրեց ԱՍԱԼԱ-ի պատմությունն ու անցած ուղին: «Վան» ջոկատի հրամանատար, «Ուխտ Արարատի» կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Սիսլյանը նշեց, որ այս օրը նվիրվում է Հակոբ Տարակճյանի հիշատակին, իսկ հուշակոթողը՝ ԱՍԱԼԱ-ի բոլոր նահատակներին:
Հայ ժողովրդական շարժման գրասենյակի անունից խոսեց Ալֆրեդ Նավասարդյանը. նա շնորհակալություն հայտնեց բոլոր նախաձեռնողներից ու նշեց, որ միջոցառումն ունի պահանջատիրական նպատակ:
Նշենք, որ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում, զինղեկ կապիտան Մարտուն Սահրադյանի նախաձեռնությամբ 2001 թվականին բացվել է նահատակ տղաների հիշատակը հավերժացնող անկյուն, որը նրա խոսքով մատաղ սերնդին սովորեցնելու է մոտիկից ճանաչել ԱՍԱԼԱ-ի հերոսներին ու ավելի լավ իմանալ բանակի դերն ու նշանակությունը պատմության մեջ:
[nggallery id=129]
Գարիկ Ավետիսյան
Մեր ժողովրդի նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի ու ժողովրդի համար չափազանց դժվարին ժամանակահատվածում, կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմներով:
Երկրապահ-կամավորականության մարտնչող ոգուց և հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել, ինչպես կվերաբերվենք մեր հարազատ զավակին, նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,-խոսելով բանակի մասին’ ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Յուրաքանչյուր ազգի հարատևման առաջին պայմանը բանակն է: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը’ պատասխանատվություն ու պատիվ:
Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին’ Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, Հանրապետության զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին, սպաներին ու զինվորներին:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:
Միասնական ժողովուրդն ու հզոր մարտունակ բանակն են երկրի կայունության ու խաղաղության ամուր երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտընկերները: Արժանի ու պաշտպան լինենք խաղաղության, անկախության և ազգի միասնականության համար նահատակված մեր մարտական ընկերների պատգամին, միասնական և արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին: Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին’ մեր երեխաներին, ովքեր երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում մեր հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ:
Փառք հայոց հաղթանակած բանակին.
Փառք հայ ժողովրդին.
Հավերժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին:
ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Մ.Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Սևան համայնքի և Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության 4-ամյա համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը ՏԻՄ խրախուսման և համայնքային զարգացման լավագույն օրինակներ են: Վերջերս ծրագրերի շարքը համալրվեց ևս մեկով` «Պարենք հայերեն» ծրագրով:
Ներկայացված ծրագիրն արժանացել է հավանության, և արդեն իրականացվում են ծրագրով նախատեսված գործողությունները: Ծրագրի բյուջեն կազմում է 2 մլն. 457 հազ. դրամ, որից 1 մլն. 860 հազ դրամը տրամադրվել է Քաունթերփարթ ինթերնեյշնլի կողմից»: Սա Սևանի համայքի տեղեկատվական համակարգում տեղադրված հաղորդագրությունից հատված է, որն ավարտվում է հետևյալ տողերով . «Ի դեպ, մինչ այժմ ՔԻ-ի և Սևան համայնքի համագործակցության շնորհիվ իրականացվել են հետևյալ ծրագրերը` «Լուսավորոթյուն բակերին», «Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի կառուցում», «Ձայնային տեխնիկայի ձեռքբերում»»:
Դժվար է ասել, թե ինչն է առաջնային համարում քաղաքային իշխանությունը Սևանում, բայց որ Սևան քաղաքի խայտառակ ճանապարհների հարցը ոչ մի կերպ չի լուծվում, փաստ է: «Մի՞թե հնարավոր չէ լուծել գոնե կենտրոնական փողոցի ասֆալտապատման խնդիրը» հարցին, Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեկ պատասխան ունի. «Բյուջեում փող չկա»:
Ի՞նչ է ստացվում. ակնհայտ է, որ Սևանի ավագանին անգործունակ կառույց է, ի վերջո, քաղաքացիները կարող են պահանջել իրենց անունից դիմել վերընշված կազմակերպությանը՝ Սևան քաղաքում տարիներ շարունակ չլուծվող ճանապարհային խայտառակ վիճակը վերացնելու խնդրանքով:
Ըստ լավատեղյակների` ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությամբ, ոստիկանության հանգույն, ԱԱԾ-ում սկսվում է կադրային և «այլ» բարեփոխումների շարքը: Հիշեցնենք, որ մինչ սահմանադրական փոփոխությունները, կառավարման համակարգում որոշակի «կարեկտիրովկաներ» են ընթանալու, ստեղծվելու են կոմիտեներ, և այս քայլերը դրա նախապատրաստական մեկնարկն են:
Որոշ տեղեկություններով, Ռ. Հարությունյանի պաշտոնանկությունը նաև ներքաղաքական դասավորությունների ենթատեքստում է տեղի ունեցել. վերջինս համակարգում աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի «տնտեսական աճի և շինարարության բումի» օրերից, նրա հովանավորներից մեկը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն էր:
Ըստ որոշ տեղեկությունների, այն օրերին, երբ Հայաստանից բացակայել է ԱԱԾ ղեկավարը, Ռ. Հարությունյանը տիրապետել է քաղաքական ուժերից մեկին առնչվող կարևոր ինֆորմացիայի, սակայն չի զեկուցվել վերևներին:
Հրապարակ
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության «սև օրերը» շուտով կավարտվեն։ «168 ժամ»-ի տեղեկություններով՝ մարտի 1-ից գործարանը փակվելու է։ «Նաիրիտի» անհաջողությունների շարանը, վերջին շրջանում դրանց ակտիվացումը հենց այդ մասին են վկայում։ Այս օրերին գործարանի ղեկավարությունը բավականին անհանգիստ ու լարված վիճակում է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ` անցած շաբաթ գործարանի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը հանդիպել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ։ Վերջինս հայտարարել է, թե՝ «աշխատավարձ չուզեք, այլևս չեմ տալու»։ Մինչ այս «Նաիրիտի» աշխատավարձը վճարվում էր «Երևան ՀԷԿ» և «Որոտան ՀԷԿ» պետական ընկերություններից վերցված փոխառություններով՝ չնայած դա հակասում է օրենքին, բայց այդ հակասությունը հարթում էր Արմեն Մովսիսյանի հրահանգը։ Այժմ Մովսիսյանը «ձեռքերը լվանում» է աշխատավարձային հոգսերից ու, կարծես թե, «Նաիրիտից» ընդհանրապես։ Առաջիկայում գուցե կրկին Հախինյան-Մովսիսյան հանդիպումներ լինեն, բայց օրակարգը, թերևս, այլ է լինելու:
168 ժամ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.