23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ.
«Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ունի կայացած և ամուր պետական կառույց: Դուք արժանապատվորեն և լիարժեք իրականացնում եք ձեր առաքելությունը:
Գաղտնիք չէ, որ ոստիկանության աշխատանքը որևէ երկրում և մանավանդ Հայաստանում միշտ գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում, և ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրի հետ: Այս առումով դուք լրացուցիչ պատասխանատվություն ունեք: Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ է դրական տեղաշարժը: Սա արդյունք է բարեփոխումների մի տևական շղթայի, որ հաջողությամբ իրականացվել է ոստիկանության համակարգում, բայց դա նաև արդյունք է հոգեբանական փոփոխության, որ տեղի է ունենում մե ր հասարակության մեջ: Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլև ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ: Իհարկե, մենք դեռ հեռու ենք ցանկալի նշանակետից, բայց հուսադրող է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով և արձանագրում ձեռքբերումներ:
Հայաստանի քաղաքացին ձեզ է վստահել իր ունեցվածքի և հասարակական կարգի պաշտպանությունը: Դուք քայլ առ քայլ ձեր աշխատանքով ապացուցում եք, որ արժանի եք այդ վստահությանը: Ցավոք, դեռ կան այդ վստահությունը չարաշահողներ: Համոզված եմ, որ անողոք եք լինելու նման դրսևորումների հանդեպ և բացառելու եք ոստիկանի ուսադիրների արատավորումը: Նման վճռական կեցվածքը ձեր շարքերում մենք արդեն տեսնում ենք:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ. միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ»:
Ապրիլի 15-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Ֆրանսիայի ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջև ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ:
Ինչպես հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, քննարկումները հիմնականում վերաբերել են հայ-ֆրանսիական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերին:
Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է քննարկումների համար Երևանում գտնվող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը` մասնավորապես ռազմական կրթության, ռազմական առողջապահության և խաղաղապահ գործողությունների բնագավառներում:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանը և Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության պետ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Ա.Վիլլերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության լրամշակված պլանը:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը ոստիկանության օրվա առթիվ.
ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանությունն արդեն 96 տարի պատվով է կատարում իր առաքելությունը՝ ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին, հավատարիմ իր կոչմանը, երդմանը, իրավապահի պատվին ու արժանապատվությանը: Արդեն համարյա մեկ դար Հայաստանի ոստիկանությունը գործով է հավաստում, որ զավակն է իր ժողովրդի և հիմնասյուներից մեկը՝ իր պետականության: Մենք միշտ հիշում ենք, որ ժառանգն ենք փառահեղ ու դժվարին հայոց պատմության, և այսօր, լինելով կրողը լավագույն ավանդույթների՝ պետք է նոր մտածողությամբ, մեր գործի արդիական ընկալմամբ նվիրվենք պետության զարգացմանը, օրենքի գերիշխանության հաստատմանը: Մենք հավատարիմ ենք մեր գործին, մեր անցյալին ու ապագային, մենք ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի՝ օրենքի, ժողովրդի, պետության պահանջի կատարմանը: Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին, մեր զոհված զինակիցների հարազատներին` Հայաստանի ոստիկանության 96-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք: Աստված ձեզ պահապան:
Ըստ թերթի տեղեկությունների՝ ԱԺ ոչ իշխանական ուժերը կամ «հրաշալի քառյակ»-ն այսօր՝ ժամը 12.00-ին, խորհրդարանում կհանդիպի։ 4 ուժերը որոշել են հստակեցնել անելիքները։ Բանն այն է, որ նրանք տարբեր տեսակետներ են հայտնել իրենց հետագա գործողությունների մասով և անհասկանալի է՝ արդյոք 4 ուժերն ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու են, թե ոչ։
Առայժմ հստակ է միայն ՀԱԿ-ի դիրքորոշումը՝ իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ։ Իսկ Աժ ՀՅԴ խմբակցությունը դեռևս լռում ու սպասում է ՀՀԿ-ին ներկայացրած իր 7 կետանոց պահանջի պատասխանին:
Ժողովուրդ
Գոմեշի մսի գործով կարելի է ասել, որ սայլն արդեն տեղից շարժվում է։ Ժամանակին բավականին մեծ աղմուկ հանած այս բացահայտումից հետո բանակի բարձրաստիճան մի շարք զինվորականներ պաշտոնանկ եղան։ Եվ ահա շուրջ երեք տարի բացահայտված այս գործով ներգրավված անձինք այսօր ծանոթանում են գործի նյութերին։
«Ժողովուրդ»-ին այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ այս գործից հետո պաշտոնանկ եղած ԶՈՒ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը վերջերս նշանակվել է նախարար Ս. Օհանյանի խորհրդական:
Ժողովուրդ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ առաջիկայում հնարավոր է իր պաշտոնին հրաժեշտ տա ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը։
Ինչպես հայտնի է, Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ–ի ղեկավարի պաշտոնը համարվում է «ամենայուղոտ» պաշտոններից մեկը. այստեղով են անցնում քաղաքաշինական բոլոր կարևորագույն ծրագրերը։ Իսկ Հրայր Սարգսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբորորդին է ու հիմա նա հազիվ թե աշխատի նոր վարչապետի հետ:
Ժողովուրդ
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Ծաղիկյանը ևս մեկ անգամ ներկայացրեց իր բողոքն՝ ուղղված ՀՀ դատական համակարգին:
Դավիթ Ծաղիկյանը նշեց, որ 6 ամիս առաջ դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանին, քանի որ, ըստ նրա, իր նկատմամբ կայացրել են ապօրինի որոշում՝ զրկելով սեփական երեխային տեսակցելու իրավունքից:
«2004 թվականին ամուսնական կապի մեջ եմ եղել Գայանե Եսոյանի հետ, որի հետ համամատեղ կյանքում ունեցել ենք տղա երեխա՝ Լևոնին: Ամուսնալուծվելուց հետո, նախկին աներս՝ Լև Եսոյանը, որը մինչ 1992 թվականը եղել է Արտաշատի ոստիկանապետ և կապեր ուներ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, պնդում է, թե որդիս իրենից է սերվել: Դատական վճռի հիմքում դրվել է գենետիկական փորձաքննությունը, որն իբրև անցկացվել է ինձանից վերցված փորձանմուշի հիման վրա: Ես պատրաստ եմ հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ ինձանից ոչ մի փորձանմուշ չեն վերցրել»,-ասաց նա:
Դավիթ Ծաղիկյանի կողմից արված բոլոր միջնորդությունները՝ փորձաքննությունն արտերկրում անցկացնելու վերաբերյալ, մերժվել են ՀՀ դատատական ատյաններում:
Ծաղիկյանը ծանր հանցագործության մեջ է մեղադրում ՀՀ գլխավոր դատախազության կիբեռհանցագործությունների վարչության պետ և նույն վարչության դատախազ Ամիրզադյանին, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնաց Մարուքյանին և քննիչ Գոռ Միրզոյանին:
«Եթե Հայաստանը օրենքի երկիր է, թող ՀՔԾ-ն նյութեր նախապատրաստի և քննության առնի, երբ որ չկարողանամ ապացուցել, սուտ մատնության համար պատրաստ եմ դատվելու, բայց ՀՀ-ն օրենքի երկիր չէ»,-գտնում է Դավիթ Ծաղիկյանը:
Նրա համոզմամբ, Դատախազությունը գործարքի մեջ է մտել իր նախկին կնոջ և նախկին աներոջ հետ:
«Գլխավոր դատախազը՝ Գևորգ Կոստանյանը սուտասան տղա է, որովհետև մինչև իր նշանակվելը, հայտարարեց, որ պատրաստ է քննարկել աղմկահարույց գործերը, սակայն բազմաթիվ նամակներ եմ ուղղել նրան, իսկ նա չի ցանկացել ընդունել և լսել ինձ, իսկ պատասխան նամակները ոչ մի կապ չունեն իմ խնդրի հետ»,-նշեց Դավիթ Ծաղիկյանը:
Նրա փոխանցմամբ, այս գործին խառնված է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որի հետ շատ մոտ է իր նախկին աները:
«Արդեն 5 տարի է, ես չեմ կարողանում տեսնել որդուս, նրան դպրոց են բերում կամ ոստիկանների, կամ տատիկ-պապիկի ուղեկցությամբ. ամեն օր գնում եմ դպրոցի բակ ու միայն հեռվից եմ կարողանում տեսնել երեխայիս: Տնօրենը թույլ չի տալիս դպրոց մտնեմ՝ ասելով, որ պարտավոր են ենթարկվել դատարանի որոշմանը, չնայած ինքն էլ է վստահ, որ ես եմ հայրը»,-պատմեց Դավիթ Ծաղիկյանը:
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է վճիռը և գործը հետ է ուղարկել Առաջին ատյանի դատարան, այստեղ վճիռը մնացել է անփոփոխ:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը հրաժարվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամակցությունից։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դ. Քաչարյանը միակ ԲՀԿ-ականը չէ, որ հրաժարվել է կուսակցությունից, առաջիկայում շատերը կուսակցությունից հեռանալու դիմումներ կներկայացնեն։ Այս պահին ԲՀԿ-ում փորձում են այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի վատ նախատիպեր չսկսվեն:
Ժողովուրդ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ստացել է Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի տեղեկացմամբ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.