23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նախկինում գլխավորում էր Մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրության նպատակով Աժ Ժամանակավոր հանձնաժողովը, երեկ իր ելույթում ցնցող հայտարարություն է արել։
Նիկոյանն ասել է, թե իրենք՝ հանձնաժողովի անդամները, Մարտի 1-ի դեպքերի մասին իմացել են մարտի 2-ի առավոտյան՝ «Հայլուր»–ից։
Այնինչ, 2008թ. մարտի 1–ի գիշերը խորհրդարանում հրատապ կարգով արտահերթ նիստ էր գումարվել տեղի ունեցած բախումների պատճառով Երևանում արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրը հաստատելու համար, և այդ նիստին մասնակցել է նաև Սամվել Նիկոյանը։ Ավելին, պարզվում է՝ նա նույնիսկ հարցեր է ուղղել արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին։ Ու հիմա, փաստորեն, Նիկոյանը մոռացել է այս ամենն ու Աժ-ում հայտարարում է, թե իրենք մարտի 1-ի մասին իմացել են մարտի 2-ին նոր միայն:
Ժողովուրդ
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար և կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։
Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես որ գործարանը և ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։ Գործարանից 500 մ հեռավորության վրա բնակելի գոտին է։ Գերեզմանոցում առաջինից մինչև հինգերորդ վտանգավորության աստիճանի թափոններ են պահվելու, մասնավորապես՝ բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սև մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասների խառնուրդների թափոններ և այլն։
Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երևանի ջուրը կարող է թունավորվել:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություննևրով, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա (Ռոմիկ) Մկրտումյանի գլխին կուտակված սև ամպերը չեն ցրվում։ (Թեև մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել է աշխատանքից, այնուամենայնիվ, նա շարունակեց մնալ իր պաշտոնում)։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նա մի քանի անգամ իր աշխատանքով կորցրել է իր վստահությունը Վլադիմիր Գասպարյանի մոտ, ինչը ոստիկանապետը չի ներում։
Ի դեպ, նշենք, որ ս/թ հունվարին, երբ ոստիկանությունը ամփոփում էր 2013 թ. գործունեության արդյունքները, ոստիկանապետը նկատողություն է հայտարարել նրան և նշել է վերջնաժամկետ՝ աշխատանքներում տեղ գտած բացթողումներն ու թերությունները շտկելու համար։
«ՉԻ» տեղեկություններով՝ ոստիկանության գնդապետ Ռոմիկն իր գործունեության ընթացքում այնպես է հասցրել հարստանալ, որ նրա հղփացած կերպարը նկատել է ղեկավարությունը։ Հիմա Ռոմիկ Մկրտումյանը կանգնած է ոչ միայն պաշտոնը կորցնելու վտանգի առջև։ Նրան խիստ պատիժներ են սպասվում:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի Նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը ողջունել է Վրաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում և հույս հայտնել, որ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը, հայ և վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: Հանդիպման պատեհ առիթով ՀՀ Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այցի շրջանակներում կկայանա հայ-վրացական օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղությամբ արդյունավետ քննարկումներ, ինչը թույլ է տալիս անընդհատ զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևոր է լսել նաև Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ, քանի որ երկկողմ հարաբերությունների մակարդակը, իրոք, հնարավորություն է ընձեռում կառուցողական մոտեցմամբ դիտարկել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար:
Բանակցությունների շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, կողմերի համոզմամբ, երկու երկրների տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարևոր են:
Վրաստանի Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի և նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են շատ ջերմ հիշողություններ, բացի այդ, ըստ Նախագահ Մարգվելաշվիլիի, այս տարածաշրջանում գոյություն ունի նաև երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի Նախագահը նշել է, որ իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նրա խոսքով, դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների հիմքն է: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները և սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաև մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաև վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության և մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:
Վրաստանի Նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երևան կարևոր է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ և վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:
Հայաստանի և Վրաստանի նախագահները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի առջև հայտարարությամբ:
[nggallery id=139]
«Ոստիկանությունը, պարտադրում է պատվիրատու ընկերություններին՝ խզել պահնորդական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների հետ ունեցած պայմանագիրը և այն կնքել իրենց ստորաբաժանումների հետ»,- բողոքում են, մասնավոր պահնորդական ընկերությունները:
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություններն այսօր հայտարություն են տարածել, որում նշվում է, թե ՀՀ ոստիկանությունը նպատակ ունի մենաշնորհելու ոլորտը, իրենց դուրս մղելով շուկայից:
Հարցի վերաբերյալ «Հայկական Վարկածը» զրուցեց «ԳՌԱՆԴ Ս» ՍՊԸ-ի հիմնադիր, գործադիր — տնօրեն Ռուբեն Սերոբյանի հետ, որը բացատրեց, թե ինչ ի նկատի ունեն ոլորտը մենաշնորհել ասելով:
Նրա ներկայացմամբ, ոստիկանությունը նոր նախագիծ է ներկայացնում, որում հստակ գրված է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է պարտադիր պայմանագիր կնքեն ոստիկանությունում բացվող ստորաբաժանումների հետ:
«Ոստիկանությունը ցանկ է ներկայացնելու Կառավարություն, որում ներառելու են այնպիսի կետեր, որ մասնավորը հետ ընկնի և չկարողանա պայմանագրեր կնքել ընկերությունների հետ: Մենք դեմ ենք այդ ցանկին, այո, կան կառույցներ, որոնք պետական պաշտպանության տակ են՝ ասենք Ազգային ժողովը, և իսկապես պետք է գտնվեն ոստիկանության հսկողության տակ, իսկ ոչ պետական կառույցները գոնե թույլ տան մասնավոր ընկերությունները հսկեն, այստեղ պետք է հնարավորություն տան, որ գործարարն ինքը ընտրի՝ դիմի մասնավորին, թե ոստիկանությանը:
Մասնավոր պահնորդների մասին օրենքը հետաձգվեց մինչև 2018 թվական. (ոստիկանությունը-խմբ.) պատճառաբանում է, թե քանի որ մասնավոր պահնորդական ընկերությունները ձևավորված չեն, իբր մենք կայացած չենք, մինչև 2018 թվականը ինքը պետք է աշխատի դաշտում: Կոնկրետ մեր ընկերությունը գործում է 1996 թվականից, պայմանագիրներ ունենք շատ տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ այդ թվում Համաշխարհային բանկի հետ»,-մանրամասնեց Ռուբեն Սերոբյանը:
Ըստ նրա, ամբողջ աբսուրդը նրանում է, որ մասնավոր պահնորդական ընկերությունները, որոնք այսօր մոտ 20-ն են, հարկ են վճարում, իրենց դաշտից դուրս մղելով՝ պետությունը կզրկվի մեծ գումարներից:
«Եթե տեղ տան, աշխատենք, կարող ենք հարկ վճարել պետությանը, իսկ ոստիկանությունը հարկային պարտավորություն չունի, ինքը սնվում է բյուջեից, արտաբյուջետային եկամուտները ծախսվում են նոր շենքեր, տրանսպորտային միջոցներ, անհրաժեշտ իրեր գնելու վրա: Ստացվում է, որ տարվա կտրվածքով 0 եկամուտ է գնալու բյուջե: Մեկ ժամ առաջ ենք հանդիպել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ և որոշել ենք, մոտ օրերս ներկայացնել բյուջե մուտք գործող գումարների թիվը, որոնք մենք ներկայացնում ենք ամեն տարի>,-նշեց «ԳՌԱՆԴ Ս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:
Կոնկրետ այս ընկերությունը, որն ունի 30 աշխատող և սպասարկում է 5 ընկերություն, տարեկան կտրվածքով մուծում է 15-20 մլն դրամի հարկ, իսկ ավելի խոշոր ընկերությունները, բնականաբար, ավելի շատ:
Այն հարցին, թե արդյո՞ք որևէ առաջարկ չեն ստացել ոստիկանության կողմից, որը հնարավորություն կտա իրենց շարունակել աշխատել, թեկուզ՝ որոշակի գումարի դիմաց, Ռուբեն Սերոբյանը պատասխանեց. «Նկատի ունե՞ք կաշառք, ոչ. իսկ ինչ վերաբերում է պայմանագրին, ասեմ, որ մերը մասնավոր հիմնարկ է, մենք չենք կարող ոստիկանության հետ որևէ պայմանագիր կնքել, մենք ոչ մի կապ չունենք ոստիկանության հետ, կարող ենք պայմանագիր ունենալ, հնարավոր է երկուստեք սպասարկենք ինչ-որ միջոցառում, կամ ֆուտբոլային խաղ, ուրիշ պայմանագիր չի կարող կնքվել մեր միջև»:
Ա. Սարգսյան
Այն խնդիրը, որը բարձրացվել է կապված «Արատցեմենտ» գործարանի հետ չի համապատասխանում իրականությանը. Կառավարության այսօրվա նիստում` մինչ օրակարգային հարցերին անցնելը, նշել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն՝ անդրադառնալով Արարատյան դաշտում ջրերի խնդիրների հետ կապված տեսչական ստուգումներին:
«Ոռոգման սեզոնը չի սկսել ու մենք թեստային անջատում ենք կատարել ցամաքուրդային համակարգից, որը նախատեսված է
ջրային հորիզոնների իջեցման համար: Արդյունքում հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողներ ու ձկնաբուծական տնտեսություններ»,-հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով, համեմատել են այդտեղ օգտագործված ջուրն ու գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը և պարզել, որ գործարանն արտադրական նպատակով օգտագործում է վայրկյանում 16 լիտր ջուր, և այդ համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խորանարդ մետր ջուր է շարժվում:
Արամ Հարությունյանը հավաստիացրել է, որ իրենց գործողությունները տալիս են արդյունքներ և, ըստ նրա, իմաստ չունի հարցն անհարկի քաղաքականացնել:
Վերջապես հաստատվեց այն, ինչի մասին տևական ժամանակ է խոսում էին նախագահական կուլիսներում:
Սերժ Սարգսյանը որոշել է իր իշխանությունը պահել օգտագործելով սահմանադրական փոփոխությունները երկիրը տանելով վարչապետական կառավարման։
Արդեն իսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, «ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, քննարկում է վարչապետական կառավարման համակարգը հանրաքվեի դնելու հարցը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մի քանի անդամի՝ Դավիթ Հարությունյանին, ով մշտապես իր վրա է վերցնում իշխանությունների կեղտոտ սպիտակեղենը մաքրելու գործառույթը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի և իհարկե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վրա է դրված շատ արագ նախապատրաստել հանրաքվեի դրվող փաթեթի այն դրույթները, որոնք նախատեսում են անցումը վարչապետական կառավարման:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ տեղեկություն ստացանք, որ ՀՀԿ վերնախավում քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը։
Մեր աղբյուրները հայտնում են, որ չնայած դրանք ընդամենը քննարկումներ են և վերջնական որոշում առայժմ չկա, այդուհանդերձ քննարկամները գնալով ավելի են լրջանում, ինչը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններով։
Պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու առաջարկի հեղինակները դա պայմանավորել են նրանով, որ ՀՀ բնակչության դժգոհությունները գործող իշխանությունից առանց այդ էլ խորն են, և դժգոհության մի նոր ՝ լրացուցիչ առիթ ստեղծել պետք չէ։ Եվ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, թե ինչ Ճակատագիր է սպառնում իշխանությանը համաժողովրդական ընդվզումների արդյունքում։
Այլ կերպ ասած, իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ մտավախություններ կան, որ առկա դժգոհությունների պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչը կարող է դառնալ այն կայծը, որը Սերժ Սարգսյանին կտանի Յանուկովիչի «հետքերով»։
Նշենք, որ իշխանական վերնախավում արդեն իսկ պատկերացում ունեն, թե ինչպիսի տրամադրություններ կան հանրության շրջանում կուտակային այս համակարգի նկատմամբ։ Վերջերս անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստովանել, որ բնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային բաղադրիչին։ Մյուս կողմից, սակայն, գործող իշխանությունը խիստ շահագրգռված է կուտակային պարտադիր բաղադրիչով, քանի որ դրանով ակնկալում է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարի լրացուցիչ փող հավաքել և տարբեր մեխանիզմներով այն ծառայեցնել բյուջեի բազմաթիվ «ծակուծուկերի» փակմանը։
Հայկական ժամանակ
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողներին ներկայացրեց Անվտանգության խորհրդում երեկ տեղի ունեցած քննարկման ընթացքում բարձրացված հարցերից մի քանիսը. դրանցից մեկը վերաբերում է Հայաստան-ԵՄ համագործակցությանը. «Մենք այսօր ՄՄ-ին անդամակցելու հայտ ենք ներկայացրել, բայց միևնույն ժամանակ հայտարարվել է շարունակել ԵՄ-ի հետ մեր սերտ համագործակցությունը: Երեկ ԵՄ-ի հետ տեղի ունեցած մեր հերթական նիստին հայտարարվեց, որ ԵՄ-ն շարունակելու է ձևավորել Հայաստանի հետ միասնական օրակարգի ստեղծումը»:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ ԵՄ-ն արդեն իսկ կոռուպցիայի դեմ բարեփոխումների շրջանակներում 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին: Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն 2014 — 2020 թվականներին նախատեսել է 16 երկրի հատկացնել աջակցություն, այդ երկրների թվում է Հայաստանը:
Կարևորագույն հարցերից ևս մեկը, որը Բաղդասարյանի խոսքով՝ հավանության է արժանացել ԱԽ-ի կողմից, վերաբերում է Հայաստանում այլընտրանքային պատիժների նոր համակարգի ներդրմանը:
Խոսքը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք վաղուց և արդյունավետ կիրառվում է արտերկրում. «Այսօր ՀՀ ում իրենց պատիժն են կրում մոտ երեք հազար իննը հարյուր մարդ, և այս բարեփոխման արդյունքում շուրջ 1300 անձ հնարավորություն կունենա այդ ծառայության պատժատեսակներից օգտվել, օրինակ՝ տնային կալանքից»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Ըստ նրա, սա մի համակարգ է, որն ապացուցել է իր կենսունակությունը բազմաթիվ եվրոպական երկրներում: Այն հնարավորություն կտա նաև ապահովել սոցիալական արդարություն, միևնույն ժամանակ՝ պատժի կիրառման անխուսափելիություն:
Նշված բարեփոխումները կարևորում են բազմաթիվ այլ միջազգային կազմակերպություններ, որոնք պատրաստ են ֆինանսական աջակցություն ցույցաբերել։ Արդեն իսկ 800 000 եվրոյի աջակցություն ցուցաբերվել է:
Քննարկված հարցերից մեկն էլ, որն արժանացել է հավանության, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ծրագիրն է: Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Հայաստանի գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և Հայաստանն այդտեղ ունի լավ արդյունքներ:
«ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կարևորումը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն»,-ընդգծեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի հետ միացյալ ավիացիայի ստեղծումը:
«Մենք այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք, և առաջիկայում դա մեր երկրի համար կունենա կարևոր նշանակություն»,- հավաստիացրեց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննարկվում է նաև ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորման խնդիրը:
Այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովում ընդունվել է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշումը, որին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 30 պատգամավոր:
Նախքան քվեարկությունը՝ վարման կարգով ձայն է խնդրել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. նա նշել է, որ ոչ իշխանական 4 խմբակցությունների ջանքերը հաջողությամբ են պսակվել: «Մենք մեկ վերապահում ունենք, բայց, ստեղծված է մի գործիք, որ թույլ կտա պարզել ճշմարտությունն այս հարցում»,-ընդգծել է նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք ունեն որոշակի զգուշավորություն մեծամասնության այս նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ և այդ պատճառով էլ ձեռնպահ են քվեարկելու:
Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները նախագծին դեմ են քվեարկել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.