23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս Հանրապետության 84 հասցեում բացվեց «Անի պանդոկը»: Պանդոկում ներկայացված են հայկական և վրացական խոհանոցների լավագույն ուտեստները` յուրահատուկ մատուցմամբ: «Անի Պանդոկում» գործում է ճկուն գնային համակարգ:
Վստահ ենք, որ նորաբաց պանդոկը ընկերական, ընտանեկան և գործնական հանդիպումների ու սեղանազրույցների լավագույն վայրերից մեկը կդառնա Երևանում:
Մի վայր, որտեղ ապահովված են էկոլոգիապես մաքուր սնունդը, հաճելի ժամանցը և միևնույն ժամանակ տիրում է մեր հնագույն մայրաքաղաք Անիի հեքիաթային շունչը…
[nggallery id=165]
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որ երեկ ԱԺ-ում հանդես էր գալիս որպես ԿԲ նախագահի թեկնածու, սենսացիոն, բայց սպասելի հայտարարություն է արել։
Երեկ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ՍԴ հայտնի որոշումից հետո, երբ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք առանցքային դրույթներ և մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական են ճանաչվել, ո՞րն է Արթուր Ջավադյանի տեսլականը, ի՞նչ փոփոխությունների պետք է ենթարկվի կուտակային կենսաթոշակային համակարգը և արդյոք պարտադիր բաղադրիչը պետք է պահպանվի։
Ջավադյանը հարցին անսպասելիորեն ուղղակի պատասխան է տվել. «Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պարտադիր բաղադրիչը լինելու է, իհարկե լինելու է, ուրիշ բան, թե մենք ոնց ենք դա իրականացնելու։ Առանց այդ բաղադրիչի օրենքի ուժը կորում է։ Խոսքը չի գնում պարտադիր բաղադրիչի մասին, խոսքը գնում է վերանայման մասին։ Պետք է էնպես անենք, որ այդ օրենքի վերջնական դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը»,- ասել է նա։
Սա նման բարձր մակարդակից հնչած առաջին պաշտոնական հայտարարությունն է այն մասին, որ իշխանությունները չեն պատրաստվում հանել կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը և նման դիրքորոշումն ունի կոնկրետ բացատրություն:
Հայկական ժամանակ
Տիգրան Սարգսյանի կառավարության անդամները պնդում են, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրն իրենք են մշակել, հատկապես շատ է աշխատել Վաչե Գաբրիելյանը: Երկու թիմի միջև հատկապես լարվածություն էր առաջացրել համացանցում հայտնված այս նկարը, որտեղ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քննարկում են ծրագրի վերջին շտրիխները: Նախկին վարչապետի թիմակիցները զայրացել էին, թե՝ ով գրի ծրագիրը, ով համակարգչի ֆոնին լուսանկարվի:
Հրապարակ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության harkadir.ajurd.am կայքից։
Մեկնարկային գինը՝ 19 350 100 000 ՀՀ դրամ է։ Նկարագրության մեջ ասվում է, որ Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի յոթ հարկանի է, ընդհանուր մակերեսը՝ 46335.7քմ է, օժանդակ շինություններով՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, հասարակական կառուցապատման հողամասով՝ 95595.87քմ։ Հանդիսանում է գրավի առարկա։
Երևանի Վարդանանց փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Գոռ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել է, ներկայացնելով ապօրինի գործածած հրազենը՝ «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակը:
Արդեն ասվել է, որ Գոռ Ա.-ն՝ նույն ինքը Գոռ Առաքելյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսայի՝ Գառնիկ Առաքելյանի եղբայրն է, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսան:
Ըստ ականատեսների մի մասի, հնչել են 7-8, իսկ Վերնիսաժի տարածքի առևտրականներից ոմանք էլ պնդում են, որ լսել են մոտ15 կրակոց: Սակայն բոլորը միաբերան պատմում են, որ Գոռ Ա.-ն կրակել է, երբ նրան դաժանաբար ծեծի են ենթարկել՝ կնոջ ու երեխայի աչքի առջև: Այստեղ հետաքրքիր մի հանգամանք. որևէ տվյալ չի հաղորդվում, թե ում են ուղղված եղել Գոռի կրակոցները: Միայն կցկտուր լուրեր կան, որ Գոռին ծեծի են ենթարկել մի խումբ անձինք: Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս է, որ կրակոցների իսկական հասցեատերերին գնդակ չի դիպչել, այլ վիրավորվել են անմեղ քաղաքացիներ:
Ոստիկանությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ այս մասը շրջանցում է: Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը «Հայկական Վարկածի» հարցին կտրուկ արձագանքեց՝ «Ինչ պարզել ենք, կայքում դրված է, երբ կլինի լրացուցիչ տեղեկություն, կտեղադրենք»:
Ի դեպ, ըստ լուրերի,Գոռ Առաքելյանին ծեծի ենթարկողները ռուսաստանաբնակ ախլքալակցիներ են: Իսկ թե ինչո՞ւ նրանց տվյալները չի հրապարակվում, արդեն հետաքրքիր է:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները», — ասել է նա:
ՀՀ կառավարությունը հռչակում է, որ իր գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում ձեռք բերած փորձի և գիտելիքների առավելագույն դրսևորման երկիր:
Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Կառավարությունն ապահովելու է, որ կանոնները նույնը լինեն բոլորի համար, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե՛ հայրենական, թե՛ օտար ներդրողների համար:
Զեկուցողի դիտարկմամբ ծրագրում արտացոլված են ՀՀ վարչապետի և տարբեր հասարակական կազմակերպությունների, միավորումների հանդիպումների ժամանակ արտացոլված գաղափարները, մտքերը և տարբեր մոտեցումները, հատկապես գործարարությանն աջակցելու դրույթները:
Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ մենք ունենք ծրագրի իրականացման ժամանակահատվածային սահմանափակում, ինչպես նաև էական են այդ բոլոր գաղափարները մեկտեղելու խնդիրը և այն, որ առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են գլոբալ տնտեսական զարգացման միտումներով, ինչպես նաև կոնկրետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:
«ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում ՀՆԱ-ի միջնաժամկետ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում մինչև 65 հազար դրամի և աղքատության կրճատման ապահովում 10 տոկոսային կետով», — ասել է փոխվարչապետը:
Ծրագրի հիմնական հատվածները վերաբերում են արդարացի վարձրատրություն ապահովող աշխատավարձերի ստեղծմանը, որտեղ էական և կարևոր նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրը, առանձնակի ուշադրության առարկա են լինելու գյուղատնտեսությունը և գյուղը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման քաղաքականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցության խորացումը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ուղղություններ: Առանձնակի ուշադրություն է դարձվելու տարածքային համաչափ զարգացման խնդիրներին, ենթակառուցվածքների զարգացմանը, հատուկ ուշադրության են արժանացել նաև մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության արդյունավետ համակարգի զարգացման խնդիրները: Նոր գործիքակազմ է առաջարկվում սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում:
Կառավարությունը հետևողական ուշադրություն է ցուցաբերելու միգրացիոն գործընթացների կարգավորմանը:
«Տարբեր ծրագրեր են իրականացվելու նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, հարկային և մաքսային համակարգերի զարգացման, մրցակցության պաշտպանության ուղղությամբ: Կառավարությունն իր գործունեության մեջ հաշվի է առնելու նաև Մաքսային միության գործընթացների հանգամանքը», — շեշտել է զեկուցողը:
Ամփոփելով նիստը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերստին կարևորել է այն իրողությունը, որ կառավարության նոր ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացրած կարծիքները, որոնք առավելագույնս ընդգրկվել են փաստաթղթի նախագծում: «Իհարկե, ընդունվել են ողջամիտ առաջարկությունները, իսկ ֆինանսական մեծ ռեսուրս պահանջող առաջարկությունները չէին կարող ընդգրկվել», — եզրափակել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Մայիսի 20-ին Հյուսիսատլանտյան խորհրդի «28+Հայաստան» ձևաչափով նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելեն Բրյուսել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
***
Արմեն Ղուլարյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
25 սեպտեմբերի 1954 թ., ք.Իջևան
Կրթություն
1971-1976 թթ. — Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետ, մասնագիտացումը` ճարտարապետ։
Աշխատանքային գործունեություն
1976-1980 թթ. – Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ` ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար
1980-1988 թթ. – Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ
1988-1990 թթ. – ՀԿԿ Իջևանի շրջկոմ` արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ
1990-1996 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահի պաշտոնակատար
1996-1999 թթ. – Իջևանի քաղաքապետ
1999 -2014 թթ. — ՀՀ Տավուշի մարզպետ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ վարչապետի այլ որոշումներով Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բավականին լուրջ ունեցվածքի տեր է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նախարարը նշել է, որ ունի 1 սեփական տուն, 3 բնակարան, հողամաս, բազմամյա տնկիներ, հասարակական նշանակության շինություն։ Գրիգորյանը հայտարարագրել է նաև 3 մարդատար և 1 բեռնատար մեքենա, նա ունի Լեքսուս ԼՏ600, Միցուբիշի պաջերո և Վազ 2121 մեքենաներ, իսկ բեռնատարը՝ ԶԻԼ մակնիշի է։
Այս ամենից բացի, նա հաշվեհամարին հայտարարագրել է 810 մլն 600 հազար դրամ, 300 հազար ռուսական ռուբլի և 776 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ նախարարի կինը Ալիսա Գրիգորյանն, իր հաշվին ունի 300 մլն 630 հազար ՀՀ դրամ:
Ժողովուրդ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.