23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին:
Կառավարության ղեկավարը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. «Այսօր դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական համակարգի կայացումն ու զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի կարգադրությամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: Այն կարելի է համարել իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական և համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք, որը նպատակ ունի ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված և միջազգային պայմանագրերով մեր պետության ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը»:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել ծրագրի մշակման գործում ակտիվորեն ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում այս տարվա փետրվարի 27–ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում են պետական տարբեր մարմիններին վերաբերող մի շարք միջոցառումներ:
«Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ:
Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում` միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը», — ընդգծել է վարչապետ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ ծրագիրն էապես կնպաստի մեր պետությունում մարդու իրավունքների հուսալի պաշտպանության երաշխավորմանը:
Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
ՀՀ Նախագահին 60-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման և մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:
Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում և Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»,-ասված է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի կապակցությամբ,
Ձեր գործունեությունը Նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության:
Դուք անձնական մեծ ներդրում եք կատարում մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ռուս-հայկական փոխշահավետ կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի առաջիկա լիամասշտաբ միացումը:
Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը: Ուրախ կլինեմ Ձեզ հետ շփումը և համատեղ սերտ աշխատանքը շարունակելու՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, նոր հաջողություններ և ամենայն բարիք»:
ՌԴ Նախագահը Նախագահ Սերժ Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցել է նաև այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Ես բարձր եմ գնահատում այն մեծ ջանքերը, որ Դուք ներդնում եք հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում՝ ուղղված համակողմանի համագործակցության ակտիվ առաջխաղացմանը: Հայ-չինական հարաբերությունների զարգացմանը մեծ ուշադրություն հատկացնելով՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին մեծ ջանքեր ներդնել երկկողմ քաղաքական փոխգործակցության խորացման, ավանդական բարեկամության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների»:
Հանրապետության Նախագահին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:
Ս.թ. հուլիսի 1-2-ը Երևանում կանցկացվի «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը:
Կազմակերպիչներն են՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:
Ֆորումին մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ՀԱՊԿ-ի գիտափորձաքննական խորհրդից: Ֆորումում զեկուցումներով հանդես կգան խաղաղապահության ոլորտի միջազգային փորձագետներ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժումից, Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից:
Ֆորումի աշխատանքներում ներգրավված են մասնակիցներ ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից:
Ֆորումին հրավիրված են ՀՀ-ում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանները և ռազմական կցորդները, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարները:
Ֆորումի բացումը.՝ հուլիսի 1-ին ժամը 10:00-ին, «Գոլդեն Փելես» հյուրանոց:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Հակառակորդն այս գիշեր խոշոր տրամաչափի զենքերով կրակել է Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չորաթան գյուղերի ուղղությամբ: Կրակոցները լսվել են նաև հարևան գյուղերում, սակայն զգալի վնասներ են կրել հատկապես Այգեպարն ու Մովսեսը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի տեղեկացմամբ, հակառակորդը կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել և կրակել գյուղի ուղղությամբ:
«Գազատարն է վնասվել, մի տուն է հրդեհ ընկել, մի կերպ հանգցրել են, բնակիչների տների պատերը, տանիքները, ապակիները, գույքը լրիվ ավերվել է: Խոշոր տրամաչափի գնդացիրներով են կրակել»,- պատմել է նա:
Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնել է, որ կրակոցները եղել են ԴՇԿ-ից, նաև արկ է պայթել:
Գնդակները երկու տուն են մտել, արդյունքում, ընտանիքների գույքն ավերվել է, անկողինները` վառվել:
Կրակոցները հնչել են նաև Չորաթան գյուղի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը Panorama.am-ին հայտնել է, որ հակառակորդի կրակոցից վնասվել է երկու ավտոմեքենա:
«Չեն թողել գյուղացիները բաղերում աշխատեն: Կրակել են բաղերին մոտեցող մեքենաների վրա ու վնասել: Մարդիկ ստիպված մեքենան թողել են բաղում ու ոտքով հետ են եկել: Էսօր գյուղացիներն իրենց այգիները չեն գնացել, բայց դե մենք չենք կոտրվում էլի: Էսօր չեն գնացել, վաղը` կգնան»,- ասել է Բաղմանյանը:
Ապրանքների մատակարարում իրականացնող խոշոր ընկերություններից շատերը իրենց գործընկեր խանութներին արդեն տեղեկացրել են, որ հուլիսի մեկից մատակարարվող ապրանքների հետ պարտադիր տրամադրելու են հաշիվ-ապրանքագրեր:
Սա Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 14-ին խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունն է այն մասին, որ հուլիսի 1-ից «գիծ է քաշվում, և խոշոր բիզնեսը դուրս է գալիս ստվերից։
Խանութներում, սակայն, նշում են, որ հուլիսի մեկից հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու մտադրության մասին դեռ չեն հայտնել մի քանի ընկերություններ, որոնց թվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի հետ կապված ընկերությունները:
Խանութներում մեր թղթակցին տեղեկացրել են նաև, որ մատակարարները նշել են, թե հաշիվ-ապրանքագրերի տրամադրումը պարտադիր է լինելու առնվազն սկզբնական շրջանում, «մինչև տեսնենք ինչ է լինելու»:
Նշենք, որ խոշորների կողմից մատակարարումների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում սպասվում է ապրանքների գների զգալի աճ:
Հայկական ժամանակ
Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրկին կրակոցներ են հնչել: Այս անգամ հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ:
Մեր թղթակցի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն ասել է, որ հակառակորդը ժամը 17:00-ից մինչև 18:30-ը գնդակոծել է գյուղը, մասնավորապես կրակել է բնակեցված տների, մանկապարտեզների և դպրոցի վրա:
Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին:
Մեզ հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են, վնասների մասին առայժմ չեմ կարող ասել»,- ասաց Ավալյանը:
Հայկական ժամանակ
Պարոն Սերժ Սարգսյան,
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերջերս Ազգային ժողովում բազմաթիվ խախտումներով ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի վրա: ԱԺ-ն՝ մասնավորապես քաղաքական մեծամասություն կազմող ՀՀԿ-ական պատգամավորները, 3 անգամ սեղմելով համապատասխան կոճակը, ընդունեցին մի օրինագիծ, որը խախտում է ՀՀ քաղաքացու իրավունքները և չի բխում հասարակական շահից:
Դուք ինքներդ Ձեր ելույթներից մեկում էլ նշել եք, որ ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է նմանատիպ օրենքի, սակայն մինչ այսօր Ձեր կուսակից պատգամավորները, ամբողջությամբ չգիտակցելով իրենց զբաղեցրած պաշտոնի պատասխանատվությունը, քվեարկել են մի օրենքի համար, որը, մեր խորին համոզմամբ, ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետությունում դեռ ապրող քաղաքացիների շահերից: Ավելին՝ եթե անգամ Դուք չհամաձայնեք մեզ հետ, որ այս օրինագիծը չի բխում մեր քաղաքացիների շահերից, ապա գոնե չեք կարող հերքել, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը (Ձեր կարծիքով 80 տոկոսը) դեմ է այս օրենքին: Իսկ Սահմանդրությամբ իրեն ժողովրդավար հայտարարած երկրում չի կարող ընդունվել որևէ օրենք, որին դեմ է իշխանության կրողի՝ ժողովրդի մեծամասնությունը: Մինչ այժմ եղել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, որոնք փաստել են իրավիճակի լրջությունը և այն պարզ ճշմարտությունը, որ կուտակային կենսաթոշակային համակարգի՝ մինչ օրս ներկայացված և ոչ մի մոդել չի արժանացել հանրության հավանությանը:
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք ականջալուր լինել ժողովրդի ձայնին և չվավերացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կողմից ընդունված օրինագիծը, որը չի արժանանում հանրության հավանությանը: Եթե մինչ այժմ ՀՀԿ-ում մնացել է գոնե մեկ սթափ անձնավորություն, ում համար ժողովրդի կարծիքն արժեք ունի, ապա այդ հակասոցիալական օրենքի արշավը պետք է օր առաջ դադարեցվի, այլապես ստեղծված անջրպետը՝ ժողովրդի և իշխանությունների միջև, ավելի խորանալով, կփաստի, որ ՀՀԿ-ն այլևս ի վիճակի չէ լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները և Հայասատանը կառավարում է ոչ թե ժողովրդավարական սկզբունքներով, այլ կուսակցական և նեղ անձնային շահերի առաջնահերթությամբ:
Կոչ ենք անում Ձեզ օգտագործել Ձեր՝ վետոյի իրավունքն ու կասեցնել այս անմարդկային ու քաղաքացու շահերից չբխող օրինագծի՝ օրենք դառնալու գործընթացը:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի միաբանության, տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպմանը` կազմակերպված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում, հրավիրված էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով միաբանությանը ներկայացրեց հայեցակարգի դրույթները և հանգամանորեն անդրադարձավ բարեփոխումների կարևորությանը` հայեցակարգի տարբեր դրույթների շուրջ տալով անհրաժեշտ լուսաբանություններ:
Քննարկման ընթացքում Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականները հայեցակարգի վերաբերյալ ներկայացրին իրենց մոտեցումները: Հանդիպման մասնակիցները կարևորեցին ներկայացված փաստաթղթի շուրջ հանրային քննարկումները` հույս հայտնելով, որ լրամշակված հայեցակարգը և նախատեսվող բարեփոխումները, համահունչ ժամանակի հրամայականներին, կծառայեն Հայրենիքի հզորացմանն ու ժողովրդի բարօրությանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ
Հայաստանի կառավարության՝ դեռ անցյալ տարի հաստատած պաշտոնական տվյալներով, Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, որ ծրագիրն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն հավաքվել:
«Չեմ կարող ասել ծրագիրը կշարունակվի, թե ոչ: Եթե սփյուռքը օգնի… քիչ մարդիկ են աջակցում, ցավոք սրտի, մեծահարուստներից միայն Հրանտ Վարդանյանն է ձեռք մեկնել»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Գրանդ Հոլդինգ»-ի նախկին ղեկավար, լուսահոգի Հրանտ Վարդանյանը շինարարության կազմակերպման համար նվիրաբերել էր 100.000 դոլար: Սփյուռքի նախարարի հետ զրույցից հայտնի է դարձել նաև, որ 660 սիրիահայ ծրագրի սկզբում հերթագրված է եղել «Նոր Հալեպ»-ում բնակարան ստանալու համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից:
Հայկական ժամանակ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մեկ անգամ հարկ ենք համարում պարզաբանել, որ Կառավարության 2003 թ. մարտի 7-ի թիվ 312-Ն որոշման համաձայն, ղեկավարվելով ՊՈԱԿ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, պետական կազմակերպությունը / և ոչ թե ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչպես նշվում է մամուլում/ իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության Պայմանագրի կողմ են հանդիսանում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և դիմումատուն:
Միջոցառման հսկողությունը, մասնաճյուղի կանոնադրության համաձայն, իրականացվում է մասնաճյուղի վարիչի կողմից: Տվյալ դեպքում, հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված միջոցառման պատշաճ հսկողություն չի իրականացվել:
Արդյունքում ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի կանոնադրության համաձայն և ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով մասնաճյուղի վարիչի պարտականությունները դրվել են արգելոց-թանգարանի շահագործման և պահպանման բաժնի վարիչ Գագիկ Գրիգորյանի վրա: Վերջինս չի նշանակվել արգելոց-թանգարանի վարիչի պաշտոնին, ինչպես թյուրիմացաբար նշել են էլեկտրոնային որոշ կայքեր:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով մասնաճյուղի նոր վարիչ կնշանակվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում»:
Նշենք, որ այսօր մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է Վարդան Գրիգորյանի որդին՝ Գագիկ Գրիգորյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.