23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրապետությունում ձվի դեֆիցիտ չկա. այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հավաստիացրեցին ՀՀ գյուղնախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը և Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Հաշվարկների համաձայն՝ Հայաստանում Զատկին սպառվում է 10 միլիոն ձու, և այժմ ձվի պաշարները բավարար են:
«Զատկին ձվի պակաս չի լինի. օրական պահեստավորվում է 80-100 հազար ձու»,-տեղեկացրեց Սերգեյ Ստեփանյանը:
Ներկայումս ձվի բացթողնման գինը կազմում է 57-60 դրամ: Ըստ ՀՀ թռչնաբույծների միության նախագահի` մոտավորապես մեկ-երկու դրամով բացթողնման գները նվազել են:
Թանկացումներ չեն լինի նաև ձկնամթերքի ոլորտում:
Ասուլիսի մյուս բանախոսի՝ Աշոտ Հովհաննիսյանի խոսքերով` ՀՀ-ում այսօր տարեկան 10.000 տոննա ձկնամթերք է արտադրվում:
«Բավարարում ենք սպառման ծավալները, ինչպես նաև կարողանում ենք արտահանել»,-ընդգծեց նա:
Աշոտ Հովհաննիսյանն ուրախությամբ նշեց նաև, որ վերջին 2 տարիների ընթացքում մեր հանրապետությունում անասնաբուծության ոլորտում նկատվող դրական միտումները շարունակվում են նաև այս տարի:
«Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանն անասնագլխաքանակի աճման ցուցանիշներով առաջին հորիզոնականն է զբաղեցնում ԱՊՀ երկրներում: Մեր շուկայում արդեն ավելի մեծ քանակությամբ սպառվում է տեղական արտադրության կաթնամթերքը և մսամթերքը: Նաև արտահանում ենք ՌԴ և Վրաստան»,-նշեց նա:
Աշոտ Հովհաննիսյանի փոխանցմամբ, վերջին 2 տարիների ընթացքում 4 անգամ ավելացել են նաև պանրի արտահանման ծավալները:
Անդրադառնալով կաթնամթերքի աճող գներին` ՀՀ գյուղնախարարության աշխատակիցը պարզաբանեց, որ պատճառը համաշխարհային շուկայում կարագի ու կաթի փոշու, ինչպես նաև փաթեթավորման պարագաների գների ավելացումն է:
Մարիանա Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին:
Հրամանագրում, ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ Հովիկ Աբրահմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Իսկ երեկ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում, իր ելույթի ժամանակ նշել է, թե Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը:
«Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով: Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում և անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը:
Մենք պայմանավորվել ենք նաև մի շարք աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին: Թվարկեմ մի քանիսը:
ա. Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով:
բ. Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարևորագույն աշխատանքը:
գ. Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են.
— նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը,
— նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը,
— նկատի ունեմ հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. ես նկատի ունեմ շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում,
— նկատի ունեմ, իհարկե, նաև տեսչական բարեփոխումների ավարտը:
Անշուշտ, ես մի քանի հարցեր թվարկեցի, մենք պայմանավորվել ենք բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
դ. Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից:
ե. Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար. «պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»:
Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունները պահպանվելու են հստակ, աշխատելու ենք «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում» բանաձևով:
Այսքանը, իհարկե, բազմաթիվ առիթներ լինելու են, որպեսզի մենք խոսենք կառավարության հետագա գործունեության մասին»,-ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ 13-րդ վարչապետ է նշանակվել ԱԺ արդեն նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո, լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա տեղեկացմամբ, Նախագահ Սերժ Սարգսյանը տվել է Հովիկ Աբրահմյանին լիակատար ազատություն, որպեսզի վերջինս նոր կադրեր նշանակի, սակայն, Շարմազանովի փոխանցմամբ, դա չի նշանակում, որ նոր վարչապետը պետք է դիմի խնամի-ծանոթ –բարեկամ տարբերակին:
Իսկ այն հարցին, թե ո՞վ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ապրրլի 28-ին կհավաքվենք, կքննարկենք, որևէ անուն-ազգանուն այսօրվա նիստին չի քննարկվել»:
ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ նոր կառավարությունում կլինեն նոր դեմքեր:
Իսկ նոր կառավարությունը շարունակելո՞ւ է նախորդի գործելաոճը հարցին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Տիգրան Սարգսյանի կառավարությունը բավականին արդյունավետ աշխատանք է կատարել Մաքսային Միությանը անդամակցելու գործընթացքում: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շարունակելու է և այն լուրջ դրականը, որը եղել է՝ վերցնելու է, և ինչպես յուրաքանչյուր նոր կառավարություն, այն ևս կաշխատի նոր ձևաչափով: Մենք գնալու ենք, ոչ թե նախորդ կառավարությանը պիտակելու, այլ ձեռքերբումները պահպանելու և նոր ձեռքբերումներ ունենալու ճանապարհով»:
Անդրադառնալով կոալիցիոն կառավարության ձևավորմանը, Շարմազանովը նշեց, որ դրա շուրջ քննարկումները շարունակվում են:
«Մենք պատրաստ ենք որպես քաղաքական մեծամասնություն նոր կառվարության մեջ ընդգրկել մեր գործընկերներին, բայց դա կարող է լինել մասնակի պատասխանատվությունից մինչև ամբողջական պատասխանատվություն և դրա որոշողը ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, մենք դեռ ունենք բավարար ժամանակ, որպեսզի ամբողջական կազմավորվի կառավարությունը, մինչ այդ նրանք կներկայացնեն իրենց կարծիքները»,-ընդգծեց նա:
«Ընդհանուր առմամբ՝ պետք է ասեմ, որ բավական հիասթափվեցի, երբ ծանոթացա սահմանադրական բարեփոխումների մանրամասներին։ Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ նախագահ Սարգսյանը մեծ ներդրում արեց Հայաստանի քաղաքական պատմության մեջ»,– մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին և Սերժ Սարգսյանի վերջին հայտնի հայտարարությանը։ «Սա ժողովրդավարության իմաստով՝ կորսված հնարավորություն է։ Օրինակ՝ այս փոփոխություններով իշխանությունների տարանջատման և միմյանց հաշվետու լինելու իմաստով՝ բավարար աշխատանք չի արվել։
Անընդունելի է, որ նույնիսկ այս բարեփոխումներով դեռևս նախագահն է նշանակում մարզպետներին, նախագահն է նշանակում կառավարության անդամներին (իհարկե, բացառությամբ վարչապետի) և կրկին նախագահն է շարունակում նշանակել ոստիկանապետին, տարբեր կառույցների ղեկավարներին և նույնիսկ դատավորներին։ Սա իշխանության մարմինների միջև հավասարակշռությունը և կայունությունը պահելու առումով կորսված հնարավորություն է»։ Անդրադառնալով 45 էջանոց նախագծում որպես այլընտրանք ներկայացված մյուս տարբերակին, որ հնարավոր է անցում կառավարման խորհրդարանական համակարգին, Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, թե հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ լինելը՝ նման որոշումն ավելի վատ կարող է անդրադառնալ երկրի ժողովրդավարության վրա:
168 ժամ
Թերթի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի թիմը մտավախություն ունի, որ Սահմանադրության վերջնական տեքստում ֆիքսվելու է, որ ոչ թե նույն անձը 2 անգամից ավելի նույն ժամանակահատվածում չի կարող ընտրվել երկրի նախագահ, այլ՝ նույն անձը կարող է ընտրվել ընդամենը երկու անգամ ձևակերպումը։
Ըստ թերթի՝ սա էլ պատճառ է դարձել, որ Գագիկ Ծառուկյանը կրկին հայտնվի «մուրճի ու սալի արանքում։
Հրապարակ
Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշանակվելու է արդարադատության նախարար։
Այս հարցի կապակցությամբ Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ կախված է նշանակումից: «Սա քաղաքական խորհրդակցությունների գործընթաց է, և այդ գործընթացում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն այս պահին ես հստակ ոչինչ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա և ավելացրեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ով կնշանակվի վարչապետ, որի դեպքում նոր հստակ կլինեն գործունեության ծրագրերն ու ուղղությունները: «Վարչապետը 20 օրվա ընթացքում կձևավորի կառավարություն, որի բուն նպատակը թիմ ձևավորելն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ պարզաբանելով, որ թիմ ասելով նկատի չունի մերձավորներին, այլ թիմ, որն ունի միասնական գաղափարներ:
Ըստ նրա՝ կառավարությունը ոչ թե նախարարների հանրագումար է՝ այս նախարարն իր ոլորտում, այն նախարարն՝ իր, այլ կառավարություն է կոչվում, որովհետև յուրաքանչյուր նախարար պատասխանատու է կառավարության գործունեության համար։
Հրապարակ
Սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը պաշտպանելու նպատակով այդ երկրում կռվելու համար Հայաստանից զինված ջոկատներ ուղարկելու մասին հնչող հայտարարությունների կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասել է. «Դա կլինի ամենամեծ արկածախնդրությունը: Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը: Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ ընկնում այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ»:
Ինչպես տեղեկացնում է Panoram.am-ը, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովին, որի ընթացքում նա ընտրվել է ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:
Ժողովից հետո նախագահ Սարգսյանը պատասխանել է ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, տնտեսությանը, երեկ հրապարակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին և այդ համատեքստում ՀՀ Նախագահի հայտարարությանը, տնտեսական բարեփոխումների քաղաքականության շարունակելիությանը՝ ձևավորվելիք ՀՀ նոր կառավարության կողմից, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո տնտեսության մեջ ակնկալվող դրական փոփոխություններին, Հայաստանում օտարկերյա ներդրումների ծավալների մեծացման հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ.
«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:
Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»:
Ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության.
Մեջբերում «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուից /ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի-Երևան «Իրավունք», 2010/.
«Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է:
Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով…» (Գլուխ 1, էջ 60):
Սպառնալիքներով և բռնի ուժով չփորձեք սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաք անցկացնելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաև միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
Բացի այդ հիշեցնում ենք, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում:
Հ.Գ. Վստահ ենք, որ ակնառու գործերի պակաս չկա Հանրապետությունում, որոնցով ՀՀ Գլխավոր դատախազությունն իսկապես պիտի զբաղվի՝ չինովնիկների գույքի հայտարարագրերի բովանդակությունները, նախարարների կանանց միլիոնատեր լինելու հանգամանքները, ՀՀ-ի կուտակած 300 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ գազի պարտքը, Որոտանի, Նաիրիտի թալանը և այլն (ցանկը կարելի է անվերջ թվարկել):
ՀՀ Գլխավոր դատախազությանը կոչ ենք անում մասնավորապես ուսումնասիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական հոդվածների ուժով ապօրինի դրամահավաքի բուն նպատակները, փողերի շարժը ու բացահայտել իրական «շահառուներին», ինչպես նաև 10 տարվա ընթացքում մատնանշված օրենքի վրա պետական միջոցների անհարկի ու անադյունավետ վատման վտանգի հարցը:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Ինչպես տեղեկացրել էինք, կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրից դուրս գալուց հետո ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բնակվելու տեղի մեծ ընտրություն ունի։
Վերջինս բնակարաններ ունի Երևանի Չարենց փողոցում, ըստ հայտարարագրի՝ նաև Բաղրամյան պողոտայում, առանձնատներ՝ Երևանի Տիգրան Վշտունի փողոցում և Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում։ Վերը նշված հասցեներում մեր ճամփորդության արդյունքում վարչապետի հարևանները մեզ տեղեկացրին, որ նա տուն ունի Երևանի Բայրոնի 3 հասցեում և մեծ հավանականությամբ՝ այնտեղ էլ կտեղավորվի։
Մեր զրույցում այս տարածքի բնակիչները հաստատեցին, որ Տիգրան Սարգսյանն այդտեղ տուն ունի։ Բնակիչներից մեկը նշեց, որ արդեն իսկ սկսվել են նախապատրաստությունները և առաջիկա 2-3 օրերին Տիգրան Սարգսյանը կտեղափոխվի։ «Արդեն էստեղ ինչ-որ աշխատանքներ են տանում, կահույք են բերում, մանր-մունր բաներ։ Շենքը լիակատար պատրաստ է, ուղղակի մի քանի բան կա, որ պետք է բերեն։ Իր թիկնապահները, օգնականները էստեղ ավելի հաճախ են սկսել գալ, ու հիմնականում էնպես են գալիս-գնում, որ ոչ ոք չիմանա», — նշեց մի բնակիչ՝ հավելելով, որ սովորաբար վարչապետը շաբաթը մեկ-երկու անգամ լինում է էլիտար շենքում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.