23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե Հայաստանի էներգետիկ համակարգում վիճակն օրհասական է, և «կարող է ստիպված լինենք գնալ հովհարային անջատումների»:
«ՉԻ» — Կյանքն, իսկապես, հետաքրքիր բան է: 15 տարի շարունակ ով ինչից խոսում էր այս իշխանությունները «մութ ու ցուրտ տարիներն» էին հիշեցնում: Ընդ որում այն ժամանակ պատերազմ էր, ատոմակայանը չէր աշխատում, գազամուղն էլ օրումեջ պայթեցվում էր:
Եվ այնուամենայնիվ արդեն 1995-ին հովհարային անջատումներր վերացան: Ո՞ւմ մտքով կանցներ, որ 20 տարի անց, ունենալով երկու գազամուղ և աշխատող ատոմակայան, նորից կանգնելու ենք հովհարային անջատումների վտանգի առաջ:
Զարմանալին գիտեք որն է, երբ սկսեցին «լափված մազութի» գործը քրքրել, պարզվեց, որ ինչ-որ մութ պատմություն իսկապես եղել է, ու հիմնական «գործող անձն» էլ Երվանդ Զախարյանն է եղել:
Ու հիմա՝ խնդրեմ. Երվանդ Զախարյանը նշանակվեց Էներգետիկայի նախարար, և մի ամիս չանցած՝ հովհարային անջատումների մասին են խոսում: Մնում է Արշակ Սադոյանին էլ պատգամավոր դարձնեն, ու վերջ:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ շնորհանդեսին մասնակցում էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որին թերթի լրագրողը մի քանի հարց է ուղղել: Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով.
— Պարոն Խաչատրյան, հուլիսի մեկին ավարտվում է նոր սերնդի ՀԴՄ-ների համատարած տեղադրման վերջնաժամկետը, բայց մեր ունեցած տեղեկություններով, ՀԴՄ-ներ չկան:
— ՀԴՄ-ները կան, ճանապարհին են, մոտ օրերս մենք կստանանք, ոչ մի խնդիր չկա և մենք այդ ՀԴՄ-ների տեղադրումը պետք է անենք սահուն, հանգիստ, որովհետև ինքը ծրագրային ապահովման լուրջ խնդիրներ է առաջ բերում: Նոր ՀԴՄ-ները փոխելու են տնտեսական միջավայրը, պարզեցնելու են, հաշվառման խնդիրները լուծելու են էլեկտրոնային եղանակով:
— Պարոն Խաչատրյան, Դուք իրո՞ք կարծում եք, որ այդ ՀԴՄ-ները 400 դոլար արժեն: 400 դոլար հիմա արդեն iPad-ներն արժեն:
— Եթե դուք կայքերով ուսումնասիրեք, համադրություններ անեք, կտեսնեք, արժի՞, թե չարժի: Ճիշտ հակառակը, քանի որ ծրագրային ապահովումը մենք համատեղ ենք արել, բավականին էժան գներով ենք ձեռք բերել: Եվ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների հետ հանդիպմանը ոչ միայն այս տարի, այլ ընդհանրապես՝ անցած բոլոր տարիներին, մենք ինքներս ենք առաջարկել, որ այդ ոլորտի աշխատակիցները մտածեն՝ իրենք արտադրություն դնեն:
— Առաջարկություն եղել է, թե իրենք ասում են, որ դրա ինքնարժեքը 50-60 դոլարից չի անցնի:
— Չէ, նման խոսակցություն չկա, իրենք ասում են, որ մեր համար դժվարություններ կան:
— Որքա՞ն լրացուցիչ մուտքեր ենք ակնկալում ստվերի կրճատման արդյունքում:
— Դա շատ դժվար է հիմա ասել, բայց մեր հիմնական նպատակը հարկային եկամուտների աճի կայուն տեմպը ապահովելն է:
— Ուրեմն գնահատական չկա՞, թե որքանով կավելանա:
— Տարբեր գնահատականներ կան: Դրա մասին կխոսենք, երբ որ մեր գործառույթները իրականացնենք, փաստացի թվերը ունենանք, կտեսնենք:
— Եթե որոշ գործարարներ, այնուամենայնիվ, դուրս չգան ստվերից՝ դուք կհիասթափվե՞ք:
— Գործարարների՞ց, թե մեր գործունեությունից:
— Տարբերություն չկա:
— Իհարկե, կհիասթափվեմ:
Հայկական ժամանակ
Համացանցում ակտիվորեն քննարկվում է , որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող՝ Զվարթնոցի տաճարի տարածքում թույլատրվում է միջոցառումներ անցկացնել՝ 700 000 դրամ վճարելով:
«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել էր լուրը, որ օրերս տաճարում կերուխում է եղել:
Ի դեպ, ըստ տեղեկությունների, խնջույքը կազմակերպել էր «Քեմփ վենչուրս» ընկերությունը, ինչի պատճառով զբոսաշրջիկները չեն կարողացել այցելել տաճար:
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեցինք զրուցել ՀՀ մշակույթի փոխնախարար, հուշարձանների հարցերը համակարգող Արև Սամուելյանի հետ, սակայն վերջինս տեղում չէր, իսկ նրա օգնականն առաջարկեց հարցով դիմել Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանին:
Հետաքրքիրն այն է, որ մամուլի պատասխանատուն տեղյակ չէ, թե ինչ է կատարվել և ինչ է քննարկվում հանրության շրջանում: Երբ նրան հայտնեցինք այդ մասին, նա նախ անակնկալի եկավ, ապա ասաց. «Տաճարում խնջույք հնարավոր չէ կազմակերպել»:
Մեր այն դիտարկմանը, որ Վլադիմիր Պողոսյանը հաստատել է լուրը, Ալլա Սերոբյանը շփոթվեց. «Հա, ուրեմն կանոնադրության կետերում որևէ հակասություն է եղել: Լավ կլինի զանգահարեք հենց Վլադիմիր Պողոսյանին, նրանից ճշտեք»:
Բայց ի՞նչ կարծիքի է Մշակույթի նախարարությունը՝ հարցին, հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պատասխանեց. «Վլադիմիր Պողոսյանն էլ է Մշակույթի նախարարության ներկայացուցիչ»:
ՊՈԱԿ-ի տնօրենի հետ խոսել նույնպես չհաջողվեց, նա ևս տեղում չէր: Ասացին որ կվերադառնա միայն վաղն առավոտյան:
Բնականաբար, եթե նախարարությունում ոչ ոք իր տեղում չէ, դեռ շատ հուշարձաններ ու տաճարներ կկորցնեն իրենց դիմագիծը՝ գումար աշխատելու ճանապարհին դառնալով զվարճանքի վայրեր:
Աննա Սարգսյան
Լուսանկարը՝ Aravot.am-ի
«Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանից ահազանգ ենք ստացել, որը նշում է, թե 2009թ. ստեղծված «Արփի լիճ» ազգային պարկի կազմում ընդգրկված Արփի լիճը, փոքր ՀԷԿ-երի պատճառով դատարկվում է: Նրա խոսքով՝ Արփի լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է փոքր ՀԷԿ-երի աշխատեցմանը»:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Էկոլուր »տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը.
«Արփի լիճը նոր ստեղծված հատուկ պահպանող տարածք է: Մենք ունենք շատ վատ վիճակ Արփի լճի էկոհամակարգի վերաբերյալ, որովհետև եթե ջուրը պակասում է, կարող է փոխել իր համակարգը, էլ ինչի՞ համար է ստեղծվում հատուկ պահպանող տարածք, եթե պետք է լիճը փոխի իր համակարգը, չէ՞ որ դու ստեղծում ես, որ դա չփոխվի, ընդհակառակը՝ որ դա պահպանվի: Այդ ի՞նչ պահպանող տարածք է, որ դու պահպանող տարածքը չես պահպանում: Փաստորեն այդ հատուկ կարգավիճակը սահմանափակում է գյուղացիների գործունեությունը: Եթե ստեղծում ես, կարևոր է, որ պահպանես լճի հարակից տարածքը: Արփի լճից վերցնում են ջուր. ինչի՞ համար, ո՞նց: Լիճն ունի հատուկ համակարգ, որ հնարավոր լինի ոռոգման նպատակով ջուր վերցնել, բայց հարց է՝ իրո՞ք այսքան ջուր հարկավոր է ոռոգման համար, թե՞ ջրի մեծ քանակը դա փոքր ՀԷԿ-երի պահանջարկն է »,-նշեց տիկին Զարաֆյանը:
Մեր այն հարցին, թե ջրպետկոմիտեն ի՞նչ հիմնավորում է տալիս այս ամենին, Ինգա Զարաֆյանը պատասխանեց.
«Ջրպետկոմիտեն հիմնավորումներ է բերում, թե մեծ քանակությամբ ջուրը վերցվում է տարածքը ջրելու և ոռոգման աշխատանքների համար, որոնք անհասկանալի և անհիմն են »:
Հռիփսիմե Գալստյան
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ այսպես կոչված «նոր սերնդի ՀԴՄ-ների» խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով:
Կառավարությունը նման քայլը հիմնավորում է նրանով, որ այդ ՀԴՄ-ները որոշ կատեգորիայի տնտեսվարողների պետք է տրամադրվեն անվճար:
Դրանց մեջ են մտնում, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի խանութները և առևտրի և սպասարկման ոլորտում գործող այլ «փոքր» տնտեսվարողներ: Եվ այնուամենայնիվ, այդ ՀԴՄ-ների ներդրման շուրջ կան լրջագույն կասկածներ:
Խնդիրն այն է, որ մասնագետների գնահատմամբ, ընդամենը 50-60 դոլար ինքնարժեք ունեցող այդ սարքերը թայվանական մի ընկերությունից գնվում են մոտ 400 դոլարով: Ընդ որում, դրանք արտադրվում են բացառապես Հայաստանի համար և դրանց ներկրմամբ զբաղվում է միայն մեկ ՊՈԱԿ՝ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը, որի գործունեությունը իրականացվում է հույժ գաղտնիության քողի տակ:
Հայկական ժամանակ
7 տարի առաջ կառուցված Հյուսիսային պողոտայում այս օրերին կրկին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Քաղաքացիները, չհասցնելով վայելել «էլիտար» պողոտայում զբոսնելու, ժամանակ անցկացնելու հաճույքը, ստիպված են կրկին փոշի շնչել, շինարարական տեխնիկայի աղմուկը լսել: Պողոտայի հատակն ամբողջությամբ քանդված է, մեծ-մեծ քարաբեկորներն էլ ամենուր թափված:
Այս անգամ Հյուսիսային պողոտայով հետաքրքրված է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որը որոշել է պողոտայի՝ ժամանակին արված անորակ բետոնե հատակը փոխարինել երկարաժամկետ գրանիտե սալիկներով: Ընկերությունը Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերի բնակիչներից գնել է ստորգետնյա ավտոկայանատեղիների համար նախատեսված տարածքը՝ առևտրի ցանց կառուցելու նպատակով:
Քաղաքապետարանից «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ ողջ ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում, և համայնքային բյուջեից այդ նպատակով ոչ մի լումա չի հատկացվել: Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ սալիկապատման համար ընկերությունը կծախսի մոտ 5 միլիոն դոլար: Սալիկները ներկրվել են արտերկրից և, ինչպես քաղաքապետարանից են վստահեցնում, նախատեսված են 40-50 տարվա օգտագործման համար:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի միավորման արդյունքում իրականացվող կադրային տեղաշարժերը և փոփոխությունները լայն քննարկման նյութ են դարձել ինչպես հանրության, այնպես էլ ԶԼՄ-ների շրջանում: Հաշվի առնելով երևույթի նկատմամբ առկա աճող հետաքրքրությունը և այն թյուր տեղեկատվությունը, որը հետևողականորեն շրջանառվում է` ՀՀ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել. կադրային փոփոխությունները և նշանակումները տարերային կամ անձնավորված բնույթ չեն կրում, ինչպես համառորեն փորձ է արվում ներկայացնել: Դրանք իրականացվում են այն նույն տրամաբանությամբ, որով վերջին 6 տարիներին առաջնորդվել է ՊԵԿ-ը` նախապատվությունը տալով բարձրակարգ ու միջազգային ընդունված լավագույն չափանիշներին համապատասխանող և ներուժ ունեցող կադրերին:
Ֆինանսական վերահսկողության տեսչության մասին. վերջին 2 օրերի ընթացքում որպես անհերքելի փաստ է ներկայացվում այն «տեղեկությունը», ըստ որի` իբրև թե վարչության բոլոր աշխատակիցներն ազատվել են աշխատանքից: Իսկ իրականությունն այն է, որ «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման, այսինքն` կատարվել են կառուցվածքային և գործառութային փոփոխություններ և, բնականաբար, աշխատակիցների` աշխատանքից ազատվելու մասին խոսակցություններն անտեղի են, քանի որ տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքն ուժը կորցրած ճանաչելու և կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում գործընթացը դեռևս չի ավարտվել: 43 աշխատակիցներից բարձր որակավորում ունեցող մասնագետները, բնականաբար, կշարունակեն աշխատանքը:
Ինչ վերաբերում է օրերս շահարկվող տեսակետին, ըստ որի` ոչ թե ՊԵԿ-ն է միացել ֆիննախին, այլ հակառակը, քանի որ, իբրև թե, կադրային փոփոխություններում նախապատվությունը տրվում է բացառապես ՊԵԿ-ի կադրերին, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ տեսակետը ևս չի արտացոլում իրականությունը: Ավելին` ներկայացվում են, մեղմ ասած, ուռճացված թվեր, արդյունքում կատարվում են սխալ եզրահանգումներ մի գործընթացի վերաբերյալ, որը դեռ չի էլ ավարտվել, և որի տրամաբանությունն իրականում բխում է զուտ նախարարությունը որակյալ կադրերով ապահովելու նկատառումից: Ձևավորվող տարբեր ստորաբաժանումներում ղեկավար պաշտոններում նշանակվել են ինչպես ֆիննախի, այնպես էլ ՊԵԿ-ի ներկայացուցիչները: Ավելին` 3 կառուցվածքային ստորաբաժանումներում արդեն իսկ ղեկավար պաշտոններում նշանակվել են ֆիննախի աշխատակիցները, իսկ ՊԵԿ-ի նմանատիպ ստորաբաժանումների ղեկավարները դարձել են նրանց տեղակալները:
Ինչ վերաբերում է որոշ նախկին աշխատակիցների կողմից ԶԼՄ-ներին տրված մեկնաբանություններին, ըստ որոնց` իբրև թե նրանց զբաղեցրած պաշտոնից անհամեմատ ցածր պաշտոնների առաջարկներ են արվել, որոնք նրանք մերժել են` դիտարկելով իբրև արժանապատվության դեմ ուղղված դիտավորյալ քայլ, ապա այս հարցի շուրջ ևս անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել: Ինչպես պարզվել է, նախքան միավորումը նախարարությունում տարիներ շարունակ գործունեություն են ծավալել վարչություններ, որոնց ղեկավարներն ընդամենը 3 աշխատակից են ունեցել, բնականաբար, դրանք օպտիմալացման գործընթացում վերակազմակերպվել են, ինչի հետևանքով այդ ղեկավարներին աշխատանքը համակարգում շարունակելու այլ առաջարկներ են արվել, որոնք էլ մերժվել են` «արժանապատվությունից ցածր» ընկալվելու պատճառով, եղել են նաև առաջարկներ, որոնք ընդունվել են:
Նախարարության տարբեր ստորաբաժանումներում օպտիմալացման գործընթացը տարբեր պատկեր է արձանագրել: Մասնավորապես` ֆիննախից և ՊԵԿ-ից կատարվել են հետևյալ կրճատումները.
• Իրավաբանական վարչությունից` 9 աշխատակից
• Գործառնական վարչությունից` 1 աշխատակից
• Ներքին աուդիտի վարչությունից` 1 աշխատակից
• Լիցենզավորման գործակալությունից` 1 աշխատակից
• Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչությունից` 1 աշխատակից
• Ֆինանսական շուկայի զարգացման վարչությունից` 2 աշխատակից
• Ֆինանսահաշվային վարչությունից` 1 աշխատակից
• Հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչությունից` 5 աշխատակից
• Համակարգչային տեխնոլոգիայի սպասարկման վարչությունից` 3 աշխատակից
• Միջազգային համագործակցության վարչությունից` 1 աշխատակից
• Աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունից` 1 աշխատակից և այլն:
Ֆինանսների նախարարության կադրային նոր քաղաքականության շուրջ արհեստականորեն խրախուսվող աժիոտաժը հարկադրում է հիշեցնել, որ որակյալ աշխատանքը կատարում են որակյալ կադրերը: Այս տրամաբանությունն է եղել ՊԵԿ-ի 6 տարիների գործունեության հիմքում: Մասնավորապես` համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, հարկային հաշվետվությունների ընդունման և մշակման ավտոմատացման, ռեսուրսների տնտեսման, ինչպես նաև հարկ վճարողների հետ անմիջական շփումների կրճատման, հարկային վաչարարության պարզեցման համատեքստում 57 հարկային տեսչություններից 35-ը լուծարվել էին, որի արդյունքում հարկային ծառայողներից 429-ը կրճատվել էին, իսկ միայն 2014թ. առաջին եռամյակում աշխատանքից ազատվել էր ՊԵԿ-ի 39 աշխատակից:
Պետական եկամուտների կոմիտեի` օպտիմալացման և կադրային նպատակային քաղաքականության արդյունքում արձանագրած ձեռքբերումները գնահատել են ոչ միայն բիզնեսը, այլ նաև միջազգային կառույցները` արժանացնելով բարձր գնահատականների: Այդ առումով հատկանշվում է ՊԵԿ-ի կառավարման համակարգի` միջազգային ստանդարտին համապատասխանելու համար հեղինակավոր «Բյուրո Վերիտասի» կողմից տրված հավաստագիրը: Ներկայում իրականացվող կադրային փոփոխությունների գլխավոր ելակետը ևս մնում է և լինելու է նախարարության առջև դրված դժվար խնդիրների արդյունավետ կարգավորումն ապահովող որակյալ կադրերի ընտրությունը, ինչն, ի դեպ, քարացած գործընթաց չէ, և ինչպես ՊԵԿ-ի դեպքում էր, այնպես էլ նախարարությունում պարբերական բնույթ է կրելու` առաջնահերթությունը տալով լավագույն կադրերին»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե: Այսպիսով, հնարավորություն կընձեռվի բոլոր վարորդներին (ներառյալ տաքսիների)՝ նախկինի համեմատ 3 անգամ ավելի երկար ժամանակ ունենալ անվճար կայանելու համար:
Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով կատարելու վճարումները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում «Փարիզ էստ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանն, անդրադառնալով Աֆրիկյանների շենքի քանդմանը, համոզմունք հայտնեց, որ խնդրի առաջ է կանգնած ոչ միայն Աֆրիկյանների տունը, այլև տասնյակ շենքեր:
Ըստ Մարիամ Խաչատրյանի, պատճառները մի քանիսն են. «Նախ և առաջ ճարտարապետները չեն արժևորում այդ շենքերը, ճարտարապետն ասում է, թե տվյալ շենքն արժեք չի ներկայացնում, հետևաբար՝ պետությունն էլ չի արժևորի այն,»:
Ամեն դեպքում, նրա կարծիքով, պետք է հաշվի առնել այն, որ դրանք Երևանում են կառուցված:
«Երբ ճարտարապետն ասում է, որ հայկական չի, հետևաբար պետությունն էլ այլևս չի արժևորում, մի կողմից էլ պետությունն ինքը պետք է արժևորի այն՝որպես ժառանգություն»,-նշեց բանախոսը:
Ըստ նրա՝ օլիգարխն այսօր անում է այն, ինչ ուզում է. «Քանդում են պատմական արժեք ներկայացնող շենքը՝ նորակառույց շենք կառուցելու համար, և պատկան մարմինները, ինչպես նաև ճարտարապետները, «խալիները փռած» դիմավորում են նրանց»,-ընդգծեց Մարիամ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ միշտ էլ մի պատճառաբանություն կարելի է բերել՝ շենքը քանդելու համար:
«Նարեկ Սարգսյանն էլ ասում է, թե Աֆրիկյանների շենքի մոտ լուրջ մագիստրալային խնդիր կա, բայց ի՞նչ մագիստրալային խնդիր կարող է լինել, եթե ընդամենը 15 մ լայնություն ունի Զաքյանին միացնող փողոցը»,-ասաց Մարիամ Խաչատրյանը:
Աֆրիկյանների շենքը, ճարտարապետի հավաստիացմամբ, մոդեռնիզմի միակ ներկայացուցիչն է Հայաստանում և նա, բացի բոյկոտ անելուց, ևս մեկ լուծում է տեսնում հարցին. «Գոյություն ունի տեխնոլոգիա, երբ նման դեպքերում հնարավոր է շինությունը մի քանի մետրով դեպի հետ տեղափոխել: Դա, ճիշտ է, մեծ ծախսերի հետ է կապված, սակայն կարծում եմ, որ Աֆրիկյանների տունն այնպիսի շինություն է, որի դեպքում կարելի է կիրառել այդ մեթոդը՝ չկորցնելու համար ճարտարապետական արժեք ունեցող շինությունը: Եվ հետո, 10 տարի է՝ ամեն արժեքավոր շենք քանդելուց առաջ ասում են, թե կտեղափոխեն, բայց դեռևս նման բան չի եղել, միայն քանդում են, բացի այդ, եթե նույնիսկ տանեն և ուրիշ տեղ կառուցեն, շենքն իր արժեքը կկորցնի»,-նկատեց բանախոսը:
Մյուս կողմից, ճարտարապետը նկատեց, որ շինությունը տեղափոխելով, կաղավաղվի Երևանի պատմությունը: «Այսինքն, կստացվի, որ Աֆրիկայաններն ապրել են ոչ թե այդտեղ, այլ, ասենք թե Ամիրյանում, այդ կերպ պատմությունը խեղաթյուրվում է, իսկ զբոսաշրջիկներին դժվար կլինի բացատրելը»:
Այն հարցին, թե ինչ պետք է արվի այս խնդիրը կանխելու համար, ճարտարապետը պատասխանեց, որ նախ և առաջ պետք է հստակ քայլեր ձեռնարկվել:
«Պետք է հաղորդումներ պատրաստեն, հոդվածներ գրեն: Պետք է համախմբվեն, ակտիվիստները հրավիրեն ճարտարապետներին, խորհրդակցեն նրանց հետ,»,-ընդգծեց Մարիամ Խաչատրյանը:
Վերջինս չի բացառում, որ մի քանի տարի անց կարող են և պատմական մնացած կառույցներն էլ քանդվեն:
Անդրադառնալով Փակ շուկային՝ Մարիամ Խաչատրյանն ասաց, որ այն ևս քանդեցին ՝ նշելով, թե կառույցի ճակատային մասը պահպանել են, բայց արժեքավորը, ճարտարապետի խոսքով, ճակատային մասը չէր, այլ ներսը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.