23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ը կարճ ժամանակում ստացել է փաստաթղթերի՝ հայերենից ռուսերեն թարգմանության 17 հազար 500 էջի պատվեր, ինչը կապված է Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող մոտ 2 հազար էջի):
Կառավարության քննարկմանը ներկայացնելով այս հարցը, ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում էր լրացուցիչ 50 մլն դրամ (տարեկան ֆինանսավորման չափը հասցնելով 172.5 մլն դրամի), որով հնարավոր կլինի թարգմանության մեկ էջի ինքնարժեքը դարձնել 8 հազար 500 դրամ: Ընդսմին, նախարարության հիմնավորմամբ ռուսերեն թարգմանության անհրաժեշտությունը չի սահմանափակվելու նշված պատվերներով և շարունակվելու է տեսանելի ապագայում: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կունենա ևս մեկ տեղակալ:
Գործադիրի այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է որոշման նախագիծը և նշել, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հետ կապված անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ՊԵԿ նախագահի տեղակալի ևս մեկ պաշտոնի հաստիք:
Օրաթերթը փորձել է ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում քանի կուսակցություն է գրանցվել և նույն ընթացքում քանիսը` լուծարվել:
Թերթին փոխանցված պաշտոնական պատասխանում նշվում է, որ «2014 թվականի մարտի 11-ի դրությամբ ունենք գրանցված 75 կուսակցություն: 2009 թվականին գրանցվել է 1 կուսակցություն, 2011-ին՝ 4 կուսակցություն, 2012-ին՝ 3 կուսակցություն, 2013-ին՝ 3 կուսակցություն: 2009 թվականից մինչև 2014 թվականը լուծարվել է 8 կուսակցություն»:
Այսպիսով` կարելի է արձանագրել, որ կուսակցական բիզնեսը քաղաքականության մեջ այլևս եկամտաբեր չէ: Նախկինում սնկի պես աճող մարդ-կուսակցությունների պահանջարկը նվազել է: Փոխարենը մեր օրերում ձևավորվել է քաղաքական նոր բիզնես մշակույթ. տեղից վեր կացողը ինտերնետային կայք է բացում:
Այդպես ե՛ւ իրեն է մատուցում՝ իբրև հայտնի գործիչ, և՛ գումար վաստակում տարբեր ճանապարհներով՝ հընթացս պղտորելով ազատ խոսքի մասին պատկերացումները:
Ժողովուրդ
Սեպտեմբերերեքյան հայտնի հայտարարությունից հետո երեկ առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ «Եվրամիության-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքներ» թեմայով համաժողով, որի ընթացքում խոսվեց, թե ԵՄ-ի կողմից իրականացված նախկին ծրագրերից որոնք կշարունակվեն իրականացվել առաջիկա տարիներին։
Համաժողովը մեծ հաշվով նախատեսված էր Հայաստանում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերից օգտվող շահառու մարմինների ներկայացուցիչների համար, բայց այն ինքնին միտում ուներ ցույց տալու, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները քիչ թե շատ հստակեցվել են և մի քանի ամիս դադարից հետո աշխատանքային գործընթաց է սկսվել։
Համաժողովի ընթացքում չհայտարարվեց, սակայն, ամենակարևորը՝ ինչքան գումար կտրամադրի ԵՄ-ն Հայաստանին այդ ծրագրերն իրականացնելու համար:
Հայկական ժամանակ
Ինչպես հայտնի է, օրերս «Երևան Ջուր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները, որի համաձայն՝ մասնավորապես բնակչությանը մատուցվող մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայության սակագինը նախատեսվում է բարձրացնել 7,49 դրամով՝ 1 խորանարդ մետրի դիմաց և 170,256 դրամ/խմ-ի փոխարեն սահմանել 177, 746 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ո՞րն է դրա պատճառը և արդյոք հնարավոր չէ՞ խուսափել թանկացումից: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, անցած տարի հանրային ծառայությունների, կարելի է ասել համատարած թանկացման ֆոնին, ձեր ընկերությունը հաճելիորեն զարմացրեց երևանցիներիս՝ մոտ 4 դրամով նվազեցնելով ջրամատակարարման սակագինը: Այս տարի, սակայն, Դուք առաջարկում եք 7.49 դրամով սակագնի բարձրացում։ Մինչդեռ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինն այս պահին անփոփոխ է: Ինչո՞վ է դա պայմանավորված, և ընդհանրապես ինչպե՞ս է ձեզ մոտ ձևավորվում սակագինը :
-2005թ. դեկտեմբերի 14-ին ֆրանսիական Վեոլիա ընկերության և հանրապետության կառավարության` ի դեմս ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև կնքված 10-ամյա Վարձակալության պայմանագրով սահմանված է սակագնի ձևավորման հստակ մեթոդաբանություն և դրա շարժի սցենարը՝ ըստ տարիների: Կան չորս գործոններ, որոնցով պայմանավորված է սակագնային քաղաքականությունը. Էլեկտրաէներգիա, եվրո-դրամ փոխհարաբերություն, սղաճ և վաճառվող ջրի ծավալ: Պարզ է, որ թվարկված չորս գործոններից երեքի դեպքում ընկերությունը որևէ ներազդող լծակ չի կարող ունենալ և այս երեք գործոններին կարող է հակակշռել միայն ջրի ծավալների վաճառքի ավելացմամբ:
Վերջին տարիներին սակագնի փոփոխությունը, մոտավորապես, այս հանգամանքներով էլ բացատրվում է:
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ անցած 3 տարիներին սակագինը շարունակաբար նվազում էր: Չէ՞ որ սղաճի կողքին ջրի վաճառքն էլ էր ավելանում:
-Վարձակալության պայմանագրով սահմանված էր ոչ միայն սակագնի ճշգրտման մեթոդաբանությունը, այլև նրա շարժը ըստ տարիների: Խոսքը 2005/2006թթ. գործող սակագնի՝ 172,8 դրամի մասին է, որը բազիսային է և հիմք է հանդիսանում հետագա ճգրտումների համար: Այսպես, պայմանագրով սահմանված տարիներին բազիսային սակագինը նվազում է պայմանագրի համաձայն: Այնուհետև արդեն իջեցված սակագնին ավելանում են նշված 4 գործոնները և ձևավորում նոր՝ ճշգրտված սակագին: Եվ եթե դրանց առումով տվյալ տարին եղել է բարենպաստ, ապա հնարավոր է դարձել բացարձակ արտահայտությամբ նվազեցնել նաև գործող սակագինը, ինչը տեղի ունեցավ օրինակ 2013թ.-ին: Ցավոք, բոլորը չէ, որ գիտեն այս մասին, այստեղից էլ հանիրավի քննադատություններ, թե ընկերությունը, իբր, չի կատարում ստանձնած պարտավորությունները:
-Ի՞նչ եք կարծում, կբավարարվի՞ արդյոք ներկայացված հայտը: Մի՞շտ է, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում համաձայնվում են Ձեզ հետ:
-Մենք ներկայացրել ենք հաշվարկներ և սակագնի փոփոխման հայտ և այն դեռևս հաստատված իրողություն չէ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեր ներկայացրած հաշվարկների ուսումնասիրության արդյունքում է որոշում կայացնելու։ Թե ինչպիսին կլինի այն՝ այս պահին ես չեմ փորձի գուշակել։ Անշուշտ, հանձնաժողովն ունի իր մոտեցումը, կարող է այս կամ այն հարցի շուրջ չհամաձայնել մեր տեսակետի հետ: Սակայն, հաշվի առնելով, որ սակագների հաշվարկի գործող մեթոդաբանությունը ընդհանուր է բոլորիս համար, չեմ կարծում զգալի տարբերություններ լինեն մեր ներկայացրած և հանձնաժողովի հաստատած սակագնի միջև:
-Իսկ ե՞րբ կհաստատվեն նոր սակագները և, ըստ Ձեզ, ինչ ծանրություն այն կունենա շարքային սպառողի ընտանեկան բյուջեի վրա:
-Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները վեջնականապես կսահմանվեն հանձնաժողովի որոշմամբ, հայտի 3-ամսյա ուսումնասիրությունից հետո: Իսկ ուժի մեջ կմտնեն դրանից մեկ ամիս անց, որպեսզի սպառողները, այդ թվում իրավաբանական անձինք, ժամանակ ունենան ճշգրտումներ մտցնելու իրենց հաշվարկների մեջ: Ինչ վերաբերվում է շարքային սպառողին, ապա այն տեսանելի և զգալի փոփոխություն չի կարող առաջացնել, քանի որ եթե ընդունենք, որ միջին ընտանիքի (3-4 անձ) ջրի ամսեկան ծախսը տատանվում է 10-15 խմ սահմաններում, ապա 7.49 դրամ ավելացում ամսական ընդհանուր ընտանիքի բյուջեում մոտավոր կկազմի լրացուցիչ 100 դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարագայում մոտ 25 դրամ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
Իմ գործընկեր Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին շրջանառության մեջ ենք դրել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (փաստաթղթի կոդ՝ Պ-460-12.03.2014-ՏՀ-010/0, http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=6644&Reading=0): Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև նախագծի ընդունմամբ տրվում է սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորություն:
Ընդհանուր առմամբ, նախագիծը հանգում է հետևյալին.
1.Գործող օրենքով կազմակերպիչը պարտավոր է արգելել 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, որի մեխանիզմը սահմանված չէ: Այսպիսով, մենք առաջարկում ենք, որ խաղատներ մուտք գործող անձանց անձը հաստատող փաստաթղթերն ստուգվեն, որպեսզի 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ արգելվի:
2. Առաջարկվում է նաև, որ քաղաքացու կողմից խաղատուն կատարվող իր այցելությունները սահմանափակելու կարգ սահմանվի, որի համաձայն՝ խաղատներ կատարվող իր այցելությունները սահմանափակել ցանկացող քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղատներ իր մուտքն արգելելու վերաբերյալ դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ նշելով որոշակի ժամկետ (6 ամսից մինչև 3 տարի): Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դիմումի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով դիմումի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակները: Դիմումում նշված ժամկետի ողջ ընթացքում կազմակերպիչները պարտավոր են արգելել դիմումատուի մուտքն իրենց խաղատներ: Նշված կարգը կիրառվել է բազմաթիվ առաջադեմ երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Սինգապուր, Էստոնիա և այլն) և տվել իր բացառապես դրական արդյունքները:
3. Մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու կարգ կսահմանվի, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով՝ մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռը կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին: Լիազոր մարմինը «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպիչներին, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղատներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմենովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով:
Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչև 2014 թ. մարտի վերջ:
Տիմուր Սուլեյմենովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության և աշխատանքային խմբերի գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Մարտի 11-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այցելեց Արմավիրի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական գործնական պարապմունքներ երիտասարդ կադրերի հետ, վետերանների ներգրավում ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում:
Վլադիմիր Գասպարյանը նաև կարևորեց ոստիկանության նախաձեռնողական մոտեցումը հատկապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին:
Վերլուծելով ոստիկանության մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը՝ ոստիկանության պետը նշեց առկա թերությունները և դրանց շուտափույթ վերացման ուղղությամբ տվեց կոնկրետ հաձնարարականներ ու ցուցումներ, միևնույն ժամանակ ընդգծելով, որ արատավոր երևույթները հիմնավորապես վերացնելու գրավականը ոստիկանության ծառայողի մասնագիտական, մարդկային ու քաղաքացիական բարձր որակներն են:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:
Ոստիկանության պետը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանք է ակնկալվում՝ իրավական աջակցություն համայնքների ղեկավարներին, համակարգված բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով, սերտ համագործակցություն մանկավարժների հետ, գյուղտեխնիկայի լրակազմի ապահովում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով և այլն:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց մասնակիցների հարցերին:
ՀՀ ոստիկանություն
Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ «Ժողովուրդ»-ին հաջողվել է փոքրիկ ճեպազրույց ունենալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:
-Պարոն Մովսիսյան, ինչպես կմեկնաբանեք, որ Որոտանի հէկ-ը մասնավորեցվել է օրենքի խախտումներով:
-Օրենքի խախտում չի կատարվել: Բացատրել է արդարադատության նախարարը:
-Իսկ Որոտանի հէկ-ի գույքի շրջանակներում պետական նշանակության ջրամբարների մասնավորեցման մասին ի՞նչ կասեք:
-Էդ ջրամբարները կառուցվել են Որոտանի համար, և այդ կարգի հէկ-երը չեն կարող առանց ջրամբարի գոյություն ունենալ: Չէ որ դա կուտակային ջրի վրա է աշխատում:
-Բայց «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի համաձայն՝ մասնավորեցված երկու ջրամբարները՝ Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները համարվում են պետական նշանակության« իսկ պետական նշանակության ջրամբարները նույն օրենքի համաձայն՝ ենթակա չեն մասնավորեցման:
-Հիմա կնայենք« թե ինչ նշանակության են համարվում: ԱԺ-ում էլ այդ հարցը բարձրացրել են, խոստացել ենք պատասխանել:
-Հնարավո՞ր է՝ գործարքը չեղյալ համարեք:
-Ոչ, մեզ ձեռք չի տալիս հետ գործարքել: Ամբողջ գործարքը օրենքի սահմաններում է և որևէ նման խնդիր չկա:
-Որոտանի հէկ-ի վաճառքի մասին կառավարության որոշում կայացվե՞լ է, թե՞ ոչ:
-Բա ո՞նց չի կայացվել: Բա առանց դրա ո՞նց կլինի:
-Եթե կար կառավարության որոշում, ինչու որևէ մեկն այդ մասին չէր խոսում, չնայած՝ ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին:
-Իսկ ո՞վ է ասել, որ հենց կառավարության որոշում է դուրս գալիս, մենք էլ պետք է դուրս գանք՝ հայտարարենք: Կայքում ամեն ինչը բաց դրված է: ԱԺ-ում քանի անգամ հարցրել են, ասել եմ՝ բանակցությունները գնում են, հենց որոշակի կլինի, ձեզ կասենք:
-Որոտանի հէկ-ի վաճառքի մասին կառավարության որոշումն ընդունվել է կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ նիստի օրակարգում չի եղել Որոտանի հէկ-ի վաճառքի մասին որոշման նախագիծը:
-Կարող ա՝ լրացուցիչ է մտել այդ հարցը: Չեմ հիշում արդեն:
-Այդ օրը Դուք երկու որոշման նախագիծ եք ներկայացրել կառավարության նիստում, որից մեկը՝ գաղտնի: Արդյոք դա Որոտանի վաճառքի մասին որոշումը չի եղել:
-Ես գաղտնի որոշումներ շատ եմ ներկայացնում, շաբաթ չի լինում, որ գաղտնի որոշում չներկայացնեմ: Բնական է, որ այս համակարգը պետք է ունենա գաղտնի որոշումներ:
-Դա Որոտանի վաճառքի մասին որոշումը չի եղե՞լ:
-Չէ, չէ: Եթե գաղտնի լիներ, ո՞նց կբացեինք: Ենթադրենք՝ գաղտնի է, հետո պիտի բացեի՞նք: Հո ասեղ չի, որ թաքցնես, ախր:
-Ընդդիմությունը կասկածում է, որ հետին թվով եք որոշումն ընդունել:
-Ինչ թվով ուզում ա, լինի: Ենթադրենք՝ մի տարի առաջ է եղել« բայց պիտի բացես, չէ՞: Ո՞նց կլինի՝ ասենք պետական է, տակից մասնավորին տանք:
-Հնարավոր է՝ Որոտանի հէկ-ը Ձորահէկ-ի ճակատագրին արժանանա, երբ սկզբում գույքը վաճառվեց, հետո վեց ամիս անց լուծարվեց նաև հէկ-ը:
-Այնտեղ ուղղակի իմաստ չուներ Ձորահէկ-ը պահել: Այստեղ խնդիրն այլ է: Որոտանի կասկադն ունի բավականին լավ ինժեներական անձնակազմ: Մեր խնդիրն է այդ անձնակազմն օգտագործել Մեղրիի հէկ-ի շինարարության ժամանակ: Եվ հետո, Որոտանի ամբողջ գույքը չի վաճառվել, փոքր հէկ ունենք՝ Հերհերի հէկ-ը, որ մնացել է Որոտանի կազմում: Բայց Որոտանի հիմնական խնդիրը հիմա դառնալու է Մեղրիի հէկ-ի կառուցումը:
-Չե՞ք լուծարի Որոտանի հէկ-ը:
-Չէ, չէ, չէ: Մենք կօգտագործենք դա Մեղրիի հէկ-ի շինարարության համար:
Չնայած Ազգային ժողովն ամբողջությամբ տեսաձայնագրվում է, սակայն Հովիկ Աբրահամյանի դեմ «նյութ» տվողները հնարամիտ են և ելքը գտել են՝ լուրերը տեղ հասցնելու այլընտրանքային տարբերակ են մտածել: Երեկ թերթի լրագրողն ԱԺ-ում բավական ուշագրավ իրավիճակում է հայտնվել. երբ աշխատելիս է եղել լրագրողական սենյակում, ինչ-որ մեկը նրա կողքին թուղթ է դրել ու աննկատ հեռացել:
Համակարգչային «ա 4» ֆորմատի թղթի վրա «Հրապարակին» ուղղված գրություն է եղել. «Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կայքում նայեք՝ Հովիկ Աբրահամյանի աշխատակազմի շատ ներկայացուցիչներ՝ օգնականներն ու խորհրդականները, չեն հրապարակել իրենց ունեցվածքը:
Այս շարքում Հ. Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանն է հետաքրքիր՝ բիզնեսմեն, որ շրջում է թիկնազորով, բայց չի հայտարարագրել, քանի որ վախենում է ցույց տալ ունեցվածքը… Այսօրվա իրա՝ ռեստորան բացելու լուրից հետո կարող եք դա էլ գրել»:
Թերթը հիշեցնում է, որ նախորդ օրը գրել էր, որ Սերգեյ Լոքյանը` ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի որդին, Օպերայի հարևանությամբ օրերս բացել է «Լուբրանո» ռեստորանային համալիրը: «Գրել էինք նաև, որ խոսակցություններ կային, որ Լոքյան կրտսերը պետք է զբաղեցնի ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եթե որոշվի, որ ԱԺ աշխատակազմն առանձնացվում է, ինչպես կառավարությունում է, սակայն փաստը չկայացավ:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.