23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեկ շաբաթ աոաջ՝ հունվարի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց ժամանակավորապես՝ առնվազն մինչև մարտի 28-ը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի երկու հոդվածների գործողությունը: Հոդվածներից մեկով, հիշեցնենք, տույժ տուգանքներ է նախատեսվում այն գործատուների համար, որոնք չեն վճարի կամ կուշացնեն իրենց աշխատողի աշխատավարձից պարտադիր կուտակային ֆոնդին փոխանցվելիք 5 տոկոսը:
Ու ստացվում է, որ րստ ՍԴ-ի որոշման, գոնե սւոայժմ այդ գումարը չփոխանցեի հա մար գործատուն պատասխանատվության շի ենթարկվի, ինչն էլ ագատում է պարտավորությունից: Կենսաթոշակային այս համակարգի դեմ պայքար ծավալողների շրջանում ՍԴ-ի վերը նշված որոշումը ոգևորություն մտցրեց և գնահատվեց որպես փոքր հաղթանակ:
Բայց երեկ պարզեցինք, որ գործատուների հետ պարզապես տուն- տունիկ են խաղում: Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն մի այնպիսի «շուստրիություն է» մտածել, որ գործատուները պետք է ստիպված աշխատողից պահեն և պարտադիր կուտակայինի հաշվին փոխանցեն նշված 5 տոկոսը:
Խնդիրն այն է, որ գործատուների կողմից ամեն ամիս ներկայացվող այսպես կոչված եկամտային հարկի հաշվարկում կա պարտադիր կուտակայինին վերաբերող «դաշտ»: Եվ եթե այդ «դաշտը» գործատուն չլրացնի, ապա ՊԵԿ-ի ավտոմատ համակարգն այդ հաշվարկը չի ընդունի, ու կստացվի, որ գործատուն չի ներկայացրել հաշվարկը, ինչն օրենքի խախտում է, և գործատուն պետք է պատասխանատվության ենթարկվի:
Հայկական ժամանակ
Նախօրեին ամերիկյան «ContourGlobal» ընկերությանը 180 միլիոն դոլարով ՀՀ կառավարությունը վաճառեց Հայաստանի ամենախոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրը [ՀԷԿՀ] «Որոտան-կասկադը»։
«Առավոտի» տեղեկություններով՝ ամերիկյան այս ընկերությունն էլ գրանցված է օֆշորային գոտում։ Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «ContourGlobal»–ի ներկայացուցիչ և խորհրդատու Արա Հովսեփյանն ասաց. «Դա խոշոր ամերիկյան ընկերություն է, իր կառուցվածքում կան և՜ Միացյալ Նահանգներում, և՜ այլ երկրներում գրանցված ընկերություններ։ Այս կորպորացիայի մեջ կան ընկերություններ, որոնք գրանցված են և օֆշորում, և կան ընկերություններ, որտեղ օֆշորային կանոնները չեն գործում։ Դա մեծ կորպորացիա է, և սխալ է ասել` դա օֆշորայի՞ն է, թե՞ ոչ։ Կենտրոնակայանը Նյու Յորքում է»։
Պարոն Հովսեփյանի ներկայացմամբ` նման խոշոր ընկերությունների համար, որոնք բիզնես են ծավալում աշխարհի տարբեր երկրներում, նորմալ պրակտիկա է, որ իրենց կորպորացիայում ունենան տարբեր ընկերություններ, որոնք գրանցված կլինեն տարբեր երկրներում, նույնիսկ՝ օֆշորային. «ContourGlobal»–ը 4 մայրցամաքներում, 20-ից ավելի երկրներում, 30-ից ավելի գործարաններ ու էլեկտրակայաններ ունի, զբաղված է քամու, արևային, բոլոր էներգատեսակների արտադրությամբ` բացի միջուկայինից։ Եվ տարբեր այլ երկրներում ունեն գրանցված ընկերություններ, որոնց հիմնադիրները կարող են այլ ընկերություններ լինել»:
«Առավոտի» տեղեկություններով` շուտով «Որոտան» ՀԷԿՀ-ի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանն իր պաշտոնին հրաժեշտ կտա, իսկ նրա պաշտոնին «կտիրի» Արա Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ պարոն Հովսեփյանը եղել է «Հազարամյակի մարտահրավերների» հայաստանյան գրասենյակի և «Հյուսիս-Հարավ ճանապարհային ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն։ Իր հավանական նոր պաշտոնի մասին պարոն Հովսեփյանն ասաց. «Նման պայմանավորվածություն չկա, կա պայմանավորվածություն, որ ես ինչ-որ մի ձևով կարող է ներգրավված լինեմ, բայց ինչ վիճակով կամ պաշտոնով՝ դա դեռ չենք քննարկել։ Նման թեմա ինձ հետ չի քննարկվել։ Ես հիմա որպես խորհրդատու ներգրավված եմ ընկերության գործունեության մեջ, բայց ամեն ինչ հնարավոր է։ Մինչ օրս օգնել եմ, որպեսզի գործարքը կայանա ամերիկյան ընկերության կողմից»։
«Առավոտը» փորձեց «Որոտանի» ՀԷԿՀ-ի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանից էլ պարզել այդ լուրերը, սակայն գրասենյակից մեզ վստահեցրին, որ նա աշխատանքի չի գնում` արձակուրդում է և հանրապետությունից մեկնել է:
Առավոտ
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Մեր երկրում ընդունված ավանդույթ է, որ պաշտոնի նստողը, որպես կանոն, ուզում է մի բան փախցրած լինել, որովհետև չգիտի, թե որքան ժամանակ է ինքը վայելելու պաշտոնը և ինչով կապրի դրանից հետո: Այս մտածողությունը լայնորեն տարածված է ՀՀ պաշտոնյաների շրջանում, ահա ինչու չզարմացանք, երբ մի տագնապալի նամակ ստացանք Երևանի բժշկական համալսարանի անցուդարձին մոտ կանգնած անձից: Վերջինս տեղեկություններ է հայտնում, որ Միխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանին պատկանող Դիլիջանի հանգստյան տունը վարձակալությամբ տրվել է մի ընկերության, որի «տանիքը» կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է: Նամակագիրը վստահեցնում է, որ նախարարը վաղուց է պայքարել այս հանգստյան տանը տիրանալու համար և վերջապես անցյալ տարի հաջողել է դա անել։
«ԵՊԲՀ-ից Աշոտյանը 2013 թվականին կարողացավ խլել Դիլիջանի հանգստյան տունը, որտեղ տարվա բոլոր ամիսներին մատչելի գներով հանգստացել են ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները: Խլման գործողությունը կատարվեց վարչապետի հրահանգով, կառավարության որոշմամբ, և, ինչպես միշտ է արվում, սկզբում ձևակերպվում է ուրիշի անունով, երկարատև վարձակալության, իսկ հետո արդեն, շատ արագ չնչին գներով սեփականացնում են»,- գրված էր մեզ ուղղված նամակում։
Անկեղծ ասած, չէինք ուզում հավատալ, որ ՀՀԿ-ի ամենաակտիվ քարոզիչը նման գործարքում է թաթախված, և ուրախ էինք՝ ստանալով նրա հերքումը. «Ասեմ, որ ոչ մի անձնական կապ ԵՊԲՀ Դիլիջանի ուսումնաարտադրական բազայի և նրա վարձակալության մասին որոշման հետ չունեմ: Մնացած հարցերը կարող եք ճշտել Պետգույքի կառավարման վարչությունից»: ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Վիկտորիա Անիկինան մեզ նույն խորհուրդը տվեց՝ վստահեցնելով, որ Բժշկական համալսարանի ուսումնաարտադրական բազան վարձակալ չունի, որ համալսարանը չի պատրաստվում այն վաճառել:
Սակայն Պետգույքի կառավարման վարչությունից այլ պատասխան ստացանք: «ԵՊԲՀ Դիլիջանի բազան անցյալ տարի կառավարության որոշմամբ տրվել է վարձակալության: Բազան տարբեր շենքեր և շինություններից է կազմված: Դրանք վատ վիճակում էին, համալսարանը չէր հասցնում ներդրում անել, և հիմա այդ հանգստյան վայրը հանձնվել է երկարաժամկետ վարձակալության, որ ներդրումներ արվեն, և որ այն ծառայի բուհի կարիքներին»,- ասաց վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը, սակայն հրաժարվեց նշել վարձակալի անունը, պատճառաբանելով, որ չի կարող առանց կողմի համաձայնության տեղեկություն տալ:
Հրապարակ
Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա կլինի Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Aгavot.am-ի տեղեկություններով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից Ձմեռային օլիմպիական մայրաքաղաք մեկնելու են երեք հոգի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ Ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը: Վերջինը մեկնում Է վաղը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը՝ ավելի ուշ, ՀՀ նախագահի հետ:
Առավոտ
Ս.թ. հունվարի 28-ից-29ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ: Վրաստանի ՊՆ պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, քննարկվել են նաև բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Վրաստանի ՊՆ պատվիրակության այցի ընթացքում կողմերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը:
Ծրագիրը ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում:
Արցախից մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հադրութի զորամասերից մեկում հայկական հետախույզներն ի պատասխան թշնամու՝ գիշերը մուտք են գործել հակառակորդի դիրքերը:
Արդյունքում թշնամին տվել է 8 զոհ, մեկ զինվոր գերի է վերցվել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, երեկ գիշերն ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի, Մատաղիսի զորամասի դիրքերում իրականացրած հարձակման արդյունքում կան զոհեր:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հայկական Վարկած»-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ.«ՊՆ-ն նման տեղեկություններ չի հաղորդում»,-նշեց նա:
Իսկ Մատաղիսում տեղի ունեցածի վերաբերյալ Ա. Հովհաննիսյանն ասաց. «Դա հեքիաթ է, նման բան չկա»:
Երևանի Արցախի փողոցի մայթերին՝ ծառերի բների մեջ՝ հենց ճանապարհի վրա, աղբակույտեր են: Վստահ ենք, որ Երևանում նման պատկեր է նաև այլ փողոցներում:
Բանն այն է, որ փողոցի աղբամանները դրված են մայթի մի կողմում, և քանի որ հանդիպակած մայթի տներում ապրող բնակիչներն ալարում են մի քանի քայլ անել և անցնել մայթ, որպեսզի աղբամանը նետեն տոպրակները, (ավելի հեշտ միջոց են գտել տոպրակները դնում են առաջին իսկ հանդիպած ծառի տակ) ամեն քայլափոխի, փողոցի ողջ երկայնքով աղբ է:
Ընդունենք, որ քաղաքն աղտոտելու մեղքի մեծ բաժինը բնակիչներին է, իսկ մի՞թե Էրեբունու թաղապետարանը չի տեսնում, թե ինչ վիճակում է իր համայնքի գլխավոր փողոցներից մեկը:
Եթե բնակիչներին հորդորելը չի անցնում, թաղապետարանը կարող է արդյունավետ միջոց ընտրել՝ աղբամանները տեղադրել այնպիսի հարմար վայրերում, որ շահողը լինի Երևանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է վերանորոգել ու վերականգնել Աժ շենքը։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարի Աժ շենքի հիմնական վերանորոգման և վերականգնողական աշխատանքների համար նախատեսվել է ծախսել 80 մլն դրամ։ Իսկ միայն 5 մլն դրամ էլ նախատեսված է ծախսել նախագծային աշխատանքների համար։ Բայց միայն շենքը չէ, որ հնացել է խորհրդարանում։ Այս տարի Աժ-ն մեծ գումար է նախատեսել նաև մեքենաների վերանորոգման համար՝ 20 մլն դրամ։ Եվ այս ամենը, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Ժողովուրդ
Այս տոնն առաջին հերթին վերաբերվում է այն մարդկանց, ովքեր Եռաբլուրում են. մեր բոլոր զոհված, անհայտ կորած ազատամարտիկ ընկերների արյունն է այստեղ. Այս մասին այսօր Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը :
Նախարարը տեղեկացրել է, որ այս գիշեր նույնպես կրակոցներ են եղել, որոնք համեմատական առումով ավելի շատ էին, սակայն, ըստ Սեյրան Օհանյանի, իրավիճակը վերահսկելի է:
«Մեր դիրքապահների պատրաստակամության, մարտական ոգու և նրանց սահմանապահ հրամանատարների սառնասիրտ ու հիմնավոր որոշումների շնորհիվ մենք կարողանում ենք և՛ պահպանել մարտական հերթապահության համապատասխան պայմանները, և՛ արժանի հակահարված տալ թշնամուն»,-նշել է Պաշտպանության նախարարը:
Նրա հավաստմամբ, պաշտպանության նախարարության անձնակազմն ամեն պահ պատրաստ է պատերազմի, չնայած դա նվազագույն հավանականության է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.