23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ հայտնի դարձավ, որ «Երևան ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը 7.49 դրամով: Նրանք արդեն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող ժամանակավոր հանձնաժողով՝ 1 խմ-ի դիմաց ներկայիս 170 դրամը 177 դարձնելու համար: «Երևան ջուր»-ի այս քայլն ուշագրավ է մեկ այլ առումով. նախորդ տարի, երμ միանգամից կտրուկ μարձրացրին գազի և էլեկտրաէներգիայի սակագները, «Երևան ջուր»-ը, ընդհակառակը, առաջարկեց 3.8 դրամով նվազեցնել սակագինը:
Այն ժամանակ այս ընկերությունը համատարած դժգոհության համատեքստում փորձեց առանձնանալ գնային ինչ-որ իջեցումներով՝չնայած ակնհայտ էր, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը կազդի նաև իրենց վրա:
Հիմա «Երևան ջուր»-ը ևս որոշել է թանկացնել ջրի սակագինը: Թե ինչ հետևանք կունենա դա, մնում է ենթադրել. արդեն իսկ ակնհայտ է՝ այն իր հերթին կբերի մի շարք ապրանքատեսակների թանկացման:
Ժողովուրդ
Ինչպես հայտնի է՝ գործարար, հայտնի «օֆշորի գործով» հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին շաբաթներ առաջ ձերբակալել էին Թբիլիսիի օդանավակայանում: Հետագայում նա ասել էր, որ պատրաստվում էր Հայաստան գալ: Այս ձերբակալության ու նրան ՀՀ իրավապահներին արտահանձնելու հեռանկարի մասին օրեր շարունակ լրատվություն էր տրվում: Սակայն փետրվարի 1-ին Թբիլիսիում ձերբակալված Սուքիասյանը դեռեւս Հայաստան չի հասել:
Գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան հավանաբար մոտ 2 ամիս կպահեն Վրաստանում, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք իրենց հանրապետության սահմաններում հանցագործություն չի կատարել: Եթե պարզվի, որ Վրաստանում նա հանցանք չի կատարել, նոր միայն կուղարկեն Հայաստան։
Պրն Հայրապետյանը երեկ էր խոսել քննիչի հետ, ով տեղեկացրել էր, որ 40 օր է տեւում այդ գործընթացը: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը երկար ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ 3 ծանր հոդվածով:
«Հույս ունեմ, որ այդ գործընթացներն ավելի կարճ կտեւեն, եւ Սուքիասյանին շուտ կարտահանձնեն Հայաստանին»,-ասաց Հայրապետյանը, ով հույս ունի, որ Սուքիասյանին ձերբակալելուց հետո իր կորցրած ունեցվածքը ետ կստանա։
Հրապարակ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյան հակամարտությունը շարունակվում է: Այսօր Դավիթաշեն-Աջափնյակ վարչական շրջանների դատարանում հետաձգվել է Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Սամվել Հարությունյանի հայցի քննությունը, վերջինիս փաստաբանի՝ Մուշեղ Շուշանյանի առողջական խնդիրների պատճառով:
«Հայկական Վարկածը» խնդրեց Գորիսի նախկին քաղաքապետին պարզաբանել՝ վստա՞հ է, որ կարող է ապացուցել 21 տարի առաջ կատարված հանցագործությունը (Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհուն ու սպանել չծնված երեխային), որի համար Խաչատրյանը դատարան է դիմել՝ այն համարելով զրպարտություն:
— Դեպքը տեղի է ունեցել 1992թվականին, որի առնչությամբ գործ է հարուցվել, այն տեղափոխվել է զինդատախազության վարույթ, քանի որ Լիսկան այն ժամանակ եղել է պայմանագրային գումարտակի հրամանատար: Ու զավեշտն այն է որ մինչ այժմ գործը կարճված չէ: Ճիշտ է, Արևիկ Միրզոյանը հետո փորձել է լղոզել իրականությունը, բայց ողջ Սյունիքը գիտի, որ կրակողը և իր չծնված երեխային սպանողն ու նրա մորը ծանր վնասվածք հասցնողը Լիսկան է: Եվ այս պարտակված հանցագործության մասով դեռ պահանջում են պատասխան տալ:
— Իսկ ի՞նչ կլինի, եթե դատարանը համարի, որ զրպարտել եք նախկին մարզպետին:
— Շատ ավելի լավ, դա իմ առաջ կբացի ավելի բարձր ատյան՝ Եվրոդատարան դիմելու դռները: Իսկ մինչ այդ ՝մարտի 5-ին, Կենտրոնի դատարանում կլսվի իմ հայցն ընդդեմ գլխավոր դատախազի և ՀՔԾ պետի, որով վիճարկել եմ նրանց անգործությունը և խնդրել որոշում կայացնել՝ պարտադրելու վերոնշյալ մարմիններին, քրեական գործ հարուցել իմ հրապարակած 90-ից ավելի փաստերի հիման վրա:
Գործընթացի կողմերը՝ կազմակերպություններ, կառավարությունը և հանրությունը, միմյանց պետք է լսեն. այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով կուտակային բարեփոխումներին, նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Բարեփոխումներն ինքնին դրական բարեփոխումներ են՝ ԱՄՆ Զարգացման գործակալությունն է աջակցել գործընթացին, միջազգային հանրությունը, և կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է կողմերը միմյանց հետ խոսեն և առաջ գնան»,-ընդգծել է դեսպանը:
Ջոն Հեֆերնի խոսքով, ԱՄՆ-ում կա պարտադիր սոցիալական համակարգ, որը պետության կողմից վարվող պարտադիր կենսաթոշակային համակարգ է, ըստ նրա, այստեղ հարցն այն է, թե արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է ունենալ կենսաթոշակային նոր համակարգ:
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների` ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար հարուցված քրեական գործը լուրջ ընթացք է ստացել: Մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և իր մերձավոր շրջապատը,որոնց անուններով տրվել են ջրօգտագործման թույլտվությունները:
Վերջին օրերին «թիրախում» են հայտնվել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և նրա խնամին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որոնց պատկանող ձկնաբուծարաններում իրականացված ստուգումների արդյունքում անխնա ջրօգտագործման փաստեր են հայտնաբերվել: «Վերևից» հրահանգ կա նաև պատիժներ նշանակելու մասով:
Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Ծառուկյանը որևէ բան չէր անի, որ վնասեր ՀՀ բնությունը»: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը ևս հերքեց տեղեկությունը, թե Աբրահամյանը կարող էր խախտում թույլ տալ:
Ժողովուրդ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով գտնվել է հանրապետության արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, բանակային զորամիավորման, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմը:
Ինչպես հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, հենակետերում Սեյրան Օհանյանը ծանոթացել է դիրքերի կահավորմանը, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հրահանգներ:
Նույն օրը պաշտպանության նախարարը եղել է նաև Սիսիանում տեղակայված զինվորական կլինիկական հոսպիտալում: Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Սեյրան Օհանյանը ծանոթացել է հոսպիտալային իրավիճակին, հիվանդների բուժման և սնվելու կարգին, զրուցել հոսպիտալում ստացիոնար բուժման ենթարկվող զինծառայողների հետ, բուժանձնակազմին տվել ամապատասխան ցուցումներ: Այցի ընթացում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շենքի որոշ հատվածի վերանորոգման վերաբերյալ:
Փետրվարի 22-ին 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների ու զորամասերի հրամանատարներ, պատասխանատու սպաներ: Նշվել է, որ զինվորական իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ աշխատանք է տարվել զորամասերում կարգապահության ամրապնդման, բռնարարքների, ինքնախեղումների, հիվանդությունների, դժբախտ պատահարների և միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ: Միջոցառումներ են իրականացվել նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության և իրավագիտակցության բարձրացման, զորամասերում սանիտարահիգիենիկ պայմանների, բուժսպասարկման, սննդի որակի բարելավման ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զեկուցողներին տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ իրականացվող աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում «չաթլախ»:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա բացատրել է, որ տաջիկերեն «չաթլախը» նշանակում է ճաք տված:
«Եթե իրեն (Հրայր Թովմասյանին-խմբ.) թվում է՝ մենք չենք տիրապետում հայ իրականության բառապաշարին, չարաչար սխալվում է: Մենք ուրիշ բառեր էլ գիտենք, սակայն միայն սա ենք օգտագործում: Դա իմ ոճը չէ, բայց նախարարն էլ իր բարձրունքին պետք է մնա»,-նշել է Արմեն Ռուստամյանը:
Արդեն երկար տարիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից կրթության ոլորտում իրականացվում են հոգևոր բնույթի տարաբնույթ նախաձեռնություններ և ծրագրեր: Համագործակցելով Կրթության և գիտության նախարարության հետ՝ ՔԴԿ-ն լայն գործունեություն է ծավալում նախադպրոցական, միջնակարգ կրթության ոլորտներում. հովանավորությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կազմակերպում և իրականացվում են տարբեր միջոցառումներ, մրցույթներ, օլիմպիադաներ, Հայ Եկեղեցու պատմության ուսուցիչների համար սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ: ՔԴԿ աշխատակիցներն այցելում են կրթական հաստատություններ, կազմակերպում ուխտագնացություններ, ուսուցիչների և աշակերտների հանդիպումներ համայնքների հոգևոր հովիվների հետ: Իսկ ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» սոցիալական ծրագիրը:
Այս տարի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հայր Վարդանն այսօր մեզ հետ զրուցում է ընտանիքում երեխայի քրիստոնեական դաստիարակության մասին:
— Հայր սուրբ, ի՞նչ եք հասկանում քրիստոնեական դաստիարակություն ասելով:
-Քրիստոնեական դաստիարակությունը երեխային ազգային քրիստոնեական արժեքների, գիտելիքների և դրանք կյանքի վերածելու հմտության ուսուցանումն է, կյանքում ճիշտ ընտրության համար իմաստություն, գիտելիք տալն է, որպեսզի նա տարբերակի և զատորոշի չարն ու բարին:
—Ո՞ր տարիքից կարելի է երեխային քրիստոնեական գիտելիք մատուցել:
-Երեխայի դաստիարակությունը սկսում է ամենավաղ տարիքից և շարունակվում` ըստ նրա ընկալունակության և հասունության աստիճանի: Երեխային քրիստոնեական գիտելիքներով սնել հարկավոր է սկսած հղիության օրերից՝ ներարգանդային տարիքում: Երեխայի առաջին դաստիարակը մայրն է, ով պետք է կարողանա իր զավակին սնել քրիստոնեական արժեքներով: Այդ պատճառով պետք է նախևառաջ մայրերը լինեն ճշմարիտ քրիստոնյաներ, աղոթական կյանքով ապրեն, ինչն իր ազդեցությունն անպայմանորեն կթողնի երեխայի վրա:
—Հոգևոր՝ ի՞նչ տեսակի գիտելիք կարելի է տալ երեխաներին և ինչպե՞ս:
-Աստծո մասին երեխայի հետ պետք է խոսել փոքր տարիքից: Բայց պետք է նկատի ունենալ տարիքային առանձնահատկությունները՝ փոքրիկին ուսուցանել իր տարիքի ընկալունակության սահմաններում: Օրինակ` 3-6 տարեկանում կարելի է նկարազարդելու, երգելու միջոցով ուսուցանել, ինչպես նաև պարզ աղոթքներ, խաչակնքել սովորեցնել, եկեղեցի տանել և այլն: Մինչև երեխայի գիտակցական տարիքը հոգևոր գիտելիք կարելի է տալ պատումների միջոցով (օրինակ` արարչագործության մասին): Միաժամանակ, պետք չէ Աստծուն ներկայացնել պապիկի կերպարանքով. կերպավորումը ճիշտ չէ:
Պետք չէ մտածել, որ երեխան չի հասկանում Աստծուն: Նա ավելի լավ կարող է զգալ Աստծո ներկայությունը, քան մեծահասակը, հոգևոր կապով կապվել իր հոգևոր ծնողին՝ Աստծուն, ինչպես կապվում է մարմնավոր ծնողներին:
—Ո՞ր տարիքից կարելի է երեխային եկեղեցի տանել:
-Կարծում եմ` մանկությունից: Այդ հասակում նրանք կարող են չարաճճիություն անել, սակայն պետք է տանել, որպեսզի երեխան սովորի եկեղեցի գնալ: Փոքր տարիքից նա պետք է լսի շարականները, պատարագին ու ծիսական արարողություններին մասնակցությունն իր համար բնական երևույթ պիտի լինի: Անձի քրիստոնեական գիտակցությունը ձևավորվում է փոքր տարիքից, նա պետք է ծնկել, աղոթել, երգել սովորի: Կարծում եմ` եթե երեխան աղոթող շուրթեր, սիրող սիրտ ունենա, չի կարող չար մարդ դառնալ: Երեխայի ոտքերը պետք է վարժված լինեն տաճար գնալու, շուրթերը` աղոթելու, սիրտը` Աստծո ներկայությունը զգալու:
-Որքանո՞վ են կարևոր ծնողների առողջ փոխհարաբերությունները և ինչպե՞ս են անդրադառնում երեխայի դաստիարակության վրա:
-Ընտանիքում առողջ փոխհարաբերությունների առկայությունը, ծնողների ճիշտ ապրելակերպը հոգևոր դաստիարակության հիմնական աղբյուրն է: Ծնողն առաջին դաստիարակն ու օրինակն է իր երեխայի համար. նա հետագա կյանքի ընթացքում փորձելու է նմանվել ծնողներին՝ ինչպես էին նրանք այս կամ այն իրավիճակում որոշումներ կայացնում:
Եթե ընտանիքում ամուր լինեն իրական սիրո հիմքերը, դժվարություններն ու խնդիրները հարթվեն փոխըմբռնումով և զիջումով, երեխան, սիրո մեջ մեծանալով, առողջ հոգեկերտվածք կունենա: Իսկ եթե նա ընտանիքում անընդհատ վեճեր, ծեծ, նվաստացում, հայհոյանք տեսնի, այդ ամենը հետագայում իր բացասական հետքը թողնելով երեխայի հոգեբանության վրա, անպայման կարտահայտվի իր սխալ արարքների մեջ:
—Ի՞նչ դեր ունի քրիստոնեական-հոգևոր դաստիարակությունը անձի հոգեկերտվածքի, աշխարհայացքի ձևավորման գործում:
-Հզոր եկեղեցի ունենալու համար պետք է մեր երեխաներին դաստիարակենք եկեղեցական-քրիստոնեական արժեքներով, որի շնորհիվ անձը բարոյական կլինի, կճանաչի մեղքը և կխուսափի դրանից: Արդյունքում մենք կունենանք արժանավոր քաղաքացիներ, բարոյական արժեքներով հարուստ, և ոչ` բարոյազրկված հասարակություն: Այս ամենի ճանապարհին նախևառաջ պետք է կերտել անձին, մարդուն, նրա մեջ Աստծո ներկայությունը նորոգել: Սա նաև կարևոր է ազգապահպանության տեսանկյունից, քանի որ հոգևոր և ազգային արժեքները միախառնված են: Երեխային քրիստոնեական արժեքների մեջ կրթելու և դաստիարակելու շնորհիվ կարող ենք հզոր հայրենիք և հզոր եկեղեցի ունենալ:
Զրուցեց` Մարիամ Ավետիսյանը
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ ԵԿՄ համագումարում նախագահ Սարգսյանը ասաց, որ ընդդիմադիրները լավը չեն տեսնում ու ցեխ են շպրտում իշխանության վրա։ Օրինակ, ասում է նա, մի՞թե անուրանալի հաջողություն չէր 2013-ի սեպտ-ին կուպոնի դրույքը 6%-ով հայկական եվրապարտատոմսերի տեղաբաշխումը 700 մլն դոլար ծավալով։ Ի դեպ, շարունակում է նա, մեր երկրի վարկանիշն այնքան բարձր է, որ 2013թ 6%-ից 2014թ փետրվարին դրույքը իջել է 5.8%-։ Մեր նախագահը ինչպես երևում է հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում։ 6%-ից 5.8%-ի իջնելու պարագան արդեն բացատրել եմ QE ծրագրի ազդեցությամբ։ Հիմա 6%-ի մասին։ 2013թ սեպտեմբեր 2014թ փետրվար արանքում 7 տարվա ժամկետով բարձր գումարով (հաճախ՝ մլրդ և ավելի գումարով) եվրաարժեթղթեր են տեղաբաշխել Վրաստանը՝ 5.7%, ՌԴ-ն՝ 4.3%, Լեհաստանը՝ 3.27%, Լատվիան՝ 1.15%։ Հիմա մեր հաջողությունն այստեղ ո՞րն է։ Իհարկե, 6%-ը ձախողում չէ։ Բայց Վրաստանը սփյուռք ու տրանսֆերտներ չունենալով 5.7%։ Բացի դա Մյուդիսով Վրաստանի վարկանիշը մեզանից ցածր է և այդ տրանսֆերտների պատճառով միշտ ցածր կլինի։ Մյուս կողմից, այսօրվա դարում մի՞թե հաջողություն կարելի է համարել ռուսական «լիբոր+3» տոկոսը 6%-ոց եվրոպականով փոխարինելը։ Կարո՞ղ է խնդիր կա ռուսական 500 մլն դոլարի վարկի ծախսման հետքերը մաքրելու։ Մի վերջին դիտողություն ևս. հայկական բոնդերը թողարկվել են Քիմ Քարդաշյանի նիկնեյմով։ Նրա համաձայնությունը եղե՞լ է»։
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը 100 տոկոսով բարձրացրել է ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը։
Հիշեցնենք, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 65 միլիոն դրամի չափով տուգանվեց։ Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Վ. Աբրահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը և պահանջում է այդպես վճարել իր տուգանքը։ Արդյունքում ոսկերիչներից շատերը փակում են իրենց արտադրամասերն ու հեռանում։ Իսկ այն ոսկերիչները, որոնք ունեն ավել թվով աշխատողներ, սկսել են կրճատումներ անել։ Ի դեպ, առաջիկայում բարձրանալու է նաև ոսկու վաճառքի տաղավարների վարձի չափը։
«Ժողովուրդ»-ին ահազանգած ոսկերիչները հայտնեցին, որ տաղավարների վարձակալության պայմանագրերը լրացված են մի շարք խախտումներով, որն էլ տնօրինությունը պարտադրում է ստորագրել։ Ավելին՝ այն վարձակալողներին ներկայացվում է առանց կնիքի, իսկ բնօրինակն էլ չեն տրամադրում:
Ժողովուրդ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.