23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Ազգային Ժողովի նիստի ընդմիջման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կատակով հայտարարեց, որ նեղացել է լրագրողներից այն պատճառով, որ վերջիններս նշել են, թե ինքը «ճողոպրտել» է նրանցից։
«Ճողոպրել»՝ պատգամավորին ուղղեցին լրագրողները և «Կարֆուր» ընկերության վերաբերյալ հարց հնչեցրեցին։
«Ես ի՞նչ կապ ունեմ «Կարֆուր»-ի հետ, թող գա», — հայտարարեց Սամվել Ալեքսանյանը, իսկ այդ պահին, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին տեսնելով, բացականչեց՝ «ընդդիմադիր քույրս».
«Ոչ բարև, ոչ բարի լույս», — կատակեց Սամվել Ալեքսանյանը:
Իսկ Հեղինե Բիշարյանը ներկաների մոտ անկեղծացավ. «30 տարի մի թաղում ապրել ենք, ոչ ձեր մամուլը կար, ոչ կուսակցությունները կային, ոչ էլ դեռևս Հայաստանն էր անկախ։ Հիմա ի՞նչ անենք, որ հարևաններ ենք։ Իշխանություն-ընդդիմությունը քաղաքական ուժերի սկզբունքներն են և այն անձերի, ովքեր այդ դաշտում են, բայց դա չի նշանակում, որ ես չպետք է բարևեմ այն մարդկանց, ովքեր իշխանության մեջ են կամ իրենք ինձ բարև չտան։ Սրանք շատ են հեռու քաղաքական կատեգորիա լինելուց»։
Ազգային ժողովում սկսվել է ԱԺ նախագահի առաջադրման հարցի քննարկումը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ն առաջադրում է Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ինքնառաջադրվել է: Իսկ Ժառանգություն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունն առաջադրում է Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը:
Այսօր՝ ապրիլի 28-ին, «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները՝ հասարակական կազմակերպություններն ու բնապահպանները, բողոքի ակցիա անցկացրեցին Ազգային Ժողովի շենքի դիմաց։
Նրանք դեմ են կառավարության երկու որոշումներին՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծին և «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։
Լիանա Ասոյանը, որը Գավառի բնակիչ է, նույնպես մտահոգված է Սևանա լճի ճակատագրով:
«Դեմ ենք այն նախագծերին, որոնցից մեկը Սևանա լճից ջրբացթողումներին է վերաբերվում, մյուսը՝ Սևանում ձկնաբուծարան ստեղծելու նախագիծն է, որը կոչվում է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր», բայց իրականում բիզնես ծրագիր է»,-ընդգծեց նա։
Տարածքային հետազոտությունների և զարգացման կենտրոնի նախագահ Սաթիկ Բադեյանն իր հերթին նշեց, որ ձկները կերակրվելու են արհեստական կերով, ինչը վկայում է այն մասին, որ Սևանա լճում այլևս չենք ունենա էկոլոգիապես մաքուր ձկնատեսակ:
«Եթե այս երկու ծրագիրը կյանքի կոչվի, բոլորին մնում է հավաքել իրերն ու վերջնականապես լքել Հայաստանը, որովհետև ճահճի ափին ոչ ոք չի ցանկանա ապրել. այն համաճարակային հիվանդությունների աղբյուր կդառնա։ Սևանը Հայաստանի հարստությունն է, և մենք այստեղ կոչ ենք անում «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» մտածելակերպից հրաժարվել։ Սա ոչ միայն կառավարությանն է ուղղված, այլ նաև՝ հասարակությանը», — նշեց հասարակական կազմակերպության նախագահը։
Մարինե Ամիրյան
Այս տարի բավականին սակավաջուր տարի էր, ցրտահարություններ եղան և մենք ստիպված էինք Սևանից ջուր վերցնել. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սևան- Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:
«Մենք ունենք ջրի պակաս և այդ խնդիրը լուծել է պետք»,-ընդգծեց նա:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն իր հերթին նշեց, որ իրենց կազմակերպությունը այժմ ԱԺ-ում է և պահանջում է չընդունել այն որոշումը, ըստ որի՝ հինգ տարով պետք է թույլատրվի ավելացնել Սևանից ջրառը մինչև 240 մլն խմ ջուր:
Ըստ Կարինե Դանիելյանի, այսօրվա դրությամբ Սևանից կարելի է վերցնել միայն մինչև 170 մլն խմ ջուր:
Բանախոսը զարմանում է, թե ինչպես կարելի է 7 տարի շարունակ ավելացնել ջրառը Արտեզյան ավազանից, և կրկնակի ավել ջուր վերցնել, քան թույլատրելի է, երբ միաժամանակ, Արարատյան դաշտի զգալի մասն անապատացման ռիսկի առաջ է կանգնած:
«Հիմա էլ,ասում են, եկեք Սևանի մակարդակը իջեցնենք: Սա ընդունելի որոշում չէ, պետք է այլ ճանապարհներ գտնել: Անցած տարի Սևանից ջուր վերցրեցին, ասելով՝ ջուր չկա, բայց ջրամբարները ամբողջովին դատարկ չեն եղել,արտակարգ իրավիճակ չի եղել»,-հայտնեց Կարինե Դանիելյանը:
Բնապահպանի խոսքով՝ Սևանի միակ փրկությունը մակարդակի բարձրացումն է:
Կարինե Դանիելյանը նշեց, որ կառավարությունը խոստացել է հինգ տարվա ընթացքում այնպիսի միջոցառումներ անել, որ Արարատյան դաշտի իրավիճակը բարելավվի: Սակայն ՀԿ նախագահը չի հավատում նման խոստումներին:
Նա նաև նշեց, որ Արփա–Սևան թունելը կապիտալ վերանորոգման կարիք ունի, քանի որ այն չի կարողանում լիարժեք ջուր հաղորդել:
«Մեր խնդիրն այն է, որ բազմաթիվ ծրագրեր ենք կազմում, բայց չենք իրագործում»,-նկատեց Կարինե Դանիելյանը:
Սամվել Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ այս հինգ տարիների ընթացքում կառուցելու են ջրամբարներ, Եղվարդի, Վեդու ջրամբարներն են վերականգնելու, ինչպես նաև Օշականի տակ են փորձում կառուցել ջրամբար:
Մարիանա Պետրոսյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար:
«Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ մարտահրավերներ և ես համոզված եմ, որ բոլորս միասին դրանք հաղթահարելու ենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները կիրականացվեն:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Խաչատրյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Տարածքային կառավարման, կրթության և գիտության, աշխատանքի ու uոցիալական հարցերի նախարարները վերանշանակվել են, իսկ Ֆինանսների նախարար է նշանակվել Գագիկ Խաչատրյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրերում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար»:
***
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար»:
***
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արտեմ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար»:
***
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար»:
Քիչ առաջ՝ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀԿ նախագահի առաջարկով՝ օրենսդիրի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
«Քննարկեցինք և հավանության արժանացրեցինք մեր շատ հարգաժան գործընկեր Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Բոլորս համոզմունք հայտնեցինք, որ իր փորձով, իր գիտելիքներով, պարոն Սահակյանը լավագույնս կարող է ղեկավարել երկրի օրենսդիր մարմինը»,-նշել է Շարմազանովը:
Ձեզ ենք ներկայացնում Գալուստ Սահակյանի կենսագրությունը.
Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երևանում:
1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասեր:
1970-1972թթ. Երևանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ: 1972-1991թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:
1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մենք կասեցնում ենք տույժերը և կրկնում եմ, «դե ֆակտո» կասեցվում է նաև պարտադիր բաղադրիչը, ես իմ ուղերձի մեջ հստակ ամեն ինչ ձևակերպել և շարադրել եմ. Այս մասին այսօր՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա տեղեկացմամբ, ապրիլի 28-ին ԱԺ-ին ներկայացվելիք նախագծում ամեն ինչ հստակ է լինելու, պահումները չեն շարունակվելու:
Լրագրողների այն հարցին, թե նա համաձայն է Ռոբերտ Քոչարյանի մտքի հետ, որ նշանակվելով ՀՀ վարչապետ, ծանր ժառանգություն է ստացել, Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է պատասխանել:
Նախարարների վերանշանակումները որքանո՞վ էին արդարացված հարցին, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Ինձ համար կարևորը պորֆեսիոնալ աշխատողներն են, լավ չեն աշխատի, մեկ ամիս հետո կհանենք»։
Ինչ վերաբերում է ԱԺ նոր նախագահի նշանակմանը, վարչապետը հայտարարել է.
«ԱԺ նախագահի հարցը այսօր կորոշենք: Երկրի նախագահը կառաջարկի, մենք կքննարկենք»:
Հարցին, թե հնարավոր է ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնի Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը նշել է. «Բայց ո՞վ ասաց, որ Գալուստ Սահակյանն է լինելու: Կորոշենք, կասենք»:
Ֆրանսահայ մի քաղաքացի այն հարցին, թե ինչպես է պատրաստվում Հայաստանը շարունակել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ամրապնդել համագործակցությունը ԵՄ-ի հետ:
«Մեր որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, չի խանգարելու մեզ, որպեսզի մենք զարգացնենք և ամրապնդենք մեր հարաբերությունները ԵՄ երկրների հետ»,-ընդգծել է նա:
Մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, քանի որ այդ պաշտոնին աչք ունի Սևանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, և նրա շնորհիվ էր, որ քաղաքապետի պաշտոնը ստացավ։
Մեզ հետ զրույցում Ղուկասյանը վստահեցրեց, թե մարզպետ դառնալու հավակնություն չունի, բայց չթաքցրեց, որ ակնկալիքներ ունի Արգամիչից. «Իրա օգնությամբ քաղաքն ավելի կբարեկարգենք, ավելի ուշադրություն կդարձնենք»։ Նախկինում ուշադրության պակա՞ս կար: «Կար ուշադրություն, բայց ըտենց տպավորիչ չէր»։ Ի դեպ, «վտանգավոր գոտում» են նաև Վայոց Ձորի, Արմավիրի և Տավուշի մարզպետները:
Հրապարակ
Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ արդեն սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել։ Բանն այն է, որ Ա. Աշոտյանը տեղյակ է, որ ինքը չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, ինչի համար էլ նախապատրաստվել է։
«Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել՝ արդյոք արդեն հավաքել է իր անձնական իրերը. «Ես մասնակցել եմ համաքաղաքային շաբաթօրյակին, ինչպես քաղաքի տեսանելի վայրերում, այնպես էլ անտեսանելի, ինչպիսին իմ աշխատասենյակն է, այն մաքրված է ավելորդ թղթերից, գույքագրվել է ամբողջ իմ գրադարանային ֆոնդը, մի մասը նվիրաբերել եմ արդարադատության նախարարությանը՝ գաղութների գրադարանների համար, ու շարունակում ենք աշխատել նախագահի տրված հանձարարականներով»:
Ժողովուրդ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.