23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:
Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական աղոթքով և օրհնությամբ, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի վարչապետը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ խորհրդաժողովը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը: Իր խոսքում երկրի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, քրիստոնեական եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը:
Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծամասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»:
Եզրափակելով խոսքը՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները կնպաստեն երկխոսության ծավալմանը՝ առկա խնդիրները լուծելու և երկիրը վերակառուցելու համար: Վարչապետը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Հունիսի 11-12-ն անցկացվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ: Կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:
Վերջերս շատ է խոսվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի պաշտոնը թողնելու մասին: Բազմաբնույթ լուրեր են տարածվում, որոնք, սակայն, իրականության հետ կապ չունեն: Մեկ՝ լուրեր տարածվեցին, թե նրան թոշակի անցնելուց հետո փոխարինելու է Արմեն Մովսիսյանը, մեկ թե՝ նրա գլխին «սև ամպեր» են կուտակվել:
Միակ ճշմարտությունն այն է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր Մաքսիմ Հակոբյանը շուտով կանցնի հանգստի, իսկ նրան կփոխարինի գերմանացի գլխավոր տնօրենը:
Իրականում՝ պատճառները շատ ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից, և բոլորովին էլ այնքան պարզունակ չեն՝ ինչպես գրում է մամուլը:
Մի քանի օրից՝ 2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում (ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին) Հայաստանում զանգվածաբար կբարձրանան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը, ինչը Հայաստանում տեղի չէր ունեցել 10 տարի շարունակ:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմամբ ապահովվում է «երկրում պետական բոլոր ծառայողների համար աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ»:
Օրենքի տրամաբանությունը սոցապնախարարը կարևորվում է ոչ թե սոսկ աշխատավարձերի բարձրացմամբ, այլ երկրում աշխատանքի միասնական վարձատրության համակարգի ներդրման փաստով:
«Որովհետև բազմաթիվ խեղաթյուրումներ, ձևախեղումներ այդ համակարգի ներդրմամբ կանոնակարգվում են և ձևավորում են մոտեցումներ՝ կապելով նվազագույն աշխատավարձի հետ աշխատանքի վարձատրության համակարգը, որը ենթադրում է, որ ցանկացած աշխատանքի վարձատրություն չափի ավելացում նախ համակարգային պիտի լինի: Այսինքն՝ այն չի կարող լինել հատվածային, ըստ ոլորտների և այլն»,-ասաց նա:
Նշենք, որ ներկայիս համակարգով բարձրաստիճան անձանց՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Բարձրաստիճան անձանց՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների մասին» օրենքով։ Այդ դրույքաչափերը տարիների ընթացքում մի քանի անգամ ավելացել են, մասնավորապես վերջին փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել է 436.460 ՀՀ դրամ, Ազգային ժողովի նախագահինը՝ 373.540, Հայաստանի Հանրապետության նախարարի, Վերահսկիչ պալատի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, ՍԴ անդամի, Գլխավոր դատախազի, ՀՀ ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պետի և Երևանի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանված են 402.810 ՀՀ դրամ:
Իսկ ահա նոր օրենքի տրամաբանությունը գործակիցն է, որն արտահայտվում է աշխատողի պաշտոնի ու ստաժի համադրմամբ. աշխատավարձի նվազագույն՝ 66.000 դրամ դրույքաչափը բազմապատկվում է այդ գործակցով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման ամենաբարձր գործակիցը 20-ն է՝ ՀՀ Նախագահի պաշտոնի դեպքում, ԱԺ նախագահինը՝ 18, ՀՀ վարչապետինը՝ 18, Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 16:
Այսինքն՝ ՀՀ նախագահի աշխատավարձը 436.460 դրամից դառնում է 1.320.000 ՀՀ դրամ (66.000 x 20), ԱԺ նախագահինը՝ 1.118.000 դրամ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 1.056 000 ՀՀ դրամ, մարզպետներինը, որը բազմապատկվում է 10 գործակցով՝ 660.000 ՀՀ դրամ, նախարարինը՝ 12 գործակցի դեպքում՝ 792.000 ՀՀ դրամ։
Նշենք, որ ԱԺ պատգամավորի գործակիցն է 10, հետևաբար պատգամավորները կստանան 660.000 ՀՀ դրամ: Ներկայումս պատգամավորները ստանում են մոտ 300.000 ՀՀ դրամ աշխատավարձ։
Նույն տրամաբանությամբ՝ գործակիցները 66.000 դրույքաչափով բազմապատկելու եղանակով բարձրանալու են նաև պետական մարմիններում քաղաքական, քաղաքացիական ու զինվորական դրույքներ զբաղեցնող անձանց աշխատավարձերը: Շարքայինների համար սահմանված է 1,56 գործակիցը:
Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունում ավագ և կրտսեր սպայական կազմի համար սահմանված են գործակիցներ՝ ըստ մակարդակների, որոնցից ամենաբարձրը 5-րդ մակարդակն է: Ամենացածր՝ առաջին մակարդակի ավագ և կրտսեր սպայական կազմի համար սահմանված է 4.11 գործակիցը. այս կատեգորիայում աշխատավարձը կդառնա 270.600 ՀՀ դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, Հատուկ քննչական ծառայողների, Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներն են՝ ՀՀ նախագահի աշխատակազմում՝ 2, ԱԺ աշխատակազմում՝ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի համար՝ 8, ԱԺ նախագահի ռեֆերենտներինը՝ 8, խորհրդականներինը՝ 5.50, ԱԺ նախագահի տեղակալի օգնականներինը՝ 5, կառավարության աշխատակազմում՝ վարչապետի մամուլի քարտուղարինը՝ 8, ռեֆերենտներինը՝ 6, ՄԻՊ խորհրդականներինը՝ 4.75, օգնականինը՝ 4.50:
Այսինքն՝ նշված կատեգորիաներում ամենացածր գործակիցների դեպքում նշված պետական ծառայողները կստանան մոտ 250.000 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ:
Ոստիկանական համակարգում (գեներալական և գնդապետական կոչումներ ունեցողներինը չենք ներկայացնում) փոխգնդապետի գործակիցը տատանվում է 4.70-3.93-ի սահմաններում, այսինքն՝ փոխգնդապետները կստանան մոտ 310.200 ՀՀ դրամ աշխատավարձ, մայորներինը՝ 3.87- 3.44, այսինքն՝ կստանան աշխատավարձ 227.040-ից 255.420 ՀՀ դրամի սահմաններում, կապիտանները՝ 3.19-2.76, այսինքն՝ նրանք կստանան 182.160 ՀՀ դրամից մինչև 210.540 ՀՀ դրամ աշխատավարձ:
Ինչպես Tert.am-ին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, ըստ օրենքի գաղափարախոսության, վարձատրության բարձր գործակիցը պայմանավորված է հետևյալ գործոններով՝ պատասխանատվություն, ծանրաբեռնվածություն, տվյալ ծառայության առանձնահատկություններ:
«Միասնական համակարգը հենց այդ տրամաբանությամբ է, ամենաբարձր պաշտոն և ծանրաբեռնվածություն, և էդպես գործակիցը իջնում է մինչև ներքև՝ տարբեր ծառայություններ, որն աշխատանքի նորմավորման հիմնարար սկզբունքներից մեկն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին, ապա դա կարգավորվում է առանձին օրենքով: Իսկ գիտաշխատողներին, այլ կատեգորիաների աշխատողներին աշխատավարձի բարձրացում նախատեսված է ոչ այս օրենքի շրջանակներում, այլ 2014 թվականի պետական բյուջեով:
«Պետական բյուջեում պլանավորված է երկու նվազագույն աշխատավարձի հաշվարկով: Այսինքն՝ մեկ հոգու հաշվարկով երկու անգամ նվազագույն աշխատավարձ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:
Ինչպես Tert.am-ին հայտնեց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամենակարևորն այն է, որ պետական համակարգում այս բարձրացումները կնպաստեն, որ սոցիալական սեկտորը, առաջնորդվելով մրցակցությամբ, իր մոտ ևս աշխատավարձերի բարձրացում կկատարի:
Մի փոքրիկ՝ թեկուզ 0.5%-ի հնարավորություն լիներ, մենք այս քայլին չէինք գնա. Այս մասին այսօր՝ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, նշել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նրա տեղեկացմամբ, օգոստոսի 1-ից, հավանաբար, արդեն կգործի նոր սակագինը, այսինքն սպառողները 1 Կվտ-ի համար 38 դրամի փոխարեն վճարելու են 45 դրամ ։
«Դատապարտված ենք բարձրացնել։Մենք ունենք գործառույթների շրջանակ, և պետք է ապահովենք հուսալի էլեկտրաէներգիա մեր ժողովրդի համար։ Եթե նման թանկացումները ստիպված չանենք՝ երկու-երեք տարում մեզ կարող էիք լիարժեք մեղադրել, թե ինչու այս կայունությունը չեք ապահովել և բերել հասցրել եք այս վիճակին»,- արդարացել է Ռոբերտ Նազարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
Վիեննայում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի, Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի, Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ Նախագահ Հայնց Ֆիշերի հետ կմասնակցի հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ հանդիպում կունենա պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ:
Հայաստանի Նախագահը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ կունենա Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:
Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիեննայում «Հայաստան» բազմագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացմանը ևս:
Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք կմատուցի ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ այցելելով և ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին, Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ կդնի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի այցելությունը Վիեննայի Մխիթարյան միաբանություն:
Ուսանողներն ու այգում հաճախ զբոսնող քաղաքացիները «Առավոտի» հետ զրույցում պատմել են, որ մոտ 10 օր է, ինչ այս այգում շինարարական տեխնիկա է աշխատում, որի արդյունքում ծառեր են հատվում: Հատված ծառերի բանակը, քաղաքացիներն ասում են, տասնյակից անցնում է, ընդ որում՝ հատվել են երկարակյաց ծառեր, որոնք ոչ փտած էին, ոչ էլ նույնիսկ ծեր:
Մեր այցելության պահին այգու աջ և ձախ հատվածները վերածվել էին հարթավայրի, ու ակնհայտ էր, որ փորձ էին արել կտրված ծառերի հետքերն էլ մաքրել, որովհետև հողախառն կտրտված արմատներ էին այս ու այն կողմ թափված: Բավականին երիտասարդ ծառերից մեկն էլ կիսով չափ կացնահարված էր: Մեզ հետ զրույցում համալսարանի մի քանի աշխատակիցներ էլ չհերքեցին, որ ծառեր են հատվել. «Դրանք կտրում են, որ տեղում եղևնիներ տնկեն»:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանն «Առավոտին» ասաց, որ նշված այգում բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են իրականացվում, որի ընթացքում հեռացվել է 2 ծառ:
Առավոտ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավորները «ՉԻ»-ին հայտնեցին, որ մոտ ապագայում քաղաքապետարանը մտադիր է Երևանի կենտրոնում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը: Նրանց փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանն անձամբ է շահագրգռված արձանի տեղադրման հարցում և արձանը որոշել է տեղադրել ոչ թե Շենգավիթում գտնվող Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, այլ հենց Երևանի կենտրոնում:
Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում մինչև այժմ կանգնած է հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը»,–գրում է թերթը իսկ մեկ այլ հոդվածում նշում է, որ որոշվել է կանգնեցնել նաև Անաստաս Միկոյանի եղբոր Արտեմ Միկոյանի հուշարձանը:
Ըստ թերթի՝ դրա մասին է վկայում ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանի կողմից արված լուսանկարը: «Միրաքյանի խոսքով այն արվել է Էրեբունի օդանավակայանի դիմաց, իսկ տապանաքարի վրայի գրությունից պարզ է դառում, որ շուտով այդ վայրում տեղադրվելու է ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանի հուշարձանը:
Չորրորդ ինքնիշխանություն
ՍԴ-ում Վալերի Պողոսյանին կփոխարինի Արայիկ Թունյանը: Այսօր Ազգային ժողովը փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակել Արայիկ Թունյանին:
Ինչպես քվեարկության ավարտից հետո տեղեկացրել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնցից 3-ը դեմ են քվեարկել Արայիկ Թունյանի թեկնածությանը, իսկ 65-ը՝ կողմ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և Նորին Գերազանցություն Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին և վստահություն հայտնել, որ բնականոն կերպով զարգացող հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ նոր հեռանկարներ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հանրապետության Նախագահն իր շնորհավորական ուղերձում բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը:
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, տոնի կապակցությամբ շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին: Նախագահը բարեմաղթանքներ է հղել ամբողջ անձնակազմին, հաջողություններ մաղթել նրանց՝ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ամենօրյա գործունեության մեջ:
Հունիսի 10-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 9-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.