23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 9,2 % աճ, շինարարության ոլորտում ՝ 0,7%. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ արտահանման աճի տեմպերը ավելի բարձր են, քան ներկրմանը: Ըստ Գագիկ Մինասյանի կանխատեսումների, երկրորդ եռամսյակում աճն ավելին կլինի:
Այն հարցին,թե ի՞նչ չարեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը և, առհասարակ, ի՞նչ տնտեսական ձախողումներ է ունեցել նախորդ կառավարությունը, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց.
«Նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ նոր լուծումներ են պահանջվում և նոր կադրեր, իսկ պարոն Ավանեսյանն արեց այն ամենը, ինչ պիտի աներ պաշտոնի բերումով»:
Նրա համոզմամբ, կառավարության գործունեության ծրագիրն ու նախորդ տարվա բյուջեի կատարողականը կհաստատվեն, և ոչ մի արտահերթ նիստ չի լինի:
Մարիանա Պետրոսյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: Վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
Կոնգրեսականները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Նրանք նշել են, որ իրենց համար մեծապես կարևոր էր ապրիլի 24-ին գտնվել Երևանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որին, չնայած բազմաթիվ զրկանքներին, հաջողվել է մեծ կամքի և տոկոնության շնորհիվ պահպանել և զարգացնել իր մշակույթը»,- նշել է Էդ Ռոյսը:
Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հայ-ամերիկյան համագործակցությունը, նշել է, որ որպես վարչապետ իր առաջնայնություններից է ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը, մասնավորապես ընդգծելով առևտրաշրջառանության ծավալների ընդլայնման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նշել է, որ իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը հաստատակամորեն ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ամրապնդմանը:
Այդ առումով, կոնգրեսականները համոզմունք են հայտնել, որ դա կնպաստի ամերիկյան տարբեր ընկերությունների կողմից ներդրումների ներգրավմանը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը կոնգրեսականներին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրի հետ կապելու գործելաոճը:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ’ Նունե Խաչատրյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ:
Նշենք, որ Նունե Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տևական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից: ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց:
Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով աշխատանքներ սկսել:
ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ շատ խրոխտ քայլերով, ընդդիմադիր ելույթներ ունենալով, որպեսզի կարողանա ժողովրդին ապացուցել, որ ինքը ընդդիմադիր է ՀՀ իշխանությունների կատարած քայլերին: Բայց թե ինչքանով
Դա կստացվի Ա. Բաղդասարյանի մոտ՝ ցույց կտա ժամանակը:
Ժողովուրդ
Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագծերի մեջ է հայտնվել նաև Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Մինչ սույն հանձնաժողովի այլևս նախկին նախագահ Դավիթ Հարությանյանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում նշանակվելը, խորհրդարանում արդեն այդ հանձնաժողովի նախագահի թեկնածու էին համարում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին։
Վերջինս, ի դեպ, այս պահին այդ հանձնաժողովի փոխնախագահն է։ Հովհաննես Սահակյանին, սակայն, մրցակից է հայտնվել։ Հանրապետական պատգամավորները մի քանի օր է, սույն հանձնաժողովի նախագահի թեկնածու են համարում նաև Խոսրով Հարությունյանին:
Վերջինս ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի անդամ է։ Ու քանի որ Դավիթ Հարությունյանի դուրս գալուց հետո հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամների թիվը մեկով պակասել է, ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում քննարկվում է սույն հանձնաժողովում Խոսրով Հարությունյանի ընդգրկումը, որից հետո էլ նա կարող է ընտրվել հանձնաժողովի նախագահ»,–գրում է թերթը։
Երեկ, սակայն, թերթի հետ զրույցում Խոսրով Հարությունյանը ասել է, որ իր հետ նման խոսակցություն չի եղել։
Հայկական ժամանակ
Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը։
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։
Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի։
Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին առաջարկել են նաև Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում աշխատել որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, սակայն Տ. Սարգսյանը որևէ հստակ որոշում դեռևս չի կայացրել։ Բանն այն է, որ Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ, ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին:
Ժողովուրդ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս աղոթք է կարդացել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Այսօր լրանում է հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից իրականացված եղեռնագործության 99-րդ տարելիցը:
Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։
Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:
Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:
Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը:
Հայերը և Հայաստանն արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրանի »-ը ձգվում էր Բոսֆորից մինչև Ալթայ:
Սկսած 1915 թվականից՝ Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն’ ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները’ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:
Ուղիղ միացումն՝ այստեղ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որևէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը: Այսպիսով իրականացվում էր հայությանը, որպես քաղաքական գործոն, պատմության թատերաբեմից ընդմիշտ վերացնելու հրեշավոր նախագիծը:
Այսօր, գրեթե հարյուր տարվա հեռավորությունից դիտելիս, ակնհայտ է, որ մենք՝ որպես ազգ, պատրաստ չենք եղել դիմակայելու նման հարվածի՝ ո՛չ հոգեբանորեն, ո՛չ կազմակերպվելու առումով: Հայ ժողովրդի բոլոր հատվածները և բոլոր սերունդները շարունակում են մինչև այսօր իրենց ճակատագրի վրա զգալ այն հարվածի հետևանքները, որ մեզ հասցրեց Մեծ եղեռնը: Սա փաստ է: Բայց նաև փաստ է այն, որ մենք ստեղծել ենք մեր պետությունը և այսօր, ի տարբերություն անցյալի, և՛ հոգեբանորեն, և՛ կազմակերպականորեն պատրաստ ենք դիմակայելու նման աղետների, մանավանդ՝ հայրենի հողի վրա: Աշխարհում հայի համար չի կարող լինել ավելի ապահով տեղ, քան սեփական պետության հովանու ներքո:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ը միայն խորհրդանշական տարեթիվ է. բոլորի համար էլ պարզ է, որ հայերի Ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը: Մենք համոզված ենք, որ հանցագործության ժխտումը հանցագործության ուղղակի շարունակությունն է: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը:
Այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից:
Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հայ հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների: Փառք նրանց հիշատակին, ովքեր, անգամ իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգելով, փրկության ձեռք մեկնեցին մեր բազմաթիվ հայրենակիցներին: Ցանկացած հանրություն, նաև՝ թուրքերը, պետք է հպարտանա իր այն նախնիներով, որոնք կյանքեր են փրկել և ձեռնոց նետել ցեղասպանությանը: Մենք հիշում ենք սա:
Մենք երախտագիտությամբ ենք լցված նաև այն երկրների ու ժողովուրդների հանդեպ, որոնք ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին: Հայ ժողովուրդը դա միշտ է հիշելու, իսկ մեր քույրերն ու եղբայրները տասնամյակներ շարունակ պատասխանել ու պատասխանում են իրենց մեկնած ձեռքին՝ դառնալով այդ հյուրընկալ երկրների նվիրված քաղաքացիներ:
Այսօր Սիրիայի հայության համար շարունակվում է փորձության շրջանը, որը մեր բաց վերքն է ու մեր ամենօրյա առաջնային մտահոգությունը: Եվ մեր բոլոր քայլերն ու գործողությունները Սիրիայի ժողովրդին ու սիրիահայ մեր հայրենակիցներին բաղձալի խաղաղությունը վերադարձնելու համար են:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք մոտենում ենք ուղղվող մեջքով, բաց ճակատով և պետությամբ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն համայն հայության հայրենիքն է, որը, չնայած տասնամյակներ շարունակվող անօրինական շրջափակմանն ու «ոչ պատերազմ — ոչ խաղաղություն» իրականությանը, շարունակում է իր առաջընթացը:
2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Արմեն Մուրադյանը նշանակվել է ՀՀ առողջապահության, Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի, իսկ Նարեկ Սարգսյանը քաղաքաշինության նախարար:
Հրամանագրերում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»:
***
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար»:
***
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.