23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ երեկոյան Վայոց Ձորի մարզի N զորամասի ավագ լեյտենանտը դուրս է եկել զորամասից և չի վերադարձել:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, ըստ նախնական տվյալների՝ սպան ուղևորվել է դեպի Վայքի և Արենիի կողմը:
Իրականացվում են ինտենսիվ որոնումներ` ավագ լեյտենանտին գտնելու ուղղությամբ:
Ինչպես ասում են՝ ով ինչպես կարողացավ, այնպես էլ տոնեց Մայիսի մեկը։ Իսկ, ահա, պատկան մարմինները կարծես թե մոռացել էին տոնի մասին և իրավամբ ընկել արձակուրդային տրամադրության մեջ։
Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր «մասնագիտական» տոնը։ Անգամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տոնի կապակցությամբ ուղերձ չհղեց, ուր մնաց նախաձեռներ շահագրգիռ կողմերի հետ հանդիպում կամ աշխատաշուկայի, արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության խնդիրների մասին քննարկում կազմակերպեր։
Ինչպես երևում է, նախարարությունը պարզապես «գլուխ չի դրել» և ազատել է իրեն նման հոգսերից։ Սա նույն բանն է, եթե օրինակ Բանակի օրը Պաշտպանության նախարարությունը ոչ մի միջոցառում չկազմակերպի, չայցելի զորամասեր և չխոսի ձեռքբերումների կամ թերացումների մասին, այլ պարզապես նախորդ օրը փակի նախարարության դռներն ու տրվի հանգստի։
Փաստորեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատավորների օրը որոշել է «զահլա» չդնել և թոթափել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, իսկ հայ աշխատավորների խնդիրները կարող են սպասել մինչև երկուշաբթի:
Չորրորդ ինքնիշխանություն
Կառավարության արդեն իսկ նշանակված 17 անդամներից 15-ը նախկինում արդեն ունեցել են նախարարական կամ համարժեք պաշտոններ։ Միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է, որ առաջին անգամ է բարձր պաշտոն զբաղեցնում։
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նախարար է դարձել մարզպետական աստիճանից, որը նույնպես բարձր պաշտոն է։ Կառավարության այս պահին նշանակված մնացած բոլոր դեմքերի համար այսօրինակ կարգավիճակը նորություն չէ։ Այս փաստին կարելի է նայել երկու տեսակետից և նախ համարել, որ կառավարության անդամները փորձառու են։ Բայց երբ ուշադիր ուսումնասիրում ենք այդ մարդկանց կենսագրությունը, հասկանալի է դառնում, որ նրանք փորձառու են առաջին հերթին փող աշխատելու գործում:
Հայկական ժամանակ
Օրեր առաջ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կառավարական երրորդ մասնաշենք և նախարարների նշանակում կատարել, շատ տխուր մի իրավիճակ է ստեղծվել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այդ արարողության ընթացքում բավականին տխուր է եղել: Ավելին՝ երբ վարչապետը հեռացել է, նրանից անմիջապես հետո կառավարության շենքից հեռացել է նաև Դերենիկ Դումանյանը` իր հետ ոչինչ չտանելով և գնալիս անգամ ցտեսություն չի ասել: Իսկ երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը մենակ չէր եկել կառավարություն: Նրան ուղեկցում էր ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Ժողովուրդ
Երեկ ԱԺ-ում մի քանի հարց ուղղեցինք նորանշանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին.
-Պարոն Սարգսյան, Դուք չկարողացաք Փակ շուկան հեռու պահել աղճատումից, ինչպե՞ս եք ղեկավարելու ամբողջ քաղաքաշինության ոլորտը։
-Ի՞նչ է նշանակում չկարողացաք հետ պահել։
-Փակ շուկան աղճատվեց ու դարձավ սուպերմարկետ։
-Բայց ես ո՞վ էի այդ ժամանակ, հիշո՞ւմ եք (Հիշեցնենք, որ վերջինս Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն էր)։
Օրերս էլ Երևանում քանդվել է ճոպանուղու հարևանությամբ գտնվող հուշարձանը, Հր. Աճառյանի անվան նախկին դպրոցը։ Ի՞նչ եք անելու։
Շենքով մշակույթի նախարարն է զբաղվում և առանձին հայտարարություն կանի։ Դա պետք է պարտադիր վերականգնվի։
Հայկական ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ պետական եկամուտների կոմիտեն միացել է ֆինանսների նախարարությանը, կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն միացել է քաղաքաշինության նախարարությանը: Հրամանգրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.
1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:
2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնի 12-րդ և 13-րդ կետերը:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր»:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից առաջ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի մասին հրաժարվեց կարծիք հայտնել:
«Չեմ հետևել քննարկումներին, չեմ կարող մեկնաբանել»,-ասաց նա։
Իսկ այն հարցին, թե վերանշանակվելուց հետո, ինչպե՞ս է շարունակելու աշխատել, նո՞ւյն աշխատելաոճով, նա հակադարձեց. «Եթե աշխատելաոճս չեք հավանում, ասեք, թե ինչը փոխեմ։ Եթե հավանում եք, ասեք՝ ի՞նչն է պետք պահել, կպահեմ: Ես աչքի եմ ընկել նրանով, որ ինչ ասել եմ, ուղիղ եմ ասել, եթե անգամ շատերի դուրը չի եկել, և, որպես կանոն, ճիշտ եմ դուրս եկել»։
Արմեն Աշոտյանին կարելի է համարել «հասանելի» նախարար, թեկուզ այն պատճառով, որ նրա հետ հնարավոր է կապ հաստատել սոցցանցում, այս առիթով ԿԳ նախարարը նշեց. «Եթե 5 տարիներն ինձ չեն փոխել, դժվար գալիք տարիները փոխեն։ Կփորձեմ լինել մաքսիմալ հասանելի, մաքսիմալ բաց, ուղղակի խնդրում եմ ըմբռնումով և ներողամտորեն մոտենալ. ես մենակ եմ, իսկ ինձ հետ գործ ունեցողները, դիմողները, ոլորտի շահառումները շատ-շատ են։ Դրա համա ոչ բոլորին է հերթ հասնում»։
Անդրադառնալով Վանաձորում պետական համալսարան բացելուն, Արմեն Աշոտյանն ասաց, որ համալսարանը ստեղծվել է մանկավարժական ինստիտուտի հիման վրա:
«Մեծ հուսեր ունենք, որ կկայանա որպես նոր տեսակի բուհ և կկարողանա սպասարկել Լոռու մարզին։ Դա կնպաստի նաև նրան, որ քիչ ուսանողներ կգան Երևան, նրանք կմնան և կսովորեն Վանաձորում»,-ընդգծեց նախարարը։
Մարինե Ամիրյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Հովհաննես Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար»:
Նշենք, որ Հովհաննես Մանուկյանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով’ որոշում եմ.
Արամայիս Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար»:
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետն էր:
Ապրիլի 30-ին Ազգային ժողովում պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Հովհաննես Սոֆոյանի և Արմեն Մխիթարյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունն անցավ 1-ին ընթերցմամբ, թեև ԱԺ «ՀՅԴ», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
Նշենք, որ օրենքը նախատեսում է թանկարժեք մեքենաների վրայից հանել «շքեղության»՝ ակցիզային հարկը:
«Մեր կուսակցությունը չմասնակցեց. սա համարում եմ քաղաքական որոշում։ Ես կարգապահ կուսակցական եմ, եթե կուսակցությունը որոշում է ընդունել, չեմ կարող հաշվի չնստել», — ասաց օրենքի համահեղինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նա նշեց, որ օրենքի հիմնական նպատակն է լուծում տալ մի քանի խնդիրների. առաջինը՝ բյուջեի հարկային մուտքերի ավելացման հետ կապված։
«Անցած 2 տարիների ընթացքում ակցիզային հարկի գործողության ժամկետում հազարից ավել մեքենաներ չեն ներկրվել, և մոտավորապես երեք միլիարդից ավել բյուջեն մուտք չի ունեցել։ Խնդիրներից մեկը սա է, բայց ոչ առանցքայինը։ Երկրորդն այն է, որ մենք թանկարժեք մեքենաների սեգմենտը չարգելակենք, և այդտեղ ներառենք գույքահարկի ռեժիմը։ Սա ես համարում եմ մասնագիտական մոտեցում»,- մանրամասնեց նա։
Անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, Միքայել Մելքումյանը նշեց. «Կառավարությունը ժամանակ է խնդրում որոշակի քայլերով հասնելու այդ նպատակին, թե ինչ գործիքներով, տեմպերով ու մեխանիզմներով, կյանքը ցույց կտա։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներառված են բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ, որպեսզի այնպիսի լուծում տան, որ բոլոր կողմերին բավարարի»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.