23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին օրերին սոցցանցում, Աշոտյանի ու Շարմազանովի էջերի հանգույն, սկսել են «զզվել» «Ավշարի» արտադրանքից և «եղբայրներից»։ Արարատի մարզի նոր տերերի՝ Գրիգորյանների և հին «նայողների»՝ ձկան և ցեմենտի գործ «անող» մագնատների՝ Ծառուկյան-Աբրահամյան «տանդեմի» միջև Արարատի ընտրություններից հետո նոր հակասություն է առաջացել արդեն ջրի հարցով, որի առնչությամբ կա հարուցված քրեական գործ՝ ջրօգտագործման, ապօրինի հորերի, շրջակա գյուղերի ջրազրկման հետ կապված։
Ծաղկաձորում Ծառուկյանի հետ կոշտ խոսակցությունից հետո իշխանության ամենավերին օղակից Գրիգորյաններին ասվել է՝ «բլիժնի բոյ չմտնել», չխառնվել, հարցը լուծվելու է իրավապահներ-բնապահպանության նախարարություն տիրույթում, իսկ այդ ընթացքում «Ավշար-հակաարշավ» ֆեյսբուքյան էջը «դեմոտիվացնում» է մարզի նոր տերերին։
Ի՞նչ եք մտածում Ձեզ «նվիրված» ֆեյսբուքյան էջի մասին՝ հարցրինք Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին։ «Շատ բան»։ Ի՞նչ, օրինակ։ «Այն, որ էջի հետևում կանգնածները շատ ծանր են տարել իմ ասածները, որ «Արարատցեմենտը» պարտք ունի, դրա համար են ջուրը կտրել, և որ այդտեղ ոչ մի քաղաքական հետապնդում չկա»։ Անուններ կտա՞ք։ «Ի տեղի՝ ի ժամանակի, բոլորի ականջներն էլ շատ լավ երևում են, ովքեր էլ լինեն, պատասխան են տալու այդ էջում մեր բիզնես շահերը, բարի համբավն ու պատիվն արատավորելու համար, այս պահին մենք խորհրդակցում ենք իրավաբանների հետ հետագա քայլերի շուրջ»։ Դատի՞՝ եք տալու։ «Այդ մասին՝ հաջորդ դասին»:
Հրապարակ
Երեկ Որոտանի կասկադի գործարքի մասին նոր փաստեր է հրապարակել Yerkir.am–ը, որը գրել է. «Որոտանի ՀԷԿ»-ի ֆինանսական վիճակի մասին վերջին հետևությունից ակնհայտ երևում է ընկերության սեփական կապիտալի մնացորդը, 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 110 միլիարդ 897 միլիոն 66 հազար 586 դրամ, կամ մոտ 271 միլիոն 806 հազար 500 դոլար, եթե ընդունենք, որ այդ ժսմանակ դոլարի փոխարժեքը եղել է 408 դրամ՝ 1 դոլարի դիմաց։
Այսինքն ակնհայտ է, որ անգամ ընկերության կողմից ներկայացված հաշվետվությամբ, ընկերության ունեցած կապիտալը մոտ 90 միլիոն դոլարով ավելի շատ է, քան այն գինը՝ 180 միլիոն դոլարը, որով ընկերությունը վաճառվեց ամերիկացիներին:
Չորրորդ ինքնիշխանություն
Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի ելույթի շեշտադրումները ինչ-որ տեղ մանրամասնված շարունակությունն էին ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականների: Երկուսն էլ հիմնականում խոսեցին երկրի ծանր վիճակի մասին և առաջարկեցին այդ վիճակից երկիրը դուրս բերելու անցնցում ճանապարհ:
Որ երկիրը ծանր վիճակում է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ակնահայտորեն, բյուրեղացել է նաև այն միտքը, որ այս վիճակից երկիրը անցնցում դուրս բերելու համար կա մեկ ճանապարհ’ դա ժողովրդի, ակտիվ քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի և համատեղ ջանքերի ճանապարհն է: Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաև խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները:
Ավելին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իշխանություն, որի գերխնդիրը ամեն գնով իշխանություն պահելը չէ, պետք է դրական գնահատի այդ ելույթները և առաջարկվող ուղիները, որովհետև դրանք ամբողջությամբ տեղավորվում են Սահմանադրության և ժողովրդավարության շրջանակներում և դրանք կարող են հանգեցնել քաղաքական այնպիսի գործընթացների, որոնք ոչ թե կխարխլեն, այլ կամրապնդեն մեր երկրի պետականության հիմքերը և կվերականգնեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Հայաստանում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված են 2017-ին և 2018-ին: Հայաստանը չունի ժամանակի նման շռայլություն և քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական ռեսուրսներ’ սպասելու այդ ընտրություններին, հատկապես մտքում ունենալով նախորդ ընտրությունների փորձը:
Հետևաբար, կառավարության հրաժարականը իրոք որ այսօր այն տրամաբանական քայլն է, որը մեր հասարակությունը կարող է դնել իշխանությունների առաջ’ հասնելու դրան խորհրդարանական գործընթացներով և կամ օրինականության շրջանակներում’ հասարակության հրապարակային պահանջով:
Բնականաբար, անհրաժեշտ է նաև ընդհանրական գաղափարական հենք և ծրագիր, որը կհանդիսանա այլընտրանք այսօրվա քաղաքականությանը և որը կտա մեր ժողովրդին և հասարակությանը հույս և հեռանկար երկրի ապագայի նկատմամբ: Այս հեռանկարը հնարավոր է կյանքի կոչել ոչ իշխանական ուժերի կորիզի վրա’ բայց և լայն քաղաքացիական ու արտախորհրդարանական ուժերի ընդգրկում ունեցող կառավարության ձևավորումով»:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից
Aravot.am-ը հետաքրքրվել է՝ մտահոգություն չունի՞, որ իր սանիկ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումից հետո օֆշորային սկանդալի հետ կապված նոր մանրամասներ կբացահայտվեն:
Սրբազանը չի ցանկացել մեկնաբանել՝ ընդամենն ասելով. «Իրավաբանների հարցերին չեմ խառնվում»:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Վրաստանում ձերբակալվել էր Թուրքիայից օդային ճանապարհով Վրաստան ժամանած Աշոտ Սուքիասյանը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Աշոտ Սուքիասյանի փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել էր, որ նրան «Ինտերպոլի» միջոցով հետախուզում է Հայաստանի ոստիկանությունը։
Նախքան Սարյան պուրակից կմեկնարկեր ազատամարտիկների երթը, վերջիններս հանդես են եկել ելույթներով:
Հայտարարությամբ հանդես է եկել Սուրեն Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ Ռազմադաշտային խորհրդի հրամանատարների պաշտոնական տեսակետը կհրապարակվի հանրահավաքի ժամանակ:
«Վեց տարի առաջ ազգի տականքը կրակեց հայ ժողովրդի վրա, տասը անմեղ մարդ սպանեց, Հայաստանում ամենակարևորը պետականության հեղինակությունն է, որը մեզ հետ հաշվի չի նստում, մեզ դիտում են որպես քցողների , «շուստրիների», որոնց, ականջներից բռնում և հրահանգում են, ասում «սա արեք, նա արեք»,-իր խոսքում նշել է Սուրեն Սարգսյանը:
Ապարանի ջոկատից Ռազմիկ Պետրոսյանը հայտարարել է. «Պետականությունը ստեղծելը մի խնդիր է, պետականություն պահելը՝ մեկ այլ, և այսուհետ երբ այցելենք «Եռաբլուր», պետք է այցելենք ոչ թե ծաղիկ դնելու տղերքի շիրմին, այլ նրանց հաշվետվություն տալու: Իսկ մեր հաշվետվությունը շատ վատ է, տղե՛րք. դատարկվող հայրենիք, ամեն սրբություն վարկաբեկելու պատրաստ կլան: Ի՞նչ ենք ուզում՝ հպատակի կեցվածքով ապրել չի լինի, ազգը ստորաքարշ ապրելու իրավունք չունի, ով հաղթանակ է տարել, պարտավոր է հաղթանակի համար պայքարել»:
Ելույթով հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով. «Նոր ապագա այս երկրում չի լինելու, քանի դեռ այս իշխանությունները կան: Այս իշխանությունները երկրում չեն թողնելու որևէ դրական փոփոխություն լինի: Վերից վար պետք է հրաժարական տան և հեռանան: Տղե՛րք, միացումը լոզունգ չէ, պետք է միավորվել»:
Միասնության կոչով հանդես է եկել նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ռիելթորական կազմակերպությունների հարկային բեռի նվազեցման և առևտրի ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափի իջեցման քննարկում:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, վերոնշյալ հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի արդյունքում վարչապետ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել նիստում հնչած բոլոր առաջարկությունները և, քննարկելով ՓՄՁ ներկայացուցիչների հետ, համապատասխան խնդիրների լուծման առաջարկություններ ներկայացնել, որոնք քննարկման առարկա կդառնան խորհրդի հաջորդ նիստում:
ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ու պատգամավորուհիներից շատերը նոր բիզնես են հիմնել. իրենց ֆեյսբուքյան գրառումների ու ելույթների դեմ ընդդիմադիր ճամբարից հնչած պատասխանները պարզապես վաճառում են ՀՀ նախագահի նստավայրի կոնկրետ աշխատակիցների վրա։
«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականներն այդ պատասխանները ներկայացնում են անձամբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, և իրենց ընդդիմախոսը որքան բարձր դիրք է զբաղեցնում և որքան սուր է պատասխանում, այնքան մեծ է հոնորարի չափը։ Իսկ հոնորարը սովորաբար լինում է դրամաշնորհների կամ զանազան արտոնությունների տեսքով։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ ամենն ասեկոսեներ են։ «Ես՝ որպես ակտիվ մարդ, երբեք խոսք չեմ ասել՝ հետո որևէ մեկին ցույց տալու համար»,-ասաց նա:
Ժողովուրդ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրին, ինչպես նաև մշակութային, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտների մի շարք հարցերի:
Հանրային խորհրդի նախագահը ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի քանի առաջարկություններ, մասնավորապես՝ նվազեցնել ներկայացված 5 տոկոսի շեմը` հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածել և այլն:
Վարչապետ Սարգսյանն, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, հիշեցրել է, որ մեր երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ օրենքն ընդունվի և ուժի մեջ մտնի երեք տարի անց: «Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ: Մեր նորանկախ պատմության մեջ չի եղել այնպիսի օրենք, որի վրա կաշխատեն երեք կառավարություն, չորս կոալիցիոն կուսակցություն և երկու նախագահ: Այսինքն, օրենքը մանրակրկիտ քննարկվել է:
Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմանը դեմ էր հասարակության մեծ մասը, սակայն այն կիրառելուց հետո պատկերը կտրուկ փոխվեց և այժմ այն գնահատվում է որպես կառավարության լավագույն բարեփոխումներից մեկը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այն, որ կենսաթոշակային բարեփոխման հարցում հասարակությունը ներկայացնում է իր կարծիքը, քանի որ դա նպաստում է նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Այս բարեփոխմանն այլընտրանք չունենք, քանի որ ներկայիս երիտասարդները ծերացող բնակչության պայմաններում չեն կարողանա ապահով ծերություն ունենալ: Միջազգային փորձագետները նույնպես նշում են, որ ունենք պատմական շանս, հակառակ դեպքում` բարեփոխման գինը թանկ է լինելու: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ այսօր բողոքող երիտասարդների համար ապահով, բարեկեցիկ ծերություն ապահովելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ՝ եթե 10 տոկոսից քիչ խնայվի, ապա համակարգն անիմաստ, անարդյունավետ կլինի: Դրա համար էլ պետությունը կրկնապատկում է խնայվող հինգ տոկոսը:
«Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 20 մլդ դրամ, քանի որ այս բարեփոխումը մեր ապագան է: Այս բարեփոխումը ՀՀ-ում ստեղծում է լրջագույն ինստիտուտներ, երկար փողեր, պրոֆեսիոնալ կառավարիչներ, անհատական հաշիվներ, եկամտահարկի հաշվառում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ևս նշեց, որ այս օրենքը հակակոռուպցիոն լրջագույն մեխանիզմ է, որովհետև գործատուի և աշխատողի միջև համաձայնության գալու մոտիվացիան նվազեցվում է, աշխատողի մոտ ստեղծվում է իր իրական աշխատավարձը ներկայացնելու մոտիվացիա, քանի որ պետությունն իր խնայողությունները կրկնապատկելու է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է նաև, որ կուտակվող եկամուտների փոշիանալու միակ ճանապարհը համաշխարհային տնտեսական կոլապսը կլինի, քանի որ պետությունը ստեղծելու է պահուստային հիմնադրամ, որը երաշխավորելու է բարդ ժամանակահատվածում խնայողությունների վերադարձը՝ հաշվի առնելով նաև գնաճը:
«Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ օդանավակայանի կոնցեսիոների հետ աշխատանքները շարունակվում են, որպեսզի գտնվի այնպիսի լուծում, որից բավարարված կլինեն և կառավարիչը, և հասարակությունը: Առաջարկվել է այդ քննարկումներին մասնակից դարձնել նաև Հանրային խորհրդին:
Հանդիպմանը ՀԽ անդամների կողմից բարձրացվել է նաև Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների խնդիրներին: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ հետևողական լինելու համար և նշել, որ այժմ ՀՀ բնապահպանության տեսչությունն աշխատանքներ է տանում՝ անօրինական գործող սուբյեկտներին օրինական դաշտ բերելու և ջրային հնարավոր աղետը կասեցնելու համար:
Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման հանդիպումները:
Մարտի 1-ին բյուջետային հիմնարկների աշխատակիցներին կանչել են աշխատանքի:
Նրանց ասվել է, որ գարնան 1-ին օրը շաբաթօրյակ է, և բոլորը պարտադիր պետք է ներկայանան: Տրամաբանորեն այն կապված է Մարտի 1-ի հանրահավաքի հետ՝ ինչքան շատ մարդ լինի աշխատավայրում, այնքան սակավամարդ կլինեն հանրահավաքները:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ին` ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երեկ երեկոյան տեղափոխել են հիվանդանոց՝ կույր աղիքում սուր գանգրենոզ ախտորոշմամբ:
«Նաիրի» բժշկական կենտրոնից տեղեկացանում են, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան վիրահատվել է. այժմ գտնվում է կայուն վիճակում և դեռևս հայտնի չէ, թե երբ դուրս կգրվի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.