23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
1in.am-ը գրում է. 1982 թվականի ամառային օրերից մեկը կարող էր որպես կործանարար ողբերգության օր հիշվել մեր ու տարածաշրջանի պատմության մեջ: Բայց աղետից հնարավոր եղավ փրկվել մարդկային գործոնի՝ մարդկանց արիության ու ճիշտ, անձնազոհ գործողությունների շնորհիվ…
1982 թվականին ՀԱԷԿ-ում կատարվածը հանրությունից գաղտնի պահվեց, հրապարակումներ չեղան: Քչերը գիտեին, որ Խորհրդային Միությունում ատոմակայանի հետ կապված աղետը կարող էր կոչվել ոչ թե «Չեռնոբիլյան» , այլ՝ «Մեծամորյան», այն կարող էր տեղի ունենալ Չեռնոբիլի աղետից 4 տարի առաջ՝ 1982-ին, Հայաստանում…
Մեծամորի ատոմակայանում բռնկված հրդեհի մասին ահազանգը հրշեջ ծառայությունները ստացել էին օրվա երկրորդ կեսին: Հանրապետության համարյա բոլոր հրշեջ մեքենաները ուղարկվել էին ատոմակայան: Ատոմակայանը օղակված էր ներքին զորքերի զինվորներով:
Ատոմակայանի հորաններում առաջացած կրակը հանգցնելու համար կատարվել էին հետախուզական աշխատանքներ, կրակի տարածումը կանխելու համար ստեղծվել էին նախազգուշական պատնեշներ:
Հրդեհը բռնկվել էր ատոմակայանի 16-րդ հորանում, որից դուրս եկող մալուխները գնում էին դեպի ռեակտորը՝ ահա թե ինչն էր ամենավտանգավորը: Իսկ մալուխների միջոցով մյուս հորաններում առաջացած հրդեհը այնքան էլ վտանգավոր չէր, միայն դրանից առաջացած թանձր ծուխը դժվարացնում էր հրդեհաշիջման աշխատանքները:
Հրշեջների առաջին խումբը շարժվել էր հենց դեպի 16-րդ հորան: Հրշեջ ծառայողների թվում էր նաև Ֆուրման Շահնազարյանը: Հրշեջները շղթայով կապված էին մեկը մյուսին, որ ծխի ու մթության մեջ չկորցնեին իրար: Հրշեջներից մեկը ընկել էր դիտահորի մեջ ու ջարդել կողոսկրերը, եթե հրշեջները միմյանց կապված չլինեին, նրան չէին գտնի…
Հրշեջներից ոչ մեկը չգիտեր՝ ինչ աղետ կարող է պայթել: Նրանք չգիտեին նաև, թե ճառագայթման ենթարկվելու ինչ վտանգի մեջ են իրենք: Բոլորն աշխատում էին ինքնամոռաց…
Հրդեհաշիջումը տևել էր 3 օրուգիշեր: Եվ ավարտվել էր հայ հրշեջների հաղթանակով: Նրանք հորաններից դուրս էին եկել մրի մեջ կորած, անճանաչելի, բայց՝ աղետաբեր կրակին հաղթած:
Հրշեջ պահպանության վարչության պետ Փայլակ Հակոբյանը ատոմակայանի բակում կանգնած ՆԳ մինիստր Եվգենի Պատալովին զեկուցել էր. «Ընկե՛ր գեներալ, մեզ հաջողվեց փակել դեպի ռեակտոր հրդեհի ճանապարհը»:
Նախարարը, ըստ ականատեսների հուշերի, հուզվել ու փաթաթվել էր հորանից դուրս եկած հրշեջ Ֆուրման Շահնազարյանին: Հետո կատակով խփել էր նրա փորին. «Ա՛յ տղա, դու ամեն օր խա՞շ ես ուտում»:
Երեք օրուգիշեր ատոմակայանի ներսում կրակի դեմ պայքարած հրշեջը, անտեղյակ՝ իր ստացած մահացու ճառագայթումից, նախարարին սրամիտ ու այն ժամանակվա համար շատ համարձակ պատասխան էր տվել. «Ի՞նչ է, մինիստրներին կարելի է, մեզ՝ չէ՞»:
Ասում են՝ մինիստրը հերթով փաթաթվում, համբուրում էր մրոտ հրշեջներին…
Դեպքից երկու ամիս անց մահացել է ատոմակայանի աշխատակիցներից՝ մի ռուս ինժեներ, հետո՝ հրշեջ Ֆուրման Շահնազարյան…
Հետո մահացել են փրկարար հրշեջներից նրանք, ովքեր ճառագայթման մահացու դոզա էին ստացել փրկարարական աշխատանքի ժամանակ՝ աշխատելով ամենավտանգավոր հատվածում: Նրանք դատապարտված էին մահվան, բայց նրանք էին փակել 16-րդ հորանից դեպի ռեակտոր տանող մեկուսադուռը…
1982 -ին ամբողջ Խորհրդային Միությունում այդպես էլ հստակ չեն պատկերացրել՝ ինչ կլիներ, եթե մեծամորյան աղետը չկանխվեր: Ատոմակայանի վթարի նախադեպ դեռ չկար: Ահա թե ինչու՝ երբ Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհելու համար Մոսկվա էին ներկայացվել մի խումբ հրշեջ-փրկարարաների անուններ, Մոսկվան մերժել էր, նրանց հերոսության մասշտաբը ավելի համեստ էին կարծել… Բավարարվել էին հայ փրկարարներին «Արիության համար» շքանշաններով պարգևատրելով:
Չորս տարի անց, երբ պայթել էր չեռնոբիլյան աղետը, նոր միայն հասկացել էին, թե Մեծամորում ինչից էին փրկվել:
Միայն դրանից հետո մեծամորյան փրկարարներից 7-ին շնորհել էին Խորհրդային Միության հերոսի կոչում:
Ցավոք՝ հետմահու…
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 2-3, 12-13-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևելով մամուլում հայտնված տեղեկություններին, որոնք փորձում են հերքել իշխանությունները, կարելի է ենթադրել, թե քաղաքական ինչ իրավիճակ կլինի 2018թ.-ին, և ապրիլից սկսած ով որտեղ կլինի և ինչ պաշտոն կզբաղեցնի: Այս պարագայում պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը չի դառնա վարչապետ՝ այդ կերպ պահելով իր խոստումը, որպեսզի հասարակության առաջ ավելորդ հարցերի պատասխանելու կարիք չլինի, ինչպես նաև իր դեմ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա չգեներացնի:
Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կփորձի նշանակել մի այնպիսի անձի, ով իր ամբողջ կեսագրությամբ պարտական է Սարգսյանին և քաղաքական իր ամբողջ ճանապարհն անցել է գործող նախագահի հետ, և կարելի է ասել, այդ անձը կլինի Սերժ Սարգսյանի վարչապետը կառավարությունում և կկատարի այն հրահանգները, որոնք կստանա Սերժ Սարգսյանից:
Այս պահին վարչապետի պաշտոնում դիտարկվում է Պնախարար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը, քանի որ վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի կադրը, և հենց այդ պատճառով է, որ վերջինս հայտնվեց Պաշտպանության նախարարությունում: Առաջին հերթին այդ ամենն արվեց Պաշտպանության նախարարությունը Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության տակ պահելու, և երկրորդ՝ սա ինչ-որ առումով ելակետ է վարչապետի պաշտոնը հետագայում վերցնելու համար:
Վիգեն Սարգսյանի վարչապետությամբ Սերժ Սարգսյանն առաջին հերթին կփորձի կատարել իր խոստումը՝ չառաջադրվելով վարչապետի պաշտոնում, երկրորդ՝ կառավարությունը կպահի իր հսկողության ներքո, և այս դեպքում մեծ նշանակություն չի ունենա՝ Սերժ Սարգսյանն անմիջապես ի՞նքն է վարչապետը, թե՞ ոչ: Եվ ի վերջո պետք չէ մոռանալ, որ 2017 թ.ի ապրիլին կայացած ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուների համապետական ընտրական ցուցակ գլխավորում էր Վիգեն Սարգսյանը։
Շատ կարևոր է նաև փոխվարչապետերի հարցը, և արդեն իսկ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկը կլինի Արթուր Բաղդասարյանը, ով կառավարության կապը կպահի Ռուսաստանի հետ, ինչպես նաև կփորձի կարգավորել ռազմատեխնիկական ոլորտը:
Մամուլում հայտնված այլ տեղեկությունների համաձայն՝ փոխվարչապետի մյուս հավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ով կզբաղվի տնտեսական բլոկին առնչվող խնդիրներով՝ այդ դաշտը պահելով իր ձեռքում: Երրորդ փոխվարչապետ կարող է չլինել, և այդ հանգամանքը կախված է հետագա զարգացումներից, չնայած որ շրջանառվող տեղեկություններն առիթ են տալիս կարծելու, որ այդ պաշտոնի առկայության դեպքում այն կզբաղեցնի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և եթե վերջինս համաձայնվի կրկին գնալ կառավարություն, այս անգամ որպես փոխվարչապետ, ապա, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը կգնա դրան՝ փորձելով Աբրահամյանի վերահսկողության ներքո գտնվող ուժերին իր իշխանության դեմ չլարել և իրեն լոյալ պահել:
Հաջորդ կարևոր նշանակումները պետք է լինեն ուժային կառույցներում, և այս համատեքստում, ըստ ամենայնի, ԱԱԾ պետ կշարունակի մնալ Գեորգի Կուտոյանը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, ԱԱԾ-ին կմիանա ոստիկանությունը, ինչպես որ նախկինում եղել է։ Սերժ Սարգսյանն այս սուպերնախարարությունը ևս կփորձի պահել իր վերահսկողության ներքո, քանի որ, ինչպես Վիգեն Սարգսյանի դեպքում, Կուտոյանի դեպքում ևս այս անձն իր ամբողջ քաղաքական կենսագրությամբ պարտական է Սերժ Սարգսյանին, և Կուտոյանի միջոցով նախագահը կկարողանա իր ձեռքի տակ պահել այս երկու կարևորագույն կառույցները, որոնք մեծ նշանակություն ունեն իշխանության պահպանման հարցում:
Պաշտպանության նախարարի պաշտոնը, որը թափուր կմնա Վիգեն Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս պարագայում ևս Սերժ Սարգսյանը կփորձի իր վերահսկողության տակ պահել այս պաշտոնը՝ նախարար նշանակելով Վովա Գասպարյանին: Նախ Գասպարյանը նախկինում կապ ունեցել է պաշտպանության նախարարության հետ, եղել է Ռազմական ոստիկանության պետը և բավականաչափ ծանոթ է ոլորտին։ Երկրորդ՝ նա արդեն երկար տարիներ է՝ ինչ ղեկավարում է ոստիկանությունը, և Պաշտպանության նախարարության ղեկավարումը իր համար խորթ աշխատանք չի լինի:
Պաշտպանության նախարարի նշանակմամբ կավարտվեն նշանակումները կարևորագույն պաշտոններում, իսկ մնացյալ պաշտոններում կնշանակվեն Սերժ Սարգսյանին հավատարիմ դեմքեր, որոնք էական նշանակություն չեն ունենա երկրի քաղաքական կյանքում:
Այս ֆոնին չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվի Հրայր Թովմասյանը, ով նաև սահմանադրական բարեփոխումների հիմնական պատասխանատուներից մեկն էր։ Այս կերպ Սերժ Սարգսյանը վերջինիս վարձահատույց կլինի:
ՀՀ նախագահի պաշտոնը, որը բավականաչափ սիմվոլիկ է լինելու, զբաղեցնելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, սակայն այս դեպքում պլանները կարող են փոխվել, եթե Աժ-ում ներկայացված ընդդիմությունը փորձի համագործակցել Սերժ Սարգսյանի հետ՝ ցանկանալով ստանալ նախագահի պաշտոնը, ապա շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանը զիջման կգնա, և նախագահի պաշտոնը տրամադրի ընդդիմությանը: Ի վերջո, նախագահն իշխանության ներսում շատ հարցեր չի կարողանալու լուծել, բայց ինչ-որ իմաստով այն ընդդիմությանը կտա որոշակի լծակներ ունենալու պատրանք:
Մնացյալ պաշտոնները կտրվեն հանրապետականներին և ոչ հանրապետականներին, և Սարգսյանը այս կերպ կփորձի հանրապետության քաղաքական դաշտում առկա բոլոր քաղաքական ուժերին ինչ-որ չափով հասանելի դարձնել իշխանական կերակրատաշտը, որպեսզի բացառի որևէ տեսակ ընդվզումն իր գծագրած պլանի դեմ :
Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաև դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը, իսկ առաջնագծում հակառակորդի հետագա սադրանքների դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքայիննշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը: Սա ենթադրում է, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի: Այսինքն, եթե քաղաքացին Ճապոնիայի ավտոշուկայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնել եւ տեղափոխում է Հայաստան, որպեսզի վաճառի, ապա սահմանային անցակետում ներմուծումը կարգելվի:
Խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանը:
— Պարոն Աբգարյան, խնդրում եմ ասեք, ո՞րն է բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:
— Եթե խոսակցականով ասենք, ապա զուգահեռ ներկրման դեպքում բացառիկ իրավունքի սկզբունքը հետեւյալն է՝ յուրաքանչյուր երկրում ապրանքային նշանի իրավատերն ունի բացառիկ իրավունքներ: Բացառիկ իրավունքների մեջ մտնում է այլ անձանց իրենց ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումն արգելելը: Այսինքն՝ առանց իր թույլտվության իր ապրանքային նշանի ներկրումն արգելելը: Բացառություն է, եթե երրորդ անձինք այլ երկրներում օրինական կերպով ձեռք են բերել իրավատիրոջ ապրանքային նշանով մակնշված արտադրանքը եւ ներկրում են այն երկիր որտեղ իրավատերն իրավունք ունի: Այս պահին արդեն փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախկինում իրավատերն իրավունք չուներ արգելելու օրինական ձեռքբերված ապրանքի ներմուծումը, հիմա տարածաշրջանային սկզբունքի ներդրման պարագայում՝ իրավատերն արդեն իրավունք ունի արգելել 3-րդ անձնաց իր ապրանքային նշանով մակնշված արտադրանքը ներկրել, եթե այն ձեռք է բերվել ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններից դուրս:
— Օրինակ կբերե՞ք:
— Եգիպտոսից ներկրելու դեպքում, օրինակ, իրավունք ունի արգելել: Առանձին թույլտվությամբ իրավունք ունի ներկրել:
— Ես հիմա երկու օրինակ բերեմ, դուք ասեք՝ խախտո՞ւմ է այդ դեպքը, թե՞ ոչ: Օրինակ 1-ին՝ քաղաքացին գնում է «Մերսեդես բենս» տեսակի ավտոմեքենաներ ՌԴ-ից, որոնք ներկրում է ՀՀ: Մեքենաները գնվում են շուկայից եւ ոչ թե պաշտոնական ներկայացուցչությունից, իսկ Հայաստան բերվում են վաճառքի նպատակով: Քաղաքացուն պատասխանատվություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
— Այս դեպքում պատասխանատվության մասին չի խոսքը: Իրավատերը չի կարող արգելել ներմուծումը, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկից է ներկրումը կատարվել:
— Օրինակ 2-րդ: Քաղաքացին Ճապոնիայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնում, ապա ներկրում է Հայաստան: Այդ դեպքում Երեւանում «Միցուբիշի»-ի ներկայացուցիչը քաղաքացու համար արգելք կստեղծի՞:
— Իրավունք ունի արգելել սահմանից ներմուծումը: Այդ դեպքում նույն «Միցուբիշի» ընկերությունն իրավունք ունի արգելել ներմուծումը: Ճապոնիայից կլինի, թե՝ Եգիպոսից կամ Գերմանիայից, իրավատերն իրավունք ունի արգելելու ներմուծումը:
— Երրորդ օրինակը բերեմ՝ «Սինկերս» տեսակի շոկոլադների ներկրումը: Քաղաքացին շոկոլադները գնել է Մոսկվայից, ներկրել է Երեւան: Ապրանքանիշի իրավատերը Երեւանում ներկայացուցչություն ունի, կարո՞ղ են արգելել ներկրումը:
— Ոչ, չեն կարող արգելել: Դուք կարող եք ցանկացած տեսակի ապրանքային նշանի օրինակը բերել: Կարող է լինել «Սնիկերս», կարող է լինել կահույք եւ այլ հայտնի ապրանքային նշան, որի ներքո արտադրվում է կոնկրետ ապրանք, յուրաքանչյուրն իրավունք ունի, եթե ԵԱՏՄ անդամ երկրներից չի օրինական ձեռքբերվում, այլ երկրներից է ներկրվում, բոլորն իրավունք ունեն սամանից արգելել ներմուծումը: Զուգահեռ ներկրումը դա է: Այս պարագայում, դա սահմանափակված է: Ընկերության ներկայացուցիչն իրավունք ունի գրանցվել սահմանային անցակետում, եւ արգելել ներկրումը այլ երկրներից: Բացառության են կազմում ԵԱՏՄ անդամ երկրները:
— Այդ ռեեստրը կամ գրանցամատյանն արդեն կա՞, թե՞ ապրանքային նշանի իրավատերը պետք է դիմի մաքսայինին, այդ գրանցամատյանում գրանցվելու համար, որպեսզի կարողանա արգելելու պահանջ ներկայացնել:
— Դա իրավատերերի նախաձեռնությունն է, իրենք են դիմում իրավասու մարմնին, որպեսզի գրանցվեն գրանցամատյանում, որից հետո մաքսայի մարմինները համապատասխան գործառույթ իրականացնեն:
— Խնդրում եմ ասեք ձեր կարծիքն այս նորամուծության հետեւանքների վերաբերյալ: Արդյո՞ք ներկրման վրա բացասական ազդեցություն չի ունենա:
— Գործակալությունը նման ուսումնասիրություն չի կատարել,եւ տնտեսական հետեւանքների հարցը մեր իրավասությունների մեջ չի մտնում: Ճիշտ է, կան անձինք, որ ասում են դրական ազդեցություն կունենա, կան անձինք, որ հակառակն են ասում: Այս պահի դրությամբ, համենայնդեպս, մենք ուսումնասիրություն չենք անցկացրել եւ չենք կաող ասել, թե ոնց կլինի: Խոշոր ներկրողները ողջունել են դա, ասում են՝ դրական է, կան անձինք, որ ասում են՝ ոչ:
— Ապրանքային նշանի նկատմամբ հեղինակային իրավունքի իրացման այս դրսեւորումը մյուս տնտեսական միություններում է՞լ է այսպես կիրառվում: Օրինակ՝ ԵՄ-ում կա՞ նման արգելք:
— Իհարկե: Նույն սկզբունքը գործում է Եվրոպական միության տարածաշրջանում: Զուգահեռ ներկրումը նաեւ իրենց մոտ է սահմանափակ գործում: Նույն իրավճակն է նաեւ ԵՄ-ում:
— Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն առանց ապրանքային նշանի տիրոջ թույլտվության ներկումը քրեորեն պատժելի է: Քրեական օրենսգրքում դա ամրագրելու գործընթացն սկսվե՞լ է:
— Ես չեմ կարող ասել զուգահեռ ներկրումը քրեորեն պատժելի է, թե՝ չէ: Այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չունեմ: Դա իրավունք է, որից օգտվում է իրավատերը՝ արգելելով ներմուծումը: Մաքսային մարմնի միասնական գրանցամատյանում գրանցվում է, որի առկայության դեպքում սահմանային մաքսավորներն արգելում են ներմուծումը:
Նշենք, որ այս սկզբունքի կիրառումը հղի է բազմաթիվ բացասական հետեւանքներով: Ապրանքանիշի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցողները կարող են արգելել զուգահեռ ներմուծումը եւ դա բերի ապրանքների թանկացման:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է Հայաստանից ուղարկված մոտ 500կգ ձկնկիթի ներկրումը:
Ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ արգելվել է Հայաստանի Հանրապետությունից ուղարկված 492 կգ քաշով կարմիր իշխանի ձկնկիթի խմբաքանակի ձևակերպումը: Նշվում է, որ ապրանքն ունեցել է Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական հավաստագիր:
Ստուգումների ժամանակ պարզվել է, որ մակնշման պիտակին նշված արտադրանքի քանակը, դրա պահման ու տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չեն համապատասխանում անասնաբուժական հավաստագրում նշված տվյալներին:
Բացի այդ, մակնշման պիտակի վրա բացակայել է «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեղեկությունը, որը պահանջվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով։
Ապրանքն առգրավվել է։
Կիրակնօրյա նոթեր1988-ի դեկտեմբերի 7-ին ամենուրեք խառնաշփոթ էր, տագնապ, շոկ՝ թե՛ փլատակների շուրջը, թե՛ մնացյալ Հայաստանում, որտեղից շտապում էին աղետյալներին փրկելու: Մի փոքր ուշքի գալուց հետո՝ հաջորդ օրվանից, ոչ ոք չէր հավատում, որ աղետը տարերային է եղել: Բանը մոտիվն էր. չէր կարելի պատկերացնել Կրեմլի համար ավելի ձեռնտու բան, քան ապստամբ Հայաստանի մեկ երրորդի ավերումն ու տասնյակ հազարավոր մարդկանց մահը: Երկրաշարժը երևի թե միակ բանն էր, որ կարող էր սանձել «կենտրոնի» վերահսկողությունից ամբողջովին դուրս էր եկած Հայաստանը:«Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարությամբ անցկացվող գործադուլները, «մի-ա-ցում» վանկարկումով հարյուր հազարանոց հանրահավաքները կաթվածահար էին արել կոմունիստական իշխանությունը: 1988-ի նոյեմբերին Կրեմլը պարետային ժամ էր հայտարարել Հայաստանում, որի միջոցով ժամանակավորապես կասեցրել էր բողոքի գործողությունները, բայց սպասվում էր հերթական ընդվզումը՝ հակառակ փողոցներում կանգնած սովետական զորքին:
Երկրաշարժից մի քանի օր անց Մոսկվան առանց վարանելու կալանավորեց «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր տասն անդամներին:Ժամանակի մեդիան խստագույն գրաքննության տակ էր, ու Երկրաշարժի արհեստական բնույթի մասին կասկածները հրապարակային արտահայտելու հնարավորություն չկար: Աղետից 20 տարի անց… Հայաստանի կոմկուսի Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը պնդում է, որ Հայաստանում ատոմային ռումբի ստորգետնյա պայթեցում կամ «տեկտոնային» զենք է կիրառվել։
Նրա կարծիքով, «բոլորովին պատահական չէ, որ ողբերգության նախօրեին Հայաստանում հայտնվեց Բ. Ե. Շչերբինան, որը Սովետական Միությունում ատոմային զենքի փորձարկման վայրերում ռազմական շինարարության և գիտա-տեխնիկական սարքավորումների հարցերով պատասխանատուն էր։ Նրա հետևից թռավ-եկավ Դ. Տ. Յազովը` ՍՍՀՄ պաշտպանության նախարարը գլխավոր ռազմակայանի մի խումբ սպաների հետ, իսկ Հյուսիսային Հայաստանից շտապ կարգով վերատեղաբաշխվեցին հրասայլային միավորումներն ու բոլոր շարժական հրթիռային կայանքները» («Սպիտակի հուշահամալիր։ 1988-2008», Մոսկվա, «Դոսսոմ» հրատարակչություն, 2008, էջ 68)։Ն. Մուրադյանն արտառոց է համարում նաև ՍՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի խոսքերը` արտասանված ՄԱԿ-ի նստաշրջանում, Նյու-Յորքում. «Մենք չէինք սպասում, որ հետևանքները կլինեին այդքան աղետալի»։Հայ երկրաշարժաբանները մասնագիտական գրականության մեջ հերքել են «պայթյունի» տեսությունը:
Ըստ նրանց, սարքերը գրանցած կլինեին երկրաշարժին նախորդած ցնցումը:
1988-ից 23 տարի անց «Արգումենտի ի ֆակտի» թերթում լույս տեսավ մի հարցազրույց, որտեղ ուկրաինական ակադեմիկոս Օլեգ Ֆեյգինը պնդում է, որ Սպիտակում կիրառվել է լիտոսֆերային զենք: Նրա տեսակետը հաստատել է ռազմական փորձագետը: Սա մի զենք է, որը կարելի է կիրառել հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից՝ սարքերը ոչ մի ցնցում չեն գրանցի:Միգուցե էսօր էլ մասնագետների համար երկրաշարժի արհեստածին բնույթի վարկածը «դավադրության տեսության» ծիծաղելի դրսևորում թվա: Բայց միայն զենքի օգնությամբ չէ, որ սովետական իշխանությունը սպանել էր Երկրաշարժի 25 հազար զոհերին ու տասնյակ հազարավորների հաշմանդամ դարձրել:
Նախ, երկրաշարժից մի քանի տարի առաջ իջեցվել է Հայաստանի սեյսմակայունության աստիճանը, երկրորդը՝ կան հարյուրավոր վկայություններ շինարարության խայտառակ որակի մասին:Երկրաշարժի առաջին իսկ օրերից աղետի գոտում ծառայած գնդապետ Ռ. Ի. Մեդինսկին վկայում է, որ իր աչքերով տեսել է «երկաթբետոնե սալի վրա գործարանային որակի վերահսկողության բաժնի «խոտան» կնիքը» («Սպիտակի հուշահամալիր…», էջ 58)։Ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը բերում է ավելի ահավոր փաստ. «…Դեռևս 1986 թ. ՍՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիայի և սեյմադիմացկուն շինարարության միջճյուղային խորհուրդը տեղյակ է պահել Լենինական-Սպիտակ-Կիրովական հատվածում ութ բալանոց երկրաշարժի հավանականության մասին: Ավելին, առաջարկվել են մի շարք պաշտպանական միջոցառումներ, այն է՝ սահմանափակել շինարարությունը նշված տարածքներում, ամրապնդել թույլ շինությունները, դեմոնտաժել փլման ենթակա շենքերը»… («Ցավը՝ սրտներումս, հայացքներս՝ վաղվա օրվան», «Գրական թերթ», 1989, փետրվարի 3):Էս տարվա հոկտեմբերին ես «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» https://www.facebook.com/events/1432729736955846/1435111896717630/?notif_t=like ցուցահանդեսով շրջեցի Հայաստանի չորս մարզերում: Ինձ մոտենում էին մարդիկ ու պատմում Երկրաշարժից առաջ տեսած լուսազդանշանային կրակոցների, ուրիշ տարօրինակ երևույթների մասին, իսկ այցելուների ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ երկրաշարժն արհեստածին է:Եվ սա ամենամեծ հանելուկն է: Հայաստանում մարդիկ համոզված են, որ Մոսկվան ցանկացել է և ընդունակ է եղել մեր երկրի հանդեպ տարերային աղետ «կիրառել»: Բայց անըմբռնելի հնազանդությամբ ձգտում են «hետ՝ դեպի ապագա» ու թույլ տալիս, որ իշխանությունը յուրացրած խումբը, որը նույնիսկ իրեն նեղություն չի տալիս Երկրաշարժի 25-ամյակին աղետի գոտի այցելել, երկիրը նորից ենթարկեցնի Մաքսային միությանն ու նրա «հրամանատար» Ռուսաստանին:Մի՞թե մի երկրաշարժը բավականաչափ դաժան դաս չէ:
Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտանգության ամրապնդման օգտին և շարունակաբար իր ներդրումն է բերել սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության մեխանիզմների վերակտիվացման շուրջ ծավալվող քննարկումներին: Այս մասին ելույթ ունենալով ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը՝ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, վստահության կառուցման ուղղությամբ իրականացվող քայլերը չեն սահմանափակվում միայն առաջին հարթությունով: «Խորապես համոզված ենք, որ մեր կազմակերպության տնտեսական և բնապահպանական ուղղությունն ունի չօգտագործված ներուժ: Այս համատեքստում ԵԱՀԿ-ն կարող է բնական հարթակ հանդիսանալ մասնակից երկրների միջև համընդգրկուն երկխոսության խթանման համար, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգարցիոն գործընթացների շուրջ:
Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձևաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստռում հուսով ենք, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը:
Ցանկանում եմ նաև ընդգծել Հայաստանի ներդրումը կազմակերպության մարդու իրավունքների հարթությունում իրականացվող գործընթացներում և ընդգծել այս ուղղությամբ մեր արդյունավետ համագործակցությունը ԵԱՀԿ կառույցների հետ: Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացն կայուն և անդառնալի է։ Բարձր ենք գնահատում այս հարցում ԵԱՀԿ կառույցների ներդրումը», — ասել է նա:
Նախարարը նաեւ գոհունակություն է հայտնել, որ ԵԱՀԿ շրջանակներում հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ինքնության հողի վրա իրականացվող բռնությունից ազգային և կրոնական խմբերի պաշտպանության թեման, հատկապես ԵԱՀԿ հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: «Հայաստանը առաջիններից էր, ով բարձրաձայնեց այս խնդիրը և աջակցեց այս ուղղությամբ ԵԱՀԿ հանձնառությունների ամրապնդմանը: Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին և խտրականությանը հակազդելու արդյունվետ միջոցների հետագա զարգացումը եղել է վերջերս ԵԱՀԿ նախագահության ու ԺՀՄԻԳ կազմակերպմամբ և Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ Երևանում կայացած բարձրաստիճան համաժողովի ուշադրության կենտրոնում», — հավելել է նա:
Նալբանդյանը նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետևանքներն առնչվում են ԵԱՀԿ բուն էությանը, որի նպատակն է խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրելու միջոցով` ի վնաս մյուսներին և ողջ կազմակերպության: Դա շատ բացասական նախադեպ ստեղծեց: «Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլև Կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը: ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և Կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում», — ասել է նա եւ հավելել, որ առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի:
«Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ:
Մենք վճռական ենք շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, և «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում այս առումով», — ասել է նա:
Նախարարը նաեւ հայտարարել է, որ տասը տարի առաջ Մադրիդում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից կողմերին ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները:
«Երկու տարի անց Աթենքում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը բոլոր մասնակից երկրների անունից հայտարարություն ընդունեց, որով աջակցում էր այդ հիմնարար սկզբունքներին և ընդգծում կողմերի հանձնառությունը՝ համաձայնության հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման շուրջ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Համանախագահ երկրների նախագահները 2009 թվականից ի վեր ընդունած իրենց համատեղ հինգ հայտարարություններում վերահաստատեցին իրենց աջակցությունը հակամարտության կարգավորման այս սկզբունքներին և հիմնական տարրերին, որոնք իրենց կողմից ներկայացվել էին որպես մեկ ամբողջություն: Դրանից հետո տարբեր առիթներով համանախագահները բազմիցս վերահաստատել են այս տարրերն ու սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ գրեթե բոլոր նախարարական խորհուրդների ընթացքում, և բոլորովին վերջերս Համբուրգում ընդունված իրենց համատեղ հայտարարության մեջ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները այդ սկզբունքների և տարրերի հիման վրա՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով:
Առկա են մի շարք պատճառներ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում՝ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի ևայլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը:
Առաջին, Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերը նշված երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք:
Երկրորդ, Ադրբեջանն ընտրողական մոտեցում է որդեգրել համանախագահների կողմից առաջարկած տարրերի նկատմամբ, թեև վերջիններս շարունակաբար նախազգուշացրել են զերծ մնալ նման գործունեությունից, քանի որ նրանց կողմից արված առաջարկություններն իրենք ընկալում են որպես անբաժանելի ամբողջություն, և միաժամանակ հստակեցրել, որ սկզբունքներից և տարրերից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:
Երրորդ, Բաքուն չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետ է կանգնում դրանցից, ինչպես դա տեղի ունեցավ բանակցությունների մի շարք փուլերում, մասնավորապես, 2010թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2011թ. մարտին Սոչիի, 2011թ. հունիսին Կազանի գագաթաժողովների ժամանակ: Ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը:
Չորրորդ, համանախագահների ջանքերի գրեթե անդադար խոչընդոտումը և միջնորդությունն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը բացահայտորեն մատնացույց են անում Ադրբեջանի՝ բանակցությունները խաթարելու մտադրությունը: Զարմանալի չէ, որ համանախագահներն իրենց հայտարարություններում կոչ են արել Բաքվին հետ կանգնել այս դիրքորոշումից:
Հինգերորդ, Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, հրադադարի պարբերական խախտումներն ու սադրանքները, առանց նախազգուշացման զորավարժությունների անցկացումը` բացահայտորեն գործելով ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթին հակառակ, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն պատերազմը դիտարկում է որպես հնարավոր տարբերակ: Համանախագահները բազմիցս կոչ են արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից, վերահաստատել հանձնառությունը խաղաղ կարգավորմանը։ Որևիցե մեկը չի կասկածում, որ հենց Ադրբեջանն է մշտապես խախտում զինադադարը և սրում իրադրությունը։
Վեցերորդ, բանակցային գործընթացին լուրջ հարված հասցվեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016թ. ագրեսիայով, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ` երեխաների, կանանց և տարեց անձանց նկատմամբ վայրագություններով, դիակների խեղումը, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով:
Յոթերորդ, ապրիլյան ագրեսիայից հետո պատերազմի հետևանքները վերացնելու նպատակով համանախագահները կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ադրբեջանը հրաժարվեց կյանքի կոչել այդ գագաթաժողովների շրջանակներում ձեռքբերված և հայտարարված պայմանավորվածությունները, մասնավորապես, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման, հակամարտության գոտում մշտադիտարկման կարողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ: Այդ պայմանավորվածությունների նպատակն էր խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծումը, ուստի, դրանք մերժելով, Բաքուն դիտավորյալ խոչընդոտում է բանակցությունները:
Ութերորդ, Ադրբեջանը շարունակում է հակահայկական ատելության քարոզչության քաղաքականությունը, աշխարհի բոլոր հայերին կոչում է իր համար մեկ թշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում որպես Ադրբեջանի գենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերի մշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմական հողերն են: Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ով իրոք խաղաղության են ձգտում նման բան չեն անում։
Իններորդ, հիմնարար սկզբունքների վերաբերյալ երկար տարիներ բանակցելուց հետո Ադրբեջանն սկսեց պնդել, որ դրանք ընդունելու անհրաժեշտություն չկա, ինչը բացարձակ անարգանք է մյուս բանակցող կողմերի, համանախագահող երկրների, նրանց կողմից գործընթացի մեջ ներդրված հսկայական ջանքերի և ժամանակի նկատմամբ:
Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: Հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է հանգեցնել ստատուս քվոի փոփոխմանը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը», — հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար:
Իր ելույթում Նալբանդյանը նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նշելու է իր ճակատագիրն ազատ տնօրինելու, մարդկային արժանապատվության և ազատության իրավունքի պաշտպանման համար մղվող պայքարի 30-ամյակը: «Երեք տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդին, չնայած կործանարար պատերազմին և բոլոր դժվարություններին, հաջողվեց ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական հաստատությունների վրա հիմնված հասարակություն: Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վստահեցնել Իտալիային՝ ապագա նախագահողին, որ կարող է ապավինել Հայաստանի աջակցությանը: Միաժամանակ, ցանկանում եմ նաև ողջունել Սլովակիային` տրոյկային միանալու կապակցությամբ», — ընդգծել է նա:
Վերջին տարիներին հայաստանյան սոցիալական ցանցերում քննարկվում է ուկրաինական onpress.info կայքում հրապարակված «Ինչպե՞ս 1988-ին պայթեցրին Սպիտակը» հոդվածը (հոդվածի հեղինակ՝ Լեոն Մանեւիցկի):
Հեղինակը մասնավորապես գրել է. «1988թ. դեկտեմբեր 7-ին աշխարհը ցնցվեց. Հայաստանի հյուսիսային շրջանում փորձարկված գեոֆիզիկական ռումբը, որն առաջացրել էր արհեստական երկրաշարժ, 350.000 հայ խաղաղ բնակչի մահվան պատճառ դարձավ։ Այն ժամանակների ղեկավարությունը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի եւ պաշտպանության նախարար Յազովի գլխավորությամբ փորձում էին գաղտնի պահել իրականությունը՝ այն ներկայացնելով որպես սովորական երկրաշարժ։
1988-ի նոյեմբերին Երեւանում լուրեր էին պտտվում, թե Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն «փորձություն»-ը բոլորն ընկալում էին բառի փոխաբերական, այլ ոչ ուղիղ իմաստով։
Այդ ամսին մի ռուս գեներալի կին, որը հանգստանում էր Արզնիի առողջարանում, ակադեմիկոս Երեմյանի կնոջը՝ Ռուզան Երեմյանին փսփսացել էր, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանին «սարսափելի աղետ է» սպասվում՝ խորհուրդ տալով վերջինիս՝ լքել Հայաստանը։
Նոյեմբերին նման մի զանգ է ստացել նաեւ հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը. նրան զանգահարել է ծանոթներից մեկը Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) եւ խորհուրդ տվել, որ լենինականցիները շուտ դուրս գան Լենինականից։
1988-ի նոյեմբերի վերջին Հրազդան քաղաքի հեռախոսավարուհին լսել է ռուս գեներալի խոսակցությունը Մոսկվայի հետ, որտեղ վերջինս իր կնոջը հայտնել է հետեւյալը. «Ուշանում եմ, կգամ փորձարկումներից հետո»։
Դեկտեմբերի 4, 5 եւ 6-ին Սպիտակ-Կիրովական շրջանում որոտացին հզոր պայթյուններ՝ առաջացնելով 3-4 բալանոց երկրաշարժեր, դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10.30-ին թուրք բանվորները, որոնք աշխատում էին Արփա գետի աջ ափին, որը մոտ է Լենինականին, թողեցին իրենց աշխատանքը եւ հեռացան տարածքից։
1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11-ին Սպիտակի մոտ տեղակայված ռազմաբազայի զինվորներից մեկը դաշտում կաղամբ հավաքող գյուղացիներին ասել էր. «Արագ գնացեք, շուտով սկսվելու են փորձարկումները»։
Ժամը 11.41-ին Սպիտակ քաղաքի եւ Նալբանդ գյուղի շրջակայքում 10-15 վայրկյան տարբերությամբ որոտաց երկու հզոր պայթյուն, որից Նալբանդի գյուղացիներից մեկը վեր էր շպրտվել էլեկտրասյան բարձրության։ Գետինը տեղաշարժվել էր, գետնի տակից 100 մետրանոց կրակի ու ծխի սյուն էր բարձրանում։
Լենինականում փլուզվել էր շենքերի 75 տոկոսը. դրանց մի մասը առաջին պայթյունից հետո պտտվել էր իրենց առանցքի շուրջը, երկրորդից հետո` ետ պտտվել, այնուհետեւ «նստել»՝ գետնի տակն անցնելով 2-3 հարկի բարձրությամբ…»։
Հայ մասնագետները հերքում են այս տեղեկությունները եւ միանշանակ նշում, որ 1988 թվականի աղետը երկրաշարժ էր, որին հասարակությունը պատրաստ չէր:
Երկրաշարժից մոտ 3 տասնյակ տարի անց էլ բնակչության գերակշռող մասը, անհասկանալի պատճառներով, չի հավատում, որ 1988-ին տեղի ունեցածը բնական աղետ էր` երկրաշարժ:
Դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը եւս հերքում է պայթյունի մասին այս լուրերը եւ հաստատում.
«Մասնագետի համար ակնհայտ է, որ տեղի ունեցածը բնական երկրաշարժ էր, ոչ մի պայթեցումով հնարավոր չէր այդպիսի արդյունք առաջացնել»:
Մասնագետը թվարկում է գիտական հիմնավորումներ:
1.Սովետական միությունն այդ տարիներին չի ունեցել ատոմային ռումբ, այս առումով հերքվում են ատոմային ռումբի գործածության մասին ասեկոսները:
2.Խորության հարցը. ատոմային ռումբն օդի մեջ է պայթում կամ երկրի մակերեսին, մինչդեռ 88-ի ավերիչ երկրաշարժն ունեցել է մինչեւ 10 կիլոմետր խորություն:
3.Պայթյունի տեւողությունը. պայթյունը տեւում է կարճ` մի քանի վայրկյան, իսկ երկրաշարժը մի քանի տասնյակ վայրկյան է տեւել:
«Ամենակարեւորը` ոչ մի պայթեցումով երկրի մակերեսին բեկվածք հնարավոր չէ առաջացնել, իսկ Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջացավ ընդհանուր մոտ 38 կմ երկարությամբ բեկվածք` տեկտոնական, երկու մետր ու կես ուղղաձիգ ամպլիտուտով եւ մեկ մետրի չափ` հորիզոնական: Վանաձորի դիմաց թուրքաբնակ գյուղ կար, այդտեղ 10 կմ երկարության բեկվածքը շատ լավ երեւում էր»,-պատմում է Ս.Նազարեթյանը:
1988ին բնակչությունն անբավարար գիտելիքներ ուներ աղետների ժամանակ պաշտպանվելումասին
Մասնագիտական գրականությունում փորձագետները հաստատում են, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերը համեմատաբար քիչ կլինեին, եթե բնակչությունը պատրաստ լիներ աղետի դիմակայմանը, բարձր լիներ վերջիններիս` իրազեկվածության մակարդակը:
Սերգեյ Նազեթյանը վերհիշում է, որ 88-ի երկրաշարժից հետո Լենինականի թիվ 1 դպրոցի նկուղից հանել են 16 երեխայի դիակ. երեխաները զոհվել են փոշուց խեղդվելու հետեւանքով, նրանցից ոչ մեկը չի ունեցել մարմնական քերծվածք:
«Երկրաշարժի ընթացքում փոշուց պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում թաշկինակով կամ շորով փակել շնչուղիները, երեխաներին բացատրող չի եղել: Եթե իրենք օգտագործեին շորը` որպես դիմակ փոշուց պաշտպանվելու, չէին զոհվի»,-ասում է Ս.Նազարեթյանը:
Պրոֆեսորը նշում է, որ 88-ի երկրաշարժից հետո բնակչության պատրաստվածության ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սեյսմիկ ծառայության տարաքային կազմակերպություններում կան բնակչության հետ աշխատանք անող բաժիններ, որոնք հատկապես դպրոցներում, բուհերում, արտադրական հիմնարկներում զեկույցներ են կարդում, հիմնական թեման սեյսմիկ պաշտպանական անհատական վարքականոններն են` ինչ անել մինչեւ երկրաշարժը, երկրաշարժի պահին եւ հետո:
Կան վկայություններ, որ սովետական Հայաստանում ընթացել է անորակ շինարարություն, մարդկային գործոնը նույնպես ազդեցություն է ունեցել:
«Երբ մենք ուսումնասիրեցինք Գյումրու փլուզված 147 բնակելի շենքերի պատճառները, պարզվեց, որ քարե շենքերի 10 տոկոսի փլուզման պատճառը բնակչության գործոնն է եղել: Մարդիկ, առանց մասնագետների համաձայնության, քանդել էին իրենց բնակարանների միջնապատերը, հիմնատակից խորը նկուղներ էին փորել, պատերի մեջ պահարանների տեղեր էին բացել, սյուների մեջ հաշվիչ էլեկտրական տեղադրելու համար խոռոչ էին բացել»,-թվարկում է Ս.Նազարեթյանը եւ նշում, որ այսօր էլ այս ոլորտը նորից անվերահսկելի է, իշխանությունը մասնավոր կառույցներում ազատ մուտքի հնարավորություն չունի:
Սեյսմիկ պաշտպանությունը մինչ 1988 թվականն ու երկրաշարժիցհետո
Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը նշում է, որ երկրաշարժի ընթացքում Հայաստանը չի ունեցել հատուկ փրկարարներ, սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմակայուն շիանարարության նորմեր: Խորհրդային միությունում շինարարության նորմերն ընդհանուր են եղել եւ հաշվի չեն առնվել Հայաստանի երկրաբանական սեյսմիկ առանձնահատկությունները:
Բժիշկներն անգամ անպատրաստ են եղել երկրաշարժի դեպքում բարձր մակարդակի օգնություն ցույց տալ տուժածներին, իսկ բնակչության պատրաստվածության ընդհանուր մակարդակը ցածր է եղել: «Խորհրդային տարիներին կար քաղաքացիական պաշտպանություն հասկացողություն, որը հիմնականում ատոմային զենքի դեմ պայքարի մեթոդներ էր ուսուցանում»,-ասում է Ս.Նազարեթյանը:
88-ից հետո ի՞նչ է արվել սեյսմիկ պաշտպանության ուղղությամբ
1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, ըստ Ս.Նազարեթյանի, եղան կտրուկ տեղաշարժեր, հատկապես, երբ ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
Առաջին կարեւոր քայլերից էր սեյսմիկ պաշտպանության համակարգը, նաեւ օրենքները եւ ենթաօրենսդրական փաստաթղերը, որոնք կարգավորում են ոլորտը:
Երկրաշարժից հետո ՀՀ տարածքում եւ հատկապես Երեւանում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական երկարաժամկետ ծրագիր մշակվեց:
«Դժբախտաբար ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում եւ սեյսմիկ տեսակետից Երեւանի շենքերը շատ խոցելի են` մասնավորապես խորհրդային տարիներին կառուցված 3500-ից ավել բազմաբնակարան շենքերը: Այս շենքերը կառուցված են 7-8 բալի սեյսմակայունության հաշվարկով եւ շինարարության որակը շատ ցածր է, նաեւ ընթացքում եղել են բնակչության ապօրինի ձեւափոխություններ, որոնք բերել են սեյսմակայունության նվազեցմանը»,-ասում է Ս.Նազարեթյանը:
Հաջորդ կարեւոր քայլը, ըստ Ս.Նազարեթյանի, ՀՀ-ում սեյսմակայուն շինարարության նորմեր ունենալն էր:
ՀՀ-ը ԱՊՀ երկրներից առաջինն էր, որը 1994 թվականին ստեղծեց իր նորմերը, իսկ 2006 թվականին վերանայվեցին այդ նորմերը:
Ս.Նազարեթյանի խոսքով` 88-ի երկրաշարժից հետո փրկարար ծառայությունների ուղղություններով եւս տարվել են աշխատանքներ: Փոքր հանրապետությունը չի կարող ունենալ այնքան փրկարար, որ սեյսմիկ աղետի դեպքում կարողանա դիմակայել, բայց գոյություն ունի միջազգային օգնություն, երբ տարբեր երկրների փրկարարներ են օգնության հասնում: Մինչ գնահատվում է աղետի իրավիճակը, երկրները օգնություն են խնդրում, փրկարարները հասնում են աղետից մի քանի օր անց: «Ունենք տխուր վիճակագրություն, որ փլատակների տակ մնացած մարդկանց 60 տոկոսից ավելին զոհվում է առաջին 3 օրը, այսինքն` մարդկանց փրկելու հնարավորություններն ավելի մեծ են առաջին 3 օրը, այստեղ մինչեւ դրսի օգնության գալը, բնակչությունն ինքը պետք է պատրաստված լինի օգնություն ցուցաբերել ինքն իրեն եւ կարողան խուճապի չմատնվել»,-ասում է Ս.Նազարեթյանը:
Սերգեյ Նազարեթյանն ասում է նաեւ, որ 88-ի երկրաշարժից հետո կարեւոր քայլերից մեկը շինարարության որակի բարձրացումն էր:
«Հիմա շիանարության որակն անհամեմատելի լավ է, քան խորհրդային տարիներին, հատկապես, մեծ օրինակ էր Լինսի հիմնադրամով ընթացող շինարարությունը, որի ընթացքում 5.500-ից ավելի բնակարան կառուցվեց աղետի գոտում եւ դրանց որակը խիստ բարձր է: Գյումրեցի հայտնի շինարարներից մեկի խոսքը հիշեմ. ասաց. «Շնորհիվ Լինսի հիմնադրամի` մենք սովորեցինք շենք կառուցել», նկատի ուներ որակը»,-ասում է նա:
Մինչդեռ, Ս.Նազարեթյանի խոսքով, խորհրդային տարիներին շինարարն իր հայեցողությամբ փոփոխոություններ է կատարել եւ հետագայում դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: «Շինարարն իրավունք չունի նախագծում փոփոխություններ կատարել, նա պետք է պահպանի շինարարական նախագծի տառը: Եթե կա թերություն, ապա նածագծողի հետ պետք է հաաձայնեցվի, նոր փաստաթուղթ կազմելուց հետո կարողանան այդ փոփոխությունն իրականացնել»,-ասում է նա:
Գյումրիում խոցելի շենքերը երկրաշարժի հետեւանքով փլուզվեցին կամ ամրացվեցին, այսօր այդ խոցելի շենքերի թիվը, ըստ երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի, Գյումրիում շատ քիչ է, իսկ Երեւանում բնակչության` գործոնի ազդեցությունը շենքի սեյմակայուն շինարարության նվազեցման ուղղությամբ շատ վատ է:
Կառավարության փոփոխությունը կոպիտ սխալ է. վերադարձ 80-ականներ
Կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի որոշմամբ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միացման ձեւով վերակազմակերպվեցին «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ: Այս փոփոխության հետեւանքով, ըստ մասնագետների, տուժելու է ՀՀ-ը, նրանք կարծում են, որ այս միավրումը կոպիտ սխալ է, հատկապես, երբ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում:
ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը ստեղծվեց 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո: Այս 4 ՊՈԱԿ-ներն էլ ստեղծվել էին` Սպիտակի ավերիչ երկրաշարժի դասերը հաշվի առնելով: Սկզբում` 1992-ին, ստեղծվել էր հյուսիսային բաժանմունքը` Գյումրիում, որպես սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՀՀ ՍՊԱԾ) կրկնորդ, քանի որ Երեւանում սեյսմիկ արտակարգ իրավիճակի դեպքում պետք էր Երեւանից հեռու մի կենտրոն, որն իր վրա պիտի վերցներ ՀՀ ՍՊԱԾ-ի բոլոր գործառույթները, իսկ տարիներ անց ստեղծվել էին մյուս բաժանմունքները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.