23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Կարծում եմ, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը պետք է վերաձևավորվի ու դառնա հանուն մեր երկրի ապագայի ու մեր երկրի բարեփոխումների նախաձեռնություն». այսօր մինչ Կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելը, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ներկայացուցիչներին հրավիրելով երկխոսության:
«Ընդունում ենք, որ մեր օրենքները՝ ամենաբարդ օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների: Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է ու հրավիրում ենք «Դ!ԵՄ ԵՄ»-ի շարժման ներկայացուցիչներին երկխոսության: Կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարումը օգտակար կլինի բոլորիս համար»,-նշել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, ոգևորում է երիտասարդների ակտիվությունը, սակայն, ըստ վարչապետի, տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել առիթը տարբեր շահարկումների համար:
Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ նախաձեռնության մասնակիցները բազմաթիվ նամակներ են ուղղել իրեն՝ արտահայտելով իրենց մտահոգությունները:
«Իրենց նամակներում կան մտահոգություններ ռեֆորմի կապակցությամբ և միաժամանակ զգացվում է պատասխանատվություն երկրի նկատմամբ, իրենց բառերով՝ սիրում են երկիրը և ուզում են, որ ունենա պայծառ ապագա: Մեզ ուղարկված նամակի տակ հազարավոր երիտասարդներ են ստորագրել, նրանց մեծ մասը ընդգրկված է ՏՏ ոլորտում»,- նշել է նա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, հոգեվարքի մեջ գտնվող մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին հարկային ճնշումների ենթարկելուց բացի, արդարության իմիտացիա է փորձում անել:
ՊԵԿ-ը հերթով տուգանում է նաև այնպիսի կառույցների, որոնք անձեռնմխելի են թվում: Օրինակ՝ ՀՀ կառավարության հովանավորության տակ գտնվող «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի փոխտնօրեն Վարդուհի Սարգսյանը ՀՀ ներմուծած 10 կգ էլեկտրական միացուցիչների համար հայտարարագիր չներկայացնելու հիմքով տուգանվել է 50.000 դրամով:
Իսկ ահա Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ով Այրումի մաքսային կետով ՀՀ է ներմուծել ֆուտբոլի փչովի կաշվե գնդակներ՝ դարձյալ չհայտարարագրելով, էլի տուգանվել է 50.000 դրամով:
Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:
Հետաքրքիր է՝ ՊԵԿ-ը, բացի 50.000 դրամի չափով տուգանքից, առավել խիստ սահմանված տուգանքներ չունի՞, թե՞ համարձակության պակաս կա:
Ժողովուրդ
Անդրադառնալով իր և Արմեն Ռուստամյանի հայտնի լեզվակռվին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե քանի դեռ ինքը նախարար է այդ թեման իր համար փակված է, իսկ թե ինչ կլինի դրանից հետո բոլորը կիմանան։
Փաստորեն, հենց որ Հրայր Թովմասյանը նախարար չլինի, գնալու է դաշնակներին ծեծի։ Որովհետև, ինչպես ինքն է ասում, նման բառերը մեր իրականության մեջ անպատասխան չեն մնում։ Դաշնակներն էլ, բնականաբար, Հրայր Թովմասյանի այս հուժկու սպառնալիքից հետո այլևս չպիտի պահանջեն կառավարության հրաժարականը, որովհետև հենց որ կառավարությունը հրաժարական տվեց՝ Արմեն Ռուստամյանը ծեծ է ուտելու։
Այլ կերպ ասած՝ պրն Թովմասյանն իր սպառնալիքով սեպ է խրում ոչ իշխանական չորս ուժերի միջև։
Բայց արդյոք արդարադատության նախարարն ի վիճակի կլինի իրագործել սպառնալիքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ եթե նա մտադիր է ծեծել բոլոր նրանց, ովքեր համամիտ են Արմեն Ռուստամյանի հնչեցրած գնահատականի հետ, ապա, ըստ վերջին մարդահամարի տվյալների, ստիպված կլինի ծեծել մոտ 3 միլիոն մարդու։ Իսկ դա, համաձայնվեք, բարդ գործ է։ Նույնիսկ Հրայր Թովմասյանի համար:
Չորրորդ ինքնիշխանություն
«Հայկական Վարկած»-ի ունեցած տեղեկությամբ, շրջանառության մեջ է դրվել նոր հրաման, ըստ որի՝ սոցքարտը կրկին դարձել է պարտադիր: Բանկերն առանց սոցքարտի առկայության արդեն իսկ չեն ընդունում պետական մուծումներ և փոխանցումներ:
Նշենք, որ ըստ մեր աղբյուրի՝ պարտադիր սոցքարտ ներկայացնելու որոշումը կրկին ուժի մեջ է այս տարվա մարտի 1-ից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքով գործարքներ կատարելիս սոցքարտի ներկայացնելը միշտ է պարտադիր եղել, սկսած այն պահից, երբ սոցքարտեր են տրամադրվել:
«Սոցքարտ ներկայացնելը ՀՀ օրենքներից է, և միշտ եղել է պարտադիր պայման՝ ֆինանսական գործարքներ կատարելիս: Իմ իմանալով՝ երբեք օրենքը չի հանվել, միշտ եղել է»,-նշեց Հասմիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ արդեն 2 տարի է՝ իրենք սոցքարտ չեն տրամադրում, նրա փոխանցմամբ, դա այլևս ոստիկանության գործառույթն է, և խորհուրդ տվեց մեզ՝ դիմել ոստիկանությանը կամ բանկերին:
Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք սոցքարտ տրամադրում են միայն քաղաքացիների պահանջի դեպքում, իսկ թե ինչո՞ւ են բանկերը նման գործելակերպով աշխատում, ոստիկանությանը չի վերաբերում:
Այսօր՝ 73 տարեկան հասակում մահացել է հայ անվանի քանդակագործ Արա Շիրազը։
Նա տառապում էր ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ պոլիօրգանային անբավարարվածությամբ, և փետրվարի 24-ից գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Արա Շիրազը՝ Արամազդ Հովհաննեսի Կարապետյանը, ծնվել է 1941թ., Երևանում, 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1987-1993 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ։ Նրա ստեղծագործություններից է.
• «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երևան
• «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
• «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
• «Անի» հյուրանոց, Երևան
1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան։
• «Վիլյամ Սարոյան» 1975, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
• «Պաբլո Պիկասսո», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
• «Հրաչյա Ներսիսյան», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
• «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, ՀԱՊ
Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝
• «Պարույր Սևակի» (1974, բրոնզ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան, Պարույր Սևակի անվան դպրոցի պատին) հուշարձան
• «Եղիշե Չարենցի» (Չարենցավանի կենտրոնական զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան) հուշարձան
• «Ալեքսանդր Մյասնիկյանի» (1981, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան) հուշարձան
• Անդրանիկ Օզանյանի հուշարձանի (2002, բրոնզ, բազալտ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան, Երևան) հուշարձան
• Մ. Մկրտչյանի (2004, Գյումրի) հուշարձան
• «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979, Երևան)
Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝
• «Վիլյամ Սարոյանի» (1989, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) մահարձան
• «Հովհաննես Շիրազի» (1994, բրոնզ, կրաքարային տուֆ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
• «Սերգեյ Փարաջանովի» (1999, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
• «Վազգեն Սարգսյանի» հուշապատի (1999, տուֆ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) դիմաքանդակի
• հոր՝ Հովհաննես Շիրազի հուշարձանի, որը տեղադրված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում (2005)[2]
• Վազգեն Ա-ի արձանի, որն տեղադրված է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008)[3]։
Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանի հեղինակն է (2002 թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա է քանդակել, նա պատասխանել է, որ երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, «դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով»։ Տեղեկությունները՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի։
Բանից պարզվում է` էջմիածինցի մի վարորդ մոտ մեկ տարի առաջ խիստ բարկացել է արագաչափ սարքերի վրա, քլունգն առել է այդպիսի երկու սարք ջարդել` դրանով իսկ, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, դիտավորությամբ պատճառելով 375 հազար դրամի վնաս։
«ՉԻ»– Մենք, իհարկե, մեր զորակցությունն ենք հայտնում էջմիածինցի վարորդին և հավաստիացնում, որ նրա հերոսական արարքը լիովին տեղավորվում է «անհրաժեշտ ինքնապաշտպանության» շրջանակներում։
Բայց խնդիրը միայն դա չէ։ Ուշադրություն դարձրեք պատճառված վնասի գումարին։ Փաստորեն՝ արագաչափի գինը 190 հազար դրամ էլ չկա, մինչդեռ, ինչպես հանրահայտ երգում է ասվում, այդ «хитраумный агрегат»-ը օրական առնվազն այդքան եկամուտ է բերում, ընդ որում՝ կլոր տարին։
Համաձայնվեք՝ վատ բիզնես չէ։ Առավոտյան ներդնում ես գումարը, երեկոյան այն արդեն «ծախսերը հանում է», իսկ հաջորդ օրվանից՝ գերշահույթներ բերում։ Ճիշտ է, տուժածները երբեմն արժանի հակահարված են հասցնում (օրինակ՝ քլունգով), բայց բիզնեսը դրանից չի տուժում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ 375 հազար դրամի վնասը պատճառվել է ոստիկանությանը, այսինքն՝ ոստիկանությունը պիտի փոխհատուցի։ Բա հո «խեղճ ներդրողը» չի՜ վճարելու:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել և ՀՀ ԿԲ–ն էլ շարունակում է դրամի արժեզրկումը կանխելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ իրականացնել։ Երեկ մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ 15 լումա, անցած շաբաթ օրվա 414 դրամ 80 լումայի դիմաց։
Դատելով իրականացված գործարքների ծավալից՝ ավելի քան 8 միլիոն դոլար, կարելի է պնդել, ու դա ԿԲ–ի ներարկած կանխիկ արտարժույթն է։ Այս տարվա փետրվարի սկզբից ԿԲ-ն արդեն ավելի քան 100 միլիոն դոլար է նետել շուկա՝ դրամի արժեզրկումը կանխելու համար:
Հայկական ժամանակ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները:
ԱՆ նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից:
Սեմիրջյանի խոսքով, իր հետ նոր աշխատանքային պայմանագիր չեն կնքել:
Իսկ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Պետրոս Սեմիրջյանը, հավանաբար, չի ցանկացել շարունակել աշխատել.
«Պատճառը չգիտենք, իրենից հարցրեք, ինքն է ազատման դիմում ներկայացրել, դա իր որոշումն է»,- ասաց Լիլիթ Բաբախանյանը:
Հիշեցնենք, որ Սեմիրջյանը երկար տարիներ ղեկավարում էր նարկոլոգիական կլինիկան և միշտ եղել է հարմարվող պաշտոնյա: Հետաքրքիր է, թե ի՞նչն է նրա ազատման պատճառը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:
ԿԳՆ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «Հայկական Վարկած »-ի հետ զրույցում հաստատեց լուրը, և տեղեկացրեց, որ դիմումում չի նշվում, թե կոնկրետ ինչն է ազատման պատճառը:
«Այս պահին նրան փոխարինողի անուն չի շրջանառվում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նշենք նաև, որ նախարար Արմեն Աշոտյանն ազատման հրամանը դեռևս չի ստորագրել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.