23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ավելացրած արժեքի հարկը սահմանի վրա հանելու գաղափարը նոր չէ, որ քննարկվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի խորհրդական, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: «Գաղափարը միշտ քննարկվել է, ուղղակի ամբողջ հարցն այն է, թե երբ ենք սկսում, որովհետև ֆինանսական բեռ է ավելանում, և հիմա էլ կա ու դրա արագությունը կախված է դրանից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը ողջունել էր այդ գաղափարը:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներից մեկը, ներկայումս կան հաշվարկներ, մասնավորապես՝ 300 մլրդ դրամի չափով, սակայն Վաչե Գաբրիելյանն այս տեղեկությունը հերքել է՝ ասելով. «Նայած ինչ արագությամբ և ինչպես եք ուզում փոփոխել՝ դրանից կախված հաշվարկներ են»:
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի քննարկման համատեքստում շատ խոսվեց այն մասին, որ այս ծրագրում ամրագրված թվային ցուցանիշներն աղքատիկ են, ընդամենը նվազագույն աշխատավարձի թվի, աղքատության հաղթահարման և տնտեսական աճի նիշերի ամրագրում: Մինչդեռ նախորդ ծրագիրը շատ ավելի հարուստ էր նման տվյալներով: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ոմանք պնդում են, որ ավելի լավ է իրատեսական, բայց կատարելի ծրագիր, քան՝ ճոխ ու անկատար:
Մեր այս հարցադրմանն ի պատասխան, որ ինչ կարող է ասել որպես նախորդ կառավարության ներկայացուցիչ, Վահե Գաբրիելյանն առաջարկել է կենտրոնանալ այդ երկու ծրագրերի ընդհանրության, այլ ոչ թե տարբերությունների վրա:
Լրագրողը Ազգային ժողովում նկատել էր, թե ինչպես դեղին կպչուն թղթիկներով փակված են Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի աշխատասենյակի դռան վերևում տեղադրված տեսախցիկները:
Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուց առաջ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով Աժ շենքի գրեթե ողջ տարածքում տեսախցիկներ էին տեղադրվել:
Այս փաստին անդրադարձել էր մամուլը, իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով Աժ նախագահին ասել էր. «…Ես չեմ կարծում, թե Աժ-ն այդքան տոտալ վերահսկողության խնդիր ունի»:
Նկատենք, որ գեներալների համատեղ աշխատասենյակը հաճելի հանգստվայր է շատ ՀՀԿ-ական պատգամավորների համար:
Երբ «ՉԻ» լրագրողը Ազգային ժողովում փորձել էր գեներալ Մանվել Գրիգորյանից ճշտել, թե ինչո՞ւ են փակված իր աշխատասենյակի դռան վերևի տեսախցիկները գեներալը իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանել էր. «Մեռնեմ՝ թե խաբար եմ»:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱԺ-ի հանրապետական պատգամավոր, տխրահռչակ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը) երեկ կրկին ի ցույց է դրել իր ողջ «հմայքը». նա վիրավորել ու հայհոյել է իրեն մոտեցած «Tert.am» ինտերնետային պարբերականի լրագրողներին։ Ինչպես ներկայացրել է պարբերականը, Թոխմախի Մհերի այդ պահվածքը ամբողջությամբ ձայնագրվել է, սակայն դրանք ենթակա չեն հրապարակման գոնե առայժմ։ Պարբերականի խմբագրությունը հույս է հայտնել, որ Մհեր Սեդրակյանը ներողություն կխնդրի իր արածի համար։ Հակառակ դեպքում՝ պարբերականը որոշել է հետամուտ լինել «իր աշխատակիցների արժանապատվության վերականգնմանը և միջադեպի քննությանը»։
Նշենք, որ Թոխմախի Մհերը սովորություն ունի հայհոյել ու հետո ներողություն խնդրել, ինչը, սակայն, նրա համար լուրջ հետևանքներ չի ունենում:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց կառավարության ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայությանը» տրամադրել 5 միլիոն 935 հազար դրամ։ Այդ գումարի հատկացումը, ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, պայմանավորված է «մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնակատարություններ կազմակերպելու և տոնը պատշաճ կերպով նշելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտությամբ»։
Հատկացված գումարից 5 միլիոն 625 հազար դրամը ծախսվելու է 450 հոգու ընդունելություն կազմակերպելու համար (յուրաքանչյուր անձի հաշվով 12 հազար 500 դրամ)։ 200 հազար դրամը ծախսվելու է մեկ օրով 4 հատ մեքենա վարձելու վրա, 90 հազար դրամ հատկացվելու է մեկ հատ ծաղկեպսակ գնելու համար և 20 հազար դրամի էլ ծաղիկներ են գնվելու։ Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը ճոխ է տոնելու Հայաստանի առաջին հանրապետության տոնը:
Հայկական ժամանակ
ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փոխադարձ գովասանքներ են շռայլում միմյանց:
Բագրատյանը ասում է, որ պետք է օգնել կառավարությունը՝ կատարելու իր ծրագիրը:
Իսկ Հովիկ Աբրահամյանը իր եզրափակիչ ելույթում նշում է.
«Նախևառաջ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր շահագրգիռ ելույթ ունեցան ծրագրի վերաբեյալ: Շահագրգիռ ասելով ես երբեք նկատի չունեմ գովաբանական: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունն ամրապնդում է երկիրը, ուժեղացնում է կառավարությանը:
Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները: Շատ առաջարկներում և հարցերում՝ թե´ քննադատական, թե´ սատարող, ես տեսա մտահոգություն, տեսա գործնական ցանկություն՝ Հայաստանի Հանրապետության իրավիճակը դեպի լավը փոխելու:
Մենք գրանցել ենք հնչած բոլոր մտքերը և դրանց անպայման անդրադառնալու ենք քաղաքականության մշակման կամ իրականացման փուլում` բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածության անկեղծ հրավերով:
Միաժամանակ ինձ ցավ է պատճառում, որ մեր քաղաքական մշակույթում դեռևս առկա է ծրագրային փաստարկների բացակայության դեպքում հարցը քաղաքական գործիչների անհատական անվանարկման մաղձոտ դաշտը տեղափոխելու պրակտիկան: Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա է սպասում քաղաքական գործիչներից, և իմ կարծիքով՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք սեփական ընտրողների նկատմամբ:
Հարգելի գործընկերներ,
իշխանությունը և ընդդիմությունը գտնվում են մի նավում, և մենք բոլորս նավարկում ենք միասին, այսինքն՝ մեր երկրի համար յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր չափով: Այդ տեսակետից իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դասական օրինակ կարող է համարվել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը: Բագրատյանի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետև քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ պետության և ժողովրդի մասին՝ անկախ իր քաղաքական հայացքներից և իշխանության հետ իր ունեցած տարաձայնություններից: Հարգելի ընդդիմադիրներ, մտածեք այս մասին:
Ես ցանկանում եմ, ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և բոլորին հորդորել, առաջարկել, խնդրել. իմ նպատակն է, որ մենք հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում աշխատենք բոլորս միասին: Դա իմ ցանկությունն է և առաջարկը:
Շնորհակալ եմ»:
Նախորդ և նոր Կառավարության տարբերությունը 1,5 տոկոսն է. նախկին Կառավարությունը խոստացված 7 տոկոսի 3,5 տոկոսն է իրականացրել, իսկ դուք խոստանում եք 5 տոկոսի հասցնել, այսինքն` տնտեսական աճը խոստանում եք 1,5 տոկոս. 1,5 տոկոսի համար ի՞նչ իմաստ ուներ Կառավարություն փոխել. այսօր Ազգային ժողովում, իր ելույթի ժամանակ ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Ըստ նրա, կառավարությունը պետք է ներկայացներ այնպիսի ծրագիր, որը էական փոփոխություններ ունենար նախորդի համեմատ:
Այս մասին խոսելիս Հեղինե Բիշարյանին ներկա պատգամավորներից շատերը չէին լսում. նրանք ելույթի ողջ ընթացքում զրուցում էին իրար հետ` ուշադրություն չդարձնելով ՕԵԿ-լեդիին: Վերջինս մի քանի անգամ գործընկերներին խնդրեց, որ լռեն և լսեն իրեն, ինչին էլ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) բարկացած արձագանքեց . «Մի քիչ նորմալ խոսա, որ մարդ լսել ուզենա»:
Իհարկե Շմայսի համար մի քիչ դժվար է հասկանալ Բիշարյանին, որն, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, ասաց, թե նոր ընդունված օրենքով իշխանությունը փորձում է իմիտացիա ստեղծել, որ քաղաքացուն հնարավորություն է տրվում չմասնակցել կուտակային համակարգին, սակայն համակարգն իրականացվում է:
«ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել կուտակայինի մի շարք դրույթներ, սական կառավարությունը նորից շարունակում է գնալ կուտակայինի օրենքն` ամեն կերպ գործարկելու ճանապարհով: Մենք դեռ չգիտենք, թե քանի մարդ կանդամակցի այդ համակարգին, սակայն այս սուղ և նեղ պետական բյուջեից գումար ենք հատկացում այդ համակարգի կայացման համար»,-ասում էր Բիշարյանը:
Ինչպես «Հայկական Վարկած»-ը գրել էր դեռևս օրեր առաջ, Լիսկան hաղթեց Գորիսում:
Թերևս բնակչության մեծ մասի համար սա անակնկալ չէ, բայց արդարության վերջին հույսը մեռավ, երբ ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի ընկերը և սատարած թեկնածուն՝ Տիգրան Կարապետյանը, հետ կանգնեց պայքարից:
Քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ, քաղաքապետի երկու թեկնածուները հրաժարվեցին պայքարից. ինչ — ինչ գոնե Արա Բուդաղյանը չպետք է գնար նման քայլի: Նա իրեն հավատացողներին համոզում է, որ առաջինն ինքը հանեց թեկնածությունը միայն նրա համար, որ սատարի Տիգրան Կարապետյանին:
Տիգրան Կարապետյանի՝ պայքարից հրաժարվելու մասին տարբեր մեկնաբանություններ կան. անշուշտ պարզ է, որ նրա թեկնածությունից հրաժարավելը որոշվել է մարզպետի կաբինետում: Իսկ մարզպետը, ինչպես Սյունիքում են ասում, չէր կարող դեմ գնալ նախագահին:
Արդյունքում՝ Գորիսը կղեկավարի տեղի Ջրմուղի տնօրեն Վաչագան Ադունցը, իհարկե, ավագանու անդամ Հրայր Յոլյանին չհաշված, թեպետ գորիսեցիները չեն բացառում, որ վերջինս դեռ կարող է հանել իր թեկնածությունը՝ առանց մրցակցի թողնելով Ադունցին:
Փաստորեն, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրեն Խաչատրյանն այս անգամ էլ հաղթանակ տարավ Հակոբյանների նկատմամբ՝ քաղաքապետ կարգելով մի մարդու, որի քրոջն է պարտական իր կայացման ընթացքում ունեցած մի շարք ձեռքբերումների համար:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ քննչական նորաստեղծ կոմիտեի շենքի վերանորոգման նպատակով գումար հատկացնելու մասին որոշումը:
Քննչական մարմնին գործադիրը հատկացրել է Երևանի Մամիկոնյաց 46/5 հասցեում գտնվող վարչական շենքը: Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով, Նարեկ Սարգսյանի խոսքով, 2014թ-ի բյուջեի պահուստային ֆոնդից որոշվել է տրամադրել 27 500 000 դրամ գումար:
Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ քաղաքաշինության նախարարի առաջարկով կառավարությունը որոշեց թույլ տալ ՀՀ գնումների մասին օրենքով նախատեսված գնումներն իրականացնել բանակցային եղանակով, ինչպես Նարեկ Սարգսյանն ասաց. «հաշվի առնելով հարցի հրատապությունը, խնդիրն արագ լուծելու համար»:
Հարցի հրատապությունը հաշվի առնելով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 1 օր ժամանակ տվեց ֆինանսների և արդարադատության նախարարություններին` նախագծի վրա աշխատելու և առաջարկություններ ներկայացնելու համար:
Միաժամանակ՝ վարչապետը նկատել է, որ կարծես թե նախագծի նախնական արժեքը կազմում էր 1 մլն 800 000 դոլար, ինչին ի պատասխան քաղաքաշինության նախարարը պարզաբանեց որ ներկայացրած նախագծում արձանագրված գումարը ընդհանուր հատկացման 2.5 տոկոսն է կազմում, «բայց բանակցային եղանակով ավելի է պակասելու»,- հայտնեց Նարեկ Սարգսյանը:
Փաստինֆո
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
***
Սուրեն Քրմոյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., 3 փետրվարի, ք. Երևան
Կրթություն
1994 -1999 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
1999 – 2002 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ատենախոսսություն «Սեփականության իրավունքի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2001 թ. — կրթական ծրագիր «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում», Թուրին, Իտալիա: Շնորհվել է գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական:
Աշխատանքային գործունեություն
1997 – 1998 թթ. — ՀՀ տրանսպորտի նախարարություն, Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ
1998-2008 թթ. — ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական վարչություն, իրավաբան
1998-2000 թթ. — «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, գործերի կառավարիչ և իրավական խորհրդական
2000-2003 թթ. — «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավական փորձագետ
2004 թ. — Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագիր, տեղական փորձագետ, իրավաբան
2004-2011 թթ. — «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավաբան
2001-2011 թթ. — ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
2011-2014թթ.-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 22-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի: Շուրջ 35 գիտական հոդվածի հեղինակ, առողջապահական իրավունքի հարցերով մի շարք գրքերի, ուսումնական ձեռնարկների համահեղինակ:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով’ Կարեն Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Կարեն Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:
Նշենք, որ Կարեն Նազարյանը մինչև վերջերս զբաղեցնում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.