23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու և կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար:
ԱԺ-ում Կարապետյան ազգանունը կրող պատգամավորներից ոմանք ազգանունից բացի այլ ընդհանրություններ էլ ունեն՝ մեծ և ավելի մեծ կարողություն։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը 2013թ. հարկային տարվա հայտարարագրում նշել է 210 հազար դոլար և 230 մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 63,5 մլն դրամ, որից 2,8 մլն դրամն աշխատավարձն է, 60,7 միլիոնը՝ շահաբաժին։ Կարեն Կարապետյանը 2012թ. ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է, որ «Արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ-ում և «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ում ունի համապատասխանաբար 33,15 տոկոս և 15 տոկոս բաժնեմասեր։
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը 2013թ. հարկային տարում 400 մլն դրամով ձեռք է բերել արտադրական նշանակության շինություն, ինչպես նաև 40 հազար դոլարով՝ «Լեքսուս GX 400» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմել են 600 մլն դրամ, 3,4 մլն դոլար և 150 հազար եվրո։
Որպես տարեկան եկամուտ Կարապետյանը հայտարարագրել է ընդամենը 3 մլն դրամ աշխատավարձ։ Պատգամավորի կինը՝ Սառա Մելքոնյանը, 30 հազար դոլարով ձեռք է բերել «Մերսեդես Բենց E 350» մակնիշի ավտոմեքենա։
Վահան Կարապետյանը ունի նաև 1 բնակարան, 2 հողամաս, 1 կիսակառույց տարածք, 1 շենք և մեկ բենզալցակայանի հողամաս՝ բոլորը Երևանում։ Պատգամավորն ունի նաև 5 ավտոմեքենա՝ 2 ջրատար, 1-ական «ԿԱՄԱԶ», «Ինֆինիտի» և «Ռենջ Ռովեր»։
ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը նշել է երկու բնակարան, չորս հասարակական նշանակության շինություն, 1-ական անավարտ շինություն և ավտոտնակ։ 2013թ. հայտարարագրում նշել է 5 մլն դրամ դրամական միջոցներ, ինչպես նաև 11,3 մլն դրամ եկամուտ, որից 2 մլն դրամը՝ աշխատավարձ, 9,7 մլն դրամը՝ այլ եկամուտներ։
ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարոն) հայտարարագրել է 60 մլն դրամ և 120 հազար դոլար դրամական միջոցներ, իսկ նրա կինը՝ Համիկ Ստեփանյանը, 80 մլն դրամ և 220 հազար դոլար։ Կարո Կարապետյանը երկու տուն ունի Արարատի մազում և 1 հողամաս։
Հայկական ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացման գործում՝ ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Այն խոսակցությունները, թե էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով կթանկանա օգոստոսի 1-ից, կարծես իրականություն է դառնում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մեր այն հարցին, թե արդյոք անտաղանդ և ոչ օպտիմալ մենեջմենթի արդյունքում չի նաև որոշվել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, վերջինս չժխտեց՝ ասելով. «Այո, մենեջմենթն էլ իր դերն ունի իհարկե»: Կարելի է ասել, որ այն վատ են իրականացրել կամ ընդհանրապես չեն իրականացրել, հանձնաժողովի նախագահը նշեց. «Նման գնահատական տալու համար անհրաժեշտ է աուդիտ կատարեին նրանց սեփականատերերը, որոնք բաժնեմաս ունեն պետական սեփականությունից, և ինչ-որ առումով, այո, թանկացմանը նպաստել է նաև մենեջմենթի լավ կամ վատ արդյունքները»:
Իրավունք
«Այսօր միայն Հայաստանի էլցանցը արդեն 16 մլրդ 600 մլն-ի վնաս ունի, վարկային մեծ պորտֆել է կուտակել, իսկ սնման աղբյուրը չկա և կարող է հանկարծ հայտնվի բանկրոտի մեջ։ Բացի այդ, ատոմակայանն ունի անվտանգության բարձրացման խնդիր՝ խորքային հորերի սառեցման համար, որովհետև այս Սև ջուրը ցամաքել է և հովացման համակարգի խնդիր կարող է լինել»,-ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, արդարանալով, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը ստիպված են գնում:
Ինչ է տեղի ունեցել. Հայաստանի Էլ ցանցերն ամբողջությամբ պատկանում են Ռուսական ընկերությանը, որը վերցրել է վարկեր՝ կատարելու ցանցերի, սպասարկման, վերանորոգման կարգավորման աշխատանքներ, սակայն դրանք ամբողջությամբ չեն կատարվել: Կուտակվել է մոտ 17 միլիարդ պարտք: Բայց դա չի նշանակում, որ իրենց չկատարածը պետք է բարդեն ժողովրդի վրա:
Էլցանցը պետք է կատարեր իր պարտավորությունները ու նախօրոք վարկը վերցնելիս պետք է ունենային բիզնես պլան, որի հիման վրա կատարեին աշխատանքներ, ստանային հասույթներ և մարեին վարկերը: Բիզնես պլանը պետք է ունենար նաև ռիսկերի գնահատման մաս, որում կատարված լինեին հնարավոր ռիսկերի գնահատում և մշակվեին դրանց մեղմացման ծրագրեր, որը կամ չի արվել, կամ վատ է արվել և ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ:
Այս խնդրի մասին զրուցեցինք մասնագիտությամբ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ. «Միանշանակ դատապարտում եմ նման քայլերը: Նախքան վճարը բարձրացնելը՝ պետք է մտածել՝ ի՞նչ ենք արել մենք հասարակության համար. աշխատավարձե՞րն ենք բարձրացրել, սոցիալական վիճա՞կն ենք լավացրել, թե՞ գաղթի թվերն ենք պակասացրել:
Իրականացվում է ապաշնորհ կառավարում, որի արդյունքում էլ տեղի են ունենում այս իրավիճակները»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասարյանի կարծիքով՝ այստեղ միայն պարտքերի վճարման խնդիրը չէ, այլ նաև սակագնի հետ կապված խնդիր կա. « Մեր հաշվարկներով ամեն դեպքում գինը շատ ավելի ցածր պետք է լինի:
Ինչպես զարգացած երկրներում է լինում՝ Հայաստանում էլ, եթե սակագին են բարձրացնում, ուրեմն գոնե պետք է բարձրացնեն նաև աշխատավարձերը»:
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը, ըստ որի՝ սակագինը գործող 38 դրամից կարող է հասնել 45-ի:
Հռիփսիմե Գալստյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նախագահ Պուտինին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին տոնի առթիվ: ՌԴ Նախագահին Հայաստանի Նախագահը մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նրա պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Նախագահի խոսքով` քաղաքական արգասաբեր երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքերով հասնել նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հիմնվելով ռազմավարական հարաբերությունների ամուր կապերի վրա` Հայաստանը և Ռուսաստանը հետևողականորեն կխորացնեն առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար համագործակցությունը` կառուցելով բազմապլան ինտեգրացիոն փոխգործակցություն` ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման: Դա, անկասկած, համապատասխանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով ընթացող մեր երկրների արմատական շահերին:
Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. մայիսի 30-ի հրամանով արգելվել էր «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի եզրակացությունը ` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 11-ի որոշմամբ վերացվել է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Ընդամենը երկու օր առաջ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի գործող սակագները օգոստոսի 1-ից կբարձրանան 3.8-4.3 դրամով՝ կՎտ/ժ-ի համար, քանի որ «Էլցանցը» վնասով է աշխատում, 16 մլրդ դրամ պարտք ունեն և այլն:
Սակայն մեր ազգաբնակչությունը դեռ չէր հասցրել ուշքի գալ այս լուրից, երբ երեկ Ազգային ժողովը էլ ավելի ապշեցուցիչ որոշում կայացրեց. հուլիսի 1-ից բարձրացնել նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների և պետական ծառայողների աշխատավարձերը:
Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի աշխատավարձը կբարձրանա 203%-ով՝ 436 հազարից մինչև 1,223 մլն դրամ: Մեր բարձաստիճան պաշտոնյաների դրամական պահանջներին հագուրդ տալու համար բյուջեից կհատկացվի 35 մլրդ դրամ:
Չորրորդ ինքնիշխանություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ դրա արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթևանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով:
Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից:
Հաջորդ քայլով նախատեսվում է ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ:
Մասնավորապես, մինչ 2015 թվականի հունվարի 1-ը նախատեսվում է պատասխանատվությունը տարանջատել. սուբյեկտի նկատմամբ նախ կկիրառվի նախազգուշացում, որից հետո 20 հազար դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի հինգ տոկոսի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: Միրումյանը նշել է, որ կատարվել է տարանջատում, որպեսզի ՓՄՁ-ների վրա այդ ազդեցությունը ցավոտ չլինի:
Ծրագրվում է 2015թ.-ից հանել նախազգուշացման, իսկ 2016թ.-ից՝ տուգանքի ինստիտուտը: Այսինքն, 2016թ.-ի հունվարի մեկից եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, ապա հարկը կվճարի ավելի բարձր՝ 5 տոկոս դրույքաչափով: Երկրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ դաշտում:
Զուգահեռաբար ներմուծվելու է «օրինապահ հարկատու» համակարգը, ինչը նշանակում է, որ ՓՄՁ-ն կկարողանա գրանցումներ կատարել իրեն փաստաթուղթ չտրամադրած տնտեսվարող սուբյկեկտների վերաբերյալ: Այս պարագայում կհամարվի, որ ՓՄՁ-ն հիմնավորել է տվյալ ապրանքի մասով փաստաթղթի առկայությունը: Տվյալ դեպքում հարկային մարմնի գործողություննեն ուղղված կլինեն խոշոր բիզնեսին:
Ուժեղացվելու են նաև խոշորի նկատմամբ գործողությունները՝ փաստաթղթաշրջանառության ապահովման ուղղությամբ:
Նախատեսվում է՝ ՀՀ ֆինանսնների նախարարության և ՓՄՁ-ների միջև ձևավորել միասնական խորհուրդ, որն արագորեն կարձագանքի հնարավոր սուբյեկտիվ դրսևորումներին՝ առկա խնդիրները կարգավորելու համար:
Այնուհետև հանդիպմանը ներկա ՓՄՁ և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է կառավարության և մասնավոր հատվածի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքները և հանձնարել հնչեցված առաջարկությունները քննարկել և օրենսդրական լուծումները ներկայացնել Ազգային ժողով:
«ՓՄՁ-ները և խոշոր բիզնեսը պետք է օժանդակեն տնտեսության զարգացմանը, իսկ կառավարությունը սատարի ձեզ՝ աշխատելու համար, որպեսզի կարողանաք հարկեր վճարել: Մեր քննարկումները, հանդիպումները պետք է լինեն շարունակական: Կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է տնտեսությունը և դրան զուգահեռ մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար լինենք ուշադիր և զարգանալու հնարավորություն տանք»,- ամփոփելով նիստը՝ նշել է կառավարության ղեկավարը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.