23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին: Ականատեսների պատմելով, ժամը 10-ի սահմաններում, երբ իրենք ծնկաչոք աղոթում էին, հանկարծ լսել են Վարդան Ղուկասյանի ձայնը, որը, կանգնելով Տեր Թաթուլի կողքին, ապաշխարողներին հորդորել է. «Քանի որ ես ինձ ամենամեղավորն եմ համարում, թույլ տվեք այսօր ես ընթերցեմ մեղայականը» ու իր երգեցիկ, հզոր ձայնով սկսել է աղոթքը:
Հավատացյալների պատմելով, Վարդան Ղուկասյանի Յոթ Վերք եկեղեցի մտնելը, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել: Լսելով նրա զրնգուն ձայնը` ծնկի եկածները մեկ մյուսին ասել են. «Վայ, Վարդանը եկավ»: Ի դեպ, նա եկեղեցի միայնակ չէր եկել, այլ իր տղայի ու շրջապատի հետ: Այնուհետ Գյումրու նախկին քաղաքապետը իր հեղինակած գրքերն է բաժանել, դրանից մեկը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին ու ժամը 10-ից սկսած մինչև վերջ մասնակցել է եկեղեցական արարողությանը: Հավատացյալներին, թերևս, ամենաշատ ոգևորել է այն, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն ու Վարդան Ղուկասյանը այդ սուրբ օրով հաշտվել են:
Առավոտ
Ըստ թերթի աղբյուրների՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ժամը 12-ին իր մոտ է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկելու կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը:
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ մտադիր էին այս շաբաթ այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և պատրաստվում էին այսօր արդեն ԱԺ քարտուղարությունից համապատասխան ձևաթուղթ վերցնել՝ պատգամավորների ստորագրությունները հավաքելու նպատակով, կառավարության խորհրդակցության պատճառով հետաձգել են նիստը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել են քառյակի ներկայացուցչները:
Ենթադրվում է, որ գոնե այս շաբաթ ԱԺ արտահերթ չի լինի, և կախված կառավարության այսօրվա խորհրդակցության արդյունքներից՝ չորս ուժերը, հնարավոր է, այդ հարցը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնեն երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայում: Թերթին հայտնի է դարձել, որ խորհրդարանում ընդգրկված բոլոր վեց ուժերն էլ կմասնակցեն Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված քննարկմանը:
Հայկական ժամանակ
Գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն ապրիլի 18-ին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակին են փոխանցել իրենց որդուն ուղղված նամակ, սակայն նամակի փոխանցմանը հաջորդել են հանգստյան օրերը, ուստիև՝ Հակոբի ծնողները տեղեկություն չունեն՝ նամակը փոխանցվե՞լ է, թե՝ ոչ:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հակոբի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը:
Գերեվարված զինվորի մայրը նաև նշել է, որ որդուց ստացված վերջին նամակը եղել է մարտի 12-ին և, ինչպես միշտ, նույն բովանդակությամբ. «Ես լավ եմ, մի անհանգստացեք, մի քիչ սպասեք…»:
Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանի` երրորդ երկիր տեղափոխվելու ցանակությանը, ապա մայրը նշեց, որ դա իր որդու ցանկությունը չէ, և իրենց էլ չեն հարցրել, իսկ ԿԽՄԿ-ն գերեվարված զինվորի հարազատներին վստահեցրել է, որ երրորդ երկիր տեղափոխվելու գործընթացն ուժի մեջ է և միայն մնում է սպասել, թե այդ երկիրը, երբ կնդունի նրան:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վ. Գասպարյանի հրամանով կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արթուր Արիստակեսյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Զվարթնոցի բաժնի պետ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մելոյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ:
65 տարեկան հասակում մահացել է «Գրանտ Հոլդինգ»–ի ղեկավար Հրանտ Վարդանյանը:
Ինչպես տեղեկացրել են «Նաիրի» բժշկական կենտրոնից, Հրանտ Վարդանյանը շտապօգնության մեքենայով կենտրոն է բերվել արդեն իսկ սրտի կանգով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը:
«Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը և մեր երկրի առաջընթացին: Մեզ համար աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու է առաջնահերթ խնդիր, և յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ երկրի առաջընթացի հենքը տնտեսությունն է: Որևէ միջամտություն բիզնեսին, անարդար խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, և որևէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու: Ես հետևողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու», — ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ մինչ քննարկման մեկնարկը հայտարարել է վարչապետը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել և մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ: Այդ փաթեթները միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը և վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը, էլեկտրոնային առևտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը և սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:
Մտքերի փոխանակության ընթացքում գործարարները դրական են համարել առաջարկվող փոփոխությունները և պատրաստակամություն հայտնել ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկել դրանց վերաբերող մանրամասներ:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և վերահաստատել յուրաքանչյուր լավ առաջարկություն քննարկելու իր պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ.
Հարց ՀՀ Նախագահի մամլո խոսնակին
-Պարո՛ն Սաղաթելյան, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ցույց տալով, որ նախկին հնչած բոլոր թերահավատություններն անհիմն էին, բայց չխոսեց այդ արձանագրությունների ապագայի մասին: Հարցը հետևյալն է. ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:
Պատասխան
— Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց մինույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին:
ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը դեռևս չի լքել ՕԵԿ-ը՝ ի տարբերություն իր կուսակից ընկեր, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Զուլոյանը ևս ցանկացել է դուրս գալ ՕԵԿ-ից, սակայն նախագահական նստավայրից նրան արգելել են։
Թերևս նախագահական նստավայրում մտահոգված են ՕԵԿ-ի ճակատագրով, որ կուսակցությունից սկսված արտահոսքը կարող է շատ շուտով ճակատագրական դառնալ նրանց համար։ Մինչդեռ իշխանություններին պետք է հնարավորինս բազմամարդ գրպանային ընդդիմություն:
Ժողովուրդ
Թերթին հայտնի է դարձել, որ առաջիկայում Հայաստանի բոլոր համայնքներում սպասվում են լուրջ օպտիմալացումներ։ Բանն այն է, որ հուլիսի 1-ից բարձրացվելու է նվազագույն աշխատավարձը, իսկ կառավարությունը չի սուբսիդավորելու և չի փոխանցելու ավելացված գումարները։ Տեղական տուրքերից գոյացած համայնքային բյուջեից էլ հնարավորություն չկա վճարել այդ ավելացված աշխատավարձերը։
Արդյունքում համայնքապետարանները ստիպված են դիմել կրճատումների։ Իսկ գյուղապետարանների ու քաղաքապետարանների աշխատակիցների թիվը որոշվում է՝ ելնելով տվյալ համայնքի բնակչության թվաքանակից։
Ու հիմա, որքան նվազում է բնակչությունը, այդքան նվազեցվում է համայնքապետարաններում աշխատողների քանակը, իսկ բնակչության թվաքանակը նվազում է արտագաղթի պատճառով:
Ժողովուրդ
ԲՀԿ-ն այս օրերին պատգամավորության թեկնածուի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ թիվ 25 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Դավիթ Քոչարյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն ցանկանում է այնտեղ կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրել:
Ավելին՝ մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն ներքին պայմանավորվածություն ունի, որ այդ ընտրատարածքը մնալու է իրեն, և ՀՀԿ-ն այնտեղ չի խառնվելու: Սակայն ԲՀԿ-ականները դեռ չեն կողմնորոշվել, թե ում են առաջադրելու: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ոչ մի բան ասել չեմ կարող: Հենց տեղեկատվություն լինի, ես ձեզ կտեղեկացնեմ:
Ժողովուրդ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.