23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր: Նա նաև բարձր է գնահատել քննարկումների կազմակերպման գործում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և գերմանական միջազգային համագործակցության ընկերության («ՋԻ-ԱՅ-ԶԵԹ») ցուցաբերած օժանդակությունը:
Գագիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ կայացած հանդիպումների ժամանակ առաջարկություններ են եղել՝ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակել տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ քննարկումներ անցկացնել մարզերում, ինչպես նաև քննարկումների արդյունքներն ամփոփել միջազգային փորձագիտական կառույցների հետ:
Հանձնաժողովի անդամները ևս անդրադարձել են լրացուցիչ քննարկումների ձևաչափը և աշխարհագրությունը ընդլայնելու հասարակական պահանջարկին: Միաժամանակ, նկատի ունենալով հայեցակարգի քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի լայն շրջանակը, դրանք համակողմանի վերլուծելու կարևորությունը, ինչպես նաև լրացուցիչ հանրային քննարկումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով:
Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են: Նա նաև կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաև երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը: Հանրապետության Նախագահը հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում:
Շարունակություն. առաջին մասն՝ այստեղ
2009-ին «Ազգ» թերթի հոկտեմբերի 22-ի համարում այսպիսի հրապարակում է եղել.
Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանն իր մտահոգությունն է հայտնել՝ համալսարանի այդ ամբիոնի փակման վերաբերյալ:
Եվ ահա երեկ սփյուռքի նախարարությունից մեզ տեղեկացրին. «Իրոք, ժամանակին ՀՀ սփյուռքի նախարարությունում խնդիրը քննարկվել է Ժիրայր Քոչարյանի հետ. Հարցը ներկայացվել է ՀՀ նախագահին: Նրա հանձնարարությամբ 2010 –ի պետբյուջեի նախագծի ՀՀ կրթության և գիտության հատվածում նախատեսված է 7 մլն 769 հազար դրամ՝ Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնին հատկացնելու համար: Բյուջեի նախագիծն այժմ գտնվում է ԱԺ—ում և չենք կասկածում, որ կհաստատվի, և համապատասխան գումարը կտրամադրվի համալսարանին»:
Սփյուռքի նախարարությունից հավելում են նաև, որ ըստ երևույթին մտահոգությունն արտահայտելու ժամանակ պարոն Քոչարյանը տեղեկացված չի եղել հարցը լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և սպասվող արդյունքների վերաբերյալ»:
Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ. սուտ հայտարարություն է սա: Ոչ մի անգամ չի քննարկվել, և հարցը չի ներկայացվել է ՀՀ նախագահին. Նախագահին ես եմ ներկայացրել, ոչ թե իրենք: Առաջինը մշակույթի նախարարին ասացի, ինքը շատ մտահոգվեց, իմ տված փաստաթղթերը փոխանցել էր ԿԳ և Սփյուռքի նախարարներին, ինքս մեկ անգամ հանդիպել եմ Հրանուշ Հակոբյանին, հանձնել եմ փաստաթղթերը, էլ չեմ տեսել: Ինձ հետ էլ ոչ ոք չի հանդիպել ոչ Սփյուռքի նախարարը, ոչ էլ կրթության: Սփյուռքի փոխնախարարի հետ եմ խոսել մեկ անգամ, որը համարյա ոչնչից տեղյակ չէր: Մեծ և բացասական դեր է խաղացել Բեռլինում ՀՀ նախկին դեսպանը՝ Աշոտ Մարտիրոսյանը: Ես կողքից լսեցի, որ իրենք ջանում են իրենց ծանոթ-բարեկամներին ուղարկել, քանի որ կարծում էին մեծ եկամուտ կա այդտեղ, ես դրան էլ էի համաձայն: Բայց ոչինչ էլ չարվեց, ընդհակառակը՝ Ժամանակն անցավ, ձգձվեց հարցը, Ազատ համալսարանի ռեկտորի տեղակալը, որի հետ շատ եմ խոսել, հատկապես նա էր հետաքրքրված, որ հայագիտականը շարունակի լինել Բեռլինում, նա գնաց Համբուրգ, այլ պաշտոնի անցավ:
ԿԳ նախարարը եկավ Բեռլին, որտեղ հավաքվել էին տարբեր համայնքներից ներկայացուցիչներ, ուսանողներ, և պարոն նախարարն առանց վարանելու արար աշխարհին հայտարարեց, (մենք էլ գերմանացիների մոտ խայտառակվեցինք), որ Ազատ, Անկախ Բաց համալսարանները համալսարաններ չեն, փակվում են, թող փակվեն: Երևի նա շփոթել էր Բեռլինի պետական Ազատ համալսարանն Երևանի Բաց համալսարանի հետ, ես նրան ասացի, որ եթե որևէ երկիր է գնում, լավ կլինի տեղեկություններ հավաքի նախքան այդ երկիր մտնելը, որովհետև այս համալսարնն ունի 63 000 ուսանող, այս համալսարանում դասավանդում են ամենաշատ Նոբելյան մրցանակ ստացած դասախոսներ, և ի գիտություն պրն. նախարարի ասեմ, որ առաջին անգամ ատոմը ճեղքել է մեր համալսարանի քիմիա-ֆիզիկայի լաբորատորներից մեկը( Otto Hahn):
-Փաստորեն խնդիրը տարեկան 24 000 եվրոյի մե՞ջ էր.
-Մենակ դա չէր, պետք է այսպես լիներ, ասենք ակադեմիան, համալսարանը կամ ԿԳ նախարարությունը հանձն առներ, ամբիոն պահելու գործառույթը, պիտի նրանք զգային , որ Հայաստանը, որպես պետություն հետաքրքրված է:
-Ինչի՞ց զրկվեցինք առավելագույնը.
-Առաջին՝ ավանդույթից զրկվեցինք, այն է՝ հայագիտությունը Բեռլինում ավանդույթ ուներ, Բեռլինը, Լայպցիգը, որոշ չափով՝ Մյուխենն ավանդական համալսարաններ էին, որտեղ մեր մեծերը ուսանել են սկսած Կոմիտասից, Մանուկ Աբեղյանից: Երկրորդը՝ լավ առիթ կլիներ սկսել համագործակցություն Ազատ համալսարանի ու Երևանի պետական և հատկապես Արցախի պետական համալսարանների միջև, երրորդն էլ ունի քաղաքական հանգամանք, ադրբեջանցիներին հաջողվեց հումբոլդի համալսարանում ամբիոն հիմնել, սակայն դրանով չեն բավարարվում: Նրանք ամեն ինչ արեցին, որ հռչակավոր Ազատ համալսարանում նույնպես ունենան ամբիոն, մինչև հիմա իրենց չի հաջողվել այդ, իսկ Փոթստամի համալսարանում ունեն գիտական կոլեգիա, բացի այդ ադրբեջանցիները մեծ դրամական ներդրումներ են անում և հրատարակում են Արցախի թեմայով գրքեր:
Նայեք հարցազրույցը ԿԳ նախարարի հետ, որտեղ ասված է. «Գերմանիայի հայ համայնքի ակտիվիստ Ժիրայր Քոչարյանը հարցազրույցում նշել է, որ ՀՀ կրթության և գիտության և Սփյուռքի նախարարները որոշել են Բեռլինի պետական ազատ համալսարանի հայագիտության ամբիոնը փակել, մինչդեռ Հալեում հայագիտության ամբիոն ստեղծվեց, ո՞րն է նպատակը, մեկը փակել, մյուսը բացել»: Մգացված տողերը հոդվածում արծարծված հարցի պրն Քոչարյանի մեկնաբանություն է:
Ես պիտի ասեմ, որ այս թղթակիցը բնավ տեղյակ չի, թե ինչի մասին է խոսում. ՀՀ կրթության գիտության և Սփյուռքի նախարարները ի վիճակի չեն Բեռլինում մի բան փակեն, կամ բացեն, այսինքն սա անտեղյակության արդյունք է: Ես Գերմանիայի հայ համայնքի ակտիվիստ չեմ, ես դասախոս եմ, և կապ չունեմ այն ամենի հետ, ինչ ասվում է:
Խնդիրը, որի մասին խոսել է Ժիրայր Քոչարյանն, առկա է երեքուկես տարի,(ճիշտ է երեք տարի է իրենց ահազանգում եմ) որպես նախարար ես շատ եմ զբաղվել այս գործով: Ցավում եմ, որ գիտնական մարդիկ կարող են իրենց թույլ տալ իրականության հետ որևէ աղերս չունեցող արտահայտություններ (սա ցույց է տալիս ԿԳ նախարարի մակարդակը): Իրականությունը շատ ավելի պարզ է. մեզ համար հայագիտությունը գերակա ոլորտներից մեկն է: Իրականում կառավարության կողմից վերջերս ընդունվեց 2012-25թթ. հայագիտության զարգացման ռազմավարությունը, որտեղ հատուկ շեշտադրում կա արտերկրում հայագիտական կենտրոնների զարգացման վրա: Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ մենք հերթական թուղթն ենք ստորագրել, (կասկածում եմ, թե որևէ թուղթ է ստորագրվել) ասեմ շատ կոնկրետ՝ իմ անձնական ջանքերով վերջին երեք տարիների ընթացքում հայագիտական կենտրոններ են բացվել կամ վերաբացվել (հայագիտական կենտրոն՝ դա ինձ համար մի քիչ անհասկանալի է, կամ պետք է ամբիոն լինի, կամ՝ ոչ, հիմա տեսեք, որտեղ է բացվել՝ Հալեպում, այսինքն պատերազմի ընթացքում) Հալեպի Թեհրանի (չեմ կարծում, թե ԿԳ նախարարը ի վիճակի է որևէ միջամտություն անելու) համալսարաններում, Բուխարեստի համալսարանում վերագործարկվել է հայագիտական կենտրոնն իմ համառության և այլ գերատեսչության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ(մինչև օրս չեմ լսել, որ նման բան եղած լինի, ստույգ տեղեկություն չկա )աշխատում է, թե ոչ, որովհետև մի քանի ամիս առաջ չկար նման բան):
Քաղքենիական գնահատականներից հեռու եմ ուզում մնալ, որովհետև պատմությանը ծանոթ մարդիկ գիտեն՝ ինչ է նշանակում Հալե քաղաքի համալսարանը Գերմանիայից և Արևմտյան Եվրոպայի պատմության մեջ: Համալսարանը լավագույններից մեկն է: Այնտեղ գործող Մաշտոց կենտրոնը 13 տարվա պատմության ունի: Մեզ հաջողվեց գերմանական ակադեմիական ծրագրի աջակցությամբ 120 հազար եվրոյի դրամաշնորհ ստանալ այդ կենտրոնի պահպանման համար: (Ես դեմ չեմ, թող Գերմանիայի բոլոր գյուղաքաղաքներում հայագիտական ամբիոններ բացվեն, բայց հարց եմ տալիս՝ Հալե գյուղաքաղաքը 60.000 բնակչությամբ համեմատելի՞ է Բեռլին մայրաքաղաքի հետ, Բեռլինն ու Փարիզը երկու մեծ պետութունների մայրաքաղաքներ են, որոնք Եվրամիությունն իրենց հետևից քարշ տալով են տանում, ուրեմն այսպես է ստացվում, ադրբեջանցիները Հումբոլդում ամբիոն են հիմնել, Բեռլինի Ազատ համալսարանում էլ փորձում են հիմնել, հարց եմ տալիս, ինչո՞ւ Ադրբեջանը չի ջանում Հալեում ամբիոն բացել, որովհետև անկարևոր է համարում: Ստացվեց, հայերը գյուղաքաղաքին են արժանի, իսկ ադրբեջանցիները՝ Բեռլինին, և դեռ դրա քաղաքական հետևանքները մենք զգալու ենք):
Բացի այդ, Ազատ համալսարանում չկա հայագիտական կենտրոն, չկա հայագիտության ամբիոն, իսկ Ժիրայր Քոչարյանն էլ հայագիտության մասնագետ չէ: Ընդամենը հնդեվրոպական լեզուների ամբիոնում հայոց լեզվի բաժին կար: Համալսարանը որոշել է փակել, որովհետև ուսանող չի հավաքվում: Գերմանիայում հալասարանները ներքին ազատություններ ունեն, և անգամ իմ բանակցությունները Գերմանիայի նախկին և ներկա դեսպանների հետ, անգամ մեր ֆինանսական աջակցության դեպքում այդ համալսարանը չի ցանկանում պահել այդ ամբիոնը: (Հարց եմ տալիս պարոն նախարարին, ինչո՞ւ ես գնում Գերմանիայի դեսպանների հետ խոսում, ինչու հենց Ազատ համալսարանի հետ չես կապվել և այն մարդու հետ կապվել, որն արդեն 28 տարի այդտեղ աշխատում է և բոլոր ճանապարհները գիտի, ինչ անել, որպեսզի հայկական բաժինը շարունակվի: Ստացվում է որ եթե պետք լինի կապվել ԵՊՀ հետ, պետք է գնալ կապվել Գերմանիայի դեսպանի հետ, ո՞ր մեկն է ճիշտ ) Ժիրայր Քոչարյանին անձամբ Բեռլինում ասել եմ այդ մասին, նաև առաջարկել, որ եթե համալսարանի ռեկտոր տա համաձայնություն, մեր ֆինանսական միջոցներով կպահենք այն: ( Ո՞ր համալսարանը, այն էլ Բեռլինի, որտեղ գալիս են աշխարհի տարբեր մասերից, ցանկանում են ուսանել, կամ բաժին ունենալ, ռեկտորը կնստի, կմտածի, ԿԳ նախարարին նամակ կգրի, սա ինչ մեծամտություն է ես չեմ հասկանում ԿԳ նախարարը բնավ էլ ինձ հետ անձամբ չի խոսել, երբ նա ոչ ստույգ բաներ էր պատմում Բեռլինի Ազատ համալսարանի մասին, ես քննադատեցի իրեն, միայն դա. մենք միմյանց հետ չենք խոսել, ամբողջ դժբախտությունը այդտեղից է գալիս, ոչ ԿԳ նախարարը, ոչ Սփյուռքի նախարարը 5 րոպե ժամանակ չեն ունեցել՝ բանակցելու , ամբողջ խնդիրը հենց սրա մեջ է, որ իրենք տեղյակ չեն մանրամասներին , չեն էլ ուզեցել իմանալ ): Անցել է երկու տարի, և որևէ նամակ չեմ ստացել: Համալսարանը չի ուզում պահել մի ամբիոն, որը չունի ուսանող (Որտեղից ես ասում, պարոն նախարար, որ մենք ուսանող չունենք, որտեղից ես ասում, որ ես հայագետ չեմ, երբ ես լսարանաը բացել ու ներս մտել: Մեր հյուրն է եղել Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, Հրավարդ Հակոբյանը, գրողների միության այդ ժամանակ քարտուղար Դավիթ Մուրադյանը, վերջերս նաև ԵՊՀ-ի պատմության ամբիոնի դասախոս Արտակ Մովսիսյանը, նախարարը որտեղից է հորինում: Եթե համալսարանը չի ուզում, ապա Թեսսա Հոֆմանի նամակն( ստորև բերվող) ի՞նչ է: ԿԳ նախարարը միայն ժողովրդին է մոլորեցնում):
Իմ և մի քանի հոգու ջանքերով շուտով ԲԱՀ-ի ինստիտուտներից մեկում, որի անունը չեմ տալիս, որպեսզի ԿԳ և Սփյուռքի նախարարները չմիջամտեն, նորից ի չիք չդարձնեն ծրագիրը: Մենք մեր դասերը կշարունակենք, և մեր ուսանողները կվերադառնան:
Բեռլինի բաց համալսարանի Արևելյան երկրների ինտիտուտի գիտական ղեկավար Դոկտոր Թեսսա Հոֆմանի նամակը.
Բեռլինի պետական Ազատ համալսարանը (ԲԱՀ-ը) իր 529 պրոֆեսորներով ոչ միայն Գերմանիայի ամենամեծ համալսարաններից է, այլև դասվում է նրա էլիտար համալսարանների շարքում:
Գերմանիայի, ինչպես նաև Բեռլինի վերամիավորումից հետո 1989 որոշվում է ԲԱՀ-ը փոքրացնել, քանի որ միայն Բեռլին քաղաքում առկա են երեք համալսարաններ՝ Հոմբոլդթ համալսարանը, Տեխնիկական համալսարանը և դեռ Բեռլինին կից Բրանդերբուրգի երկրամասի վարչակենտրոն Փոթսդամում՝ Փոթսդամի համալսարանը: ԲԱՀ-ի փոքրացման միջոցով խնայված դրամով պիտի զարգանան արևելյան Գերմանիայի նորակազմ երկրատարքների համալսարանները: Փոքրացումը կամ խնայողությունը իրագործվում է որոշ ինստիտուտների և Սեմինարների լրիվ փակման և թոշակի անցած պրոֆեսորների նորերով չփոխարինելու հաշվին:
Արդեն մի քանի տարի է, ինչ ԲԱՀ-ի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժինն էլ մաս է կազմում այդ խնայողության: Հայկական բաժնի դոցենտ-դասախոսը չի վճարվում, նոր գրքեր չեն հայթայթվում: Աշխարհաբարի և գրաբարի դոցենտ դոկտոր Ժիրայր Քոչարյանը անվճար շարունակում է դասախոսել և սեփական նախաձեռնությամբ գնել է անհրաժեշտ գրքերը, որպեսզի հայագիտության ավանդույթը Բեռլինի պետական համալսարանում չընդհատվի, դեռ ավելին, հոգ է տարել պահպանելու հայագիտական գրադարանը և մամուլի հարուստ հավաքածուն, հույսով, որ շուտով օգնության են հասնելու հայկական կազմակերպություններ և անհայտ անձինք:
Այսուամենայնիվ, այդ սեփական նախաձեռնությունը դեռ հայկական բաժնի փակման վտանգը չի կանխում:
2011-ին ինստիտուտի ղեկավար պրոֆ, դոկտ. Միխայել Մայեր Բրուգերը հանգստի է կանչվելու, այդպիսով Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտը և հայագիտական բաժինը փակվելու են:
Այդ կանխելու համար դոկտ. Ժիրայր Քոչարյանը խորհրդակցել է պրոֆ. Դոկտ. Մ. Մայեր-Բրուգերի հետ, իսկ նա էլ գիտական միավորման խորհրդում արծարծել է հայագիտության հարցը: Խորհուրդը հայտնել է իր համաձայնությունը հիմնելու Հայագիտության ամբիոն՝ սկզբնական տարիներին 48,000 եվրո բյուջեով, որից տարեկան 24,000 եվրոն հանձն է առնում ԲԱՀ-ն, եթե մյուս կեսը՝ 24,000 եվրոն, հանձն առնի հայկական կողմը: Այսպիսի համաձայնություններ կան այս միջոցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ սինոլոգիայի և բյուզանդագիտության բնագավառում, Հունաստանի հետ:
Այս առնչությամբ ասենք, որ հայկական բաժինն ունի բավական ուսանողներ, և դեռ Մերձավոր Արևելքից և այլուր գալու են ուսանողներ՝ Բեռլինում ուսանելու, եթե հայագիտական ամբիոնը իրականություն դառնա: Պիտի շեշտենք, որ ամբիոնը միայն գիտական-մշակութային հանգամանք չէ, այլ նաև վարկանիշ է Հայաստանի Հանրապետության համար: Ադրբեջանի պետությունը ջանք չի խնայում ունենալու ադրբեջանական ամբիոն այս հեղինակավոր համալսարանում, մինչ այժմ հարկավ ապարդյուն: Ընդհակառակը, ԲԱՀ-ը պատրաստ է անել այն, ինչ հարկավոր է, որպեսզի պրոֆ. Ժոզեֆ Մարքուարդթի, որը Բեռլինի Հայագիտական ամբիոն էր հիմնադրել 1921-ին, հայագիտության ավանդույթը շարունակվի:
Վերջաբանում հիշենք, որ մինչև ամբիոնի հիմնումը՝ այսօրվա իրավիճակը պահելու համար հարկավոր է ամսական 1200 եվրո: Չմոռանամ ավելացնել, որ Հայագիտական ամբիոնը ԲԱՀ-ում համագործակցության հիմք է հանդիսանալու Երևանի պետական համալսարանի, Ստեփանակերտի Արցախի պետական համալսարանի և այլ գիտական հաստատությունների հետ: Կենդանի օրինակը արդեն առկա է. ԲԱՀ-ի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության սեմինարից մի դոցենտ այժմ դասավանդում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանին։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչոիցւթյունից, Հանրապետության Նախագահը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ միասին հյուրընկալել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»-ի նույն ծրագրի շրջանակներում մեր երկիր այցելած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մի շարք ընկերությունների՝ «Պարալելս», «Ակրոնիս» ընկերությունների և «Սկոլկովո» հիմնադրամի ղեկավարներին: Հիմնադրամը նույն ծրագրի ներքո համատեղել է շախմատը և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նկատի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրած այդ ոլորտներին մեծ նշանակություն է տրվում:
Հանդիպմանը ներկա հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ ծրագրի նպատակն է՝ Հայաստանն իր հաջողություններով ու առանձնահատկություններով ներկայացնել աշխարհին և զարգացման նոր հնարավորություններ ստեղծել մեր երկրում այդ և հեռանկարային մի շարք ոլորտներում:
Նախագահը ողջունել է հյուրերին և հիմնադրամի առաքելությունը, ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել աշխարհի հզորագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին՝ նկատի առնելով նաև շախմատի նկատմամբ Հայաստանում ձևավորված վերաբերմունքը. «Ուրախ եմ, որ այստեղ է նաև Լևոն Արոնյանը: Նա մեր ժողովրդի պարծանքն է, և կարծում եմ՝ շախմատում Մագնուսի ամենաուժեղ հակառակորդը: Մենք, անշուշտ, մեծ հույսեր ենք կապում Լևոնի հետ, և առաջին հերթին նաև նրա շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկրից ընտրված թիմը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն: Շնորհակալ եմ նրան անչափ: Իհարկե, ուրախ եմ նաև, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կարծում եմ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն այս նախաձեռնությամբ հերթական անգամ ճիշտ կետին է ուղղել իր հայացքը, ինչը ողջունելի է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մագնուս Կառլսենը ևս մեծ պատիվ է համարել իր բնորոշմամբ՝ շախմատային մեծ պետությունում՝ հիասքանչ Հայաստանում գտնվելը. «Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ՝ Հայաստանում, տեսա այն սերը և խանդավառությունը, որ հայ ժողովուրդը տածում է շախմատի հանդեպ: Կարծում եմ, որ Հայաստանը՝ այսպիսի մոտեցմամբ և, հատկապես, շախմատը դպրոցական ծրագրի մաս դարձնելով, հրաշալի օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին: Դա շատ մեծ քայլ է»,-ասել է շախմատի աշխարհի չեմպիոնը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի գիտական, կրթական ներուժին, շախմատի և ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այնուհետև տեղի կունենա Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների ընդլայնված կազմով հանդիպումը, որում կքննարկվեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:
Այցի շրջանակներում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ կկայանան մի շարք այլ միջոցառումներ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ):
Օրերս խմբագրություն զանգահարեցին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղի բնակիչներ, որոնք իրենց հիասթափությունն ու վրդովմունքն էին արտահայտում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պահվածքից: Նրանք մասնավորապես նշեցին, որ սիսիանցիները, որոնք Արցախյան ազատամարտի տարիներին քաջաբար պաշտպանեցին հայ ժողովրդի ապրելու իրավունքը, ցավն ու հպարտությունը սրտում ընդունեցին ծանր լուրը և ողջ գյուղը կանգնեց ցավի ու կորստի կողքին, սակայն նրանք չեն կարողանում հասկանալ, թե այս աղքատ ու ընչազուրկ երկրում ինչպես է պաշտպանության նախարարը 25 շքեղ մեքենաներից բաղկացած շարասյունով դեպքից մի քանի օր հետո այդ նույն գյուղի միջով գնում դեպի Սիսիան ու Գորիս և երկու օր շքեղ ու ճոխ խնջույքներ կազմակերպում, բայց զլանում է այցելել որդեկորույս ծնողներին:
Մի՞թե Արցախյան հերոս Սեյրան Օհանյանը վերածվել է մի սովորական իշխանավորի, և մի՞թե նրա համար դժվար էր փոքրիկ մի գյուղի անդառնալի կորստին ցավակից լինել:
Պարո՛ն Սեյրան Օհանյան, խնջույքների ժամանակ և ձեր շքեղ կյանքի մշուշի միջից վերհիշեք ձեր հերոսական անցյալն ու տեր կանգնե՛ք հայրենիքի պաշտպաններին:
Կ. Մնացականյան
Երևանում Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հրապարակելով լուսանկար:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն ընդունվել է 66 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քառյակն ու «Օրիանց երկիր» խմբակցությունը չեն մասնակցել նախագծի անցկացմանը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ոչ իշխանական ուժերը չեն մասնակցել քվեարկությանը, իսկ որոշման նախագիծն ընդունվելուց հետո, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղից բացականչել է. «Էս ի՞նչ ձևով եք որոշում ընդունում, էս ի՞նչ է կատարվում»:
Վարման կարգով ձայն խնդրելով, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, նշել է. «ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի խորհրդարան, հարգելի ՀՀԿ-ական պատգամավորներ, մենք խնդրում և պահանջում ենք հարգել օրենքը, երբ ԱԺ պատգամավորը առաջարկում է պահել պատկերը և ցույց է տալիս բացակայի տեղը քվեարկություն, պետք է սա արձանագրել և հետևություն անել։ Տղամարդկությունն այն չէ, որ օրենքը խախտեք, տղամարդկությունն այն է, որ ամեն մեկն իր գործն անի ու պատասխան տա դրա համար»:
Նրան հակադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը. «Այստեղ կարծիքներ հնչեց իմ տղամարդկության վերաբերյալ, թե ես չեմ քվեարկել, կամ էլ ես չեմ կարող իմ արածների համար պատասխան տալ։ Ուզում եմ ասել, որ տղամարդկությունը ապացուցելու համար ես կարող եմ ձեզ առաջարկել գնալ ուրիշ տեղ, և ես կապացուցեմ իմ տղամարդկությունը»:
Ազգային ժողովում ընթանում է հրատապ օրինագծերի քննարկման նպատակով հրավիրված արտահերթ նստաշրջանի չորրորդ օրվա աշխատանքը:
Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը: Այս մասին ասվում է ՀՀ մշակույթի նախարարության տարածած հայտարարությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.