23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սովորության համաձայն՝ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ նախարարներին փորձում է ամեն կերպ տեղավորել աշխատանքի։
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արմեն Մովսիսյանն առաջիկա օրերին կհամալրի այն պաշտոնյաների ցանկը, ովքեր նախարարական պորտֆելներից հետո անցել են խորհրդականի պաշտոնների՝ քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյան, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյան, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյան:
Ժողովուրդ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ’ Արտաշես Ավոյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանին:
90-ականներին ծանոթներս Եվրոպայից և Միացյալ Նահանգներից ինձ զանգում և հարցնում էին ՝ ճի՞շտ է արդյոք, որ Երևանի փողոցներում ամեն օր սովամահ եղած մարդկանց են գտնում։ Ես պատասխանում էի՝ այո. մարդիկ զոհվում են. բայց ոչ Երևանի փողոցներում. այլ ռազմաճակատում. և ոչ թե սովից. այլ հակառակորդի գնդակներից և արկերից։ Եվ մտածում էի՝ եթե չեք կարող օգնել այդ տղաներին. ապա փորձեք խուսափել չարախնդությունից՝ մեր դժվար վիճակի կապակցությամբ։ Հիմա ես ավելի հանգիստ եմ վերաբերվում նման հարցերին և դատողություններին։
Մարդիկ լքել են իրենց հայրենիքը և դրա համար, հավանաբար, ունեն իրենց պատճառներն ու արդարացումները՝ ոչ ոք իրավունք չունի դատավորի դեր ստանձնելու։ Հարազատ օջախից կտրված լինելը նրանց ցավ է պատճառում, բայց այդ ցավը նրանք փորձում են դուրս մղել չարության, վիրավորվածության, երբեմն նույնիսկ՝ ատելության միջոցով։ Պետք է կարեկցել և ոչ թե կշտամբել մեր այդ հայրենակիցներին:
Առավոտ
«Բարգավաճն» անլուծելի խնդրի առջև է կանգնած: Եթե մինչ այդ որոշում կար, որ կառավարության ծրագրին ազատ են քվեարկելու, ապա Գալուստ Սահակյանի ընտրությունից հետո քննարկում են, թե ինչպես դուրս գան ստեղծված վիճակից: Քվորումի խնդիր, որպես այդպիսին, չկա. ՀՀԿ-ն որոշել է բերման ենթարկել սաունաներում, դուբայներում ավազներին պառկած բոլոր ՀՀԿ-ականներին: Խնդիրն այն է, որ եթե ԲՀԿ-ն որոշի դեմ քվեարկել, կստացվի, որ Արգամիչը չի տարբերվում Տիգրան Սարգսյանի կառավարությունից:
Եթե ձեռնպահ քվեարկեն, իրավիճակը չի փոխվի, ազատ քվեարկության դեպքում էլ կստացվի, որ «մենք կողմ ենք Գալուստ Գրիգորիչին, իսկ դեմ’ Արգամիչին, որովհետև մեզնից ահագին մարդ էդ դեպքում պետք է դեմ քվեարկի»,- լրագրողներիս դոշին «հեկեկաց» մեր զրուցակից ԲՀԿ-ականը, որը նաև տեղեկացրեց, որ մինչ այս պահը որոշում չկա, Նիկոլայիչն ասել է’ «թուղթը բերեն, նոր կորոշենք»:
Հրապարակ
Հայաստանյան գործարարները սկսել են մտահոգվել. պատճառը` ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն է, որի մասնաճյուղն առաջիկայում կբացվի նաև Հայաստանում: Բանն այն է, որ տարբեր երկրներում ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն ունեցող «Կարֆուր»-ը հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը: Տնտեսագետների պնդմամբ` «Կարֆուր»-ում ապրանքները համեմատաբար էժան գներով են վաճառվում, հետևաբար` ֆրանսիական ցանցի` հայկական շուկա մուտք գործելուց հետո հայ գործարարներից շատերի համար խնդիրներ կառաջանան:
Հիշեցնենք, որ «Կարֆուր»-ի` Հայաստան մուտք գործելու մասին խոսվում էր դեռևս 2012-ի սկզբներից, իսկ արդեն նո- յեմբերին` հստակ նշվում էր առաջին հիպերմարկետի վայրը` «Դալմա Գարդեն Մոլ»-ը: Սակայն ֆրանսիական ընկերության հիպերմարկետն այդպես էլ չբացվեց:
Հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Կարֆուր»-ը գործելու է «Երևան մոլ»-ում: Թե որն էր պատճառը, որ «Կարֆուր»-ի մուտքը հայաստանյան շուկա ձգձգվում էր, հստակ հայտնի չէ. ընկերության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, թե դեռ ուսումնասիրում են հայաստանյան շուկան: Մյուս կողմից, սակայն, լուրեր էին պտտվում, որ հայ օլիգարխներն են խոչընդոտում «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան:
Ի դեպ, այդ խնդրին անդրադարձան անգամ օտարերկրյա դիվանագետները. մասնավորապես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները պարզապես չեն կարող կասեցնել «Կարֆուր»-ի մուտքը:
Ժողովուրդ
Հայաստանում վերջին 4 ամիսների գնաճը կազմել է 1,7%. այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա տեղեկացմամբ, առավել բարձր գնաճ արձանագրվել է բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքային խմբերում ՝ 5,4%:
«Մրգի գնաճը կազմել է 1,8%, կաթնամթերքի ոլորտում՝ 2,1%, ոչ ոգելից խմիչքների ոլորտում 0,3%, ոգելիչ խմիչքների և ծխախոտի ոլորտում 0,2% գնաճ: Ամենաշատ սպառվող ապրանքատեսակի՝ կարտոֆիլի, կաղամբի, գազարի գնաճը կազմել է 32,6%»,-նշեց Գուրգեն Մարտիրոսյանը:
Ծառայության կողմից դիտարկված ՀՀ 11 քաղաքներից բոլորում էլ վերջին մեկ ամսում արձանագրվել է գնաճ:
Գուրգեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, ամենաբարձր գնաճ արձանագրվել է Վաղարշապատում՝ 1,3%, Երևանում կազմել է 0,5%, իսկ ամենացածր գնաճը Գավառ և Կապան քաղաքներում` 0,1%:
Բանախոսը նկատեց, որ ի տարբերություն այս տարվա, անցյալ 3 տարիների ընթացքում ապրիլին գնանկում է գրանցվել, և հավելեց, որ վերջին տասը տարիների ընթացքում այս տարի ամենացածր գնաճն է արձանագրվել:
«Այս տարի գնանկում արձանագրվել է 179 անուն ապրանք-ծառայությունների գծով, իսկ 43-ը մնացել են անփոփոխ»,-ասաց նա:
Գուրգեն Մարտիրոսյանի տվյալներով, ԱՊՀ երկրներում ամենաշատ գնաճ արձանագրվել է Բելառուսում, իսկ Վրաստանում դիտվել է գնանկում:
Մարիանա Պետրոսյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ նրա սկսած բարեփոխումներն անպայման շարունակվելու են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
«Համոզված եմ, որ պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքը կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար: Վստահ եմ, որ նախարարությունում սկսված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ իր գլխավորած գերատեսչությունը շարունակելու է համակարգում ստեղծված բոլոր լավ ավանդույթներն ու ծրագրերը:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին և հարկադիր ծառայության բոլոր աշխատակիցներին՝ ԴԱՀԿ աշխատողի օրվա առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:
«Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, և կառավարությունը՝ հանձին վարչապետի, միշտ պատրաստ է սատարելու ծառայությանն՝ իր առջև դրված խնդիրների իրականացման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և պատասխանել հետաքրքրող տարբեր հարցերի:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, դիմելով գյուղացիներին՝ վարչապետը նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն:
«Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու՝ ինչպիսի խնդիրներ կան»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության գործելաոճը «խոստում և իրականացում» սկզբունքի ներքո է լինելու: Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղացին ևս պետք է ընդունի, որ առկա խնդիրների լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ:
«Միաժամանակ, յուրաքանչյուր համայնք պետք է իմանա, թե հստակ ժամանակացույցով երբ է իրականացվելու տվյալ ծրագիրը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ֆինանսական ռեսուրսներ հայթայթենք՝ խնդիրներին լուծումներ տալու համար»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով ցրտահարության պատճառած վնասներին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի, կիսով չափ՝ ոռոգման ջրի վարձը, իրականացվում են նաև վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետների երկարաձգման աշխատանքներ, պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի սուբսիդավորման ծրագրեր:
Խոսելով կառավարության առաջիկա ծրագրերի վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ դրանք ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկվելու է գյուղացիներին երկար ժամկետայնությամբ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ուղղությամբ ծրագրերի իրականացման հարցը:
Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքների բնակիչները վարչապետի հետ զրույցում բարձրացրել են նաև ամբուլատորիայի, ոռոգման ջրի համակարգի վերակառուցման և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը խոստացել է քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:
Միաժամանակ, վարչապետը խոստացել է հանձնարարել կառավարության անդամներին՝ քննարկել խաղողի մթերման գնի բարձրացման հարցը վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Համայնքների բնակիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով’ որոշում եմ.
Սերգո Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով’ որոշում եմ.
Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.