23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը գերազանցել է ինքն իրեն, եթե նախկինում խոսվում էր Աժ-ում գաղտնալսող ծածուկ սարքերի մասին, ապա հիմա ավելացել են տեսանկարահանող սարքերը։
«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ նկատել է, որ խորհրդարանի միջանցքներում, երկրորդ հարկում, հատկապես Աժ ՀՀԿ խմբակցության մատույցներում տեղադրվել են տեսախցիկներ։ Իսկ սա նշանակում է, որ այդ տարածքում անցուդարձն արդեն վերահսկվում է, որպեսզի իշխանական խարդավանքների սիրահար ՀՀԿ-ականները գործընկերների կամ լրագրողների հետ «բամբասելիս», մեղմ ասած, զգույշ լինեն։
Նկատենք, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի արյունալի ոճրագործությունից հետո անգամ Աժ տարբեր նախագահների մտքով չի անցել նկարահանել նաև միջանցքները։ Հետաքրքիր է, Աժ-ում ումի՞ց է վախենում Աբրահամյանը, որ որոշել է ամենքին ու ամեն ինչ նկարահանել:
Ժողովուրդ
Ըստ թերթի տեղեկությունների՝ Աժ-ում ներքին հրահանգ է իջեցվել շտկելու Աժ պատգամավորների կենսագրական տվյալները։ Քանի որ հայոց բանակի 22-ամյակի առթիվ բազում հրապարակումներ եղան բանակում չծառայած պատգամավորների և պաշտոնյաների վերաբերյալ, ուստի իշխանական կուլիսներում որոշում է կայացվել գոնե բանակ ծառայած պատգամավորների տվյալները գրել։ Եվ ահա բոլոր պատգամավորները, որոնք ծառայել են հայկական կամ խորհրդային բանակում, պետք է Աժ կայքում՝ պատգամավորների կենսագրական տվյալների մեջ, հստակ մատնանշեն ԶՈՒ-ում ծառայած լինել-չլինելու հանգամանքը։
Երեկ Աժ պատգամավորներից շատերի օգնականները զբաղված էին այդ ճշտումներով։ Ավելին, նույն աղբյուրները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ նման հրահանգ է իջեցվել նաև մյուս պետական մարմիններին՝ կառավարություն, նախարարություններ, կառավարությանն առընթեր մարմիններ և այլն:
Ժողովուրդ
Ազգային ժողովն այսօր սկսել է հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են դիրքերում զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
Նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկել է փոխել հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ անդամների թիվը 7-ից դարձնելով 11. ՀՀԿ-ականների թիվը կդառնա 5, ԲՀԿ-ինը՝ 2 տեղ և մեկական տեղ՝ մյուս խմբակցություններին:
Քվեարկությանը մասնակցել են միայն ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները: Նախագիծն ընդունվել է 67 կողմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակված կոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրեններին:
Նպատակն է հորդորել և պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: Փոխարենը, հետևելով հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեն աշխատակիցներին, մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը: Հիշեցնում ենք, որ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահնմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը:
Նամակների ուղարկման գործընթացը շարունակական է լինելու: Այս պահին ևս 100 նամակ պատրաստման փուլում է:
Կոտայքի մարզի Արզական համայնքում այսօր տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկումը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ, հողագործ-ջրօգտագործողներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանդիպմանն ամփոփվեցին ոռոգման համակարգի 2013թ. արդյունքները, ներկայացվեցին 2014թ. գործունեության հիմնական ուղղությունները, քննարկվեցին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Արձանագրվեց, որ 2013 թվականը ոռոգման համակարգի համար բավականին լարված տարի էր, ինչը պայմանավորված էր ջրամբարներում ջրի ոչ բավարար ծավալներով, ոռոգման ջրի մեծ պահանջարկով, Սևանա լճից լրացուցիչ ջրաքանակ չվերցնելու հանգամանքով: Դրան գումարվեց նաև Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած մի շարք համայնքների խնդիրը, որոնց ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց 650 մլն դրամի չափով պետական աջակցություն ցուցաբերվեց: Այս պայմաններում ջրի պահանջարկը բավարարելու համար գործի են դրվել մեխանիկական համակարգերը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի դիմաց 900 մլն դրամի լրացուցիչ ծախսի առաջացման, որը նախատեսված չի եղել ոչ 2013թ., ոչ էլ 2014թ. բյուջեներում: Անխափան գործունեություն ապահովելու համար համակարգն ստիպված է ներքին ռեզերվների հաշվին մարել պարտքերը` օտարելով չօգտագործվող գույքային միավորները:
Վերը նշված և մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված` կառավարությունը նախաձեռնեց լրացումներ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որով առաջարկվում է մինչև 2019թ. Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ:
«Կառավարությունը գիտակցում է այս քայլի պատասխանատվությունը: Մինչև օրինագիծը ներկայացնելը լուրջ քննարկումներ են եղել մասնագիտական շրջանակների հետ»,-նշեց փոխվարչապետը` հավաստիացնելով, որ ամեն ինչ արվելու է Սևանա լճից ջրառը նվազագույն ծավալներով իրականացնելու համար:
Նա ընդգծեց, որ Սևանա լճից վերցվող ջրաքանակի ավելացումը բացառապես և միայն գյուղատնտեսությանն աջակցելու նպատակ ունի: «Կառավարության առաջնահերթ խնդիրն է ոռոգման շրջանում ապահովել գյուղացիական տնտեսությունների ջրի պահանջարկը, ուստի տարատեսակ ենթադրությունները անհիմն են և հեռու իրականությունից: Անկախ ամեն ինչից` համակարգի համար օրակարգային է ոռոգման ջրի խիստ արդյունավետ օգտագործման խնդիրը, և եթե տարին բարենպաստ լինի, բնականաբար, Սևանա լճից առավելագույն ծավալ չի վերցվի»,-նկատեց Ա. Գևորգյանը:
Փոխվարչապետը նաև մտացածին և իրականությունից հեռու համարեց որոշ բնապահպանների` ջրամբարները միտումնավոր չլցնելու, իսկ պոմպակայանները միտումնավոր չգործարկելու մասին կարծիքները: Նշվեց, որ Ապարանի ջրամբարը վերջին վեց տարիների ընթացքում ամբողջությամբ չի լցվել, բացառություն է եղել 2011թվականը, Ազատի ջրամբարը վերջին 2 տարիներին նույնպես ամբողջությամբ չի լցվում, իսկ Ախուրյանի ջրամբարը, որը սովորաբար միշտ լցվում է և արտահոսք է ունենում, 2012 և 2013թթ. ևս ողջ ծավալով չի լցվել: Փոխվարչապետը նկատեց, որ ջրամբարներում ջրի ծավալների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում նաև ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից, որի կազմում նաև բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ են ընդգրկված, իսկ Ախուրյանի ջրամբարը, որի պաշարներն օգտագործում են երկու պետությունները, վերահսկվում է երկու կողմից էլ: Փոխվարչապետն ափսոսանք հայտնեց, որ նման կարևոր հարցն արհեստականորեն շահարկվում է` թյուր ընկալումներ ձևավորելով հանրության շրջանում:
Խոսելով 2014թ. անելիքների մասին` փոխվարչապետը նշեց, որ համակարգին այս տարի ևս լարված և քրտնաջան աշխատանք է սպասվում: 2014թ. համար նա առանձնահատուկ կարևորեց սակավաջուր տարածքներում ջրամատակարարման կազմակերպման, ջրի կորուuտների նվազեցման, ջրի վերցման և ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջoրյա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:
2014թ. կշարունակվեն նաև ջրամբարաշինության ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները: Նախատեսվում է, որ Կապսի և Վեդու ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Մաստարայի և Եղվարդի ջրամբարների կառուցման ծրագրերը քննարկվում են համապատասխանաբար Քուվեյթի զարգացման հիմնադրամի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ։ Նշվեց, որ հունվարի 26-ից Հայաստանում է Քուվեյթի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը, որը ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկում է Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի ֆինանսատեխնիկական առաջարկությունները: Պատվիրակությունն այցելել է նաև կառուցվելիք ջրամբարի տարածք, ծանոթացել պայմաններին: Ակնկալվում է, որ մինչև պատվիրակության այցի ավարտը ջրամբարի կառուցման ամբողջականացված ծրագիրը կներկայացվի կողմերին: Փետրվարի 2-ից Հայաստանում կգտնվի նաև JICA-ի պատվիրակությունը` Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի ֆինանսատեխնիկական բաղադրիչները քննարկելու նպատակով:
Ա. Գևորգյանը կարևորեց նաև ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման վարկային ծրագրի արդյունավետ իրականացումը:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Արարատյան դաշտավայրի հատկապես չօգտագործվող և ապօրինի օգտագործվող ինքնաշատրվանող խորքային հորերի կոնսերվացման և լուծարման ուղղությամբ: Շահագործվող մի շարք հորեր գտնվում են ոռոգման համակարգում, ուստի նա ՋՕԸ-երի ղեկավարներին առաջարկեց Բնապահպանության նախարարության, Ջրտնտպետկոմի, մարզպետարանների և համայնքների ղեկավարների հետ համագործակցաբար գույքագրել կոնսերվացման և լուծարման ենթակա բոլոր խորքայի հորերը:
Փոխվարչապետը կարևորեց նաև ՋՕԸ-երի վարչական խորհուրդների արդյունավետ գործունեության ապահովման խնդիրը: Նա ողջունելի համարեց, որ «Շենիկ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի նախագահությունը խոշոր հողօգտագործող է ստանձնել, ինչը դրականորեն կանդրադառնա ՋՕԸ-ի գործունեության արդյունավետության վրա:
Մի շարք ՋՕԸ-երի ղեկավարներ բարձրացրեցին ինքնածախսածածկման մեխանիզմի անցնելու նպատակահարմարության հարցը: Ա. Գևորգյանն առաջարկեց հարցը քննարկել Ջրտնտպետկոմի հետ, իսկ ստացված առաջարկություններն ամփոփել և ներկայացնել կառավարություն:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց նաև մինչև ոռոգման շրջանի մեկնարկն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համակարգի բարձր պատրաuտվածության ապահովման համար: Նա նաև պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես ոռոգման համակարգին, այնպես էլ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերին:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Մինչ Կրթության և գիտության նախարարը հավաստում է, թե ԲՈՒՀ-երում բացառվում է կոռուպցիան, որոշ ԲՈՒՀ -եր գումար աշխատելու արդյունավետ միջոց են գտել:
«Հայկական Վարկած»-ին են ահազանգել Հյուսիսային համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք դժգոհում են իրավաբանական ֆակուլտետում տիրող վիճակից:
«Մեր համալսարանում մի քանի ամսից պետական ավարտական քննություններ են, իսկ դեկանատից պահանջում են, որ ուսանողները գնեն ամսագիրը, որը տպագրվում է համալսարանի ուսխորհուրդի կողմից: Ամսագիրը, որն օրենքով պետք է անվճար բաժանեին, արժե 4000 դրամ, մեզ վախեցնում են, ասելով, թե՝ եթե չգնենք, քննություն չենք ստանա»,-պատմեց իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում սովորող ուսանողը, որը, հասկանալի պատճառով, չցանկացավ ներկայանալ:
Հուսով ենք, պատկան մարմինները՝ ի դեմս Արմեն Աշոտյանի կգտնեն հարցի համապատասխան լուծումը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչև վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում և հայրենադարձ է եղել իրեն վստահված գործը ստանձնելու համար։ Սակայն նախարարության կուլիսներում խոսվում են, որ Վարդանյանը Թորոսյանի անունն անգամ չի ցանկանում լսել, և ենթադրություններ են արվում, որ Ամերիկայում բնակվելու տարիներին են, հավանաբար, Դ. Թորոսյանի և Յու. Վարդանյանի հարաբերությունները փչացել։ Վերջինը, մարզաշխարհի գործունեությունը համակարգելու փոխարեն, փաստորեն, տրվել է անձնական ամբիցիաներին։
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Դավիթաշենի նախկին թաղապետ, այժմ Աժ պատգամավոր Արթուր Գևորգյանը մեզ փորձեց վստահեցնել, թե տեղյակ չէ՝ նախարարն ըստ կանոնակարգի հաստատե՞լ է Թորոսյանի նշանակումը, թե՞ ոչ։ Ասաց, թե նախարարություն չի գնացել, նախարարի հետ չի խոսել, բայց հավուր պատշաճի փաստաթղթերն արդեն մի քանի շաբաթ է՝ ուղարկել է նախարարի հաստատմանը։ «Ես չգիտեմ՝ հաստատված է, թե ոչ, բայց այդ մարզիչն իր բնականոն աշխատանքն է անում և Ծաղկաձորում հավաքի է, մեծ հավաք է, և ինչպես ինքը, այնպես էլ մյուս մարզիչները ջանասիրաբար աշխատում են,– ասաց Գևորգյանը՝ շարունակելով։ — Պատասխանատուն ես եմ, ես եմ ֆեդերացիայի նախագահը և ես եմ որոշում, թե ով պետք է աշխատի, և կասկածել լեգենդար մարզիկ Թորոսյան Դավիթի պրոֆեսիոնալ ունակությունների մեջ, դա հիմարություն է»։
Նախարարի և Գևորգյանի հարաբերությունների մասին հարցին ֆեդերացիայի նախագահն այսպես պատասխանեց. «Դեռ կոնֆլիկտ չկա, որովհետև դրանք դեռ խոսակցություններ են՝ ստորագրել է, թե չի ստորագրել, այ, եթե այդպիսի խնդիր լինի, այն ժամանակ կխոսենք, որովհետև ես եմ պատասխանատուն բռնցքամարտի համար և չեմ կարծում, որ Յուրի Վարդանյանն իմ նշանակած ավագ մարզչին չհաստատի։ Եթե նույնիսկ նա պատրաստվում է չստորագրել կամ դեմ է ստորագրելու պետք է հիմնավորի, բացատրություն տա ինձ, հանրությանը, բռնցքամարտի աշխարհին»:
Հրապարակ
Մեր տեղեկություններով՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա 2017-ին՝ Աժ ընտրությունների հետ համատեղ։ Որոշ պնդումների համաձայն՝ երկրում կառավարման համակարգը չի փոխվելու, անցում չի կատարվելու խորհրդարանական մոդելին, չնայած ուժեղացվելու է վարչապետական ինստիտուտը։
Մինչ սահմանադրական փոփոխությունները, կստեղծվեն մի քանի համախումբ կոմիտեներ՝ կառավարությանը կից, կվերանայվի ուժայինների, այդ թվում և ԱԳ նախարարի նշանակման կարգը։ Այսօր նրանց նշանակումը բացառապես նախագահական լիազորությունների մեջ է. նախատեսվում է կամ վարչապետի կողմից նշանակման կամ վարչապետի առաջարկմամբ նախագահի կողմից նշանակման ձևը։
Ի դեպ, կուսակցությունների մեծ մասը կողմ է, որ 2017-ի ընտրություններն անցնեն բացառապես մաժորիտար, այսինքն՝ համամասնական ընտրակարգով:
Հրապարակ
Սևանա լճում նախատեսվում է 3 ծրագիր իրականացնել՝ ձկնատեսակների համալրում, ապա անտառմաքրման աշխատանք և գիտական ուսումնասիրություններ.այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Ըստ նախարարի, Սևանա լճից ջրի բացթողնման ծավալների ավելացումը մտահոգությունների տեղիք չպետք է տա:
«Յուրաքանչյուր տարվա ջրառի ավելացումը չպետք է բերի Սևանի մակարդակի բացասական բալանսի, այսինքն՝ չպետք է նախորդ տարվա համեմատ նվազի. այս պահի դրությամբ՝ 1900.9 սմ, որ նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ 7 սմ-ով ավել է: Այս միջոցառումը ժամանակավոր է. սահմանվում է 5 տարի ժամկետով: Համաձայն օրենքի՝ մենք պետք է տարեկան շուրջ 20 սմ ջրի բարձրացում ունենանք: Եթե համեմատության մեջ ենք դնում՝ մենք ունենք 6 տարվա առաջանցիկ տեմպ, ջրառի ավելացումը 5 տարով ենք պայմանավորվել, և պայման կա՝ ջրի բացասական դինամիկա չպետք է արձանագրվի, հենց արձանագրվեց, պետք է այդ բացը լրացվի»,- նշել է Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով, նախարարությունը 2014թ-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված երեք գերակա խնդիր ունի. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համադրում, «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում և ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի և տիրազուրկ հորատանցքերի լուծարում։
«Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով մոտ 366 600 հատ մանրաձուկ բաց կթողնվի լիճ, որը կարժենա մոտ 60 մլն դրամ»,-հայտնել է Բնապահպանության նախարարը։
Նրա տեղեկացմամբ, նախարարությունը հատկապես տագնապալի է համարում էնդեմիկ իշխանի վիճակը, որը լիովին զրկվել է բնական ձվադրավայրերից և երկար տարիներ ամբողջությամբ կախում ունի արհեստական վերարտադրությունից, իսկ իշխանի 4 ենթատեսակներից երկուսը՝ ձմեռային իշխանը և բոջակը, արդեն իսկ անհետացել են։
Անդրադառնալով «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրին, Արամ Հարությունյանը նշել է. «Սյունիքի մարզում բնական ռեսուրսների և պահպանվող տարածքների կառավարման բարելավմանը հարակից նախատեսվում է իրականացնել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ»։
Ինչ վերաբերում է Արարատյան դաշտի խնդիրներին, նախարարն ընդգծել է, որ անօրինական խորքային հորերի լուծարման աշխատանքներն այսօր արդեն սկսել են և արդեն իսկ լուծարված և կոնսերվացված են շուրջ 50 խորքային հորեր։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.