23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 24-ին Երևան քաղաքում կայացած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հրաժարական է տվել գլխավոր տնօրենի պաշտոնից:
Նրա փոխարեն՝ ԶՊՄԿ նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Նիլ Ստիվենսոնը, որը մեծ փորձ ունի հանքաարդյունաբերության ոլորտում և ներկայումս ներգրավված է ՔՐՈՆԻՄԵՏ-ի այլ հանքաարդյունաբերական ծրագրերում:
Իսկ Մաքսիմ Հակոբյանն այսուհետ ապրելու է Երևանում և տնօրինելու է նորաստեղծ մարմնի՝ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի գործունեությունը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երևույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ:
Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական:
Եթե անհրաժեշտ է, հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահմանադրական ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում»:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունն սկսել է հարցերի քննարկումը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
2014թ. գնման պլանով նախատեսված ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու և ՀՀ ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու համար գործադիրն իր որոշմամբ փոխել է գնման ընթացակարգերը և լրացուցիչ աշխատանքների համար նախատեսել ֆինանսական համապատասխան միջոցներ:
Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, փոփոխություն կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է, որ ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում պետք է դիտարկվի հարկ վճարողների առանձին խմբերի կողմից՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, 2015թ. ապրիլի 1-ից և 2016թ. հունվարի 1-ից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, ինչը նաև նշանակում է, որ կտրոնները տպվելու են ոչ թե գումարային ձևով, այլ ըստ ապրանքատեսակների: Խնդիրը միայն ժամկետների ճշտումն է:
Հաջորդ որոշման կարգավորման առարկան ՀՀ ֆինանսների նախարարությունում գնումների գործընթացի արդյունավետ կազմակերպումն է: Սահմանվել է շինարարական ծրագրերի, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած այլ գնումների դեպքում ևս պատվիրատուի ղեկավար հանդիսանալու ընդհանուր կարգ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների մասով:
ՀՀ կենտրոնական բանկի առաջարկով ընդունած իր երկու որոշմամբ կառավարությունը ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին (ՖԴԿ) հնարավորություն է տվել պետական, այդ թվում՝ վերահսկող և քրեական հետապնդման մարմիններից ստանալ «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նպատակներից բխող, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ: Այդ նպատակով ոլորտ ներգրավված մարմինների միջև նախատեսվում է ներդնել «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգը:
Թերթի իշխանական աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանն անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Առաջին դիմումը ներկայացվել է ոստիկանության օրվա հաջորդ իսկ օրը, իսկ երկրորդ դիմումը՝ այն օրերին, երբ խնդիրներ էին առաջացել Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ:
Միաժամանակ, նույն այդ օրերին իշխանական շրջանակներում տեղեկություններ կային, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է հասնել Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը:
Երեկ, երբ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ Վլադիմիր Գասպարյանն անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է գրել, նա, ինչպես և սպասվում էր. պատասխանեց. « Հերքում եմ»: Հետո հավելյալ լուրը ճշտեց անձամբ ոստիկանապետի հետ ու կրկնեց. «Հերքում եմ»:
Իրականում. Սերժ Սարգսյանը չի ստորագրել Գասպարյանի հրաժարականի դիմումները, և դատելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ վերջին օրերին ոստիկանության ներկայացուցիչների դրսևորած վարքից, դա բավական ոգևորել է Վլադիմիր Գասպարյանին:
Հայկական ժամանակ
Օրերս Զվարթնոցում տեղի ունեցած խնջույքի շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը: Մենք նույնիսկ զարմանք հայտնեցինք, թե ինչու աշխատանքից չի ազատվել այդ խնջույքի իրական կազմակերպիչ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Եվ ահա երեկ Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է Վարդան Գրիգորյանի որդին՝ Գագիկ Գրիգորյանը:
Զվարթնոցում տեղի ունեցած միջոցառումը անցկացնելու համար վարձկալող ընկերությունը պայմանագիր էր կնքել Մշակույթի նախարարության հետ, մինչդեռ բարձրացված աղմուկից հետո, ըստ էության, պատժվեց ու պաշտոնից ազատվեց միայն Զվարթնոցի տնօրենը: Որդու նշանակումից հետո «Ազատության» հետ զրույցում թանգարանի նախկին վարիչը երեկ հայտարարել է, որ իրեն ազատելու որոշումը ճիշտ է եղել, բայց թե կոնկրետ ինչու են ազատել, չի կարողացել պատասխանել:
«Կետը չեմ կատարել դրա համար են ազատել, կետեր կային, որ պիտի թույլ չտայինք, թույլ ենք տվել, դրա համար էլ տենց է եղել: Հուշարձանի գովազդը պետք է տաճարից դուրս լիներ»- թերթի փոխանցմամբ ասել է նա։
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր Հայաստանի Հանարպետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ից 2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է «Հայկական Վարկած»-ի հրապարակմանը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է. «Դա եղել է մոտ մեկ օրյա աշխատանքային այց, որի զգալի մասը եղել ենք դիրքերում, 3000 մ բարձրության վրա: Նախարար Օհանյանը երկու օր չի եղել Սիսիանում, առավել ևս խնջույքներ չեն կազմակերպվել, իսկ 25 մեքենայով չենք լինում երբեք:
Ինչ վերաբերվում է զոհվածի հարազատներին չայցելելուն, տեղեկացնեմ, որ Սյունիքից վերադառնալիս դեռ զոհված զինվորի դիակը չէին բերել: Իսկ դեպքից մոտ երկու ժամ հետո, մենք արդեն Երևան ենք վերադարձել»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Նախագահը ստորագրել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած առաջարկը, ըստ որի՝ կառավարության պահուստային ֆոնդից 200 միլիոն դրամ է տրամադրվելու Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին: Այդ գումարը հատկացնելու պաշտոնական պատճառաբանությունը հետևյալն է. համալսարանը «ունի 200 մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություն, որը ի վիճակի չէ կատարել, որի արդյունքում հաստատության հետագա բնականոն գործունեությունը անհնար է իրականացնել»:
Հայկական ժամանակ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին նիստ է գումարելու և քննարկելու է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Համապատասխան նախագիծը արդեն տեղադրվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։
Նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» որոշման նախագիծը, որի համաձայն, այս տարվա օգոստոսի մեկից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը՝ 31.85 դրամ։ Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը՝ 28 դրամ։ Այսպիսով, էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ՝ մոտ 10 տոկոսով։ Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013 թ. հուլիսի 7-ին, և այդ ժամանակ այն թանկացավ 27 տոկոսով։ Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37 տոկոսով։ Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.