23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին: Նշելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, մասնավորապես Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած հարցերը ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու քայլեր: Վարչապետը հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն միտքը, թե իբր կառավարության ուշադրությունը կենտրոնացած չէ սիրիահայերի խնդիրների վրա:
«Ես ցանկանում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ դա ամենևին այդպես չէ, հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է», — շեշտել է կառավարության ղեկավարը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածը, ըստ որի ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրում իրականացնելու պահին գործող օրենսդրությունը:
Կառավարության եզրակացության համաձայն գործադիրն առանձնակի կարևորում է օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ պայմանների և նախադրյալների ստեղծումը, գտնում, որ նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա այդ գործընթացի վրա, մանավանդ, որ ներդրումները վերջին տարիներին անկայուն բնույթ են կրում և հետճգնաժամային տարիներին կտրուկ նվազման միտում ունեն: Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրողների մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համանման համաձայնագրեր են ստորագրվել Հարավային Ամերիկայի մի շարք պետությունների՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ:
Կառավարության որոշմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ուսանող Հայկ Գևորգյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ձմեռային զորակոչ: Հ. Գևորգյանն ավարտել է Երևանի պետհամալսարանի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտության բակալավրիատը և մագիստրատուրան: Այժմ նա հնարավորություն է ստանում ավարտել աշխարհի առաջատար բուհերից մեկը և ստացած գիտելիքն ու հմտությունը ներդնել հայրենի երկրում:
Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքներին, նշել է. «Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչափ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան և միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերը, որ կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, արդար են»:
Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար վարչապետը հանձնարարել է Վաչե Գաբրիելյանին՝ պատրաստել վարչապետի որոշման տեքստ:
«Մենք կստեղծենք աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարարության գլխավորությամբ, ներառելով այդ աշխատանքային խմբում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում նաև հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոնք են, այդ խախտումների քանակը, տուգանքների չափը և արդյունքների մասին զեկուցենք նաև հանրությանը, ինչպես նաև ներկայացնենք օրենսդրական առաջարկություններ»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը Հրայր Թովմասյանին հարցրել է, թե որքան ժամանակ է անհրաժեշտ այս հարցերի պատասխանները ստանալու համար:
Արդարադատության նախարարը կարծիք է հայտնել, որ 1-2 ամիսը բավարար կլինի, իսկ եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, ևս մեկ ամիս:
«Այսինքն` 2-2,5 ամսվա ընթացքում կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենանք, որպեսզի շատ ավելի հիմնավոր և համապարփակ լուծումներ ունենանք, այլ ոչ թե տեղային, 1-2 խնդրով բավարարվենք»,-նշել է նախարարը:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Հրայր Թովմասյանին՝ Վաչե Գաբրիելյանի հետ պատրաստել որոշման նախագիծ, այդ թվում ներկայացնել այն կազմակերպությունների ցանկը, որոնց կարելի է ներգրավել խմբի մեջ:
Կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածների պահանջը, կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Վերը նշված 9-րդ և 14-րդ հոդվածների համաձայն հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան, ամեն ամիս գործատուներից ընդունում պարտադիր կուտակային վճարների անհատական հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը, կամուրջ հաշիվ մուտքագրված և հաշվետվության մեջ նշված կուտակային վճարների մասով վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան՝ կամուրջ հաշիվ մուտքագրված գումարներից և ՀՀ պետբյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար և այլն: Վերը նշվածը կարող է կատարվել սույն որոշման ընդունմամբ:
2014թ. մարտի 27-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության համալիր գնահատման կարգին: Քաղաքացիական պաշտպանության վիճակը համալիր գնահատվում է խնդիրների կատարմանը «պատրաստ է», «պատրաստ է մասամբ» և «պատրաստ չէ» արդյունքներով: Գնահատական է տրվում ինժեներական պաշտպանության, ճառագայթային պաշտպանության, բժշկական պաշտպանության վիճակին, տարհանման միջոցառումների կազմակերպմանը, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածությանը, բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցման կազմակերպմանը, պահեստային կառավարման կետերի առկայության, կապի և ազդարարման համակարգի վիճակին: Մինչև օրս ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման մեթոդական ուղեցույց չի եղել: Որոշման նախագիծը ՀՀ կառավարություն է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Աշխարհում տեղի ունեցող զարգացումների վտանգավորության գիտակցումը կարծես թե չկա ՀՀ իշխանության ու նաև ընդդիմության շատ ներկայացուցիչների մոտ: Երեկվա ԱԺ պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանը դրա լավագույն ապացույցն էր: Եթե մի կողմ թողնենք ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի սարքովի հարցը՝ ուղղված ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քեսաբահայերին օգնելու մասին, ապա կարելի է արձանագրել, որ հայերին սպառնացող խնդիրները ԱԺ-ին պարզապես չեն հետաքրքրում:
Հատկապես ԲՀԿ-ական պատգամավորները երեկ մեծ եռանդով շարունակում էին իրենց կուսակցության ղեկավարի՝ «կազինոյի իմիջը փրկելու» անհաջող ձգտումները, ինչը նույնքան տաղտկալի էր, որքան ՀՀ կառավարության պատասխանը (թերևս բացի Ա. Աշոտյանի հումորներից): Այսպիսով, կարելի է արձանագրել, որ գործող խորհրդարանը ոչ թե հայի ազգային շահերի պաշտպանության հավաքատեղի է, այլ՝ օլիգարխների սպասարկուների՝ տարբեր դեմքերով:
Ժողովուրդ
Թերթի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ կուսակցությունից տեղի ունեցած արտահոսքի պատճառով Գագիկ Ծառուկյանը լուրջ խոսակցություն է ունեցել կուսպատասխանատուների հետ, հանձնարարել է այստեղ-այնտեղ ավել-պակաս չխոսել։
Երեկ ԲՀԿ-ականները համավոր հարսներ էին դարձել, շրթունքները կամոյաբար այնպես էին սեղմում, որ թվում էր, թե Ծառուկյանը տեսնում է դա։
Վահան Բաբայանը շողշողացող աչքերով ըմբոշխնում էր իրեն փոխանցած մեր ինֆորմացիան, ժպտում ու կամացուկ շշնջում. «Չեմ խոսելու»։ Նույնքան կամացուկ մենք իրեն հարցնում էինք. Ճի՞շտ է, որ Ծառուկյանն ասել է՝ չխոսեք։ Նույնը պատասխանում էր Ստեփան Մարգարյանը. «Չէ, չէ, մի հարցրեք, չեմ խոսելու, ես հիմա խոսելու բան չունեմ:
Հրապարակ
Խիստ հավաստի աղբյուրների համաձայն, գնալով ամրապնդվում ու լրջանում է նախնական այն որոշումը, որ իշխանության թեկնածուն 2018-ի նախագահական ընտրություններում լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո պլանավորում են վարչապետ նշանակել։ Իսկ՝ արդեն նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է ինքն իրեն։ Իսկ այդ վարչապետը սպասվող սահմանադրական փոփոխություններից հետո ՝ կունենա ամենալայն լիազորությունները, և գործառույթների, և լծակների իմաստով կլինի երկրի առաջին դեմքը, ինչպես, օրինակ, Գերմանիայում է։
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում էլ տեսնում են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Համենայնդեպս, այս պահին այսպիսին է իշխանության ծրագիրը:
Հայկական ժամանակ
Այսօր՝ Ազգային ժողովում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանը խուսափել է պատասխանել Արամ Մանուկյանի՝ «Որոտան Կասկադ»-ի օտարման հետ կապված հարցին:
Արամ Մանուկյանը նախարարին խնդրել է ներկայացնել գործարքի իրավական հիմքը:
«Ի՞նչ օրենքով, ի՞նչ հիմնավորմամբ են պետական ռազմավարական նշանակության ջրամբարները վերջնական արդյունքում վաճառվել: Կարո՞ղ է՝ Դուք ասում եք՝ չի վաճառվել»,-հարցրել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղարը:
Ի պատասխան, Արմեն Մովսիսյանն ասել է, որ հարցը ժամկետի մեջ է, կպատասխանեն՝ քննարկումից հետո:
Արամ Մանուկյանը հակադարձել է. «Ախր շատ դժվա՞ր է էդ հարցին պատասխանելը: Ես չեմ հասկանում: Էդ դեպքում ես որպես պատասխան եմ ընդունում Ձեր արտահայտությունը. բառացիորեն՝ ««Որոտան Կասկադը» արդեն մոտ 40 տարեկան է, նման կասկադների համար 40 տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ կապիտալ ներդրումներ: Սա է եղել պատճառը, որ Կառավարությունը որոշել է վաճառել «Որոտանը»»:
Երեկ ԱԺ-ում՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթի ժամանակ, ԲՀԿ խմբակցության պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե ինչով էր պայմանավորված նրանց այդ քայլը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ավելի ճիշտ համարեց ԲՀԿ-ական պատգամավորներին դիմել և ավելացրեց. «Իմ ելույթը կոնկրետ որևէ խմբակցության չէր վերաբերվում՝ առավել ևս «Բարգավաճ Հայաստանին»: Մոտեցման հարց է, այսինքն՝ դրանով ոչ թե ինչ-որ բան արձանագրվեց, այլ` ոչինչ չարձանագրվեց»:
Գալուստ Սահակյանն, անդրադառնալով նաև երեկ մեծ աղմուկ հանած Բնապահպանության նախարարի և ակտիվիստի միջև տեղի ունեցած միջադեպին, նշեց. «Երեկ կայքերից մեկում խոսք էր գնում, թե բռնություն էր գործադրվել նրանց նկատմամբ: Սա արդեն պարոնյանական թեմա է դառնում: Մարդիկ գնացել և խոչընդոտել են աշխատանքային պրոցեսը և անպատշաճ ձևով, անմարդկային վերաբերմունքով իբրև փորձում են խնդիրներ առաջարկել: Իհարկե, բնապահպանական խնդիրներ կան, բայց պետք է պատշաճ ձևով ասել: Կարծում եմ՝ կգա մի ժամանակաշրջան, որ մարդիկ բարեկիրթ ձևով իրենց բողոքներն ու պահանջները կարտահայտեն, նման բաները մեր հասարակության համար խորթ են և դատապարելի, — եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ս. թ. մարտի 26-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ արքունական բաղնիքի հետնամասում /շուրջ 20 մետր հեռավորության վրա/ կիրականացվեն հնագետների նախկին բազայի հարևանությամբ գտնվող հենապատի ամրակայման և բարեկարգման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ շաբաթվա ընթացքում:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի ավտոշարասյունները, ականատեսների վկայությամբ, երեկ Պանթեոնից վերադառնալիս հայտնվել են բավականին զավեշտալի վիճակում։
Արշակունյաց պողոտայում նրանք խցանման մեջ էին ընկել շրջապատված բարձված բեռնատարներով, տրոլեյբուսով և «շարքային» այլ ավտոմեքենաներով։ Նրանց ուղեկցող միգալկայավոր ավտոմեքենաների ձայնային ճռինչները ոչինչ չէին տալիս, որովհետև VIP երկու անձանց շրջապատած մեքենաները նրանց ճանապարհ տալու համար գնալու տեղ չունեին խցանումը բավական հուսահատ էր։
Իսկ այսպիսի անխնա խցանում առաջացել էր այն պատճառով, որ երեկ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հերթական տարելիցն էր, ու Պանթեոնում, ուր ամփոփված է Մարգարյանի աճյունը, հիշատակի միջոցառումներ էին տեղի ունենում։ Միջոցառմանը մասնակցելու եկած մանր ու մեծ պաշտոնյաները, ահա, իրենց մեքենաները կայանել էին, կամ ավելի ճիշտ՝ բրախել էին Արշակունյաց պողոտայի երթևեկելի մասերում` զբաղեցնելով երեք երթևեկելի գծերից երկուսուկեսը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.