23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում դեկտեմբեր ամսին իրականացրած ստուգումների արդյունքում, ընկերության տնօրեն Նունե Նալբանդյանը տուգանվել է 65 միլիոն դրամով։
Փետրվարի 10-ին Էկոնոմիկայի նախարարութունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի արդյունքում գլխավոր պետական տեսուչը ներկայացրել է համապատասխան որոշումը՝ հղում անելով վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 189.1 հոդվածին։ Այս մասին «Հժ»-ին հայտնել է գլխավոր պետական տեսուչը՝ Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը։
Նիստին չեն ներկայացել ոչ տնօրենը, որ գործարար Վաղարշ Աբրահամյանի կինն է, ոչ նրա լիազոր ներկայացուցիչը: Փոխարենը նիստին մասնակցել են Վաղարշ Աբրահամյանի որդին, գործարարի խորհրդականը և անվտանգության աշխատակիցը, ովքեր համապատասխան լիազորագիր չեն ունեցել։
Նիստի արձանագրությունը ստանալու ժամանակ արդեն ներկայացել են գործարարի որդին և Նունե Նալբանդյանի լիազորված անձը։ Լևոն Խալիկյանը դեկտեմբերին հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել էր, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ում իրականացրած ստուգումներով հայտնաբերվել են նաև այնպիսի խախտումներ, որոնց հիմնավորվելու դեպքում ընկերությունը կարող է նույնիսկ լիցենզիայից զրկվել։
Լևոն Խալիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ այդ դեպքերից հետո։ Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետն ասաց, որ լիցենզիայից զրկելու հիմք ստեղծող խախտումների մասին տեղեկացրել են անձամբ էկոնոմիկայի նախարարին, քանի որ լիցենզիայից զրկելու լիազորությունը բացառապես նրանն է։
Նախարար Վահրամ Ավանեսյանը գոնե առայժմ նման որոշում չի կայացրել:
Հայկական ժամանակ
Պաշտոնական վիճակագրությունը մանրամասն ուսումնասիրելիս «Ժողովուրդ»-ը բավական ուշագրավ փաստեր հայտնաբերեց։ Պարզվում է՝ Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն Ռուսաստանից ու իրանից, այլև Ղազախստանից ու Թուրքմենստանից։ Ընդ որում՝ հատկապես Թուրքմենստանից ներկրված գազի ծավալները գնալով ավելանում են։
2013թ. Թուրքմենստանից Հայաստան է ներկրվել 1102,7 տոննա, իսկ Ղազախստանից՝ 19,2 տոննա գազ։ «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՊԵԿ-ից ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տեղեկանալ՝ ինչ գազ է ներկրվում, ինչ նպատակով և որտեղ է այն օգտագործվում, սակայն մեր հարցումները մնացին անպատասխան. երկու գերատեսչություններն էլ խոստացել են առաջիկա օրերին պարզաբանումներ տրամադրել:
Ժողովուրդ
Ռուսական «Ведомости» պարբերականը հանդես է եկել սենսացիոն հրապարակմամբ, ըստ որի ռուս նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող ՅՈՒԿՈՍ ընկերության ակտիվների մի մասը Ռուսաստանից Արևմուտք է դուրս բերվել կամ լվացվել Հայաստանի միջոցով։
Երբ Խոդորկովսկու ՅՈՒԿՈՍ–ը սնանկ ճանաչվեց, Ռուսաստանում սկսվեց նրա ակտիվների վերաբաշխումը։ Սակայն խոսքը գնում էր միայն Ռուսաստանում մնացած ակտիվների մասին, որոնց մեծ մասը ձեռք բերեց «Ռոսնեֆտ» ընկերությունը։
Իսկ ահա այն ակտիվները, որոնք ժամանակին դուրս էին բերվել Ռուսաստանից, առ այսօր չի հաջողվել ետ բերել։
Ըստ ռուսական պարբերականի, ՅՈՒԿՈՍ-ի արտասահմանյան ակտիվները գնահատվում են 9,6 մլրդ դոլար։ Ահա այդ ակտիվների մի մասը Արևմուտք է «փախել» Հայաստանում գրանցված Yukos CIS Investments ընկերության միջոցով, որը հանդիսացել է ՅՈՒԿՈՍ-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը։ Հենց Հայաստանում գրանցված ընկերության միջոցով է ՅՈՒԿՈՍ-ը կառավարել բարդ օֆշորային կառույցը։
2007թ «Ռոսնեֆտը» 1 մլն դոլարով ձեռք է բերել Yukos CIS Investments-ը: Մեծ հավանականությամբ, այդ ժամանակ էլ պարզվել է Հայաստանում գրանցված այս ընկերության իրական դերը ՅՈՒԿՈՍ-ի ակտիվների արտահանման գործում։
Առ այսօր «Ռոսնեֆտը» փորձում է ի վերջո ետ բերել ՅՈՒԿՈՍ-ի ակտիվները, որոնք դուրս են եկել Հայաստանում գրանցված ընկերության միջոցով:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները, որոնք աշխատում են Երևանի ոսկու շուկայում և ունեն քարի արտադրամասեր, պնդում են, որ ավելի քան տասը օր է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները իրենց «անհանգստացնում են»՝ պահանջելով սահմանվածից շատ վճարել հարկերը (եկամտահարկ, շահութահարկ և այլն)։
«Ժողովուրդ»-ն այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՊԵԿ, որտեղից պատասխանեցին. «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցները ինչպես ոսկու շուկայում, այնպես էլ որևէ այլ տեղ գործունեության ծավալող տնտեսվարողներից սահմանվածից ավելի հարկեր չեն պահանջել վճարել և գործում են բացառապես ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում»։
Սակայն աշխատակիցները հակառակն են պնդում:
Սահմանադրական դատարանը հավակնում է տիրանալ Հայաստանի ամենաանհասկանալի կառույցի տիտղոսին։ Այս մրցակցության մեջ, ընդ որում, Գագիկ Հարությունյանի ղեկավարած մարմինը բացարձակ առաջատար է, որովհետև նրա որոշումներից բան չի հասկանում ոչ միայն հանրությունը, այլև Բարձր դատարանն ինքը։
Մինչ հայ հանրությունը ոգևորված պնդում է, թե հունվարի 24-ի հանրահայտ որոշումից հետո կարելի է չվճարել պարտադիր կուտակային բաղադրիչի հինգ տոկոսը, և աշխատողներ-գործատուներ կոնֆլիկտ է հասունանում այս համատեքստում, Սահմանադրական դատարանն ինքն է բռնում ու հինգ տոկոսները պահում 1974 թվականից հետո ծնված իր աշխատակիցներից։
Ու եթե Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի աշխատակիցները գործադուլ են անում հղում անելով ՍԴ որոշման վրա, անհասկանալի է, թե ինչի վրա պիտի հղում անեն ՍԴ աշխատակիցները, եթե այդ որոշման վրա հրաժարվում է հղում անել նույնիսկ այն մարմինը, որը ընդունել է որոշումը։
Ընդ որում, Սահմանադրական դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն և պարտադիր են բոլորի համար։ Այդ թվում՝ Սահմանադրական դատարանի։
Բայց իրականությունն այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ինքն իրեն իրավաբանության ռահվիրա, մտքի աղբյուր և լույսի ճրագ համարող Գագիկ Հարությունյանը Հայաստանը գցել է հերթական իրավաբանական աջաբսանդալի մեջ։ ՍԴ-ն կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այն դրույթի կիրառումը, որով նախատեսվում է պատասխանատվություն օրենքի դրույթները չկատարելու, այսինքն պարտադիր կուտակային հինգ տոկոսները չվճարելու համար։ Մյուս կողմից, սակայն, ՍԴ-ն, լրիվ պատահաբար, մոռացել է կասեցնել օրենքի այն դրույթը, որտեղ ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված ա) վարձու աշխատողները, բ) նոտարները, գ) անհատ ձեռնարկատերերը» (հոդված 5)։
Այսինքն, ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Պարտադիր կուտակային բաղադրիչը պարտադիր է, բայց Պարտադիր կուտակային բաղադրիչը չկատարելու համար չի կարելի տուգանել։ Այստեղ էլ առաջացել է աջաբսանդալը, բա եթե պարտադիր կուտակային բաղադրիչը պարտադիր է, գործատուն ո՞նց չկատարի օրենքի դրույթը, չէ՞ որ նա պարտավոր է ենթարկվել օրենքին, իսկ օրենքը ասում է, որ կուտակային բաղադրիչը պարտադիր է։ Իսկ եթե ՍԴ-ն ուզում էր կասեցնել այս պարտադիրությունը և իրոք հայցի ապահովման միջոց կիրառել, պետք է կասեցներ կուտակային բաղադրիչը պարտադիր համարող օրենքի դրույթները: Բայց չի կասեցրել, ու նման բան կարող էր լինել երկու պատճառով, իրավական տգիտության կամ էժան աչոկներ հավաքելու ցանկության: Կամ էլ ՍԴ անդամները էնքան իրենց կաբինետներից դուրս չեն եկել, որ իրար են խառնել վաբշե սաղ:
Հայկական ժամանակ
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիվիլիթաս» հիմնադրամը փետրվարի 13-ին, քննարկում է հրավիրել «Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով, որին կմասնակցեն երեք նախկին արտգործնախարարները՝ Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը և ես:
Ցանկալի կլիներ, որ քննարկմանը ներկա լիներ նաև առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց զուտ ժամանակի բերումով նա չի կարողանալու մասնակցել:
Համենայն դեպս, ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել երեք արտգործնախարարներով անդրադառնալու Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին: Վստահ եմ՝ մենք կխոսենք տարբեր թեմաների մասին, բայց հաշվի առնելով, որ դա արտգործնախարարների քննարկում է, շեշտը կդրվի արտաքին քաղաքականության վրա:
Այսօր, իսկապես, այդ հարթության վրա բազմաթիվ զարգացումներ կան, որոնք մեր ժողովրդի համար ճակատագրական կարող են լինել, և արժե, որ դրանք առավել խորքային վերլուծության և քննարկման արժանանան:
Միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի, փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, «Երևան» հյուրանոցում։ Այն կվարի Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը»:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, հետաձգելով Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դիմաց հայտարարված ակցիան, ուղևորվել են Արմավիրի մարզ:
Հայտնի է դարձել, որ «Սարդարապատ» տուն-թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր աշխատակիցներին ստիպում է գնալ բանկ՝ կուտակային պարտադիր վճարներ կատարելու:
Իսկ Երևանում բողոքի ակցիան կկայանա այսօր՝ ժամը 14.00–ին:
Մեր տեղեկություններով` ԱԺ-ում տեղադրված տեսախցիկները ոչ թե նրա համար են, որ Հովիկ Աբրահամյանը հետևի, թե ինչ են անում պատգամավորները, իր ենթակաները, առավել ևս լրագրողները՝ խորհրդարանի միջանցքներում և այլոց սենյակներում, մանավանդ որ սովորություն ունի զանգել պահնորդային ծառայություն և հետաքրքրվել` էսինչ լրագրողը շենքո՞ւմ է, ո՞ր կողմերում է, այլ, առաջին հերթին, հենց Հովիկ Աբրահամյանին են հետևում:
«Էս խառը ժամանակներում պետք է իմանալ, թե ով է գալիս, ով է գնում ԱԺ»,- տեղեկացրեց պահնորդային ծառայության մեր աղբյուրը, որովհետև «այդ քանակի տեսախցիկներ, առանց Ազգային անվտանգության ծառայության և երկրի առաջին դեմքի թույլտվության հնարավոր չէր բերել ԱԺ:
Հրապարակ
Պետական գերատեսչությունները բավական մեծ միջոցներ են ծախսում ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար։ Այս առումով բացառություն չէ նաև Արամ Հարությունյանի ղեկավարած ՀՀ բնպահպանության նախարարությունը։
Ինչպես հայտնի է դարձել «Ժողովուրդ»-ին, այս գերատեսչությունը ծրագրել է 2014թ. ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար ծախսել ավելի քան 6 մլն դրամ։ 800 հազար դրամ էլ նախարարությունը պատրաստվում է ծախսել համակարգչային սարքերի, իսկ 200 հազար դրամ էլ՝ շենքում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման ու պահպանման համար։
Ի դեպ, տեսակետ կա, որ այդ նպատակով գումարներ դուրս գրելը ՀՀ պետական բյուջեի միջոցներից «ատկատ» անելու լավագույն տարբերակներից մեկն է:
Ժողովուրդ
Թերթի տեղեկություններով՝ ԵԿՄ 10–րդ հոբելյանական համագումարում հետաքրքիր կադրային փոփոխություններ են սպասվում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ ԵԿՄ՝ վարչության փոխնախագահ է դառնալու Աժ՝ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը՝ Մխիկը, որը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր դարձել Հրազդանի ընտրատարածքից։
Հիշեցնենք, որ Մխիթար Հարությանյանը ԲՀԿ խորհրդի անդամ էր, սակայն վերջերս ֆինանսական խնդիրների պատճառով դուրս էր եկել կուսակցությունից։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ից դուրս գալու նրա որոշումը գնահատվել է վերևներում և նախկին պատգամավորին քաջալերելու համար նրան վստահել են ԵԿՄ փոխնախագահի պաշտոնը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.