23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դիլիջանում լուրեր են պտտվում, որ «Դիլիջան» բժշկական կենտրոնում ֆինանսական չարաշահումներ կան: Հիշեցնենք, որ մինչև վերջերս կենտրոնը ղեկավարում էր Սիլվա Պետրոսյանը, ում փոխարինել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նախկին գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը` «Դիլիջան» ԲԿ տնօրենի համար հայտարարված մրցույթում միավորների չնչին տարբերությամբ առաջ անցնելով Պետրոսյանից:
Կենտրոնում հնարավոր չարաշահումների կամ շեղումների վերաբերյալ լուրերի իսկությունը հենց նախկին տնօրենից ճշտել չհաջողվեց: Սիլվա Պետրոսյանը կարծես թե բացակայում է հանրապետությունից: Նրա հեռախոսահամարն անջատված է: «Դիլիջան» ԲԿ նոր տնօրեն Արթուր Ռոստոմյանը «ՀԺ»-ին տեղեկացրեց, որ Սիլվա Պետրոսյանը նշանակվել է կենտրոնի վիճակագրի պաշտոնում, բայց այս ընթացքում իր հաշվին արձակուրդ է վերցրել և դեռ աշխատանքի չի ներկայանում: Ֆինանսական չարաշահումների մասին էլ ասաց հետևյալը. «Նման բաներ չկան: Հարկային մարմինը ստուգումներ է իրականացրել, բայց արդյունքների մասին տեղեկություն չունենք: Ամեն դեպքում, ոչ մի ակնհայտ խախտում չկա: Նախնական շեղումներ կան, որոնք հարկային ծառայությունը կքննարկի»:
«Դիլիջան» ԲԿ-ում հնարավոր ֆինանսական շեղումների վերաբերյալ մեր հարցմանը ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են, որ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում առողջապահության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ, այդ թվում նաև «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, իրականացնում է ընթացիկ հսկողության աշխատանքներ (իրացման շրջանառությունների, աշխատավարձի վճարմանն ուղղված միջոցների, վճարովի ծառայությունների ծավալների, ծառայությունների գների և տնտեսական գործունեությունը բնորոշող այլ ցուցանիշների ուսումնասիրություններ): «Այդ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված տվյալները հետագայում օգտագործվում են պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության առաջիկա ստուգումների իրականացման ընթացքում:
Հայկական ժամանակ
Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարությունում Սերժ Սարգսյանի և աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ: Նախարար Դերենիկ Դումանյանը խոսքի մեջ վրիպել է և նախագահին դիմել «պարոն վարչապետ»-ով, ինչը դուր չի եկել Սերժ Սարգսյանին, և նա մոտավորապես ասել է. «Երևի շատ ես շփվում վարչապետի հետ»:
Բայց Դումանյանի հուզմունքը փոխանցվել է նաև աշխատակիցներին, որոնցից մեկն էլ Սերժ Սարգսյանին դիմել է «պարոն նախարար»-ով:
Հրապարակ
Երբ ժամանակին որոշվեց, որ ՀՀ նախագահն իր ներկայացուցիչը պետք է ունենա ԱԺ-ում, որպեսզի խորհրդարան-նախագահական կապն անմիջական լինի, ԱԺ գործուղվեց Գառնիկ Իսագուլյանը:
Նախօրեին Հովիկ Աբրահամյանը կանչել է իր մոտ, թե՝ Գառնիկ ջան, բարով ես եկել, բայց ինչ կզեկուցես նախագահին, ինձ նախօրոք տեղյակ պահի: Իսագուլյանն այդ զրույցի մասին անմիջապես տեղյակ է պահել նախագահականին, ինչի արդյունքում նա այդպես էլ խորհրդարանում նորմալ սենյակ չստացավ, կահույք չտվեցին, համակարգիչներ տրամադրեցին «մի դար հետ» ու չթողեցին, որ Մհեր Սեդրակյանի, Մանվել Գրիգորյանի նման ավտոմեքենայով մուտք գործի ԱԺ տարածք:
Հրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում:
Ինչպես տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, Հանրապետության Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին.
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012-2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաև առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կարևորելով բժշկական օգնության որակի, մատչելիության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման ուղղությամբ աշխատանքները: Իր զեկույցում Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նաև դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի զեկույցը վերաբերել է մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներին, այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներին և նախատեսված հետագա ծրագրերին:
Նախարարի տեղակալներից Տիգրան Սահակյանը ներկայացրել է կադրային քաղաքականության և առողջապահության համակարգում լիցենզավորման ոլորտի խնդիրները, անդրադարձել կադրերի անհամաչափ բաշխման և ոլորտում առկա այլ խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին։
Նախարարի մեկ այլ տեղակալի՝ Արման Բաբլոյանի զեկույցը ներառել է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հիմնախնդիրները, միջազգային համագործակցության շրջանակներում դրանց հաղթահարմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացնելով նախարարության աշխատակազմի կառուցվածքը և կադրերով համալրվածության աստիճանը՝ զեկուցել է մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:
Զեկույցներում արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Նախագահը կարևորել է բժշկական անձնակազմի շարունակական վերապատրաստումների, մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նկատի առնելով այդ ոլորտում աշխարհում արձանագրվող ժամանակակից մոտեցումները, ձեռքբերումներն ու առաջընթացը:
Անդրադառնալով առողջապահության նախարարությունում, ըստ աշխատակազմի ղեկավարի զեկույցի, զգալի թվով թափուր հաստիքների առկայության խնդրին, Հանրապետության Նախագահը անհասկանալի և անընդունելի է համարել այդ հաստիքները հնարավորին արագ չհամալրելու, աշխատանք փնտրող որակյալ մասնագետներին թափուր տեղերի մասին լայնորեն և պատշաճ կարգով չիրազեկելու նախարարության պատասխանատուների աշխատանքը: «Առողջապահության նախարարությունը, կարծում եմ, յուրահատկություն ունի, որովհետև բժիշկներն առաջին հերթին մշտապես ձգտում են աշխատել իրենց մասնագիտությամբ, ձգտում են պրակտիկ բժշկությամբ զբաղվել, քան՝ աշխատանք փնտրել այլ կառույցներում: Միշտ պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունեն գիտելիք և պատրաստ են ծառայելու իրենց մասնագիտությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքներին, առաջիկա խնդիրներին, պետական այդ մարմնի կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու գործունեության գերակա ուղղություններին: «Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր դժվարին, պատասխանատու և շնորհակալ գործում և ցանկանում եմ, որպեսզի այդ պատվաբեր գործով զբաղվեն այն մարդիկ, ովքեր դրա ցանկությունն ունեն, որովհետև միայն գիտելիք ունենալը բավարար չէ՝ դա անհրաժեշտ պայման է: Նաև պետք է ցանկություն ունենալ աշխատանքդ լավ կատարելու, պետք է ցանկություն ունենալ ծառայելու այն գործին, որի համար ընտրել ես այդ աշխատանքը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ ամեն անգամ գործունեության արդյունքներն ամփոփելիս, անդրադարձ կլինի նոր ձեռքբերումների, աշխատանքում արձանագրված դրական նոր արդյունքների և հորդորել է չվախենալ նշել նաև այն խնդիրները կամ վերհանել այն հարցերում հետընթացը, որտեղ պետք է կենտրոնացնել ջանքերը՝ հետագայում հաջողության հասնելու համար:
Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրներին, մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքին, մեր երկրի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ թեմաների: Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Շվեյցարիայի կառավարության որոշումը բողոքարկելու, այսպես կոչված, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Շատ լավ եմ գնահատում: Ոգևորիչ է: Եվ մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը: Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, և մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը մենք եղանք: Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը:
Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբն է միայն, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս պետք է որոշում կայացնի գործն իր վարույթ ընդունելու մասով, այնուհետև քննի ըստ էության: Բայց մենք վստահ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել: Բայց ցանկացած գործունեություն եռանդի, պայքարի կարիք ունի, և վստահ եմ, որ Շվեյցարիայի կառավարությունը հետամուտ է լինելու իր իսկ որոշմանը: Հասկանալի է, թե այդ հարցը մեզ ինչու է հետաքրքրում: Մյուս կողմից էլ խնդիրը կապված է նրա հետ, որ եվրոպական դատարանը, ընդունելով այդպիսի որոշում, ինչ-որ տեղ թերություն է գտնում Շվեյցարիայի արդարադատություն իրականացնող ոլորտում: Բայց բոլորիս հայտնի է, որ այդ երկիրը մեծ ճանապարհ անցած, բարձր արժեքներ դավանող երկիր է, ուստի շվեյցարացիները նաև իրենք պետք է ապացուցեն իրենց դատական համակարգի, ընդհանրապես իրենց ողջ պետական համակարգի ամբողջականությունը»:
Խորհրդակցության ավարտին Առողջապահության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանը, անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռոզա Երիցյանը, բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Ղուկասյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
«Ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքն իր աշխարհագրական դիրքով կարելի է ասել թմրաբիզնեսի տարանցիկ ճանապարհ է դարձել։ Հարևան երկրներից տարբեր ճանապարհներով թմրանյութեր են արտահանվում և ներկրվում, դուք ինձնից լավ գիտեք, այս հարցին էլ փիլիսոփայական մոտեցում չի լինելու», — ըստ Սոսի TV-ի, փորձելով սթափեցնել կառույցի աշխատակիցներին, երեկ՝ Սյունիքի մարզ այցելության ընթացքում, ասել է ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանը։
Ստացվում է, որ մինչ այս թմրանյութի ապօրինի շրջանառության հարցին ոստիկանությունը փիլիսոփայական մոտեցում է ցուցաբերել: Ինչ խոսք, կառույցի աշխատակիցներին սթափեցնելու հետաքրքիր մոտեցում է:
Ի դեպ, ՀՀ ոստիկանապետը սյունեցիներին ասել է. «Ձեր բախտը բերել է, որ նման մարզպետ ունեք՝ պարկեշտ, ազնիվ, սրտացավ, կրթված ղեկավար»:
Ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները նախազգուշացվել են:
ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության իրավաբան Արսեն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ հանձնաժողովն, ստանալով բազմաթիվ դիմում-բողոքներ, ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում:
Արդյունքում, բացահայտվել են մի շարք խախտումներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեությունում:
« Վերոնշյալ ընկերություններն իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել: Կապի ոլորտում գործող ընկերություններն իրենց վարքագծով խախտում են օրենքը՝ համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի վճարումներ կատարելու պարտավորությունը »,- նշել է նա՝ ընդգծելով, որ շատ դեպքերում մոդեմը ձեռք բերելիս՝ քաղաքացիներին չեն տեղեկացնում այս պայմանների մասին:
Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Ըստ Արսեն Հովհաննիսյանի, այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է:
Բանից պարզվում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը սկսել է վիսկի արտահանել, ուղարկել իրաքյան Քուրդիստան։ Միայն այս տարվա հունվարին Իրաք է արտահանվել մոտ 200 հազար լիտր վիսկի։
«ՉՒ» — Լավ է, իհարկե, որ Հայաստանից ինչ-որ բան է արտահանվում։ Իսկ թե ինչու հատկապես վիսկի և հատկապես Քուրդիստան՝ կարելի է միայն ենթադրել։
Ըստ երևույթին Սամվել Ալեքսանյանը նոր է իմացել, որ Հայոց ցեղասպանությունը նաև քրդերի ձեռքով է իրականացվել և որոշել է վրեժ լուծել, ինչն, անշուշտ, ողջունելի է՝ հատկապես Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին։
Ի դեպ՝ արտահանվող վիսկին հայկական բրենդ չունի, բրենդն իրաքյան պատվիրատուներն իրենք են ընտրում։ Պարզ ասած՝ վիսկին այստեղից ուղարկվում է, իրենք այնտեղ ինչ շշի մեջ ուզում լցնում են ու անունն ինչ ուզում՝ դնում են։ Տեղն է նրանց։
Իսկ ահա մեզ համար միակ մտահոգիչ փաստն այն է, որ Սամվել Ալեքսանյանի հավաստմամբ՝ իրենք արդեն վիսկիի համար առանձին արտադրամաս են կառուցել։
Մնում է հուսալ, որ ամբողջ արտադրանքը կարտահանվի Իրաք, և հայկական շուկայում երբևէ չեն հայտնվի «Սինգլ Մալաթիա», «Չիվաս Ռեգուլյար» և այլ անվանումներով վիսկիներ:
Չորրորդ ինքնիշխանություն
Դեռևս 2013թ. տեղեկություններ էին տարածվել, թե «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի գործերն այնքան էլ լավ չեն, և չէր բացառվում, որ նա ինչ-որ մասով կկորցնի սփյուռքահայ գործարար Կայծակ Զեյթելյանից ժամանակին «վերցրած» «Ջերմուկ գրուպը»: Նշվում էր, որ ընկերությունը նաև հարկային և այլ պարտավորությունների հետ կապված խնդիրներ ուներ:
Եվ ահա վերջերս ընկերության սեփականատիրոջ շուրջ բարձրացված աղմուկը որոշ չափով «միս ու արյուն» ստացավ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 2014թ. փետրվարի 16-ին «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Անաստաս Արսենյանը 10 փոխադրման ամփոփագրով Բավրայի մաքսակետով Հայաստան Է ներմուծել գյուղատնտեսական ապրանքներ, որոնք այդպես էլ չի հայտարարագրել:
Արդյունքում պատգամավոր Արսենյանի եղբայրը տուգանվել է 50.000 դրամով:
Ժողովուրդ
Կառավարության նիստում հաստատվեց համապատասխան որոշման նախագիծը, ըստ որի՝ այս տարի ևս հայաստանյան ընտանիքներում կհյուրընկալվեն սփյուռքահայեր, որին զուգահեռ նախատեսվում է կազմակերպել «Արի տուն» երիտասարդական ճամբարը: 2014թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան:
Սա նշանակում է, որ անհասկանալի գործունեությամբ զբաղվող Սփյուռքի նախարարությունը, որն, ընդհանարապես պարզ չէ, թե ինչ գործ է կատարում ողջ տարվա ընթացքում և որի գոյության նպատակահարմարության հարցը միշտ օրակարգում է, նոր շունչ է ստանում: Ստացվում է, որ մի ամբողջ նախարարություն ենք պահում, որպեսզի տարին մեկ 1000 երիտասարդ տուն կանչի:
Այսօր նաև անդրադարձ է եղել տրանսպորտի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Պարզվում է՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման և որոշում կայացնելու հարցը քաղաքապետից վերցվում է և տրվում է ավագանուն:
Իսկ սա նշանակում է՝ Տարոն Մարգարյանին փրկել բողոքի ալիքի թիրախ դառնալուց և հասարակական ճնշումները ցրել ավագանու 65 անդամների շրջանակներում:
Մարտի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարզային հանդիպումների ծրագրի շրջանակում այցելեց Վայոց ձորի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցությունը նվիրված էր բարեփոխումների ծրագրով նախատեսված առաջնահերթ խնդիրներին: Ոստիկանության պետը, մասնավորապես, պահանջեց ակտիվացնել աշխատանքը ոստիկանի նոր մտածողության ու կերպարի ձևավորման ուղղությամբ, քաղաքացու հետ հարաբերություններում բացառել ցանկացած անթույլատրելի դրսևորում, գործնական պարապմունքների ընթացքում բարձրացնել անձնակազմի մասնագիտական ու ծառայողական պատրաստականության մակարդակը:
Անչափահասների հետ տարվող աշխատանքների կապակցությամբ ոստիկանության պետը նշեց, որ դպրոցներում առկա է այն արատավոր երևույթը, երբ դասի չհաճախող կամ ընդհանրապես հանրապետությունից բացակայող աշակերտը դասարանից դասարան է տեղափոխվում և հասունության վկայական ստանում, ինչը խեղում է պատանու հոգեբանությունը և զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն ստեղծում: Վլադիմիր Գասպարյանը պահանջեց անզիջում լինել նման դրսևորումների հանդեպ:
Ոստիկանության պետը քաղաքացու հանդեպ հոգատար վերաբերմունք և որակյալ աշխատանք պահանջեց հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների՝ համայնքային ոստիկանության, անձնագրային, հաշվառման-քննական բաժինների, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից:
Վերլուծելով հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկայի դեմ պայքարի դրական դինամիկան՝ ոստիկանության պետը նկատեց, որ, չնայած ձեռքբերումներին, դեռևս անբավարար է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության աստիճանը: Եվ, որպես օրինակ, Վլադիմիր Գասպարյանը նշեց այն իրողությունը, որ որոշ տուժողներ խուսափում են ոստիկանություն դիմելուց:
Անդրադառնալով Ջերմուկ քաղաքում ծառայության կազմակերպման առանձնահատկություններին՝ ոստիկանության պետը կարևորեց այնտեղ պարեկապահակետային ծառայության՝ «հրեշտակների» դասակի կազմավորման անհրաժեշտությանը. ծառայողները կունենան բարձրագույն կրթություն, կտիրապետեն օտար լեզուների, առաջին բուժօգնության միջոցներին և այլն:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ Վայոց ձորի համայնքների ղեկավարների հետ:
Ոստիկանության պետն անդրադարձավ գյուղապետերի հետ աշխատանքի կազմակերպման, որսագողության դեմ համատեղ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, միջպետական և համայնքային ճանապարհների նշագծման ու մի շարք այլ խնդիրների, որոնց լուծման գործում ակնկալվում է սերտ աշխատանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավման հրատապությունը և գյուղական շրջաններում ոստիկանության ծառայության առանձնահատկություններն ու հողագործ մարդու հանդեպ առանձնակի վերաբերմունքի անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները հասարակության հետ աշխատանքն ավելի սերտացնելու, համատեղ գործողությունները համակարգելու և հետադարձ կապն ապահովելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին գործնական խոսակցություն ծավալվեց ոստիկանությանն ու համայնքներին հուզող հրատապ հարցերի շուրջ, որոնցից մի քանիսին հենց տեղում տրվեցին լուծումներ:
ՀՀ ոստիկանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.