23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես անցած տարիներին, այս օրերին ևս ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շահարկվում է տարբեր պաշտոնների նշանակման կամ ընտրման հավանականության հետ:
Բնական համարելով պարոն Կարապետյանի անձի նկատմամբ նման ուշադրությունը, անհաճո շահարկումները վերջնականապես դադարեցնելու նպատակով հարկ ենք համարում մեկ անգամ ևս հայտարարել, որ Կարեն Կարապետյանը այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի, ինչի մասին տեղյակ են շատ-շատերը:
Կարեն Կարապետյանը մանրամասն ծանոթ է թե′ տարբեր լրատվամիջոցներում, թե′ սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին և շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր Կ. Կարապետյանին դիտում են որպես այս կամ այն պաշտոնի ամենահավանական ու ամենահարմար թեկնածու, հարկ է համարում շեշտել, որ վստահության նման մթնոլորտն առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ շարունակելու օգտակար լինել…
Կարեն Կարապետյանի համար պաշտոնն ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում: Վերջապես, չենք կարծում, թե երկրում բազմաթիվ խնդիրների առկայության պարագայում առաջնային խնդիրն այս կամ այն անձի՝ որևէ պաշտոնում նշանակումը կամ ընտրությունն է:
Կարեն Կարապետյանի գրասենյակ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կենսաթոշակային բարեփոխումների մասին.
Հարգելի՛ գործընկերներ
Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ հանրապետության Նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ և այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որևէ ենթատեքստի, և ես հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման և միասնական աշխատանքի ուղեցույց:
Եվ այսպես`
1. Կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով և արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից: Հետևաբար, դրան պետք է հասնենք բոլորս միասին, համատեղ ջանքերով: Կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասարակական բոլոր ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Դեմ եմ» շարժման, ինչպես նաև այլ հասարակականքաղաքական կազմակերպությունների և անհատների հաղթանակը:
2. 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:
3. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար:
4. Այսօրվանից մենք անցնում ենք «Կենսաթոշակային բարեփոխումներ՝ առավելագույն ճկունության պայմաններում» բանաձևին: Դա նշանակում է, որ նպատակին հասնելու ենք հնարավորինս ընդունելի ու անցավ ճանապարհով և, որ ամենակարևորն է, միասնական աշխատանքի շնորհիվ:
5. Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:
6. Եվ այն պահին, երբ ձեզ հետ միասին ինքս էլ համոզվեմ, որ արդեն գտել ենք ՀՀ սահմանադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի և ընկալելի է նաև մեր քաղաքացիների տարբեր շերտերի համար, այն ժամանակ բոլորիդ խոստանում եմ, որ հետևողականորեն իրագործելու եմ այն: Եթե նույնիսկ մնան փոքր խմբեր, որոնք կշարունակեն ընդդիմանալ, ես կրկնակի հետևողական կլինեմ՝ յուրաքանչյուրին անձամբ բացատրելով, որ իրենք սխալվում են,բայց դրա համար նախ ինքս պետք է վստահ լինեմ, որ ճիշտ ենք գործում:
Այսպիսով`
• Այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Միաժամանակ վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստաձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն:
• Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10–օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի:
• Եվ վերջում, ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.
-Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,
-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն,
-Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա,
-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա:
Դեմ եմ:
Բայց, որ ավելի կարևոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն:
Շնորհակալություն:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պարբերաբար շեշտում էր շքեղության հարկ կիրառելու անհրաժեշտությունը և դեռևս 2011թ. փոփոխություն կատարվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում, որն էլ ստացավ «շքեղության հարկ» անվանումը։ Տիգրան Սարգսյանի հեղինակած այս հարկատեսակը, սակայն, տարածվում էր միայն թանկարժեք ավտոմեքենաների վրա։
Այսօր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարվում է այդ հարկատեսակից։ Շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաների սիրահարները այսուհետ դրանք Հայաստան կբերեն առանց 20 տոկոս ակցիզային հարկի։ Առաջիկա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տալու «Ակցիզային հարկի մասին» օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է 25 մլն՝ մոտ 61 հազար ԱՄՆ դոլար և ավելի արժողությամբ մեքենաներն ազատել 20 տոկոս ակցիզային հարկից:
Ժամանակ
Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որ պարզվի, թե տվյալ կադրը չի համապատասխանում իր պաշտոնին: Եթե սպասում են, որ որևէ մեկը կամովին հրաժեշտ կտա իր աթոռին, ասելով՝ կներեք, ես չեմ բավարարում այս պաշտոնի համար ներկայացվող պահանջներին, ես ձախողվել եմ, ապա պետք է առնվազն վեց տարի սպասեն, ինչպես եղավ Տիգրան Սարգսյանի դեպքում. Հայաստանում կամովին հրաժարականներ գրելու ավանդույթ չի ձևավորվել: Եվ «կամովինի» տակ սովորաբար թաքնված է վերևների հորդորը՝ դիմում գրելու:
Մնում է մի ելք, որ նշանակողը հասկանա՝ մարդն իր տեղում չէ, հարկավոր է ազատել և նշանակել մեկ ուրիշին: Բայց պարզվում է՝ այստեղ էլ ամեն ինչ դյուրին չէ: Ուրիշ ի՞նչ պետք է աներ Հասմիկ Պողոսյանը, որ կառավարության փոփոխության շրջանակներում գոնե նրան ազատեին աշխատանքից. Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները եղել են, Ծածկած շուկայի սկանդալը եղել է, Օպերայի տնօրենի պաշտոնում նշանակել է մեկին, ում գլխավոր արժանիքը «Օպերայի մայլում» ապրելն է, տենդերների ու զանազան ծրագրերից «մատը լիզելու» տեղեկությունները եթե մեզ հասնում են, ապա հաստատ հասնում են նաև ԱԱԾ կոմպրոմատների բազան տնօրինող Սերժ Սարգսյանին, նախարարի նկատմամբ մշակութային հանրության վերաբերմունքին էլ, կարծում ենք, նշանակողն ավելի քան տեղեկացված է: Երեկ մշակութային մի շարք հարգված գործիչներ պարզապես սգի մեջ էին. «Հասմիկ Պողոսյանը վերանշանակվել է»,- իրար էին փոխանցում բոթն ու հառաչում: Խոսքերն իրոք ավելորդ են: Ուրեմն ի՞նչ գաղտնիք կա այս կնոջ պաշտոնավարման երկարակեցության մեջ:
Մի՞թե հոր հանդեպ սերն ու հարգանքը պատճառ են, որ այս կարևոր պաշտոնը նվիրաբերվի նրա դստերը: Մանավանդ՝ սա այն պաշտոնը չէ, որտեղ թեկնածու գտնելու դժվարություն լինի:
Հրապարակ
Քաղաքական շրջանակներում երեկ համառ լուրեր էին շրջանառվում, որ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը, ով, հիշեցնենք, օրերս դիմում գրեց «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը լքելու մասին, նոր կառավարության կազմում չի հայտնվի։ Նույն շրջանակները նշում են, որ քաղաքաշինության նախարարի պաշտոնում նշանակվելու է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով ներկայումս կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն է։
Հիշեցնենք, սույն պաշտոնը ստեղծվել էր հատուկ Նարեկ Սարգսյանի համար:
Հայկական ժամանակ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Գագիկ Բեգլարյանը և Հասմիկ Պողոսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում:
Իսկ Կարեն Ճշմարիտյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար:
Հրամանագրերում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար»:
***
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»:
***
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար»:
ԱԺ«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՀՀ ԱՎԾ հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները 2014թ հունվար-մարտի հաշվով։ Դրությունը լավ չէ։ Ունենք ՏԱՑ աճ՝ 3,3 տոկոս։ Տարեկան խոստացված ցուցանիշն է՝ 5,2 տոկոս ըստ բյուջեի և 7 տոկոս՝ք ըստ Ս.Սարգսյանի։ Ցուցանիշը մի փոքր բարելավվել է, քան էր հունվար-փետրվարին, բայց ավելի վատն է քան 2013-ի 3,5%-ը։ Կա նաև ցուցանիշի արժանահավատության խնդիր։ Օրինակ, ամենամեծ աճը գրանցված է գյուղատնտեսության ( 5,2%) բնագավառում։
Եվ սա այն դեպքում, երբ մարտի 30-ի և 31-ի ցրտերը համարվում են աննախադեպ վերջին մի քանի տարիների համար։ Չգիտեմ, ստացվում է, որ գյուղատնտեսական արտադրանքի աճ ունենալու համար մեզ ցրտահարություններ են պետք։ Հնարավոր է նաև այս հարցադրմանը տան հետևյալ ձևական պատասխանը՝ ցրտահարությունների հետևանքներ դեռ հաշվի չենք առել։
Անհասկանալի է նաև եկամուտներ/գնաճ հարաբերակցությունը։ Գներն աճել են 4.6 տոկոսով։ Բայց եկամուտները՝ 6.6%։ Ասել կուզի 2 տոկոսով ավելի լավ ենք ապրել։ Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ աշխատողների մի զգալի մասը կատարել է 5% մասհանում կուտակայինին։ Այս մասհանումը եկամուտ համարել չի կարելի. Առնվազն պետք է դիսկոնտավորել 45 տարվա համար։ Արտահանումն աճել է 1.8 տոկոսով, ներմուծումը՝ 0.2։ Չի բացառված, որ այստեղ լուրջ անկում ունենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ արտահանման և ներմուծման ինդեքսները հաշվի չեն առնում դոլարային գնաճը։ Միևնույն ժամանակ այդ ինդեքսը հրապարակված չէ։
Զգալով իրավիճակը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը երեկ հայտարարել էր, որ ՀՀ-ում տնտեսական աճի դանդաղեցման պատճառը Ռուսաստանի վատ վիճակն է։ Նման «բացատրոություները» համարում եմ կոպիտ տնտեսական ու քաղաքական սխալ։ Դեռևս 4 ամիս առաջ նախկին վարչապետը տնտեսական աճի դանդաղումը պայմանավորել էր համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղեցմաբ։ Պարզվեց, այդպես չէ։ Հիմա էլ Ռուսաստանի տնտեսությունն են վկայակոչում։
Է որ վա՞տ է, ինչո՞ւ եք ՄՄ մտնում։ Բա ասում էիք, որ ՄՄ եք գնում ավելի լավ զարգանալու համար։ Կամ ո՞րքանով է ազնիվ մեր չարած գործերը ռուսների վրա բարդելը։ Դեռ պետք է թվերով ապացուցել, թե ՌԴ տնտեսական զարգացման դանդաղեցման արդյունքում ՀՀ տնտեսությունը վնաս կրե՞լ է, թե՝ ոչ։ Ի վերջո, եթե այսպես շարունակվի միշտ էլ կարելի է ասել, որ կամ ՌԴ տնտեսությունն է կաղում, կամ եվրոպայինը կամ էլ աշխարհինը»։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և կառավարության բաց, անկաշկանդ համագործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը: Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով: Այնուհետև տեղի ունեցած կառուցողական երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և ներկայացրել տարբեր առաջարկություններ: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահարգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շարունակությունը՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի շուրջ, ներկայացնում է 2rd.am-ը:
Պարոն նախագահ, Հայաստանի քաղաքական կյանքի վերջին ամիսների արդիական թեմաներից մեկը նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն են: Ինչպիսի՞ն են Ձեր գնահատականները երկրի ղեկավարի այդ նախաձեռնությանը և հիմնական օրենքում առաջարկվող փոփոխություններին:
Իշխանությունների մտադրությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության բացակայության պատճառով ես ձեռնպահ էի մնում մեկնաբանություններից: Այժմ, երբ առաջարկվող փոփոխությունների ուրվագիծն արդեն հրապարակվել է, հնարավոր համարեցի ներկայացնել իմ տեսակետը:
Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ. արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ:
Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ: Իրադրությունը ուղիղ հակառակն է այն իրավիճակի, որը նախորդեց 2005 թվականի բարեփոխումներին: Այն ժամանակ Սահմանադրությունը լիազորությունների ակնհայտ գերակշռություն ուներ` հօգուտ նախագահի ինստիտուտի` ի հաշիվ խորհրդարանի և կառավարության: Նա էր ձևավորում նաև ամբողջ դատական իշխանությունը: Կառավարության բոլոր որոշումները հաստատում էր նախագահը: Ավելին, վարչապետը կառավարության նիստերն անց էր կացնում նախագահի հանձարարությամբ: Նախագահը փաստացիորեն ուներ խորհրդարանը լուծարելու միանձնյա իրավունք և այլն: Ըստ էության, ձևախեղված էին իշխանությունների տարանջատման և նրա ճյուղերի միջև հավասարակշռության մասին հիմնարար ժողովրդավարական պատկերացումները: Սահմանադրական բարեփոխումն այն ժամանակ դարձել էր երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից և ԵԽ անդամակցության պարտավորություններից մեկը: Այսպիսով, այն ժամանակ համընկնում էին սահմանադրական բարեփոխումներ կատարելու երեք կարևորագույն հանգամանք`ժողովրդավարական նորմերին նրա անհամապատասխանության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցությունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները: Այս գործոններից ոչ մեկն այսօր գոյություն չունի: Բայցևայնպես, նույնիսկ այդպիսի գործոնների առկայության պայմաններում, ընդդիմությունն այն ժամանակ կասկածում էր իմ մտադրություններին: Իբրև թե այդ ամենն անում եմ, որպեսզի պահպանեմ իշխանությունը՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում կամ տեղափոխվելով վարչապետի աթոռին: Չնայած իմ բազմաթիվ ու միանշանակ հայտարարություններին, որ այդպիսի բան չի լինի, ընդդիմախոսներին հակառակը համոզել ինձ չհաջողվեց (իմիջիայլոց, ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից՝ չկառչելով որևէ պաշտոնից): Ներկայում առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության և առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է: Սահմանադրության հաճախակի փոփոխություններն ընդհանրապես կասկածելի են: Խոսքը գործող Սահմանադրության այս կամ այն հոդվածները հղկելու մասին չէ. դա կատարելագործման բնական գործընթաց է՝ լրամշակման միջոցով: Խոսքը պետական կառավարման բնագավառում հաճախակի փոփոխությունների խնդրայնության մասին է: Այդպիսի փոփոխությունների իրականացումը իշխանությունների կազմակերպչական ռեսուրսների էական ծախսեր է պահանջում: Ի դեպ, հասարակությունն իներցիոն բնույթ ունի և երկար է հարմարվում այդպիսի փոփոխություններին: Այդ պարագայում իրենք` իշխանության ինստիտուտներն էլ ադապտացվելու երկար ժամանակի կարիք են զգում: Կարծում եմ, որ երկրում առանց այդ էլ խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել: Իշխանությունը կարող է ուշադրությունը կենտրոնացնել դրանց լուծման վրա: Մի խոսքով, Սահմանադրությունը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ չի կարելի դա չանել:
Իր ելույթներից մեկում նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը հենց այդ սահմանափակման ամրագրումն է:
Դրա համար Սահմանադրությունը վերաձևելու կարիք չկա, առավել ևս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին: Պետք է ընդամենը հանել “անընդմեջ” բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի:
Պարոն նախագահ, փոքր-ինչ շեղվելով հիմնական թեմայից, անդրադառնանք ևս երկու-երեք արդիական հարցերի: Վարչապետ Սարգսյանի հրաժարականից հետո նախագահը բավականին բարձր գնահատական տվեց նրա գործունեությանը: Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:
Ես չգիտեմ, թե ինչպես և ինչն էր նա գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ, սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն: Տնտեսության ծավալը թե համադրելի թվերով, թե դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ:
Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը նոր վարչապետի մասին:
Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:
Եվ վերջին հարցը: Ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում՝ նախագահը բավական թափանցիկ ակնարկ արեց Ձեր հասցեին, ասելով, որ որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում: Ինչպիսի՞ն կլինի Ձեր պատասխանը:
Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց:
«Հիմա ինչքան մարդու շաքարը բարձրացավ»,- ակնհայտ բավականությամբ ասում է զրուցակիցս և պարզաբանում՝ բոլոր նախարար-փոխնախարարները, մարզպետ-փոխմարզպետները և այլ տրամաչափի պաշտոնյաներ շունչները պահած սպասում են իրենց հրամաններին: «Ով ինչ ուզում է ասի՝ մինչև հրամանագիրը չլինի, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նշանակվելու է»,- շարունակում է իշխանական կուլիսներում տիրող իրավիճակը նկարագրել զրուցակիցս:
Նրա պատմելով՝ Սերժ Սարգսյանը միշտ չէ, որ խոստացածն անում է, պատահում է՝ իրավիճակ է փոխվում, պատահում է՝ ինչ-որ բան են ականջին փսփսում, ինչ-որ կոմպրոմատներ են վերջին պահին դնում «դեմը»: Հայաստանում ի՞նչն է շատ՝ պալատական խարդավանքներն ու իրար տակ փորելը: Սրան պետք է գումարել նաև Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և «մյուսների» գործոնը՝ երբ պետք է հաշվի առնել վերջիններիս արձագանքը:
Բացի այդ, ինչպես պատմում է իշխանական խոհանոցին մոտ կանգնած ինֆորմատորս, նոր երևույթ էլ է ի հայտ եկել իշխանական բուրգում. ոմանք ուղղակի հրաժարվում են պաշտոն զբաղեցնելուց: «Վիճակն այնքան բարդ է, որ մարդիկ հասկանում են, թե ինչքան վտանգավոր է պաշտոնի գնալը՝ էլ առաջվա պես թալանելու շատ բան չկա, պատասխանատվությունը մեծ է, փող աշխատելու հնարավորությունները՝ փոքր, և նրանք, ովքեր ամբողջ կյանքում երազել են մի տաքուկ տեղում հայտնվելու մասին, այսօր կասկածում են՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ»: Եթե անգամ այս ամենը չափազանցություն է, ապա ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում կա կադրերի դեֆիցիտ և ամենուրեք՝ պրոֆեսիոնալների պակաս: Այս պարագայում շատ դժվար խնդիր է դրված Սերժ Սարգսյանի առաջ՝ գտնել կադրեր, որոնք կլինեն իրեն հավատարիմ, կունենան աշխատանքի փորձ և էլ ավելի ծանր դրության մեջ չեն դնի իրենց նշանակողին:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.