23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հարսնաքարի» գործով դատավճիռը բավականին բուռն կրքեր հարուցեց. այն արդարացի չեն համարում ոչ տուժող կողմը, ոչ մեղադրյալները:
Գործի նախաքննության ընթացքը տարվեց այնպես, որ դուրս մնաց ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի անունը, իսկ բարոյական պատասխանատվություն՝ մեր օրենսգիրքը չի սահմանում:
Եթե նույնիսկ ընդունենք, որ Ռուբեն Հայրապետյանը սպանելու ուղղակի ցուցում չէր տվել, միայն այն, որ իր օբյեկտի տարածքում կարող էին իր գիտությամբ՝ մարդ ծեծել, նման դաժանությամբ վարվել մարդ արարածի հետ, և որ տարիներ շարունակ նման արնախումներ են բուծվել նրա հովանու ներքո, բավարար է, որ փաստենք, թե՝ արդարադատությունը չիրականացավ:
12 տարվա ազատազրկումը ամբաստանյալների համար, իսկապես, անակնկալ էր: Ինչ խոսք, թե՛ նրանք, թե՛ նրանց հարազատները ավելի մեղմ պատիժ էին ակնկալում, հույս ունենալով, որ Ռուբեն Հայրապետյանը դատարանում կօգնի նվազեցնելու պատիժաչափը. դատարանում տեղի ունեցած բուռն ռեակցիան հենց դրա արձագանքն էր:
Ըստ դատավճռի, գործով 6 ամբաստանյալների նկատմամբ սահմանվեց 12-ական տարվա ազատազրկում և 100.000-ական դրամ տուգանք: Բոլորը ստացան հավասարաչափ պատիժ, իսկ թե կոնկրետ ով է կատարել սպանությունն, այդպես էլ չբացահայտվեց: Դատարանը չպարզեց այն գազանի անունը, որը Վահե Ավետյանի գլուխը անմարդկային դաժանությամբ 70 և ավելի անգամ հարվածել էր կարուսելին:
Անդրեաս Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քեսաբի և Հալեպի հայերի վրա հարձակումը Թուրքիայի արձագանքն է Սերժ Սարգսյանի Ղրիմի հարցում արտահայտված դիրքորոշմանը:
Կիսելով Պուտինի հետ պատասխանատվությունը Ուկրաինիայի դեմ Ռուսաստանի անօրինական գործողությունների համար, Սերժ Սարգսյանը զրկեց Հայաստանին արևմուտքում բոլոր լծակներից, որոնք հնարավորություն են տալիս սանձել Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում հայկական համայնքի հանդեպ:
Սարգսյանը արժեզրկեց իր իսկ կոչը միջազգային հանրությանը՝ զգոն լինել Քեսաբի դեպքերի հետ կապված: Պետությունը, որը սատարում է միջուկային զենքի չտարածման պայմանագրի կոպիտ խախտումը՝ չի կարող որևէ մեկի կողմից ընկալվել որպես անվտանգության ջատագով:
Հայաստանը կանգնած է այն փաստի առաջ, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը վտանգի տակ է դնում Միջին Արևելքում ապրող ամբողջ հայությանը: Սա ահազանգ է նաև Դաշնակցության համար, որը, վստահ եմ, դեռ չի մոռացել հարյուր տարի առաջ ստացած դասերը»:
ՀՀ Ազգային ժողովն, առաջին ընթերցմամբ, ընդունել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագծին կողմ է քվեարկել 62 , դեմ՝ 42 պատգամավորներ:
Նախքան քվեարկությունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ, և արձանագրվել են որոշ խնդիրներ:
«Առաջին ընթերցումից հետո կանդրադառնանք, ու եթե հարկ լինի լսումներ կկազմակերպենք»,- նշել է նա:
Նշենք, որ սույն օրենքով նախատեսվում է կարգավորել պետական գույքի նպատակային և ծրագրային տնօրինման, տիրապետման և օգտագործման, այդ թվում հաշվառման, գնահատման, պետության սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպման, պետական գույքի շրջանառության, ինչպես նաև գույքի պահպանվածության ապահովման ու կառավարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Օրենքի գործողությունը չի տարածվում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ շենք, շինություններով զբաղեցրած և դրա սպասարկման համար հատկացված հողամասերի), ընդերքի, անտառների, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գույքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հիմնադրված կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների վրա, պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:
Իշխանությունը պարտադիր կուտակայինի համար միջանկյալ լուծում է փնտրում, և դա նկատելի է նաև իշխանության, մասնավորապես՝ կառավարության զիջողական կեցվածքից։ Վարչապետի երկխոսության կոչից հետո երեկ էլ Հովիկ Աբրահամյանն է հայտարարել, թե, ամենայն հավանականությամբ, օրենքում փոփոխություն կլինի։ Երեկ խորհրդարանի կուլիսներում խոսվում էր, որ կառավարությունը ցանկանում է որպես հարկ ձևակերպել պարտադիր կուտակային վճարները։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, կառավարությունը պատրաստել է օրենքի պահուստային տարբերակ, և եթե Սահմանադրական դատարանը որոշի հակասահմանադրական ճանաչել պարտադիր բաղադրիչի կիրառման նորմը, քանի որ, ըստ Սահմանադրության, պարտադիր են միայն հարկերն ու տուրքերը, ապա գործադիրն Ազգային ժողով կուղարկի օրենքի փոփոխված տարբերակը՝ վճարները ձևակերպելով որպես հարկ:
Հրապարակ
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտի 22-ին Ազատության հրապարակում հայտարարել եմ, որ կուտակային կենսաթոշակի միջոցները հնարավոր չէ ներդնել 45 տարվա երկարությամբ պետական պարտատոմսերի մեջ։ Նման ակտիվներ չկան։ Ինչպես գիտենք, կուտակային կենսաթոշակի միջոցների շուրջ կեսը մնում է Հայաստանում, իսկ մյուս կեսը պետք է ներդրվի արևմտյան (եվրոպական) արժեթղթերում։ Նախարարներից մեկը նույնիսկ երկրի անունն է տվել՝ Բելգիա։ Հիմա Հայաստանում ամենաերկարաժամկետ պետական պարտատոմսերը տեսանելի են այստեղ (http://www.minfin.am/index.php?cat=157&lang=1, Հայաստան, մոտ 15 տարի)։
Հիմա նայենք դրսում։ Եվրոպական շուկաներ. http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/uk/ ՄԲ, 30 տարի
http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/germany/ Գերմանիա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013940 Ֆրանսիա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013939 Իտալիա, 30 տարի
http://www.investing.com/rates-bonds/belgium-government-bonds Բելգիա, 20 տարի
http://www.investing.com/rates-bonds/spain-government-bonds, Իսպանիա, 20 տարի
http://www.investing.com/rates-bonds/netherlands-government-bonds, Հոլանդիա, 30 տարի
http://www.investing.com/rates-bonds/sweden-government-bonds, Շվեդիա, 30 տարի
http://www.investing.com/rates-bonds/switzerland-government-bonds, Շվեյցարիա, 30 տարի
Նույն վիճակն է նաև եվրոպայից դուրս. http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/us/ ԱՄՆ, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013943 Կանադա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013942 Ավստրալիա, 15 տարի
http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/japan/ Ճապոնիա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013944 Բրազիլիա, 9 տարի
http://www.investing.com/rates-bonds/china-government-bonds, Չինաստան, 30 տարի:
Հիմա ի պատասխան իմ ասածի կառավարությունը հանձինս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հրապարակել է «տվյալներ», թե իբր չես ասի, նման արժեթղթեր լինում են։ Ահա կայքը. http://www.keepeek.com/Digital-Asset-Management/oecd/finance-and-investment/public-debt-management-and-the-evolving-market-for-ultra-long-government-bonds_fmt-v2007-art18-en#page8 . Ներեցեք, բայց դրանք ռեգուլյար պրոդուկտներ չեն։ Դրանց եղած-անցած բաներ են։ 1919թ Բրիտանիան 71տարվա տևողությամբ արժեթուղթ ունի։ Մեդիչիներն ունեն 300 թե 400 տարի առաջ թողած արժեթուղթ։ Շվեյցարիայում կարող եք գտնել 100 տարվա արժեթուղթ, Ավստրիայում և Հոնկոնգում 50։ Հետո ի՞նչ։ Որևէ մեկը դրանք գնու՞մ է կենսաթոշակայինի առումով։ Դրանց եկամտաբերությանը նայել ե՞ք։ Այսինքն այս ռեֆորմը մենք անում ենք, որպեսզի բացառությունը դարձնենք օրինաչափությու՞ն։ Ու հետո էլ ասենք. տեսա՞ք որ ճիշտ էինք»։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիվ 3 մասնաճյուղի աշխատակիցները փետրվար ամսվա աշխատավարձը դեռևս չեն ստացել. այս մասին տեղեկացնում են աշխատակիցները՝ «Հայկական Վարկած»-ին հղած իրենց բողոքում:
ՀՀ առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Կառավարության որոշմամբ՝ Առողջապահության նախարարության ու Սոցապ նախարարության տեսչությունները միավորվել են և դարձել առողջապահական պետական տեսչություն, դրան զուգահեռ՝ ստեղծվել է հիվանդություների վերահսկման և կանխարգելման կենտրոն, և ուշացումները կապված են կենտրոնի վերակազմավորման աշխատանքների հետ:
«Աշխատավարձերի ուշացման պատճառը վերակազմավորման աշխատանքներն են՝ աշխատակիցների հետ կնքվում են նոր պայմանգրեր, այս երկու օրվա ընթացքում գումարը կփոխանցվի»,-վստահեցրեց նա:
Արդյո՞ք սա արդարացում է. մարդիկ սպասում են իրենց աշխատած օրերի վարձավճարին: Աշխատողն ապրում է այդ գումարի հաշվին, և վերակազմավորման աշխատանքները չպետք է խոչընդոտեին աշխատավարձերի փոխանցմանը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյան Էդմոն Մարուքյանը,
Արման Սահակյանը, Թևան Պողոսյանը, Արթուր Գևորգյանը, Նաիրա Կարապետյանը,
Լևոն Մարիտիրոսյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:
Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որը, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ:
Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնակ տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»:
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հարգելի հեռուստաընկերություններ, շտապեք, քաղաքական գործիչներից մեկը եթերով «կուկարեկու» պիտի կանչի
Հիմնավորում.
«40 տարով պարտք տալը հնարավորա՞: 40 տարով ներդնելու գործիք աշխարհում չկա: 45 տարով պարտքը գինեսի ռեկորդա, նոնսենս, կատարյալ հիմարություն: Ես էս ամբիոնից առաջարկում եմ կառավարությանը, վարչապետին, թող ասեն աշխարհում սենց բան կա, ես տելեվիզրով կուկարեկու կկանչեմ»:
(c) Հրանտ Բագրատյան
…………………………………………………..
1. The longest bond issued by the US has a maturity of 30 years, and in recent years, the UK, France and China have sold 50-year debt. Financial Times
«ԱՄՆ-ի թողարկած ամենաերկար պարտատոմսերը 30 տարի ժամկետով էին, սակայն վերջին տարիներին Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Չինաստանը վաճառել են 50 տարի երկարությամբ պարտատոմսեր»։
«Ֆայնենշըլ թայմզ»
http://www.ft.com/cms/s/0/2d82b990-2eff-11e0-88ec-00144feabdc0.html#axzz2whIvmWyC
2. In February 2005 the French government was the first country to issue successfully a 50-year nominal bond…
… On 26 may 2005, the UK government re-introduced after a break of more than 40 years, 50-year gilt.
2005 թվականի փետրվարին Ֆրանսիայի կառավարությունը առաջինն էր, որ հաջողությամբ թողարկեց 50-ամյա պարտատոմսեր…
…2005 թվականի մայիսի 26-ին Միացյալ Թագավորության կառավարությունը, 40-ամյա դադարից հետո, կրկին թողարկեց 50-տարվա արժեթղթեր։
http://www.keepeek.com/Digital-Asset-Management/oecd/finance-and-investment/public-debt-management-and-the-evolving-market-for-ultra-long-government-bonds_fmt-v2007-art18-en#page7
Հ.Գ. Տղամարդու խոսքը խոսք է…»։
Ներդնելով այս համակարգը՝ կառավարությունը փորձում է լուծել իր համար խիստ կարևոր հարցեր. Այս մասին այսօր «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, «Դ!ԵՄ ԵՄ»-ի պայքարը քաղաքական պայքար չէ, այլ պայքար է կատարյալ հիմարության դեմ:
«Հայաստանի Հանրապետությունը հիմարությունների գծով Գինեսի ռեկորդների գիրք է մտնում: Հիմա բացատրեմ։ Փողը հավաքել են, ի՞նչ են անելու այդ փողը: Ասում են, թե երկու ֆոնդ են ստեղծել, ինչո՞ւ են երկու ֆոնդ ստեղծել, Էստոնիայում 21 ֆոնդ կա, Չիլիում՝ 23, Ռուսաստանում՝ 240, ինչո՞ւ եք 2 ֆոնդ ստեղծել: Ովքե՞ր են այս ֆոնդատերերը: Մեր փողը տալիս են նրանց, որ նրանք տանեն ու ներդնեն, որտե՞ղ են ներդնելու: Լավագույն դեպքում 10 տարվա արժեթղթերի մեջ: Այլ երկար փող աշխարհում չկա: Բա ինչի՞ ես 45 տարով վերցնում: 45 տարով պարտք տալ հնարավոր ա՞, 45 տարի հետո հնարավո՞ր ա հաշվել այդ պարտքի ճիշտ արժեքը: Ես ձեզ բոլորիդ հավատացնում եմ, եթե երեկոյան վարչապետն ասի, թե այդպես չի, ես ներողություն կխնդրեմ: 45 տարով ներդնելու գործիք աշխարհում չկա: Եթե մենք ֆինանսավորեինք դեպի Մարս թռչող արբանյակը՝ 20 տարուց ավելի պարտք չեն տալիս: 45 տարվա պարտքը նոնսենս ա, Գինեսի ռեկորդ, կատարյալ հիմարություն: Ես այս ամբիոնից Կառավարությանն ու վարչապետին ասում եմ, եթե ասեն, որ այդպիսի բան կա աշխարհում, ես տելեվիզորով կուկարեկու կկանչեմ։ Ոչ մի պարտադիր կուտակային չկա, իրականում կա լրացուցիչ 6 տոկոս հարկ, և ոչ մի վարչապետ ու նախարար չեն կարող դա ժխտել»,-հայտարարել է Հրանտ Բագրատյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Օպերայի տարածքում ուշագրավ դեպքի է ականատես եղել. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Օպերայի մոտ գտնվող կրպակի հետևից հետևում էր տրանսպորտի եռուզեռին։
Ընդ որում, նա իրեն, պահում էր տարօրինակ կերպով, կանգառի հարևանությամբ գտնվող կրպակի հետևից ծիկրակում էր, թաքնվում, անհանգիստ հետ ու առաջ քայլում և այսպես շարունակ։ Ու տպավորություն էր, թե նա ինչ-որ մեկից վախեցած թաքնվում է։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հենրիկ Նավասարդյանն իր այս քայլը բացատրեց հետևյալ կերպ. «Կրպակի հետևից չեմ հետևել, այլ չվացուցակի մոտ կանգնել և հետևել եմ երթուղայինների աշխատանքին, թե որքանով են բարեխիղճ աշխատում:
Ժողովուրդ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.