23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գուրգեն Դումանյանը երեկ երեկոյան հրաժեշտ էր տալիս Աժ աշխատակազմի ներկայացուցիչներին, նա աշխատանքի է տեղափոխվելու կառավարություն՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի կարգավիճակով:
Անցյալ շաբաթ իշխանական շրջանակներում խոսվում էր, որ Դումանյանի փոխարեն Աժ աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Այս հեռանկարը, սակայն, խուճապ էր առաջացրել աշխատակազմի և պատգամավորների մի մասի մոտ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Թովմասյանը հրաժարվել է Աժ գործուղվել՝ նշելով, որ չի գնա մի տեղ, որտեղ իրեն չեն սպասում: Թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում, դեոևս որոշված չէ: Մինչ այդ երեկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը:
Հայկական ժամանակ
Վերջերս Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ԵԽԽՎ-ում ելույթը հարուցել էր աղանդավորական կազմակերպությունների զայրույթը, ովքեր պահանջել էին պատգամավորի հրաժարականը:
«Հակական Վարկած»-ի հետ զրույցում այդ հարցը պարզաբանեց ՆաիրաԶոհրաբյանը. «ԵԽԽՎ-ում ելույթ ունեցա՝ կոչ անելով Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներին հստակեցնել իրենց օրենսդրությունը այն քայքայիչ աղանդների հանդեպ, որոնք իրենց որոգայթների մեջ ներքաշում են հատկապես անչափահասներին: Եվրոպայի Խորհրդում խնդիրը, որ քննարկվում էր, վերաբերվում էր դրան՝ «Քայքայիչ աղանդների մեջ անչափահասներին ներգրավելու անթույլատրելիության մասին»: Դրանից հետո, տեղեկանում եմ, որ ինչ-ինչ կազմակերպություններ իմ դեմ ստորագրահավաք են սկսել: Ի դեպ՝ նրանք այնքան խորամանկ են, որ իրենց անունները, թե որ կազմակերպություններն են ներկայացնում, չեն հրապարակում: Պարզապես ինչ-որ անանուն, անհասցե նամակ են տարածում որոշ կրոնական կազմակերպությունների անունից՝ պահանջելով իմ հրաժարականը, կոչ անելով ինձ խարույկի վրա այրել: Չեն հրապարակում, թե որ կազմակերպություններն են, քանի որ եթե հրապարակեն, ապա դա հստակ ինքնախոստովանություն կլինի առ այն, որ դրանք հենց այն կազմակերպություններն են, որոնք իրենք իրենց համարում են քայքայիչ աղանդ, և իրենց նպատակը մեր երեխաներին կործանելն է: Իմ ելույթն ուղղված է եղել բացառապես քայքայիչ աղանդների դեմ և այն որևէ կերպ չի սահմանափակել և որևէ կապ չի ունեցել խղճի ազատության և կրոնական համոզմունքների դավանման հետ: Շատ խորամանկ են, բացի անհասցե նամակից, որևէ կազմակերպության անվանում չկա: Ես որևէ կազմակերպության անուն չեմ տվել, ես ինձ իրավունք չեմ վերապահի տալ՝ չիմանալով այդ կազմակերպության իրական նպատակները: Ասել եմ, որ եթե կան քայքայիչ աղանդներ, իսկ այդպիսիք կան, մենք տեսնում ենք, թե քանի երեխա է ինքնասպան լինում, հետո պարզվում է, որ պատճառը եղել է ինչ-ինչ աղանդավորական կազմակերպությանն անդամակցելը, դրանց դեմ էլ պետք է պայքարել»:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ֆրանսիական ընկերության կողմից մեր երկրում իրականացվող աշխատանքների ընթացքից: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
««Սաուր» ընկերությունը մեր ակնկալիքներն արդարացրել է, քանի որ այս բնագավառում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես, ավելացել է ջրամատակարարման ժամանակացույցը, բարձրացել է ջրի ախտահանման տոկոսը և այլն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ժերոմ Լե Կոնտը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Ֆրանսիական ընկերության գործադիր նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում մեր երկրում ներդրվելու է ջրամատակարարման ցանցի վերահսկման բարձրակարգ համակարգ, աշխատանքներ են տարվում հեռակառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, ինչպիսին գործում է Ֆրանսիայում: Մշակվում են նաև այլ նոր ծրագրեր:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է «Սաուր» ընկերության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց հաջողությամբ իրականացնելու գործում:
Հայաստանում ստեղծված «գաղջ մթնոլորտի» պատճառով վերջերս երկիրը լքած՝ 25 տարվա գիտնական, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանի խոսքերով՝ արտագաղթի հիմնական պատճառը մարդկանց սոցիալական վիճակը չէ, ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը։
Ինքը՝ Վահան Ղույումչյանը, հնարավորություն ունեցել է ավելի վաղ հեռանալու՝ մասնագիտական վերապատրաստումների առիթներով, բարեկամների հրավերով, բայց չէր լքում երկիրը՝ հավատալով, որ մեր ժողովրդի ոգին բարձր է, և նա ձգտում է անկախ պետականություն կերտել, ու դա նաև իր երազանքն էր։ Բայց երբ հասկացավ, որ ժողովուրդն իրեն կամավոր ստրկության է մատնել, երկրից հեռանալը գիտնականի համար դարձավ անխուսափելի:
Առավոտ
ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում որոշում է ընդունել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ յոթ աշխատակիցների՝ «տատանողակած դիրքորոշում արտահայտելու համար»։
«ՉԻ» — Սա իսկապես շատ տարօրինակ որոշում է։ ՕԵԿ-ն, ինչպես հայտնի է, իր կուսակցական փառապանծ ուղու ողջ ընթացքում առաջին հերթին աչքի է ընկել հենց «տատանողական դիրքորոշմամբ», հետևաբար՝ ԱԻՆ յոթ աշխատակիցներին պետք էր ոչ թե հեռացնել կուսակցությանից, այլ հակառակը. պարգևատրել «կուսակցական ոգուն հավատարիմ մնալու» համար։
Վերջին հաշվով, եթե քաղաքականության մեջ «տատանողականությունն» անընդունելի է, ՕԵԿ-ը սլիտի լուծարվի։ Դա Հայաստանում գործող միակ կուսակցությունն է, որը հաջողացրել է երկու անգամ մտնել նույն կոալիցիայի մեջ և երկու անգամ դուրս գալ։ Ընդ որում, Արթուր Բաղդասարյանի «անձնական ռեկորդն» ավելի տպավորիչ է՝ նույնը նա արել է երեք անգամ։ Իսկ շարքային ՕԵԿ– ականները պարզապես հետևել են նրա օրինակին և առաջ շարժվել նրա նվիրական ոտնահետքերով։
Ի՞նչ իմանային, որ մի օր պատժվելու են դրա համար։ Եթե, իհարկե, ՕԵԿ-ից հեռացվելը կարելի է պատիժ համարել:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթի կապակցությամբ:
Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով» և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։
Հայաստանը, ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների հետևողական ջանքերն` աջակցելու հակամարտության կողմերին` հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նապատակով։
Ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության և որպես վերջին օրինակ է բերում Կազանում 2011թ. գագաթաժողովը։
Հայտնի է, որ Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռնվել առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին` Կազանի, 2011թ. մարտին` Սոչիի, 2010թ. հոկտեմբերին` Աստրախանի, 2010թ. հունիսին` Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաև նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001թ.։
Ամերիկացի դեսպանն իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուտսները՝ նշելով, որ այդպես էլ ԵԱՀԿ դիտորդները չեն ստացել համապատասպան իրավասություն և ռեսուրսներ՝ բացահայտելու պատասխանատուներին, հնարավոր չի եղել նվազեցնել տարեկան հրադադարի հազարավոր խախտման դրսևորումները։
Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել և շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ բազմաթիվ առաջարկները:
Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև շարունակաբար կոպտորեն խախտում է հրադադարը և սադրանքներ կազմակերպում, չի հարգում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից, խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին ու միջնորդներին, և ոչ թե շինծու մեղադրանքներով սաստկացնել հակահայկական քարոզչությունը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները:
Երկու օրից լրանում է հրադադարի հաստատման 20-ամյակը, և կարծում եմ, որ եռնախագահները կօգտագործեն այդ կարևորագուն առիթը՝ հանդես գալու վճռական ուղերձ պարունակող հատուկ հայտարարությամբ։ Կարևոր է բացառել ուժի կիրառումը՝ դրանով իսկ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի հաջողության համար։
Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։ Ցավոք` մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը։
Ջեյմս Ուքորլիքի կողմից ներկայացված հիմնախնդրի հանգուցալուծման տարրերը, ընդհանուր առմամբ, արտացոլում են համանախագահ երկրների առաջարկությունները։
Ինչպես և եռանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում և Էնիսկիլենում համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի տևական խաղաղ կարգավորման համար։
Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ճշմարտացի է, որ առաջարկությունների որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:
Մենք կիսում ենք եռանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:
Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի, Հայաստանը, արձագանքելով եռանախագահող երկրների ղեկավարների կոչերին, բազմիցս է արտահայտել և ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության։
Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երիների հետ համատեղ ջանքերն` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։
Մայիսի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան այլ սպաներ Հաղթանակի այգում ծաղիկներ խոնարհեցին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի զոհված մարտիկների հուշակոթողին` ոգեկոչելով Արցախյան ազատամարտի զինվորների անմեռ հիշատակը և կրկին հավաստելով մեր հավատարմությունը մայիսյան հաղթանակների մեծ խորհրդին։
Ոստիկանության պատվիրակությունը Հաղթանակի այգում ծաղիկներ դրեց նաև Անհայտ զինվորի հուշահամալիրում` հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք Հայրենական մեծ պատերազմի դաժան մարտերում, ֆաշիզմի դեմ պայքարում գործած սխրանքով բերեցին Հաղթանակի և Խաղաղության օրը։
Այս տոնն ամենաթանկն է, որովհետև նվաճվել է մեր եղբայրների և քույրերի ինքնազոհության ու հերոսացման գնով և մեր ժողովրդի համար ապահովել խաղաղ ապրելու և արարելու լիարժեք հնարավորություն։
Շնորհավորում ենք Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ` բոլորիս մաղթելով նորանոր հաղթանակներ` հանուն մեր հայրենիքի հարատևման, պետականության ամրապնդման և ժողովրդի բարօրության։
ՀՀ ոստիկանություն
Մաշտոցի պողոտայի «Բեսթ» սուպերմարկետը արդեն 2 օր է, չի գործում: Դիմապակուն փակցված է պաստառ, որ տարածքը տրվում է վարձով: Կապ հաստատեցինք սուպերմարկետի ղեկավարներից մեկի հետ, ով հրաժարվեց խոսել պատճառների մասին:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերին մենք շրջայց Էինք կատարել մի շարք խանութներ պարզելու, թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող նորաբաց «Փակ շուկա» սուպերմարկետը ինչպես Է անդրա-դարձել իրենց սպառման վրա: «Բեստ» սուպերմարկետի ղեկավարությունից մեգ հայտնել Էին, որ նոր սուպերմարկետի բացման հետ մեկտեղ իրենց սպա¬ռումը նվագել Է, ու նույն տեմպերով շարունակվելու դեպքում, այլևս չեն աշխատի: Այդպես Էլ եղավ:
Հայկական ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:
Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի և հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց:
Ճակատագիրը մեզ համար սահմանել էր ևս մի պատմական հնարավորություն, ևս մի մայիսյան հաղթանակ: 1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության և ազատության խրամատում էինք ընդդեմ ազգային խտրականության և եղեռնագործության:
Շուշիի ազատագրմամբ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը և հայության հեռանկարը:
Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը:
Կեցցե՛ խաղաղությունը, որ աշխարհի բոլոր բարիքների մայրն է:
Փա՛ռք մեր հերոսներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.