23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հետևելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ դժվար չէ գալ այն եզրակացության, որ դրանց ճնշող մեծամասնությունը կուսակցական է՝ չնայած գրեթե ոչ մեկը դա չի խոստովանում։ Նկատի ունեմ, որ նրանք իրենց առաջ նպատակ չեն դնում ներկայացնել կյանքը իր ողջ բազմազանության մեջ, այլ միայն՝ կուսակցական գծին համապատասխան, սևացնել կամ սպիտակեցնել երևույթները և մարդկանց այնպես, ինչպես ձեռնտու է իրենց խմբի շահերին։
Ըստ այդմ, Հայաստանում կա՜մ բացարձակապես դրական իրադարձություններ են կատարվում, կա՜մ ընդհանրապես ոչ մի լավ բան տեղի չի ունենում, իսկ այն, ինչ ներկայացվում է որպես դրական, սուտ է և կեղծիք։
Օրինակ՝ հայկական պլանշետները կամ «Երևան մոլը»։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր ներկայացնում են կյանքի միայն վարդագույն տեսարանները, չեն ցանկանում նկատել, որ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետի որդին (կամ գուցե անձամբ մարզպետը) մարդ է սպանել, իսկ դատախազությունը նրանց «պլստացրել է»։
Կամ, օրինակ՝ որ երիտ-ՀՀԿ-ականներն առանց որևէ հիմքի հարձակվում են մարդկանց վրա։ Լրատվամիջոցների մի խմբում դուք ոչ մի բացասական բառ չեք գտնի այսինչ քաղաքական գործչի մասին, հակառակ խմբում՝ ոչ մի դրական բառ նույն մարդու մասին։
Նույնը՝ միջազգային իրադարձությունները լուսաբանելիս. Ուկրաինայի վերջին իրադարձությունների պարագայում նկարագրվում էին կա՜մ «Բերկուտի» դաժանությունները, որոնք իրոք սարսափելի են, կա՜մ զինված ապստամբների ոչ պակաս դաժան գործողությունները:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Հանրապետության ղեկավարը շրջել է աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություններում և մի շարք այլ ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով և առաջիկա ծրագրերով, աշխատակիցների հետ զրուցել իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և զարգացման ծրագրերի մասին:
Նախարար Յուրի Վարդանյանը զեկուցել է 2013թ. նախարարության իրականացրած աշխատանքների, մարզական ձեռքբերումների, առկա խնդիրների և ընթացիկ տարում գործունեության հիմնական ուղղությունների ու նախատեսված ծրագրերի մասին:
Նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը զեկուցել է իր իրավասության ներքո գտնվող ոլորտում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ մարզադպրոցների ներկա վիճակի, խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ նախարարության մոտեցումների մասին:
Նախարարի մեկ այլ տեղակալ Խաչիկ Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության ուղղությամբ վերջին տարիներին նախարարության կատարած աշխատանքները, անցկացրած զանգվածային մարզական միջոցառումներն ու դրանց արդյունքները, ինչպես նաև 2013-2017թթ. համար մշակված ծրագրերը:
Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի զեկույցը վերաբերել է երիտասարդության հարցերի ոլորտում կատարված աշխատանքներին, տեղեկատվության ապահովմանը, դրամաշնորհային ծրագրերին և մշակված հայեցակարգերին:
Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մհեր Անանյանը զեկուցել է նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:
Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին, պատասխանել նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին: Ընդգծելով, որ սպորտի, ֆիզիկական կուլտուրայի, առողջ ապրելակերպի տարածումը, երիտասարդության հարցերը պետության առաջնահերթություններից են, որտեղ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դերն առաջնային է, Հանրապետության Նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել այդ ուղղությամբ աշխատանքներն այսուհետ առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումով: Սերժ Սարգսյանը նախարարության աշխատակազմին հորդորել է ավելի ակտիվ և նախաձեռնողական լինել նախարարության առջև դրված խնդիրների լուծման գործում, չպարփակվել աշխատասենյակներում, այլև դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում սեփական օրինակով, մեր լավագույն մարզիկների, լեգենդների, Սպորտի և երիտասարդության նախարարության պարագայում՝ այդպիսի լեգենդներից մեկի՝ նախարարի օրինակով քարոզել առողջ ապրելակերպ: Նախագահի խոսքով, Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի նախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է և պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա: Ըստ Նախագահի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այս իրողությունը: «Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահն իր խոսքում նախարարության ղեկավար անձնակազմին նաև կոչ է արել արդյունավետ համագործակցություն ծավալել ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ մեր երկրում սպորտի զարգացման: «Ձեր ելույթներում պետք է ասեիք՝ ի՞նչ աշխատանք եք տարել ընդհանրապես ֆեդերացիաների, մնացած հասարակական կազմակերպությունների հետ: Ես դեմ չեմ որևէ օրենսդրական անդրադարձի՝ լինի դա խստացման, թե թուլացման առումով, բայց բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք, այսինքն՝ հասարակական կազմակերպություններին դնենք ինչ-որ շրջանակների մեջ: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պե՛տք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որևէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ և ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»,-ընդգծել է Նախագահը:
Խորհրդակցության ավարտին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հրահանգիչ-մեթոդիստ Էդուարդ Թովմասյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը, աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության ծրագրերի համակարգման բաժնի պետ Աիդա Մարգարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Այս պահին Երևանի «Էլիտ պլազա» հյուրանոցում ընթանում է կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովը, իսկ դրսում «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ակցիա են անցկացնում:
Ուղիղ միացումը՝ civilnet.am-ի
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2014թ. գնումների պլանում կարելի է ուշագրավ դրվագների հանդիպել. Այս գերատեսչությունը, օրինակ, ծրագրել է գնել 24 հատ ավել, 30 հատ օճառ, 4,5 կգ լվացքի փոշի և երկու լիտր էթիլ սպիրտ։ Իսկ ահա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս տարի գնելու է 10 հատ ավել, 60 հատ օճառ, 60 հատ փոշու հավաքման ու 60 հատ էլ՝մաքրող կտոր։ Այս ամենից բացի՝ ԿԸՀ-ն ծրագրել է գնել 30 կգ լվացքի փոշի և 55 հատ լվացող տարբեր նյութեր։ Եվ այդ ամենը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Բնականաբար, հարց առաջացավ, թե ինչու ենք հենց այս երկու գերատեսչությունների գնումների պլանները ներկայացնում։ Պատասխանը պարզ է. երկուսն էլ դե ֆակտո ունեն նույն գործառույթը՝ զբաղված են թվանկարչությամբ։ Պարզապես մեկը վիճակագրական տվյալներն է նկարում, մյուսը՝ ընտրությունների արդյունքները:
Ժողովուրդ
Ըստ թերթի տեղեկությունների՝ ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում։ Պատճառը դարձյալ համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է։
ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս համացանցում միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը՝ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները։ Բացի այդ՝ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող և հակահանրապետական քարոզչություն է իրականացրել։
ՀՀԿ-ի որջը դարձած ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին «պատժեն»։ Եվ դա արել են նախևառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խիստ «զգուշացումով», որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։
Ա. Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց. «Դա սարքած է, ու արդեն գիտենք, թե ովքեր են սարքել… Ա. Ղարիբյանը քաղաքական որևէ գործունեությամբ չի զբաղվում, այն ուղղված է համալսարանի ղեկավարության դեմ»։ Նա առայժմ անուններ չհայտնեց:
Ժողովուրդ
Կառավարությունը քննարկել է գազի կալորիականության հարցը. վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով:
Ներկայացնում ենք վարչապետի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հարցուպատասխանը.
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Սկսենք մեր այսօրվա աշխատանքը: Գազի կալորիականության խնդիրը մնում է մեր հասարակությանը հետաքրքրող, մտահոգող հարցերից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պարզաբանումներ մասնագետների կողմից տրվել են, դեռևս կան կասկածներ այն մասով, թե արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն տվյալներին, որ մենք հրապարակում ենք, արդյոք գազի որակը փոփոխվել է, և մենք պարտավոր ենք այս բոլոր հարցերի պատասխանը սպառիչ ձևով ներկայացնել մեր հանրությանը: Առաջին հերթին ցանկանում եմ դիմել Ռոբերտ Նազարյանին՝ լսելով իր կարծիքը՝ ինչպես մենք կարող ենք մասնագիտական եզրակացությունները պարզ, մատչելի ձևով ներկայացնել մեր հանրությանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան — Շնորհակալություն, պարոն վարչապետ: Դուք ճիշտ նշեցիք, որ վերջին ժամանակներս, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք շատ են բողոքում գազի որակի հետ կապված, մասնավորապես, կալորիականության, որ չի համապատասխանում 7900 կիլոկալորիա ստանդարտին: Մենք փորձում ենք բացատրել այն մեխանիզմները, որոնք այսօր կան և գործում են: Որո՞նք են դրանք: Նախ, սահմանի վրա գազի կալորիականությունը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտներ ունենք Հայաստանի Հանրապետությունում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, որոնք նույնպես որպես գազի խոշոր սպառողներ շահագրգռված են, որպեսզի կալորիականությունը լինի այնպիսին, ինչպիսին ամրագրված է ստանդարտներում: Սակայն այս ցուցանիշները ևս չեն բավարարում առանձին տնտեսվարող սուբյեկտներին: Ես հանդիպում եմ ունեցել Գործարարների միությունում, և այս հարցը քննարկման առարկա է դարձել: Ես առաջարկել եմ գործարարներին, որպեսզի նրանք համախմբվեն, կարողանան ձեռք բերել լաբորատորիա, որի շուկայական գները 25-60 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում են տատանվում, որ կարողանան նրանք էլ չափել, համոզվել կալորիականության մեջ: Այդ հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին, ցավոք, մինչ օրս, ես վստահաբար ասում եմ, որ նման քայլ գործարարների կողմից չի կատարվել: Վերջին ժամանակներս, նաև պայմանավորված խիստ ձմեռով, նաև մեր ֆերմերներն են բողոքում, որոնք զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, որ կալորիականությունը շատ ցածր է: Նախորդ տարիներին նրանք ավելի քիչ գազ վառելով ունեցել են համապատասխան ջերմություն, այսօր կրկնակի են վառում: Ես դա պայմանավորում եմ այս տարվա խստաշունչ ձմեռով: Որպեսզի մենք կարողանանք համոզիչ լինել, կարծում եմ, պարոն վարչապետ, ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ստեղծենք աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ինչպես Գիտությունների ազգային ակադեմիայից, որովհետև վերջերս նաև հնչում է, որ ազոտը գազի բաղադրությունից հանում ենք և ծավալը մեծացնում ենք, Հանրային խորհրդից ներգրավենք, Գործարարների միությունից, հասարակական կազմակերպություններից, հասկանանք այս մեխանիզմի մեջ էլ ինչ կարելի է անել, որպեսզի վստահությունը գազի կալորիականության նկատմամբ հանրության կողմից մեծանա և դառնա համոզիչ: Նաև պատրաստ ենք մենք մեր մասնակցությունը բերել, նաև էներգետիկայի նախարարությունը մասնակցի: Սա է իմ առաջարկությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Շատ լավ, մասնագետները, պարոն Նազարյան, մեզ ներկայացրել են եզրակացություն, որ կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնելն անհնարին է:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան– Այո:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Փաստորեն Ձեր առաջարկը կայանում է նրանում, որ ստեղծենք հանձնաժողով՝ ներգրավելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, որպեսզի մասնագետները հնարավորություն ունենան իրենց այդ բացատրությունները ներկայացնել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան — Սա մի մասով, իսկ երկրորդ մասով ամբողջ այդ մեխանիզմի, շղթայի մեջ փորձենք տեսնել՝ էլ ինչ գործիքներ կարող ենք մտցնել, որպեսզի այդ չափագրումների ժամանակ մենք դառնանք ոչ միակողմանի, ինչպես հանրությունն է փորձում մեզ մեղադրել, այլև լինեն ոչ կողմնակալ կառույցներ: Մասնավորապես, Չափագիտության ազգային ինստիտուտը թեպետ այսօր անուղղակի մասնակցում է այդ գործընթացին՝ լաբորատորիաների սերտիֆիկացման հետ կապված, բայց նաև մի լաբորատորիա էլ նրանց համար գնենք, նրանք էլ պարբերաբար, ինչպես ՀայՌուսգազարդն է 10 օրը մեկ ներկայացնում տարբեր շրջաններում կալորիականության մեծությունը, նրանք էլ չափագրեն և նույն կերպ հրապարակային թերթում հանդես գան: Սա որպես մի տարբերակ: Բայց այսօր ես չեմ ցանկանում բոլոր տարբերակները նշել, այդ հանձնաժողովի դերը ես նրանում եմ տեսնում, որպեսզի Ձեզ առաջարկություն ներկայացնենք հետագա մեր քայլերի համար:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Շատ լավ, այդ դեպքում, պարոն Գաբրիելյան, պատրաստեք համապատասխան որոշում՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և փորձեք այնպես անել, որ բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հայտ ներկայացնեն և մասնակցեն այդ հնաձնաժողովի աշխատանքներին, այն հասարակական կազմակերպությունները, որ ներկայացրեց Ռոբերտ Նազարյանը, և եթե կլինեն այլ հասարակական կազմակերպություններ՝ սպառողների շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող կամ էներգետիկայի ոլորտում, բոլորը, ովքեր ցանկանում են, թող մասնակցեն այդ աշխատանքներին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան — Պարոն վարչապետ, ես կուզենայի գյուղատնտեսության նախարարությունից էլ ներկայացուցիչներ լինեին՝ պայմանավորված նրանով, որ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների մոտ ավելի շատ են այս վերջին ժամանակներս բողոքները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Պարոն Նազարյան, գրավոր ներկայացրեք Ձեր առաջարկությունը, թե որ կազմակերպություններին եք նպատակահարմար համարում, որ մտնեն այդ աշխատանքային խմբի մեջ, այդ թվում նաև որ գերատեսչությունները: Մենք ըստ Ձեր հայտի կձևավորենք այդ հանձնաժողովը: Պարոն Շահվերդյան, համեցեք:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան — Պարոն վարչապետ, խնդիրը նրանում է, որ մեկ անգամ ևս այդպիսի ալիք բարձրացավ 2000-ականների սկզբում, այդ ժամանակ ես Երևանգազի, հետո Հայգազի տնօրենն էի: Հիմնական բողոքը գալիս էր Հրազդանի արդյունաբերական հանգույցից: Այն առաջարկը, որ արեց Ռոբերտ Նազարյանը, ես կողմ եմ, որովհետև այն ժամանակ մենք ունեինք մեր չափող սարքերը: Մեր առաջարկով իրենք էլ այդ սարքերից ձեռք բերեցին, և հենց իրենց լաբորատորիան սկսեց աշխատել, խոսակցությունն ընդհանրապես վերացավ: Այնպես որ եթե նման լաբորատորիա դրվի մի արդյունաբերական հանգույցում, ինձ թվում է՝ այս խոսակցություններին վերջ կտրվի:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Իսկ շարժական լաբորատորիա հնարավո՞ր է ստեղծել:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան –Այո, իհարկե, դա ընդամենը 25-30 հազար ԱՄՆ դոլարի պատմություն է:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Շատ լավ, եթե ունենք շարժական լաբորատորիա, պետք է ցանկացած ահազանգին արձագանքել, գնալ, տեղում չափագրել և հանրությանը հրապարակային ձևով ներկայացնել արդյունքները:
Ստորև ներկայացված է միջին ամսական աշխատավարձը և մի քանի համադրելի մթերքների գներ ԱՄՆ-ում և Հայաստանում։ Համեմատությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ում միջին ամսական աշխատավարձը 11.2 անգամ բարձր է, քան Հայաստանում, սակայն ապրանքներից շատերը զգալիորեն ավելի էժան են։
միջին աշխատավարձը | ԱՄՆ 1 մլն 775 հազ. դրամ (4300 դոլար) | Հայաստան 159 հազար դրամ |
տավարի միս (փափուկ) | 3030 դրամ | 3000 դրամ |
խոզի միս (փափուկ) | 1725 դրամ | 3057 դրամ |
ձու (1 հատ) | 45 դրամ | 74 դրամ |
կաթ (1 լիտր) | 306 դրամ | 422 դրամ |
պոմիդոր | 737 դրամ | 1260 դրամ |
սոխ/գլուխ | 304 դրամ | 277 դրամ |
բանան | 442 դրամ | 990 դրամ |
անանաս | 304 դրամ | 3000 դրամ |
կաղամբ | 302 դրամ | 190 դրամ |
նարինջ | 411 դրամ | 871 դրամ |
լիմոն | 136 դրամ | 210 դրամ |
Նշված ապրանքների հայաստանյան գները և միջին աշխատավարձը ներկայացված են ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքների (բացի անանասից)։ Գները ԱՄՆ-ում ներկայացված են կայքից (տարբեր խանութներում արված լուսանկարների միջոցով, որոնցում առկա են նաև գնապիտակները):
Հայկական ժամանակ
Թերքին հայտնի է դարձել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հունվարի 3-ին Բագրատաշենի մաքսային կետով էկոնոմիկայի նախարարության անունով Հայաստան ինչ-որ ապրանքներ է ներմուծել, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել:
Արդյունքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի՝ 50.000 դրամի չափով: Բայց սա միակ դեպքը չէ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նույն Տարասյանը նույն օրը ևս 5101 կգ քաշով խառը ապրանքներ է ներմուծել՝ դարձյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունով, որի համար նույնպես տուգանվել է 50.000 դրամով:
Երբ փորձեցինք պարզել, թե ինչու է օրինախախտում թույլ տվել, Էմիլ Տարասյանը զարմացավ. «Առաջին անգամ եմ լսում: Եթե դա էկոնոմիկայի նախարարության անունով է, ապա նախարարությունը չի տեղեկացվել, որ ինչ-որ բան է իր անունով տեղափոխվել, եթե ինչ-որ գույք եկած լիեներ, ապա ստորաբաժանումները կտեղեկացվեին»:
Ժողովուրդ
Ես չեմ ասել, թե գնաճ է սպասվում, ես ասել եմ, որ առավելագույն գնաճ չի կարող լինել. այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նա հավաստիացրել է, թե երբեք չի հայտարարել, որ գնաճ Հայաստանում սպասվում է: «ՀՀ-ում հիմա էլ գնաճ կա՝ հինգ տոկոսի շրջանակներում: Նախագահը բացառել է արտառոց գնաճը, և դա միանշանակ այդպես է, Հայաստանում չի կարող արտառոց գնաճ լինել»,- ընդգծել է նախարարը:
Վահրամ Ավանեսյանի խոսքով, մաքսատուրքերի ցանկը կհաստատվի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում, ըստ նրա, դեռ պարզ չէ, թե որ ապրանքատեսակներն են թանկանալու: «Միանշանակ կարող եմ ասել, որ որևէ բան չկա, թե անպայման որևէ ապրանք բարձրանալու է: Այսօրվա վիճակով մենք նման տեղեկություն չունենք»,-նշել է Վահրամ Ավանեսյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը կրկին անհանգիստ է եղել: Ողջ գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերով կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ: Հիմնական թիրախը եղել են Տավուշի մարզն ու Ղարաբաղի դիրքերը: Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրակել է նաև բնակավայրերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել և լուսադեմին ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակոցները: Հովհաննիսյանի խոսքով` այս պահին սահմանին իրավիճակը հանգիստ է:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը խախտում է զինադադարն ու կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ: Թեպետ կողմերը Սոչիի օլիմպիադայի մեկնարկին արձագանքել էին Միջազգային օլիմպիական կոմիտեի կոչին’ պահպանել օլիմպիական զինադադարը, սակայն գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է զինադադարն ու դրժում խոստումը: Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաև փետրվարի 18-ին՝ կրակ բացելով Պառավաքար-Վազաշեն ճանապարհահատվածի ուղղությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.