23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Կուտակայինի» մասով կառավարությունը հստակ աշխատում է և քաղաքացիների բոլոր հարցերին ու մտահոգություններին սպառիչ պատասխաններ է տալու. այս մասին այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից առաջ, լրագրողներին վստահեցրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մեր աշխատանքներում ընդգրկել ենք բոլոր շահագրգիռ ներկայացուցիչներին, նույնիսկ քաղաքական ուժերին ենք նամակով դիմել: Առաջին քայլը ես արել եմ, հանել ենք տույժերն ու տուգանքները, հիմա կառավարությունը պետք է Սահմանադրական դատարանի ներկայացրած դրույթներին համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնի»,-նշել է նա:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում ոչ իշխանական ուժերի գործողությունները, վարչապետը պատասխանել է. «Շատ բարձր»:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս տարի Ստամբուլում մասնակցել է մի շարք միջոցառումների. այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ինքը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հանդիպեցի պոլսահայ երիտասարդության հետ և համոզվեցի, որ կա սերունդ, որոնք հիշում են, հավաքվում են և պայքարում»,-նշեց նա:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի ՝ Էրդողանն, իր հայտարարությունում, թեև համատեքստից դուրս, բայց ցավակցություն հայտնել է:
«Ժառանգության» առաջնորդը կարծում է, որ դա Թուրքիայի ժխտողականության վերաիմաստավորված, վերափաթեթավորված տեսակն է, որը շատ լավ է հնչում «արևմտյան ականջներին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի ակնկալիք չունի նոր վարչապետից: Բանախոսի կարծիքով, անձերի փոփոխությունն իշխանափոխություն չէ։
«Միակ բանը, որը փոխվել է, այն է, որ Սարգսյանը փոխարինվել է Աբրահամյանով»,-գտնում է նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը, ողջունելով 4 իշխանական ուժերի համագործակցությունը, նշեց, որ չի սիրում գործածել «քառյակ» բառը:
«Հույս ունեի, որ ապրիլին կունենանք այդ միացյալ հրապարակը, որի մասին խոսել ենք, բայց ես սիրով կսպասեմ մինչև մայիսի կեսերը, երբ կառավարության ծրագրի իրագործումը կներկայացվի, և այն ժամանակ միայն կտամ իմ վերջնական գնահատականը»,-ընդգծեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը ցավով հայտնեց, որ երեկ՝ ԱԺ նախագահի ընտրության քվեարկության ժամանակ, չկար միահամուռ մոտեցում, ըստ նրա, դա վերջին ահազանգն էր՝ ուղղված 4 ուժերին, մինչև կառավարության ծրագրի ներկայացումը:
Մարիանա Պետրոսյան
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի տեղեկացմամ, փակ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, նրանցից 80-ը քվեարկել է կողմ, 5-ը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է «Կագա Ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մայիսի 10-ը: «Կագա Ագրոն» ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 2 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել շուրջ 834 մլն դրամի չափով ներդրում, ինչի շնորհիվ կներմուծվեն հոլանդական սարքավորումներ, կստեղծվի մոտ 40 աշխատատեղ, արտադրանքի ծավալը 2015թ. կկազմի շուրջ 0.56 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը, ՀՀ կառավարությունը ստեղծել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի փորձաքննական ժամանակավոր հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը:
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործադիրը որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 5 փոփոխության կնքման առաջարկությանը: Փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ իրականացնել 653077.18 ԱՄՆ դոլարի ֆինանսական հատկացում:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից պետական գերատեսչություններում անցկացվել են ստուգումներ:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2008-2013թթ. արձանագրված գումարներից վերականգնվել է 1 մլրդ 273 մլն 690 հազ. դրամ և վերաձևակերպվել է 1 մլրդ 125 մլն 257 հազ. դրամ, ընդամենը` 2 մլրդ 398 մլն 947 հազ, դրամ:
«Վերը նշված գումարից 516 մլն դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, 744 մլն 811 հազար դրամը պակասեցվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարներից, 12 մլն 498 հազար դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին»,- նշել է Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով, 2013թ. ընթացքում տեսչության կողմից իրականացվել և ամփոփվել են թվով 66 ստուգումներ և 20 ուսումնասիրություններ:
Իրականացված ծրագրային ստուգումներում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել են 3 նախարարություններ (ՀՀ արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններ), դրանց ենթակայության կազմակերպություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայության 2 հարկային տեսչություններ և 1 մաքսատուն):
Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերում’ ընդգրկելով 2 մարզպետարաններ, 4 քաղաքային համայնքներ և մարզպետարաններին ենթակա առողջապահական ընկերություններ:
Ի դեպ, 2013թ. ընթացքում 6 գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնցից 5-ի գծով հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի տարեկան արդյունքների հաշվետվությունը, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել միջոցներ ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար, այդ մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման կատարման վերահսկողությունը դրվել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության վրա:
Երեկ էլեկտրոնային կայքերում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանն է։ «ՉԻ»-ն փորձեց լուրի իսկությունը ճշտել հենց իրենից՝ АМ իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանից։
—Պարոն Մինասյան, էլեկտրոնային կայքրում լուրեր են շրջանառվում, որ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Դուք եք։ Ստացե՞լ եք նման առաջարկ։
-Ես մեղավոր չեմ նման լուրերի շրջանառության համար։
—Հատկապես Ձեր ո՞ր արժանիքի համար կարող էր այդպիսի առաջարկ լինել. արդյո՞ք Սերժ Սարգսյանի փեսայի եղբայր լինելը բավական է նախարար դառնալու համար։
-Ես ինձ երբեք չեմ ընկալել որպես որևէ մարդու ազգական։ Իմ բոլոր աշխատանքներում կարողացել եմ հաջողությունների հասնել ինքնուրույն, առանց որևէ հովանավորության։ Իսկ իմ համեստ արժանիքները ինձ բերել են սիրված աշխատանք և բարեկեցություն։
-Ի՞նչ պիտի անեք, որ Հրայր Թովմասյանը չարեց։
-Ես երբեք չեմ պատկերացրել, որ պետք է լրացնեմ այլոց արածն ու չարածը։ Ես միշտ գիտեմ՝ ինչ կուզեի անել, որպեսզի իմ միջավայրում, իմ աշխատավայրում, իմ քաղաքում կամ երկրում թեկուզ քիչ, բայց դրական մի բան ավելանա։
-Ձեր ղեկավարած իրավաբանական գրասենյակը մշտապես բախվում է անարդարությունների հետ, որտեղ մարդիկ դիմում են տարբեր վիճահարույց հարցերով. Դուք ի՞նչ պիտի փոխեք մի համակարգում, որը ոտքից գլուխ անարդարությունների մեջ է թաղված։
-Ձեր գնահատականների հետ լիարժեք չհամաձայնելով, կարող եմ ասել, որ ես իմ փաստաբանական աշխատանքով ամեն օր մի փոքր նվազեցնում եմ անարդարությունների մասին մարդկանց պատկերացումները։ Կշարունակեմ այսպես ընկալել ու կատարել իմ գործը ապագայում ևս՝ անկախ բոլոր շրջանառվող լուրերից:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ Ազգային ժողովը, փակ գաղտնի քվեարկությամբ, նախագահ է ընտրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի տեղեկացմամբ, Գալուստ Սահակյանը հավաքել է 101 ձայն, Հրանտ Բագրատյանը՝ 3 ձայն:
Քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ի դեպ, հայտնի է դարձել, որ Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել են ինքը՝ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Արզումանյանը:
Երեկ Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ինչու առաջադրեց իր թեկնածությունն ԱԺ նախագահի պաշտոնում:
«Եթե ինձ երեկ չէ առաջին օրը ճանաչեիք, դուք կամ հասարակությունը, կամ քաղաքական դաշտը, կարծում եմ, որ այդ հարցը պահանջված կլիներ։ Ես ինչի հասել եմ, իմ աշխատանքի շնորհիվ եմ հասել», — նշեց Գալուստ Սահակյանը։
Իսկ թե ո՞րն է նրա գլխավոր երազանքը, քանի որ հայտարարել էր, թե առանձնատան և բիզնեսի մասին չի երազում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Առանձնատան մասին բոլորն էլ երազում են, պարզապես ի՞նչ չափով են երազում, դա ինձ համար հիմնական խնդիր լինել չի կարող։ Գլխավոր երազանքս այն է, ինչի մտորումներով էլ մտել եմ քաղաքականություն, ես պարտավորություններ ունեմ այն մարդկանց առջև, ովքեր անկախ Հայաստանի հիմնական դերակատարներն են եղել, որոնց հետ շփվել և ընկերություն եմ արել, և պիտի պայքարեմ մինչև վերջ, որպեսզի ինչ-որ չափով իրագործվեն նաև նրանց երազանքները»։
Շաբաթ օրվա ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը շատ կարճ-կոնկրետ է եղել: Նիստն էլ շատ կարճ է տևել: Մեր տեղեկություններով, մինչ նիստը նա կասեցրել է Հովիկ Աբրահամյանի կադրային ծրագրերը: Ի դեպ, եթե Արմեն Աշոտյանն իրերը հավաքել էր ԿԳՆ-ից՝ վստահ, որ այլևս նախարար չի աշխատելու, Վարդան Այվազյանն էլ իրերը հավաքած է եղել՝ նախարար աշխատելու համար: Աշոտյանի մասով Արգամիչը, ինչպես տեղեկացրեց ՀՀԿ մեր աղբյուրը, ցանկացել է ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի պաշտոնը. մոտ ժամանակներս որևէ մեծամասնական ընտրատարածքից ընտրվելուց հետո, իսկ Վարդան Այվազյանի համար նախատեսած է եղել էներգետիկայի նախարարությունը: ԳՄ-ին ներկայացած Սերժ Սարգսյանը մտել-ասել է՝ ի՞նչ եք կարծում՝ Գալուստին առաջարկում եմ ԱԺ նախագահ, փորձառու է, նորմալ կաշխատի: Ծերերը գլուխները տմբտմբացրել են, մթոմ լավ կարծիքի են:
Հետո բացվել է պետաիրավականի ու ԵԽԽՎ-ի հարցը: Բանն այն է, որ բավական լուրջ լոբբինգ է արված եղել, որպեսզի ԵԽԽՎ-ն ղեկավարի Արփինե Հովհաննիսյանը: Սերժ Սարգսյանն առաջարկել է Հերմինե Նաղդալյանին:
Ի դեպ, մեր աղբյուրը չբացառեց, որ Արփինե Հովհաննիսյանը դառնա արդարադատության փոխնախարար: Բանն այն է, որ Հրայր Թովմասյանի նախարար մնալու դեպքում Դավիթ Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը կնախընտրեն աշխատել ոչ այնքան Հրայրի, որքան Արփինեի հետ, որովհետև Հրայր Թովմասյանի սիրուն աչքերը նրանց դուր չի գալիս, իսկ Արփինեի մասին Դ. Հարությունյանն առիթը բաց չի թողնում ասելու՝ տաղանդավոր աղջիկ է:
Հրապարակ
Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարության աշխատակիցներին ներկայացնում է նորանշանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, այդ ընթացքում նախարարության աշխատակիցները լարված սպասում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Հավելենք, որ արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել նախկին նախարար Դավիթ Սարգսյանի մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մյուս աշխատակիցները նույնպես սպասողական և լարված վիճակում են: Նշենք, որ առաջիկայում հնարավոր է՝ ՊԵԿ-ից անջատվի հարկային ծառայությունը և ներառվի Ֆինանսների նախարարության կազմում: Իսկ առանձնացված Մաքսային ծառայության ղեկավար, ըստ շրջանառվող լուրերի` նշանակվելու է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը:
Ժողովուրդ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.