23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Կայքւոմ նշվում է նաև, որ կարևորելով էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր շահագրգիռ անձի ուսումնասիրելու հանձնաժողովի կողմից կատարված հաշվարկները և դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, հանդես գալ բանավոր կամ գրավոր առաջարկություններով, հանձնաժողովը տեղեկացնում է որ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն զանգահարել 528590 (ներքին՝ 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ:
Նշված գործընթացի հետ կապված գրավոր և բանավոր առաջարկությունները կարելի է ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք.Երևան, Սարյան 22), ինչպես նաև ուղարկել հանձնաժողովի էլեկտրոնային փոստով՝ elensakagin2014@psrc.am:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Մինչ հայ հասարակությունը բուռն քննարկումներ է ծավալում՝ Երևանի ավագանու կողմից սովետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրելու որոշման արդարացի-անարդարացի լինելու վերաբերյալ, Երևան քաղաքում անակնկալ կերպով հայտնվել է մի ցուցանակ, որն ազդարարում է այն մասին, որ Դավիթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը:
Առավոտ
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են:
Իսկ գիտե՞ք, թե ինչի շնորհիվ է հնարավոր դարձել այդ հրաշքը: ԱՎԾ-ն պարզապես վերցրել ու «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանին պատկանող 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելը ներկայացրել է որպես օտարերկրյա ներդրում:
Փաստորեն՝ եթե Սյունիքի արոտավայրերն Իրանի ադրբեջանցիներին վաճառելու գործարքն էլ կայանար, հնարավոր կլիներ հայտարարել, որ օտարերկրյա ներդրումների ծավալը եռապատկվել է:
Ի դեպ, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է: Իսկ գիտե՞ք, թե որ երկիրն է երկրորդ տեղում: Կյանքում գլխի չեք ընկնի: Կիպրո՛սը: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև օֆշորային գոտի է:
Պարզ ասած՝ դա օտարերկրյա ներդրում չէ: Մեր պաշտոնյաներն իրենց թալանածը դուրս են բերում երկրից, Կիպրոսում «լվանում» ու հետո Հայաստանում բիզնեսներ սկսում՝ դա ներկայացնելով որպես օտարերկրյա ներդրում: Ե՛վ վիճակագրությունն է դառնում ավելի բարեբաստիկ, և՛ որոշակի արտոնություններ են ստանում՝ որպես «օտարերկրյա ներդրողներ»: Ահա և ամբողջ վիճակագրությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Շվեյցարիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Դիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմիհասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հանելուց հետո ՀՀ կառավարությունը պետք է շարունակեր իր մասնաբաժնով կենսաթոշակային հիմնադրամներին վճարել աշխատողների աշխատավարձի 5 տոկոսի չափով գումարներ:
Ամսական միջինը այդ գումարը պետք է կազմեր մոտ 1.6 միլիարդ դրամ, իսկ 5 ամսվա ընթացքում՝ 8 մլրդ դրամ: Սակայն, համաձայն ինտերակտիվ բյուջեի, հունիսի 2-ի դրությամբ բյուջեից վճարվել է ընդամենը 806 միլիոն դրամ կամ՝ նախատեսվածի 10 տոկոսը միայն:
Հայկական ժամանակ
Մայիսի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը մոտ 117 միլիոն դրամ էր հատկացրել կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեին: Գումարները տրվելու էին 2014 թվականի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման նպատակով՝ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Այս լուրը ոչինչ չի ասում, բացի մի բանից. ճարտարապետության պետական կոմիտեի նախսգահն այն ժամանակ Նարեկ Սարգսյանն էր: Բայց քանի որ դրանից հետո վերջինս քաղաքաշինության նախարար է նշանակվել, որոշել են կոմիտեն միացնել նախարարությանը, որպեսզի Նարեկ Սարգսյանի փողերը «մուֆթա» չկորչեն:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր պաշտոնավարման օրից սկսել է ձերբազատվել նախորդի՝ Դերենիկ Դումանյանի կադրերից: Նախօրեին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Մարինե Հայրապետյանը, որն զբաղեցնում էր Դերենիկ Դումանյանի խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ աշխատանքից ազատվել էին Դումանյանի հետ նախարարություն եկած մի շարք աշխատակիցներ:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև նախկին նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը, սակայն նոր նախարարը չի ընդունել միայն նրա դիմումը, հորդորելով մնալ և համատեղ աշխատել:
Կադրային սրբագրումներից հետո Արմեն Մուրադյանը աշխատանքային այցով երեկ մեկնել է Մոսկվա:
Չորրորդ ինքիշխանություն
Մայիսի 13-ին կրկին պայթել են «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խողովակները: Այս մասին Facebook սոցաիալական ցանցում ահազանգում է ՀՀ Գեղարունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Վարդան Գալստյանը: «Արգիճիին սանձելը շատ դժվար է, այն հիշաչար է ու դաժան: Նա կարոտում ու հիշում է իր հունը»,- գրում է նա:
ԷկոԼուրի հետ զրույցում վերջինս նշել է, որ պայթյունի հետևանքով ողողվել են մի քանի գյուղացիների հողատածքներ և զգալի վնաս է կրել հենց ընկերությունը: Վարդան Գալստյանի կողմից համացանցում տեղադրված տեսնյութը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ https://www.facebook.com/photo.php?v=556875487766337&set=vb.100003316729464&type=2&theater:
Արգիճի փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք, որ առաջին անգամ խողովակները պայթել են 2013թ. հուլիսի 18-ին, որի հետևանքով ջուրը տարել էր կարտոֆիլի ողջ բերքը: Երկրորդ անգամ ` 2013թ. սեպտեմբերի 10-ին, որի հետևանքով ոչնչացել էր գարու ողջ բերքը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մայիսի 31-ին կազմակերպել էր ուխտագացություն քաղաքի սրբավայրեր:
Մոտ 20 լրագրողներ, Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, այցելեցին Գևորգյան ճեմարան, Ս. Էջմիածնի թանգարան, ծանոթացան մի շարք կառույցների պատմությանն ու սուրբ քաղաքին:
Շատ հաճելի էր լսել Գևորգյան ճեմարանի սաների կատարմամբ հնչող շարականներն ու հայրենասիրական երգերը: Ի դեպ, օրը շաբաթ էր ու ճեմարանականները պետք է տուն գնային, սակայն, իմանալով մեր այցելության մասին, նախընտրել էին մնալ և մատուցել համերգ- անակնկալը:
Հետաքրքիր էր Շահ Աբասի կերպարով քանդակի պատմությունը, որն արված է եկեղեցու գմբեթի ստորին հատվածում:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մեկնությամբ, այդ քանդակն ստեղծվել է հատուկ նպատակով՝ հայ ժողովրդի հնարամտության շնորհիվ:
Պատմությունն ասում է, Շահ Աբասը ցանկացել է Սուրբ Էջմիածնի տաճարը քար առ քար տանել Պարսկաստան՝ գաղթական հայերի հետ միասին, իսկ հայերը, որպեսզի պահպանեն այն, Շահ Աբասի պատկերով՝ քանդակ են արել ոչ այնքան նշմարելի հատվածում: Տեսնելով շահի պատկերը եկեղեցու վրա՝ պարսիկները հետ են նահանջել:
Մայր Աթոռում այսօր էլ պահպանվում է ջրհորը, որից ժամանակին օգտվել են եկեղեցում հանգրվանած բազմաթիվ գաղթականներ: Մենք ևս խմեցինք դրա սառը ջրից:
Մանրամասները՝ ֆոտոշարքում.
[nggallery id=169]
Աննա Սարգսյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դրվել է կրկնակի աճուրդի: Այս մասին տեղեկանում ենք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր աճուրդների էջից:
Առաջին աճուրդի ժամանակ, որը հայտարարվել էր մայիսի 19-29-ը, գնորդ չէր հայտնվել: Աճուրդը համարվել էր չկայացած և արդեն երրորդ աշխատանքային օրը, օրենքի պահանջով, այն կրկին դրվել է հարկադիր աճուրդի` միայն թե նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով: Շինությունն աճուրդի է դրվել 17 միլիարդ 415 միլիոն դրամով` նախկին 19 միլիարդ 350 միլիոնի փոխարեն: Աճուրդը կփակվի 10 օրից: Առաջարկ դեռ չկա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.