23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն:
Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հայտնի արձանագրությունների մասին հարցին:
«Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք, իսկ ավելի ճիշտ՝ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, և եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է:
Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք արդյունքները և, առաջին հերթին, այստեղ էլ ասենք, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում:
Երկրորդ՝ մենք շատ կարևոր, իմ կարծիքով, մի նոր մշակույթի հիմք դրեցինք. այդպիսի կարևորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել և մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Հիշու՞մ եք՝ որոշ մարդիկ, իսկ այդ մարդկանց թիվը քիչ չէր, մեզ խստորեն քննադատում էին, պնդում էին, որ այդ արձանագրություններն առնվազն երկու շատ մեծ բացասական կողմ ունեն: Առաջին բացասականը, առաջին վնասը, որ մեզ կհասցնի շատ երկար ժամանակահատվածի ընթացքում, իրենց կարծիքով, Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն էր: Հիմա ես հարցնում և՛ ձեզ, և՛ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին և այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչու՞ է այսպիսի իրավիճակ այսօր: Եվ երկրորդ՝ կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր: Երբ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում էր, տեսաք, թե լարվածության ինչպիսի աստիճան կա առաջին գծում: Ինչո՞վ է դա պայմանավորված. եթե բանակցային գործընթացում իրենց դիրքերը լավ են, և իրենք իրենց համար կարող են բարենպաստ լուծում ունենալ, ինչու՞ են լարվածությունն ավելացնում: Եվ ինչու՞ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարվածությունն առաջին գծում այդքան բարձրացավ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանն ասել, որ, միևնույնն է, մենք ուզում ենք, որպեսզի խնդիրն այսպես լուծվի: Բայց բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք:
Կա ևս մի շատ կարևոր փաստարկ: Եթե շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչու՞ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շա՞հը: Թե՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալվել են, այս անգամ հայերին ներենք: Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որևէ մեկի կարծիքի, և այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին: Եվ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Այսքանը:
Ես մի քիչ ավելի հանգամանորեն պատասխանեցի, որովհետև վաղուց այդպիսի հարցեր չէին հնչել, և պատասխանը, երևի, կապված է նաև վերջին իրադարձությունների հետ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Համոզված ենք, որ Հայաստանի կարևոր մարտահրավերները օլիգոպոլիաներն են. նման կարծիք հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
« Հարուստին ավելի հարստացնելու, օլիգարխիային ավելի շատ տեղ տալու քաղաքականությունը գործում է դեռևս 90-ականներից: Եթե իշխանությունները շարունակեն օլիգարխիկ քաղաքականությանն ավելի շատ տեղ հատկացնել, կբերեն սոցիալական պայթեցման»,-ընդգծեց Նարեկ Գալստյանը:
Ըստ նրա՝ անձի փոփոխությունը չի կարող բերել լուրջ դրական փոփոխությունների: Նարեկ Գալստյանի բնորոշմամբ, պարբերաբար փոխվել են նախարարները, բայց իշխանությունը տրամաբանական փոփոխություններ չի կրել:
Նա անդրադարձավ նաև վերջերս ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հարցին: ՍԴՀԿ ատենապետի կարծիքով՝ այս ամենն ինչ-որ տեղ ձեռնտու էր ՀՀԿ-ին:
«ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից մեկ խնդրի համար էր. այն փորձելու է հետապնդել նոր կառավարությանը, որովհետեև նոր կառավարությունը նոր օպոնոնտներ չի ունենալու»,-նշեց Նարեկ Գալստյանը:
Նրա տեղեկացմամբ, Դաշնակցություն կուսակցությունը չի պատրաստվում մտնել կոալիցիա:
Ըստ բանախոսի՝ քանի որ «Հրաշալի քառյակն» անձնավորված խնդիր էր իր մեջ հետապնդում, նրանք չեն քննադատի Հովիկ Աբրահամյանին այնպես, ինչպես քննադատում էին Տիգրան Սարգսյանին:
«Քառյակի գործունեությունն ուներ անձնավորված բնույթ: Իսկ այժմ ԲՀԿ-ն ինչպես կձևակերպի իր քաղաքականությունը, նույն կերպ, կարծում եմ, կանի ՀԱԿ-ը, իսկ ինչ վերաբերում է Դաշնակցությանը և Ժառանգությանը՝ կապրենք կտեսնենք»,-նշեց Նարեկ Գալստյանը:
Նա հայտնեց նաև, որ ՍԴՀԿ-ն մշտապես իրեն տեսնում է սոցիալական հավասարության, օլիգարխիա դեմ պայքարելու գործում:
«Մենք համոզված ենք, որ Հայաստանի կարևոր մարտահրավերները օլիգոպոլիաներն են, հիմնական խոչընդոտը նրանք են: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կպայքարեն այս ամենի դեմ, կլինեն ժողովրդի կողքին»,-ընդգծեց Նարեկ Գալստյանը և հույս հայտնեց, որ նոր կառավարությունը կփորձի գնալ սոցիալական լարվածության մեղմացման:
Մարիանա Պետրոսյան
Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատը սկսել է շրջանառության մեջ դնել տեղեկություն, թե մոտ ապագայում Վարդանիկին պաշտոն են տալու։ Ընդ որում՝ ընտրության հնարավորությունը բավականին լայն է՝ մարզպետից մինչև նախարար։
Իսկ իրենց հումորով հայտնի գյումրեցիները կատակում են, որ Վարդանիկին ամենահարմարը առողջապահության նախարարի պաշտոնն է, քանի որ նա ոլորտին հոգեբանորեն ներսից է ծանոթ:
Ժողովուրդ
Մեր տեղեկություններով, այս օրերին Գագիկ Ծառուկյանը շատ բարձր տրամադրություն ունի` կապված Տիգրան Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի հրաժարականների, Հովիկ Աբրահամյանի նշանակման հետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը ևս մեկ առիթ ունի շատ ուրախ լինելու: Նա Հովիկ Աբրահամյանի միջոցով լուծել է սպորտի և երիտասարդության նախարար, յուր հաջորդ ախոյան Յուրի Վարդանյանի` կառավարության ապագա կազմում չլինելու հարցը նույնպես: Ով կնշանակվի այդ պոստում, վերջնականապես որոշված չէ. այս պահին տրվում են Խաչիկ Ասրյանի և Արսեն Քարամյանի անունները:
Հրապարակ
ՍԴ ֆինանսական վարչությունը շարունակում է Սահմանադրական դատարանի աշխատակիցներից գանձել պարտադիր կուտակային վճարը։
ՍԴ հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ 1974թ.-ից այս կողմ ծնված աշխատակիցների աշխատավարձերից պահումներ արվել են և շարունակելու են արվել։ «Հունվարի 1-ից մինչ այս պահը պահումներ կատարել էինք, բայց ՊԵԿ-ին չէին փոխանցել։ ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո մինչ այդ կուտակված գումարները փոխանցեցինք ու փոխանցելու ենք մինչև սեպտեմբերի 30-ը»,- պարզաբանել է Չոփուրյանը։ Իսկ սեպտեմբերի 30-ից հետո՞, հարցրել է թղթակիցը։ «Նրանից հետո ո՞վ կարող է ասել։ Նայած, թե ինչպիսի փոփոխություններ կիրականացվեն, ինչ որոշումներ կլինին»,- պատասխանել է Չոփուրյանը:
Հայկական ժամանակ
Տեղեկություններ կան այն մասին, որ վերջերս Արթուր Բաղդասարյանին է հանդիպել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա)։ ArmLur-ի հաջողվեց պարզել, որ Ս. Խաչատրյանը Ա. Բաղդասարյանին խնդրել է կոալիցիայից դուրս գալուց առաջ միջնորդել Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
ArmLur-ի տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդը հասկանալով, որ միայն իր միջնորդությունը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ Սերժ Սարգսյանի մոտ, որոշել է գործին «խառնել» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ով Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է։ Ինչպես նաև Սերժ Սարգսյանի մտերիմն է ՕԵԿ-ից դուրս եկած ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը։
Բայց միաժամանակ Ա. Բաղդասարյանը Լիսկային առաջարկել է պատրաստվել նոր աշխատանքին և մի լավ էլ մաղարիչ «կազմակերպել»։ Կհաջողվի՞ Լիսկային ու ՕԵԿ առաջնորդին այս ծրագիրը գլուխ բերել, դժվար է ասել:
ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հերքել է այս լուրը։
ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Գիտակցելով իր ամբողջական պատասխանատվությունը կուսակցության վերջին շրջանի քաղաքականության համար` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կազմակերպության Գերագույն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ և արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ` առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձևավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:
ՀՅ Դաշնակցությունը ձևակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից և մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետևողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին:
Այս հանգրվանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որդեգրում է հետևյալ մոտեցումները.
1. Մաս չկազմել նոր ձևավորվող կառավարությանը:
2. Հետևել իշխանության և կառավարության գործողություններին, նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձևաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման աստիճանով:
3. Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:
Մեր նպատակը եղել և մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին»:
Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի ՀՅԴ Գերագույն ժողովը: «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Ռուստամյանը պահպանելու է իր կարգավիճակը, որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ: Սակայն «Արմենն ուղնուծուծով կդառնա հրանտական»,- տեղեկացրեց ՀՅԴ մեր աղբյուրը:
Հիշեցնենք, որ մինչ ընկեր Վահանի՝ Գերմանիայում դեսպան դառնալը, ընկեր Արմենը վահանական էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն նաև չի մտնի կոալիցիա: Այս պահին արդեն ընկերներն աշխատում են Ծաղկաձորում ընդունվելիք ԳԺ բանաձևի վրա, որը պետք է ամրագրի` իրենք մաս չեն կազմում կոալիցիայի, սակայն, հանուն պետության ու ժողովրդի, կառուցողական մոտեցում են որդեգրում երկրի խնդիրների լուծման հարցում:
Ի դեպ, այս որոշումը ՀՅԴ-ն կայացրել է, որպեսզի ոչ միայն պահպանի դեմքը, այլև խուսափի սփյուռքյան կառույցների դժգոհությունից, որոնք կատեգորիկ դեմ են կոալիցիա մտնելուն:
Նոր ձևավորվելիք կառավարությունում փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա. մեկը Դավիթ Հարությունյանն է, ով հնարավոր է նշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ օգնելու Հ. Աբրահամյանի գործունեությանը։
Հաջորդ հավակնորդը Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Լոքյանն է, որի որդին Հովիկ Աբրահամյանի երկարամյա օգնականն է։ Լուրեր կան, որ Լոքյանը կարող է կառավարություն տեղափոխվել ՀՅԴ անդամությունը սառեցնելով, այսինքն առանց կոալիցիոն հուշագրի։ Եվ վերջապես գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով համարվում է գործող կառավարության ամենաունիվերսալ կադրը. Ենթադրվում է, որ նա կառավարությունում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն։ Վերջինս, ի դեպ, փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.