23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդեն երկրորդ օրը դիտվող մառախուղը, որը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ավելի քան տասնյակ չվերթների հետաձգման կամ չեղարկման պատճառ է դարձել, կշարունակի պահպանվել:
«Մառախուղն այսօրվա ընթացքում կպահպանվի, ցերեկը որոշակիորեն կթուլանա ժամը 14:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում: Ամսի 23-24-ին Հայաստանը գտնվելու է միջերկրածովյան ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում տեղումներ եւ ամպամածություն կլինեն: Ամեն դեպքում ամսի 25-ին եւ դրանից հետո էլ հատկապես առավոտյան եւ գիշերային ժամերին Արարատյան դաշտում մառախուղը կկրկնվի, ցերեկային ժամերին ամեն օր կթուլանա»,- մեր հարցին պատասխանելով՝ ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Տեղեկությունը, որ այսօրվա ընթացքում մի որոշակի ժամանակահատված մառախուղը կթուլանա, հաղորդվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայան: Բայց թե որքան կլինի տեսանելիությունը եւ արդյոք դա թույլ կտա թռիչքներ իրականացնել, առայժմ հնարավոր չէ կանխատեսել:
«Դա պահի ազդեցության տակ է լինում: Այսինքն՝ մենք կանխատեսում ենք, որ մառախուղը կթուլանա, բայց եթե փաստացիորեն տեսանելիությունը դառնում 200 մետր եւ ավելի, թռիչքները սկսվում են, եթե ոչ, ոչ»,- մանրամասնեց Գագիկ Սուրենյանը:
Ավելի ուշ տեղեկացանք, որ դեպի Երեւան հետաձգված մի շարք չվերթներ իրականացվել են: Վայրէջքը նախատեսվում է մառախուղի կանխատեսվող նոսրացման ժամերին:
Անկախության տարիներին հազարավոր հայ երեխաներ նոր ծնողներ են գտել հայրենիքից դուրս։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ով և ուր է տանում ծնողազուրկ հայ երեխաներին։
2000-2016թթ-ը Հայաստանում որդեգրվել է 2119 երեխա, որոնցից 991-ին որդեգրել են արտասահմանցիները։ Sputnik Արմենիային այս տվյալները տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Ի դեպ, անկախացմանը հաջորդած առաջին 10 տարվա ընթացքում այս գործընթացը շատ ավելի պասիվ էր։ 1991-1999թթ-ին արտասահմանցիներն ընդամենը 97 հայ երեխա են որդեգրել։
ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով, արտասահմանցի որդեգիրներ են համարվում ազգությամբ հայ և ոչ հայ օտարերկրյա քաղաքացիները, արտասահմանում բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա պետություններում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները։
Թե ով է հանդիսանում այս կամ այն երեխայի որդեգիրը, գաղտնիք է։ Որդեգրման մասին որոշումները ՀՀ կառավարությունը կայացնում է գաղտնի ընթացակարգով։
Օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրման պատասխանատու կառույցներն են արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունն ու կառավարությունը:
Արդարադատության նախարարությունից մեզ վստահեցրին, որ որդեգրված երեխայի կյանքի պայմանների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև որդեգրման 5 տարին լրանալը, պատասխանատու կառույցներն իրենց արտասահմանյան գործընկերներից տեղեկություններ և լուսանկարներ են ստանում: Այս համագործակցությունն իրականացվում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 29.05.1993թ. կոնվենցիայի հիման վրա, որի նպատակն է բացառել որդեգրված երեխաների առևանգումը, վաճառքը, առևտուրը և երրորդ անձանց միջամտությունը:
Ինչ վերաբերում է երեխաների առք ու վաճառքի մասին պարբերաբար հնչող մեղադրանքներին, արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ որդեգիրը Հայաստանում վճարում է ոչ ավելի քան 30 000 դրամ, ինչը երեխայի որդեգրումը գրանցելու համար նախատեսված պետական տուրքի չափն է։
Հետաքրքական է, որ հայ երեխաներին որդեգրելու հարցում առաջատարը ԱՄՆ քաղաքացիներն են։ 25 տարվա ընթացքում ամերիկացիները 390 հայ երեխա են որդեգրել։ Երկրորդ տեղում ֆրանսիացիներն են, որոնք 262 երեխա են որդեգրել։ Երրորդ տեղում Իտալիան է` 230 երեխա, չորրորդը` Կանադան` 69 երեխա։ Ռուսաստանցիներն այս տարիների ընթացքում 40 հայ երեխա են որդեգրել, գերմանացիները` 7, իրանցիները` 11, հույները` 14, բելգիացիները` 9, բրիտանացիներն`8։
Մյուս երկրների քաղաքացիների կողմից հայ երեխաների որդեգրման դեպքերը խիստ եզակի են։
Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ 2017թ-ի տվյալներն ամփոփված չեն։ Հայտնի է միայն, որ այս պահի դրությամբ որդեգրված երեխաների թիվը 38-ն է։ Թե նրանցից որքանը կմնան Հայաստանում և որքանը ծնողներ կգտնեն հայրենիքից հեռու, առայժմ հայտնի չէ։
Ի դեպ, նախարարությունը չի թաքցնում, որ արտասահմանյան որդեգիրների մեջ գերակշռում են առողջական խնդիրներով ու հաշմանդամ երեխաներին որդեգրողները։ Երեխաներից շատերը հետագայում բուժման ու վերականգնողական թանկարժեք կուրսեր են անցնում արտասահմանում։ Այն, ինչ Հայաստանում, պետության հաշվին անել, հնարավոր չէ, հավելում են պետական կառույցից։
«Գեոկոսմոս» ՓԲԸ-ին Կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 300 մլն դրամի հատկացման նպատակն է ընդլայնել Հայաստանի հետախուզական հնարավորությունները կոնկրետ տիեզերական տեխնոլոգիաների միջոցով:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախօրեին կառավարության կայացրած որոշումը:
Նա ընդգծեց, որ դա գաղտնի գործառույթ եւ ավելին, քան նշված է կառավարության որոշման մեջ, ինքն ասել չի կարող: «Կարծում եմ՝ որոշման մեջ ասվել է բավական շատ բան»,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ չմանրամասնելով, թե արդյոք Հայաստանը կարող է հետագայում ունենալ նաեւ իր արբանյակը՝ հետախուզական նպատակներով օգտագործելու համար:
Նշենք, որ կառավարության դեկտեմբերի 21-ի որոշմամբ, Կառավարության 2017 թվականի պահուստային ֆոնդից «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին է փոխանցվում շուրջ 300 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա նպատակն է «Գեոկոսմոսի» ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման եւ շահագործման կառավարման կարգավորման նպատակով պայմանների ապահովումը:
Որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ կիրականացվի Հայաստանի եւ հարեւան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման` տիեզերալուսանկարների օգտագործմամբ, համար պայմանների ապահովումը:
«Գեոկոսմոս» ընկերությունը ստեղծվել է նախորդ ամիս:
«Հայաստանի՝ աղքատ երկիր լինելը երևում է ամեն քայլափոխի, երբ ստիպված է սպառել այլ երկրների անորակ արտադրանքը:
Պարզվում է՝ ՀՀ և ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը:
Եվ ռուսական կողմը պայման է դրել, որ ազգային նոր ավիափոխադրողը պարտավորված է լինելու շահագործել բացառապես ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ:
Այդ մասին դեռ ամիսներ առաջ ՀՀ այցի ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի արդյունա¬բերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռները տեխնիկական լուրջ խնդիրներ ունեն, և նրանց որակի մասին բազմիցս խոսվել է և պաշտոնյաների մակարդակով, և ռուսական մամուլում:
Շատ ավիաընկերություններ այս ինքնաթիռներն օգտագործելուց որոշ ժամանակ անց հանել են շահագործումից պարբերական դարձած տեխնիկական խնդիրների պատճառով:
Ու հիմա Հայաստանը ստիպված է գնելու դրանք»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Դեկտեմբերի 21-ը կառավարության հերթական նիստի օրն է:
Օրաարգում ներառված է 48 հարց, որոնցից 21-ը չզեկուցվող, 5-ը՝ գաղտնի:
Գործադիրը՝
Փոփոխություն արեց նախկինում ընդունած մի շարք որոշումներում:
Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչեց:
Հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացում» ծրագրին:
Հավանություն տվեցա գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին:
Հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրին:
Հավանություն տվեց կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին:
«Մուլտի սոլար» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տվեց:
Կատարեց օրենսդրական փոփոխություններ:
Գույք հետ վերցրեց և ամրացրեց:
Հավանություն տվեց ՀՀ-ում 2018-2022 թվականների տոհմաբուծարանների ստեղծման և զարգացման ծրագրին:
Գումար հատկացրեց կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, ֆինանսների նախարարություններին, ջրային տնտեսության պետական կոմիտեին, կառավարության աշխատակազմին, վերահսկիչ պալատին
Հավանություն տվեց համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգին:
Հավանություն տվեց տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին:
Հաստատեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը:
Որոշում կայացրեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը դարձրեց հիմնադրամ:
Նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:
Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:
Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ ընդհանուր առմամբ դեկտեմբերի 21-ի դրությամբ վեց չվերթ է հետաձգվել: «Եվս վեց ուշացած չվերթ իրականացվել է գիշերվա ընթացքում»,-ասաց նա՝ հավելելով, որ ուշացած չվերթները կիրականացվեն եղանակի կարգավորվելուն պես:
Օդանավակայանի կայքը տեղեկացնում է, որ հետաձգվել են տարբեր ուղղություններով բազմաթիվ թռիչքներ ու ժամանումներ հետևյալ քաղաքների դեպքում` Ուայթ Փլեյս (ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգ), Մոսկվա, Դուբայ, Դոհա, Շարմ-Էլ-Շեյխ, Սարատով, Նովոսիբրսկ, Փարիզ, Հռոմ:
Չվացուցակը՝ այստեղ
«Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածքում շարունակվում է։ Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա ևս 4-5 աստիճանով և մինչև դեկտեմբերի 25-ը ձևավորված բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով, որը կոչվում է տաք օդի ալիք, կամ կլիմայական անոմալիա»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ԱԺ նիստում արտառոց իրավիճակ է, ծափեր եւ հիասթափություն, որը վերածվեց վիճաբանության: ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք՝ Դատական օրենսգիրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն ընդունվելու համար անհրաժեշտ է ապահովել պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-րդ-ի կողմ քվեարկությունը:
ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն էլ հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է այս կարգավորմանը եւ կրկնեց այն, ինչ ասել էր երեկ քննարկման ժամանակ: Նա հայտարարեց, որ այնուամենայնիվ կողմ կքվեարկի՝ պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ իր մտահոգությունները կփարատեն: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որ եթե դեմ են, ավելի լավ է չմասնակցեն քվեարկությանը, այդ դեպքում նախագիծը չի անցնի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ պատասխանեց, որ իրենք համաձայն են չմասնակցել, որ նախագիծը չանցնի. «Բոլորս էլ գիտենք, որ ՀՀ դատավարական օրենսդրությունը ձեւականորեն հռչակում է կողմերի իրավահավասարություն, բայց նրանք փաստացի անհավասար դիրքում են: Նախագծով ավելի խոցելի կդառնա փաստաբանական կողմը, ես առաջարկում եմ չմասնակցել քվեարկությանը»:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ էլեկտրոնային համակարգը փաստեց՝ որոշումը չի ընդունվել: Դահլիճում հնչեցին ծափեր, ուրախության ճիչ, բայց ուրախությունը կարճ տեւեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ Մախսուդյանը կողմ է քվեարկել, կոճակը չի աշխատել, բացի այդ, Արփինե Հովհաննիսյանն էլ բացակայում է, բայց ասել է, որ կողմ է:
Նիկոլ Փաշինյանը տեղից բղավում էր, բողոքում: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բարկացավ. «Որոշումն ընդունվել է, վերջ, ոչ մեկ ոչ մի բան չի հայտարարում»: Փաշինյանն արձագանքեց, որ անհասկանալի է՝ ո՞նց կարող է Կոստանյանը սկզբունքորեն դեմ լինի օրենքին, բայց կողմ քվեարկի:
Ավելի ուշ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ ինքը դեմ չի օրենքին, դեմ է կոնկրետ կարգավորմանը, որը շտկվելու է:
«Ելքից» Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը հայտարարում է, որ ինքը սխալմամբ կողմ է քվեարկել, հաշվի չեն առնում իր ասածը: Եթե նա էլ դեմ է, օրենքը չի անցնում. «Սա ակնհայտ ապօրինություն է, չի կարելի սենց բան անել»:
Պատգամավորներն աղմկում էին, պահանջում էին կրկնել քվեարկությունը: Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ չեն կարող հավելեն, նա այստեղ չի եղել արտահերթ նիստի ժամանակ առհասարակ, էլեկտրոնային ստորագրությամբ չի իր նամակը, նախօրոք բացված է:
Նիկոլ Փաշինյանը եւ «Ելքի» պատգամավորները սկսեցին ձեռքերով հարվածել ԱԺ-ի սեղաններին եւ աղմուկ բարձրացնել՝ իրենց պահանջը կատարելու համար:
Բաբլոյանը, հաշվի չառնելով՝ անցավ մյուս նախագծերի քվեարկությանը, իսկ «Ելքի» պատգամավորները լքեցին դահլիճը:
Փաշինյանը գնալուց առաջ հայտարարեց, որ մեծամասնությունը «սղացրեց» Սահմանադրական օրենքը, իսկ իրենց հայտարարությունները բարեփոխումների մասին հերթական կենացներ են եւ կոմեդիա, իրենք էլ դուրս են գալիս՝ «կոմեդիային չմասնակցելու համար»:
«Ելքից» հետո նիստերի դահլիճից ինչ-ինչ գործով դուրս էր գալիս նաեւ Արմեն Աշոտյանը: Սեյրան Սարոյանը կատակեց. «Աշոտյան, դո՞ւ ուր ես գնում»:
«Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմին: Եվ հարցին, թե ապրիլյան պատերազմի արդյունքը որքան էլ մենք մեր ներսում փորձենք հաղթանակ համարել, որ Ադրբեջանը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրը ամբողջությամբ լուծել, այնուամենայնիվ, փաստ է, որ մենք կորցրել ենք շատ բարենպաստ դիրքով բարձրագագաթ Լելե թեփեն, ինչո՞ւ հնարավոր չի լինում վերադարձնել այն. հրահանգ չկա՞, թե՞ հնարավորություն, պատասխանել է.
«Իրավիճակը որ ստեղծվել է, կայացված որոշումների արդյունք է, եւ այսօր սահմանն այդ բնագծում է: ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս նշել է, մեկնաբանել է այդ հարցը, եւ կարծում եմ` շատ օբյեկտիվ գնահատական է տվել: Եթե վեր ենք լուծում ապրիլյան պատերազմի գործողությունները, տեսնում ենք` հակառակորդն ինչպես է գործել, ինչ խմբավորմամբ եւ ինչքան ժամանակ է կարողացել գործել:
Մեր զինվորների կատարած սխրանքը թերագնահատել պետք չէ: Հակառակորդը կանգնեցվել է, մի շարք հատվածներում հետ է մղվել` կրելով շատ մեծ կորուստներ, սակայն առաջնագիծը ամբողջությամբ չի ստացվել վերականգնել, քանի որ ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ՌԴ միջամտությունը բերել է նրան, որ մենք երկարաժամկետ պատերազմական գործողություններ չունեցանք: Ցանկացած ժամանակ այդ դիրքերը հնարավոր է վերականգնել, որեւէ խնդիր չկա: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա:
Այսօր զինվորի կյանքով իրավիճակ լարելով` ինչ-որ մանր խնդիր լուծելը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ, սա է պայմանը, ուրիշ ոչ մի բան: Թե չէ Դուք վստահ եղեք, որ զինված ուժերը իր խնդիրը կարողանալու է կատարել: Ձեզ չթվա, որ Ադրբեջանը չի ուզում Արցախը գրավել, իր ցանկությունը շատ ավելի մեծ է` ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը, ժամանակ առ ժամանակ Երեւանն են ցանկանում գրավել, բայց զինված ուժերի բազկի հզորության պատճառով չի հաջողվում»»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Panorama.am: Ռուսական «Զվեզդա» հեռուսատաալիքը ներկայացրել է ռեպորտաժ Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միասնական համագործակցության վերաբերյալ:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միասնական համաձայնագիրը ստորագրվել է դեռևս նախորդ տարի: Ռուսական զինվորական պատվիրակությունը ժամանել է Երևան, որպեսզի հայ գործընկերների հետ միասին ժամանակին համապատասխանեցնեն այս փոխգործակցության իրավական հիմքը:
Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության դիվիզիոնի առաջ դրված է երկու կարևոր խնդիր՝ պաշտպանել սեփական երկրի օդային տարածությունը և ՀՕՊ միասնական համաձայնագրի շրջանակներում պաշտպանել Ռուսաստանի հարավային սահմանները:
«Պետական սահմանը և օդային տարածքը, կարելի է ասել, Հայկական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի և ռուսական ՕՏՈւ (օդատիեզզերական ուժեր) համատեղ ջանքերի շնորհիվ անառիկ է»,- նշել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետ:
Հայ և ռուս հրթիռավարների հետ միասին Երևանի Էրեբունի օդանավակայանում հերթապահում է նաև ՌԴ ՕՏՈւ МиГ-29 էսկադրիլիան, որը ամեն վայրկյան պատրաստ է օդ բարձրանալ պաշտպանություն իրականացնելու:
Այդ կործանիչները Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ բազայի ենթակայության տակ են գտնվում: Որպեսզի ամուր լինի ոչ միայն օդային այլ նաև ցամաքային սահմանները երկու երկրների հակաահաբեկչական ստորաբաժանումները պարբերաբար անց են կացնում համատեղ զորավարժություններ:
Երկու երկրների զինվորականների սերտ համագործակցությունը և մարտական հերթապահությունը երաշխավորում են մեր երկրների ամբողջովին անվտանգությունը»:
Մանրամասները տեսանյութում՝
https://www.youtube.com/watch?v=XrFO7chTF7k
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.