23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պաշտոնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն անդրադարձավ հակառակորդի կրակոցից հայ զինվորի մահվանը:
«Հանձին Ադրբեջանի` գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Մենք գործ ունենք ստոր հակառակորդի հետ: Ամանորյա օրերին զինադադարի ռեժիմի խախտումը, որը որևէ ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, իրավիճակը չի փոխում հօգուտ Ադրբեջանի: Սա պարզապես ստորություն է, ահաբեկչություն, անմարդկային վերաբերմունք: Ահա այսպիսի աննորմալ հակառակորդի հետ գործ ունենք»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտը, որպես կայունության, խաղաղության միջոց, դեռ 10 տարի առաջ առաջարկել էր հատկապես միջազգային, ազգային, կրոնական տոն օրերին զինադադարի ռեժիմը չխախտել:
«Տոն օրերին նման քայլի գնալը ստորություն է, որևէ բանականության մեջ չի տեղավորվում: Մեզ համար սա անդառնալի կորուստ է, զոհված զինվորի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Ջերմաստիճանի այսչափ բարձրացումը բնորոշ իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, ինչը պայմանավորված է գլոբալ տաքացմամբ։ 1988թ.-ին հենց այսպիսի շոգ ձմեռ էր, երբ դեկտեմբերի 7-ին եղավ Սպիտակի երկրաշարժը: Չեմ ուզում չարաբաստիկ բաներ կանխագուշակել, և Աստված չանի՝ դա նորից կրկնվի, սակայն փաստերն են ապացուցում, որ սա բնապահպանական կատակլիզմ է, որը կարող է նույն ձևով կրկնվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ նման իրավիճակում եղանակային շրջադարձ է լինում գարնանը, ինչը ևս կարող է իր բացասական հետևանքներն ունենալ։
«Գալիս է մարտ ամիսը, և մեզ մոտ սկսում է առատ ձյուն տեղալ, ցածր ջերմաստիճան լինել, ինչն անդրադառնում է ոչ միայն կենդանական, այլև բուսական աշխարհի վրա, գյուղատնտեսական ոլորտի վրա է նաև խիստ բացասաբար անդրադառնում, այսպիսի տաք ձմռան ժամանակ անգամ որոշ տեղերում ծառեր են ծաղկում, իսկ ջերմաստիճանային տատանման ժամանակ դրանք ցրտահարվում են: Ամենապարզ օրինակներից մեկը կարող եմ բերել նաև կենդանիների, թռչունների հետ կապված: Օրինակ՝ արագիլն առհասարակ չվող թռչուն է, բայց վերջին մի քանի տարիներին նա այլևս չի չվում Հայաստանից, որովհետև նրանք սովորել են արդեն այս տաք եղանակին և բնազդաբար սովորել են, որ կարելի է նաև այստեղ կեր հայթայթել և մնալ այստեղ, արդյունքում ստացվում է, որ արագիլը դառնում է նստակյաց թռչուն՝ չնայած նրան, որ մենք ունենում ենք նաև շատ ցուրտ ձմեռներ, սակայն արագիլներն արդեն ադապտացվել են դրան։ Այս ամբողջի պատճառը կլիմայական փոփոխություններն են, որոնք կատարվում են մեզ մոտ, և որոնց արդյունքում տեղի են ունենում այսպիսի կատակլիզմներ, իսկ աշխարհի մասշտաբով շատ ավելի լուրջ և վտանգավոր փոփոխություններ են տեղի ունենում: Կրկնում եմ՝ սա կապված է գլոբալ տաքացման հետ»,- հավելեց Սիլվա Ադամյանը։
Բնապահպանի գնահատմամբ՝ եթե առաջիկայում ևս Հայաստանում չլինեն ձյան տեսքով առատ տեղումներ, ապա գյուղատնտեսական ոլորտում կառաջանան շատ լուրջ խնդիրներ, առաջին հերթին՝ կապված հենց ոռոգման ջրի հետ։
«Ջրամբարները հիմա դափ-դատարկ են, ձյուն չկա, սառույց չկա, որ հետո դա հալվի և լցվի այդ ջրամբարները: Հետո նորից պետք է սկսեն խոսել այն մասին, որ մեզ մոտ երաշտ է, ոռոգման ջուր չկա, գյուղատնտեսական մթերքներն են փչանում և այլն, սակայն ուզում եմ ասել, որ ջրամբարներում ջուր չլինելու փաստը ոչ միայն կլիմայական փոփոխությունների հետ է կապված, այլև դա գալիս է նաև մեր պատկան մարմինների բարձիթողի վերաբերմունքից: Եթե մենք պատշաճ ուշադրություն չդարձնենք ջրամբարներին, այնտեղ ջրի քանակի ու որակի կարգավորումներին, ապա լուրջ և վտանգավոր պրոբլեմների առջև ենք կանգնելու, ամեն ինչը պետք է հաշվարկներով արվի, իսկ մենք հույսներս դրել ենք միայն Սևանա լճի վրա, բայց այդպես չի կարելի»։
Դիտարկմանը, թե այս դեպքում և՞ս փորձելու են ջրամատակարարման հարցը կարգավորել Սևանա լճից ջուր բաց թողնելու միջոցով, Սիլվա Ադամյանը պատասխանեց. «Ըստ էության այդպես է ստացվում, և մենք բազմիցս դրա ականատեսն ենք եղել: Մենք անցյալ տարի ջրամատակարարման խնդիր չունեինք, որովհետև բավականին ձնառատ ձմեռ էր, և ջրամբարներում բավականաչափ ջուր կար, բայց մեզ կառավարությունը փորձում էր համոզել, թե շատ լուրջ խնդիրներ ունենք Արարատյան հարթավայրում, և եթե այնտեղ Սևանից ջուր բաց չթողնենք, ապա գյուղատնտեսության ոլորտը կկանգնի խոշոր խնդրի առջև, գյուղացիները ջուր չեն ունենա և այլն, և այլն: Եթե անցյալ տարի եղանակային այդ պայմաններում, երբ ջրի խնդիր չկար, դրեցին ու Սևանից այդքան ջուր բաց թողեցին, և Սևանա լճի մակարդակի զգալի նվազում ունեցանք, ապա այս տարի արդեն իրական պրոբլեմի առկայության դեպքում էլ են նույնը անելու, կառավարությունը հեշտ միջոց է գտել իր համար: Եթե եղանակային փոփոխություն չլինի, և մենք չունենանք ձնառատ փետրվար կամ նույնիսկ մարտի կես, ապա իսկապես լուրջ խնդիրներ են մեզ սպասվում. հա՛մ ջրի առկայության դեպքում են Սևանից ջուր բաց թողնում, հա՛մ ջուր չլինելու դեպքում են բաց թողնում, և այստեղ մի մեծ հարց է ծագում՝ մինչև ե՞րբ պետք է այդ իրավիճակը շարունակվի, չէ՞ որ Սևանի ջրի որակը, էկոլոգիան փոփոխվում է, ինչն ուղղակի մահացու է լճի համար, իսկ մենք առանց Սևանի ոչինչ ենք»։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ:
Հունվարի 1-ից թանկացել է բենզինի և դիզելային վառելիքի գները:
Սա յուրօրինակ նվեր է բոլորիս նոր տարվա կապակցությամբ:
Եթե բենզինը թանկացել է մեկ լիտրը 20 դրամով, ապա դիզելային վառելիքը՝ 60 դրամով:
Այլ կերպ ասած, 20 լիտր բենզինի համար այսուհետ վճարելու ենք 400 դրամ ավելին, իսկ դիզելային վառելիքի 20 լիտրի համար՝ միանգամից 1200 ՀՀ դրամ:
Ամեն ինչ արվում է մեր երկրում, ընդորում՝ հոյակապ կերպով, բոլորիս կյանքն անտանելի դարձնելու համար:
Կեցցե՜ք Դուք, շարունակե՛ք նույն տեմպերով՝ մինչև կա՛մ Դուք մնաք, կա՛մ մենք…
Հայկական գամփռները 2018 թվականի փետրվար — մարտին կկարողանան սահման մեկնել՝ ՀՀ Զինված ուժերի զինվորների հետ սահմանը պաշտպանելու։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը:
Նրա խոսքով, «Գամփռը Հայաստանի սահմաններին» ծրագիրն արդեն երեք տարի է` մշակման փուլում է։
«Ծրագիրը թափ է հավաքում, քանի որ երկու տարի պատրաստական աշխատանքներ էին ընթանում։ Սահման ուղարկվող շները պետք է առնվազն կես տարեկան լինեն», — ասաց Վիոլետան։
Հենց այդ տարիքում է հնարավոր գնահատել՝ շունն ինչ խառնվածք ունի՝ կռվարար է, թե պահապան։ Դա մասնագետներին թույլ է տալիս հասկանալ՝ որոնց կարելի է սահման ուղարկել։
Վիոլետան նաև նշեց, որ հայկական գելխեղդը հայրենիքի իսկական պաշտպան է․ խառնվածքով մարտիկ է։
«Կարծում ենք` շներն իրենց լիովին կարդարացնեն, քանի որ ժամանակին (1985 թվականին) ԽՍՀՄ-ի ու Չինաստանի պատերազմի ժամանակ սահմանն այդ ցեղատեսակի շներն էին պաշտպանում։ Այն ժամանակ որոշվեց գամփռներին կարճաբուրդ կովկասյան հովվաշուն անվանել, քանի որ մենք ընդհանուր պետության սահմաններում էինք», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա կարծում է, որ այս փորձը կհաջողվի ու կծավալվի։
«Շներից յուրաքանչյուրը համարակալված է, մենք ուշադիր հետևում ենք նրանց, մանրամասն գիտենք ամեն մի շան տոհմածառը։ Կարծում եմ՝ գամփռը բարօրություն կցանկանար մաղթել այն ժողովրդին, որի կողքին ապրում է դարերով, նաև քաջ առողջություն բոլոր սիրելի մայրիկներին», — հավելեց Վիոլետան։
Նրա խոսքով՝ գամփռը խելացի շուն է ու երբեք հենց այնպես չի վատնում էներգիան։ Տիրոջ իրերին էլ առանձնահատուկ ուշադրությամբ է վերաբերվում՝ խստորեն հսկելով դրանք։
Հայաստանում այսօր գամփռների հինգ բուծարան կա։ Այս ցեղատեսակի շների քանակը Հայաստանում գերազանցում է 2500-ը։ Հայաստանում գամփռի ձագն ավելի քան 200 000 դրամով է վաճառվում։
Հունվարի 2-ի ցեեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով «ՏՐՈՊԱ» տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաև շնորհիվ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս ելման դիրքեր: Հայ դիրքապահների գրագետ ու կազմակերպված գործողությունների արդյունքում նահանջող հակառակորդը չեզոք գոտում թողել է 5 դիակ, որից հետո պաշտոնական Բաքուն հարկադրված դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով միջնորդել իր դիակների՝ չեզոք գոտուց տարհանելու աշխատանքները կազմակերպելու համար:
2017թ. երկրորդ կիսամյակում, բացառությամբ հուլիս ամսվա և հոկտեմբերի 23-ի ու 24-ի, երբ ադրբեջանական զինուժը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է Դ-30 հաուբից և Դ-44 հրանոթներ, ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր և «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերական հանգիստ, իսկ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 180.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից և 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):
2017թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով, պատվով կատարել իրենց առջև դրված գլխավոր մարտական խնդիրը, այն է՝ ապահովել Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով․
«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր
Ավարտին է մոտենում 2017 թ.-ը։
Տարեվերջյան ամփոփումներն ու հաշվետվությունները անհրաժեշտություն են պաշտոնյայի, ղեկավարի, քաղաքական, հասարակական գործիչների համար։ Այն հնարավորություն է տալիս անդրադարձ կատարելու տարվա կարևոր իրադարձություններին, ձեռքբերումներին և բացթողումներին, ինչպես նաև նշելու ապագա նպատակները:
Տարվա ամենակարևոր իրադարձությունը թերևս ապրիլյան խորհրդարանական ընտրություններն էին, և որպես կանոն, համապետական, ինչպես նաև մեր միջազգային հեղինակության, վարկի բարձրացման համար նշանակություն ունեցող այսպիսի միջոցառումը պետք է մեր ժողովրդի կյանքում կտրուկ առաջընթացի պայմաններ ապահովեր։
Սակայն արդյո՞ք արդարացան ժողովրդի սպասումները։ Արդարության և ժողովրդավարության նոր ցուցանիշներ ապահովեցի՞նք։ Ձևավորվե՞ց արդյոք փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտ։ Ավելի հավատով լցվեցի՞նք արդարության տառը պաշտպանող համակարգի հանդեպ։ Կգտնե՞նք համազգային սպառնալիք հանդիսացող դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ճանապարհները։ Գտնվեցի՞ն արդյոք երկիրը տնտեսական, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները: Կգտնե՞նք ներուժ՝ խուսանավելու տարածաշրջանային բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, կամրապնդե՞նք մեր անվտանգության համակարգը։
Այսօր այս կարևորագույն հարցերի շուրջ զօր ու գիշեր աշխատելու, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու և իրականությանը համապատասխանող լրատվություն ապահովելու, միմյանց հետ քաղաքակիրթ երկխոսելու փոխարեն տեղեկատվական դաշտը ողողված է պրիմիտիվ բանսարկություններով, կենցաղային մակարդակի բամբասանքով, քաղաքացու համարձակությունը ջարդող, վախ սերմանող փորձերով, պետության համար վտանգավոր սադրանքներով՝ ուղղված արտաքին և ներքին քաղաքական դաշտերին:
Մերժում և դատապարտում եմ ինքնանպատակ բանսարկություններով արհեստական շիկացած մթնոլորտ ստեղծելու յուրաքանչյուր էժանագին հնարանք և փորձ:
Հայոց նորանկախ Հանրապետությունների 25-ամյա պատմության ամենակարևոր ձեռքբերումը եղել և մնում է Հայոց բանակը: Անչափ կարևորում եմ նրա շարունակական կատարելագործումը, մարդակենտրոն բանակի ձևավորմամբ համալրման ռազմավարությունը, մարտական կարողությունների և առաջնագծի մշտական ամրապնդումը, որոնք այսօր արդյունք են բանակի ստեղծման օրվանից ձևավորված լավագույն ավանդույթների և երկար տարիների ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացված բարեփոխումների և համակարգային, շարունակական աշխատանքի:
Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ պետք է վերաբերվի տասնյակ տարիների մեր ձեռքբերումներին և պատրա’ստ լինի արյան, կյանքի գնով պաշտպանելու և ավելացնելու մեր նվաճումները։
Հավերժ խոնարհվելով… և սրբադասելով հանուն Հայրենիքի ընկած քաջարի մարտիկներին, մեր ժողովրդի հետ միասին անցնելով պատերազմի, տառապանքի ու ցավի միջով՝ես ամեն անգամ սահմանին զոհված զինվորի սառը ճակատը համբուրելիս հուղարկավորել եմ ինքս ինձ և հոգով մոխրացել որդեկորույս ծնողի հետ… Հետո բոլորս մխիթարվել ենք այն մտքով, որ մենք չե’նք կորցրել նրանց, այլ գտել ենք մեր նորօրյա հերոսներին… Նրանք չե’ն հեռացել մեզանից, նրանք՝որպես հավերժ պաշտպան, ամփոփվել են մայր հողի տաք գրկում…
Ցավին փոխարինել են երջանկության արցունքները, երբ որդեկորույս հայ մայրը, փյունիկի պես հառնելով տառապանքից, ցավից, նորից զավակ է լույս աշխարհ բերել՝ նոր պահապան մեր սահմաններին: Ես վստահ եմ՝ նրանք իրենց սխրանքներով գերազանցելու են իրենց հայրերին, եղբայրներին։
Հետևելով երկրում ընթացող մի շարք աղմկահարույց դատավարությունների՝ ցավ ու դառնություն եմ ապրում՝տեսնելով անզորությունից բռունցքները թափահարող մեր մարտական ընկերներին։ Նրանցից շատերը մեծ ավանդ ունեն Արցախի ազատագրական պայքարում։ Եվ այն, ինչ կատարվում է, մեր բոլորի ողբերգությունն է. մենք բոլորս մտածելու, պատճառները հասկանալու և լուծումներ գտնելու պատասխանատվություն ունենք, այլապես հասարակությունը վերջնականապես կբաժանվի «դատավորների» և «զոհերի»։
Ձևավորված նոր կառավարության գործունեության ընթացքում իրականցվող կառուցվածքային և կադրային փոփոխությունները, նոր գործելաոճը, տնտեսական կյանքի որոշակի ակտիվությունը, դեռևս հեռու են հուսադրող լինելուց և բախվելով համակարգի՝ տարիներով կարծրացած և նրանց հետ համակերպված տարբեր սպառնալիքների հետ՝ արագ ցանկալի արդյունք չեն տալու։
Ինչի՞ կհասնի Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակում:
Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել: Գնալով սրվում է աշխարհի ուժային կենտրոնների միջև պայքարը, և Հարավային Կովկասի շուրջն առաջացած բացասական վեկտորներն ուղղվելու են ՀՀ անվտանգության և Արցախի հիմնախնդրի վրա։
Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, քաջ գիտակցում են, որ տնտեսական, քաղաքական այս բարդ իրավիճակում, ինչպիսի հարաբերություններ էլ կառուցենք աշխարհի անվտանգային տարբեր համակարգերի և պետությունների հետ և ամենապատճառաբանված, հզոր պայմանագրերն էլ կնքենք, միևնույն է, չենք կարողանալու հասնել հաջողության, եթե երկրի ներքին կյանքում կտրուկ փոփոխություններ չիրականացնենք։
Չենք կարողանալու հասնել հաջողությունների, եթե համապատասխան աշխատանք չտանենք՝ կառավարման ժամանակակից մշակույթ ձևավորելու նպատակով, մանավանդ քաղաքական և կուսակցական չկայացած համակարգի պայմաններում՝ ռազմավարական մտածելակերպով և պլանավորմամբ, պետական գաղափարախոսությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման արդիական մեխանիզմներով, քննարկումների, ստեղծագործական համարձակ արարման լայն հնարավորություններով և ամենակարևորը՝ժողովրդի առջև թափանցիկ աշխատանքի, հաշվետվողականության և խիստ պատասխանատվության ձևավորմամբ։
…Եվ իհարկե, եթե լուրջ պայքար չտանենք քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճմամբ ձևավորված և տնտեսության ազատականացումը արգելակող, երկրի զարգացումը դանդաղեցնող արատավոր երևույթի դեմ:
Ինչպե՞ս անցնենք արդի ճգնաժամային փուլը և դեպի զարգացում տանենք մեր պետությունը:
Որպեսզի քաղաքական ուժերը գտնեն մեր պետության զարգացման ճշմարիտ ուղին, պետք է հենվեն Երկրի ճշմարիտ և հզոր ուժի՝ժողովրդի′ վրա, քանզի հայ ժողովուրդը, չունենալով պետություն և պետականություն, հազարամյակներ շարունակ պատմության քառուղիներում ոչ միայն չի՛ կազմալուծվել, չի՛ձուլվել օտարներին, այլև պահպանե՛լ է իր ազգային ինքնությունը՝ եկեղեցին, լեզուն, մշակույթը:
Առաջին հերթին պետք է անել այն, ինչը ոչ մի ռեսուրս չի պահանջում, այլ միայն քաղաքական կամք. հաստատել ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, փոխադարձ վստահության և համերաշխության մթնոլորտ:
Մենք երազող ու պայքարող ժողովուրդ ենք: Կարո՛ղ ենք կառուցել կատարյալ պետություն, իսկ կատարյալ պետությունների հիմքում ընկած է արդարությունը։
Պետք չէ ընկնենք աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջենք: Եկեք այն փնտրենք մե′ր մեջ։ Արդար և ազնիվ լինենք միմյանց հանդեպ, որ հիմք դառնա մեր ազգային միասնության, համախմբման, վերելքի և ամենակարևորը՝ Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար:
Այսօր, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Մաղթում եմ, որ 2018 թ.-ը բազմապատկի մեր խոհեմությունն ու հավասարակշռությունը՝ ճիշտ գնահատելու մեր հնարավորությունները, և պետության առջև ծառացած բարդ խնդիրների լուծման ճանապարհին՝ համախմբված, պատվով ընդունենք մարտահրավերը, չերկնչե′նք դժվարություններից և դիմակայե′նք հերոսաբար:
Խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայկական բանակի ողջ անձնակազմին՝գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին: Առողջություն և հաջողություն մեր բոլոր մարտական ընկերներին:
Հպարտություն Հայրենիքի համար կյանքը զոհած մեր քաջարի մարտիկների սխրանքի և հավերժ խոնարհում նրանց հարազատների առջև:
Մեր ժողովրդի պայքարն արդար է՝ հանուն Հայաստանի և Արցախի, և պսակվելու է հաղթանակով։
Թո′ղ որ յուրաքանչյուրիս հայրենանվեր ծառայության շնորհիվ 2018 թ.-ը լինի խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.