23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:
«ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում «ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներակայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի hասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Այն կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ:
Մոտ մեկ տարի է` կանաչ-կարմիր թևկապավորներին մայրաքաղաքի փողոցներում փոխարինում են կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերը, որոնք հազարավոր վարորդների դժգոհությունն են հարուցում: Նրանցից շատերն արդեն իսկ անկախ իրենց կամքից, հասցրել են տուգանվել 5000 դրամով:
Տուգանքը գործում է այն դեպքում, երբ վարորդը 5 րոպեից ավելի է կայանում կարմիր գծերից ներս և չի վճարում ավտոկայանատեղից օգտվելու սահմանված վճարը: Կարելի է ասել, որ շուտով Երևանի փողոցներում վարորդը ավտոմեքենա կայանելու համար անվճար տեղ չի գտնելու;
Առավոտ
«Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրեցինք հենց այդ ծրագրի արդյունքում», դիմելով հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանին ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նկատի ունենալով «Արի տուն» ծրագիրը:
«ՉԻ» — Չէ, եկեք իրար հասկանանք: Եթե հանրապետական պատգամավորի դուստրը մտադիր է ամուսնանալուց հետո մեկնել երկրից, ապա ծրագիրը պիտի կոչվի ոչ թե «Արի տուն», այլ «Գնա՛ տնից», իսկ եթե նորաստեղծ ընտանիքը (որին, ի դեպ, երջանկության ենք մաղթում) մտադիր է ապրել Հայաստանում, այդ դեպքում մեզ օրենսդրական փոփոխություններ են պետք: Մասնավորապես՝ պետք է օրենք ընդունել, որ այսուհետ պատգամավոր կարող են ընտրվել առնվազն երեք դուստր ունեցողները, ինչն էապես կխթանի հայրենադարձության գործընթացը:
Ամեն դեպքում՝ ուրախալի է, որ վերջապես Սփյուռքի նախարարի գործունեության գոնե մի դրական արդյունք արձանագրվեց:
Չորրորդ ինքնիշխանություն
Անդրեաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2008 թ. փետրվարին Արամ Կարապետյանը ՀՀ դատախազություն ներկայացրեց տեղեկություն, համաձայն որի 2001 թ-ին Քի Վեսթում Ռոբերտ Քոչարյանը համաձայնություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման առաջարկին: Ըստ Արամ Կարապետյանի, այդ արարքով Ռոբերտ Քոչարյանը կատարել է պետական դավաճանություն: Ռ. Քոչարյանը հերքեց Ա Կարապետյանի պնդումը և 2008 թ. փետրվարի 24-ին վերջինս ձերբակալվեց սուտ մատնություն տալու մեղադրանքով:
2014 թվականին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հայտարարեց, որ «Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռնվել առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին` Կազանի, 2011թ. մարտին` Սոչիի, 2010թ. հոկտեմբերին` Աստրախանի, 2010թ. հունիսին` Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաև նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001թ.»:
Այսպիսով, ԱԳ նախարարը պաշտոնապես հայտնեց, որ 2001 թվականին Ռ. Քոչարյանը տարածքային փոխանակման առաջարկին տվել էր իր համաձայնությունը, իսկ «Բաքուն հետքայլ է արել նախապես ձեռք բերված համաձայնություններից»:
Ստացվում է 2008 թ. Ռ. Քոչարյանը գիտակցաբար, սխալ տեղեկություն է հայտնել ՀՀ իրավապահ մարմիններին, ինչը պատճառ դարձավ Ա. Կարապետյանին սուտ մատնության մեջ մեղադրելու համար:
Կարծում եմ, որ այսօր Արամ Կարապետյանը պետք է նորից դիմի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով վերանայել իր դեմ 2008 թ-ին հարուցված քրեական գործը: Ենթադրում եմ, որ այդ դեպքում պետք է առաջանա Ռ. Քոչարյանի պատասխանատվության հարցը՝ 2008 թվականին ՀՀ իրավապահ մարմիններին սուտ ցուցմունքներ տալու համար»:
Երկրի 60%-ը միշտ կողմ է եղել Մաքսային Միությանն անդամակցելուն. այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Այս հանգամանքը սոցիոլոգը բացատրեց նրանով, որ շատերի բարեկամներն են բնակվում Ռուսաստանում, որոնք օգնում են իրենց այստեղի ազգականներին:
«Բացի այդ շատերն են իրենց ապրանքը արտահանում Ռուսաստան, արտադրողների զգալի մասը հումք է ստանում Ռուսաստանից, իսկ Եվրամիություն մտնելուն դեմ են արտադրողները, քանի որ մեր ապրանքները անմրցունակ են և համապատասխան չեն նրանց ստանդարտներին»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ ՄՄ-ին միանալուն կողմ են ՀՀ քաղաքացիների 64,5%-ը, դեմ՝ 7,4%, իսկ ԵՄ մտնելուն կողմ են 16,2%, դեմ՝ 23,2%:
ՀՀԿ-ից 4-ը կողմ են, 1-ը՝ դեմ,
ԲՀԿ-ից 3-ը կողմ են,1-ը՝ դեմ,
ՀՅԴ-ից 3-ը կողմ են,1-ը՝ դեմ,
«Ժառանգության» ձայները կիսվել են՝ 1 կողմ, 1 դեմ:
«ՄՄ կողմնակիցները մեծաքանակ են, այդ է պատճառը, որ այստեղ «ԴԵՄ ԵՄ» — ի կողմնակիցներն ավելի քիչ եղան»,-նշեց սոցիոլոգը:
Ադիբեկյանի կարծիքով՝ Մաքսային Միություն մտնելը մեզ ավելի շատ օգուտ կարող է տալ, քան վնաս:
2014 թվականի մայիսի 14-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով փորձ է արվել ներմուծել «SIMILAC» ապրանքանիշի 2787,84 կգ սոյայի հիմքով մանկական սնունդ (խմբաքանակի համար՝ 36234RE, պիտանի է մինչև 01.07.2015թ.), որը մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և խմորասնկեր ցուցանիշների մասով չի համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված մանկական սննդամթերքի սննդային արժեքին և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին: Մանկական սննդի ներմուծումը չի թույլատրվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Վարշամ- Յուրա Ղարիբյանը օրերս հերքել է, թե վաճառել է «Երևան» հեռուստաընկերությունը:
Մեր ունեցած տեղեկությամբ, նա չի վաճառել միայն հեռուստաընկերության տարածքը, ավելին՝ այն տրվում է վարձակալությամբ, իսկ TV հաճախականությունը՝ «Երևան TV» ընկերությունը, վաճառվել է, որի գնորդը Արթուր Բաղդասարյանն է:
Մոտ մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ «Նաիրիտ» գործարանում տարբեր կոնստրուկցիաների ու խողովակների վաճառքը վերսկսվել է և, մեր աղբյուրների համաձայն, գործարանում ապամոնտաժվում է բութադիենի արտադրամասից դեպի ացետիլենի արտադրամաս գնացող 400 մմ տրամագիծ ունեցող խողովակը, որը նախատեսում է անտերության մատնված քիմիական հսկայի տնօրինությունը բավականին էժան գներով օտարել:
Մինչդեռ, «Նաիրիտի» վերագործարկման ժամանակ այն շատ անհրաժեշտ է լինելու:
Մեր տեղեկություններով՝ այս հրապարակումից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը միջամտել է խնդրին ու կանխել խողովակների թալանը: Դրանք այժմ, թեև ապամոնտաժված, բայց դեռ շարունակում են մնալ գործարանի սեփականությունը:
Միաժամանակ, Ե. Զախարյանն իր մոտ է հրավիրել գործարանի հաշվապահին և պահանջել, որպեսզի հաշվետվություն ներկայացվի գործարանի վարչական կազմի ու նրանց ստացած աշխատավարձերի չափի մասին:
Հարկ է նշել, որ այս խնդրին նախարարի ուշադրությունը խիստ անհրաժեշտ և, կարելի է ասել, լավ լուր է նաիրիտցիների համար: Հնարավոր է, ինչպես ժողովուրդն է ասում՝ «սայլը տեղից շարժվի», և գործարանի վրա «լույս բացվի»:
Գործարանի աշխատավարձի ֆոնդն ամսական կազմում է շուրջ 560 մլն դրամ՝ մոտ 1.3 մլն դոլար: Ու չնայած 2010-ից ի վեր «Նաիրիտն» արտադրանք չի տալիս, պետությունը ուշացումներով, մաս-մաս, բայց վճարել է այդ գումարը, և ներկայումս էլ գործարանն աշխատակիցներին պարտք է մոտ 15 ամսվա աշխատավարձ: Խնդիրն այն է, որ գործարանի բանվորներն ու ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ամսական ստանում են ընդամենը 60-80 հազար դրամ, իսկ ահա ղեկավարների աշխատավարձը աստղաբաշխական թվեր է կազմում:
168 ժամ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունից 60 մլն դրամ է ուզում ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու համար: Կառավարությունը պատրաստվում է բավարարել խնդրանքը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ «Պատանի երկրապահ» ակումբը ունի 60 մլն դրամի չափով պարտավորություններ. որոնք ի վիճակի չէ կատարել և դրա արդյունքում ակումբի հետագա գործունեությունը անհնար է:
Դատելով նախագծում նշված, Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների դրական եզրակացություններից՝ նախագիծը այսօրվա նիստում կհաստատվի: Նախագծի համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում «Պատանի երկրապահին» կհատկացվի 30 մլն դրամ, ևս 15 միլիոնական դրամ էլ երրորդ և չորրորդ եռամսյակներում: Գումարը կձևակերպվի որպես նվիրատվություն:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.