23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները ս.թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին: Այդ հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով: Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի հանրությունը հանգամանորեն տեղեկացվի կառավարության ձեռնարկած այս քայլին, որն ուղղված է ՓՄՁ աջակցությանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, գործադիրը Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ մարմիններից կստանա գործարար միջավայրի բարելավման մեկ ծրագրում ընդգրկված միջոցառումների տեղեկատվությունը և եռամսյակը մեկ կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչի շնորհիվ կբարձրանա մոնիթորինգի արդյունավետությունը և կկրճատվի ավելորդ փաստաթղթաշրջանառությունը:
Փոփոխություններ կատարելով իր նախկին յոթ որոշումներում, գործադիրը դրանով իսկ այդ որոշումներն համապատասխանեցրել է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին:
Թերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 2-ին կոմբինատի ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ազատման դիմում են գրել:
«ՉԻ» տեղեկություններով՝ պարզվում է, որ գերմանացիները նախքան կոմբինատի ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելը, հետաքննություն են անցկացրել և պարզել ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ֆինանսական յուրացումների մասին: Նիլ․ Սթիվենսոնի նշանակումից մեկ օր անց էլ այդ փաստերը «դեմ են տվել» կոմբինատի փոխտնօրեններին, կոմերցիոն տնօրենին, գլխավոր հաշվապահին, ֆինանսական գծով տնօրենի առաջին տեղակալին և մատակարարման բաժնի պետին և ստիպել նրանց աշխատանքից դուրս գալու դիմում գրել:
Կոմբինատի ղեկավարության բուրգի վերևում գտնվող այս մարդիկ էլ հուլիսի 2-ի երեկոյան կատարել են պահանջը:
«ՉԻ» աղբյուրները լռում են, սակայն, թե արդյոք կոմբինատի նոր սեփականատերերը մտադիր են սահմանափակվել այդ մարդկանցից ազատվելով, թե մտադիր են նաև չարաշահումների ու ֆինանսական յուրացումների հիմքով քրեական գործ հարուցել նշված աշխատակիցների նկատմամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Քառյակը միայն պահանջներ չի ներկայացնի, այլ նաև առաջարկներ՝ խնդիրը լուծելու համար. այս մասին այսօր՝ քառյակի կողմից հրավիրված ասուլիսին նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը քառյակի օրակարգում է:
«Քառյակը տեր է իր հայտարարություններին և հետևողական է լինելու։ Գիտենք որ տեղ կա չթանկացնելու, Քաղաքացիական հասարակության հետ ևս համագործակցելու ենք»,-ասել է Արամ Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորի խոսքով, էլեկտրաէներգիա արտադրող բոլոր կայաններում շահույթը անթույլատրելի մեծ է, և իր համար անակնկալ էր այն, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է ներկրում։ «Իրենք դա ներկայացնում են, թե տրանզիտ է, բայց դա հիմնավոր չէ»,-գտնում է նա։
Ըստ Արամ Մանուկյանի, միայն ճնշման մեխանիզմով կարող են ստիպել իշխանությանը՝ հետ կանգնել որոշումից։ «Մեր խելոք ելույթնները ոչինչի չեն բերի, ուստի կոչ ենք անում բոլորին, եթե ուզում են արտագաղթ չլինի, ապա ոտքի ելե՛ք, սա է ստիպելու միակ ձևը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ որոշումը քաղաքական է և, ըստ նրա, իսկապես մութ գործարքներ կան։ «Քաղաքական ղեկավարությունը բոլոր գործընթացներում, ըստ էության, հակաօրինական ճանապարհով է առաջնորդվում»,- ընդգծել է Ռուբեն Հակոբյանը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով էլ, վերջին թանկացումները խոսում են այն մասին, որ Հայաստանը փլուզվող տնտեսություն ունի։
«Իշխանությունները ֆինանսական միջոցների կարիք ունեն, իսկ այդ հարցը լուծելու համար նրանք մի քանի ճանապարհ են տեսնում. Մեկը՝ ժողովրդից կորզելը, իսկ մյուսը՝ դրսից պարտքեր բերելը: Առաջինի արդյունքում մեր աղքատության ցուցանիշը հասել է 70-80%, երկրորդի արդյունքում՝ Հայաստանի արտաքին պարտքը 4 անգամ մեծացել է»,- նկատել է Արմեն Ռուստամյանը։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին հայտնել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը զանգահարել է իրեն և խնդրել առաջարկներ ներկայացնել:
«Մինչև օգոստոսի 1-ը մասնագիտական առաջարկներ կներկայացնենք և կապացուցենք, որ առաջարկները տեղին են»,-վստահեցրել է նա և նկատել, որ տնտեսվարողները և սպառողները պարտաճանաչ վճարում են իրենց գումարները, մինչդեռ ՀԷՑ–ը 1,5 մլրդ դրամով ավելացնում է ճեղքվածքը: Ըստ Միքայել Մելքումյանի, շան գլուխը թաքնված է այլ տեղ։
«Երեք տարվա ընթացքում ֆինասական ճեղքվածքի 30%–ը պետք է իր վրա վերցնի պետությունը, պետք է շահույթը վերանայել, շահույթի բարձր նորման իջեցնել, հակառակ դեպքում, նույն տրամաբանությամբ ամեն տարի էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացվի, որովհետև նման ճեղքվածքները միշտ էլ կլինեն»,-ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը։
40 տարի առաջ էլեկտրաէներգիայի կիլովատն արժեր 4 կոպեկ՝ Հայաստանում շատերը դա էլ չէին ուզում վճարել և տարբեր հնարքներով հոսանք էին գողանում: Մեկ շիշ օղին արժեր 3 ռուբլի 62 կոպեկ, մեկ մատնաքաշը՝ 30 կոպեկ, մեկ տուփ «Սալյուտ» ծխախոտը՝ 30 կոպեկ, «տակից»՝ 40 կոպեկ, սովորական պաղպաղակի բրիկետն արժեր 15 կոպեկ, պլոմբիրը՝ 20 կոպեկ:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտեինք, թե ինչո՞ւ տվյալ ապրանքն արժե այդքան, և ինչո՞ւ այդ գները մեկ տասնամյակից ավելի չեն փոխվում: «Սովետի» ժամանակ թե՜ գները և թե՜ աշխատավարձերը պայմանական-կամայական էին:
Այժմ արդեն քառորդ դար մենք ապրում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում: Բայց մենք հիմա էլ չենք հասկանում, թե ինչպես է առաջանում, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագինը։
Մի խոսքով՝ անկախ Հայաստանում որոշ գներ դարձյալ խիստ կամայական են:
Առավոտ. խմբագրական
Երեկվանից Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) (Zangezur Copper Molybdenum Combine (ZCMC) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է գերմանական բաժնետեր ընկերության ներկայացուցիչ ավստրիացի Նիլ Սթիվենսոնը, այդ մասին «ՉԻ»-ին հայտնում են Սյունիքի աղբյուրները:
Բանն այն է, որ հունիսի 24-ին կայացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության փայատերերի ժողովը, որի ժամանակ կոմբինատի կառավարման համակարգում կատարվել են էական փոփոխություններ:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը Մաքսիմ Հակոբյանը, դադարել է տնօրեն լինելուց, նրան բաժին է հասել սեփականատերերի խորհրդի նախսգահի փշուրներ:
Չնայած ընկերության ներդրումներին և խոստումնալից ծրագրերին կոմբինատի աշխատողները «ՉԻ»-ին հայտնեցին, որ առաջիկայում ընկերությունը մտադիր է կոմբինատի ղեկավար պաշտոնները տալ Գերմանիայից ժամանած մասնագետներին: Ինչպես նաև ընկերությունը նախատեսել է մասնագիտական մեծ պահանջներ դնել աշխատակիցների առջև առաջացնելով մրցակցություն:
Կոմբինատում շրջանառվում են տեղեկություններ, որ կոմբինատի նոր ղեկավարությունը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, սակայն աշխատակիցները մտահոգված են, որ շուտով ղեկավար պաշտոններից կազատվեն տեղացիները, իսկ իրենց կմնա միայն ենթարկվել օտարերկրյա ընկերության սահմանած կանոններին:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 96-րդ տարեդարձին, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:
Նիստին մասնակցել եին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնելով բոլոր դատախազներին և դատախազական անձնակազմին ամբողջ ներուժով աշխատելու համար, վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի առիթ և հիմք կլինի արձանագրելու և ավելի ընդգծելու այն աշխատանքը, որը կատարվել և կատարվում է:
«Մենք բոլորս կոչված ենք ապահովելու օրինականությունն ու արդարությունը, և դա մեր գործունեության հիմնական անշեղ սկզբունքն է: Ես համոզված եմ, որ այդ սկզբունքի հետևողական իրականացումը ուղղակիորեն կհանգեցնի աշխատանքի արդյունավետությանը և երկրում օրինականության և արդարության երաշխավորմանն ու առավել ամրապնդմանը»,–իր խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ Նախագահի ուղերձը ընթերցեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը:
Ուղերձում մասնավորապես նշված է.
«Հարգելի՛ դատախազներ,
Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության դատախազությունը երկար ճանապարհ է անցել և այսօր էլ ընթանում է արդիականացման ճանապարհով: Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները և հրապարակայնորեն խոսում դրանց վերացման անհրաժեշտության մասին:
Դատախազությունը համալրվում է նոր մտածողությամբ օժտված, բանիմաց ու գիտակ երիտասարդ իրավաբաններով, ովքեր, ավագ սերնդից փոխառելով փորձ ու հմտություն, ի զորու են կենսագործելու Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները և հաջողությամբ դիմագրավելու արդի մարտահրավերներին:
Անհրաժեշտ է այսուհետ ևս շարունակել և ավելի բարելավել հանցավորությանը դիմակայելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Համոզված եմ, որ սկզբունքայնությամբ ու մասնագիտական պատվախնդրությամբ, կուտակված փորձով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կկարողանաք արդյունավետ լուծել համակարգի առջև դրված բարդ ու դժվարին խնդիրները:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ, առողջություն և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»:
ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանության պետի, ԱԻ նախարարի, ՀՔԾ պետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին և համակարգի մի խումբ աշխատակիցերի շնորհվեցին գերատեսչական մեդալներ, պարգևներ և հուշանվերներ: ՀՀ գլխավոր դատախազը պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց դատախազության համակարգի մոտ հինգ տասնյակ աշխատակիցների:
Վերջին շրջանում կրակոցներն ու սահմանային խախտումներն Ադրբեջանի կողմից ավելացել են. այդ ավելացումները քաղաքական կամ տարբեր իրադարձությունների շրջանակներում ենք դիտարկում. այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, Հայաստանի սահմաններում և ԼՂՀ շփման գոտում իրավիճակը միշտ լարված է, պարզապես կրակոցների թիվն է երբեմն ավելանում կամ պակասում:
«Որոշակի լարվածություն նկատվում է հատկապես երկրի հյուսիս-արևելյան սահմանին: Հակառակորդը գործի է դրել դիպուկահարներ, հրաձիգեր և նռնակաձիգեր, սակայն մեր դիրքապահների՝ տեղում իրադրության գնահատման արդյունքում համարժեք պատասխան է եղել»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի տեղեկացմամբ, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացման արդյունքում հայկական կողմը երբևէ չի դիմել ՀԱՊԿ-ին:
«Չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե նման հրաձգությունների, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չկարողանա արձագանքել, ապա հայկական բանակն ինչի՞ է հարկավոր: Այսօր հայկական բանակն ամրանում, կատարելագործվում և ավելի մարտունակ է դառնում և ի վիճակի է ինքնուրույն լուծել իր առջև դրված խնդիրները: Դա նորություն չէ»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացրած զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը հայտնվել է «D-» խմբում, ինչը նշանակում է, որ կոռուպցիոն ռիսկերը բարձր են, ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ իր ղեկավարության ժամանակ պատրաստվել է բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր:
«Երևի թե ուրիշ այլ կառույցներում այդքան ակնհայտ չեն երևում այդ արդյունքները, որքան մեզ մոտ են բացահայտումներ իրականացվում: Մեր սպաները, մեր ղեկավարները ազնվության թեստեր են հանձնում, որի շնորհիվ մենք եկել ենք այնպիսի իրավիճակի, որ կոռուպցիոն ռիսկերը, ընդհակառակը, բանակում ամենաքիչն են: Մեր գնումների գործընթացի ստուգման ժամանակ Վերահսկիչ պալատը գնահատեց, որ մեզ մոտ գնումների 87 տոկոսը զերծ է կոռուպցիոն ռիսկերից, մնացած 13 տոկոսը դեռ վիճելի է, որովհետև մենք ապացուցում ենք, որ դրանք ընթացել են մրցույթների անցկացման համապատասխան ընթացակարգերի շրջանակներում: Ես գտնում եմ, որ կազմակերպության զեկույցի տվյալները ճիշտ չեն»,-նշել է Սեյրան Օհանյանը:
Հ.Գ. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք նախարարին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 1-ին, կայացած նիստում որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Այսպիսով, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 38 դրամից կդառնա 41.85 դրամ:
Մինչ քվեարկության անցնելը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկել է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը հետաձգել և այսօր չքվեարկել։
«37% աղքատություն է գրանցվել Հայաստանում, ժողովրդի վիճակը վատ է, շատ վատ, իսկ ձեր արտադրանքի սպառողները հենց այդ մարդիկ են. շուրջ 40% հոսանքի բարձրացումը մեկ տարում՝ անթույլատրելի է»,-ընդգծել է նա:
Սակայն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը մերժել է ՕԵԿ-ի, քառյակի, Հանրային խորհրդի և ՀԿ-ների առաջարկը:
«Եթե մենք հիմա ճիշտ ազդակ չհաղորդենք այս համակարգում, ապա այս համակարգն այն վիճակում է, որ կայունությունը կարող է խարխլվել, և մենք ավելի կտուժենք, քան այս սոցիալական բեռն է: Այս նիստը չէր հրավիրվի և չէինք փորձի հանրությանը վատ իրավիճակի մեջ դնել, եթե չլիներ այդ խնդիրը»,- ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Որոշման համաձայն’ 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար’ ցերեկային սակագին’ 32.85 դրամ/կՎտժ’ ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին’ 28.85 դրամ/կՎտժ’ ներառյալ ավելացված արժեքի հարկը: 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար’ ցերեկային սակագին’ 38.85 դրամ/ կՎտժ’ ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին’ 28.85 դրամ/կՎտժ’ ներառյալ ավելացված արժեքի հարկը: 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների, այդ թվում բնակիչների համար’ ցերեկային սակագին 41,85 դրամ/կՎտժ, գիշերային’ 31.85 դրամ/Վտժ: Գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրի հաշվառքի սարքի առկայության դեպքում:
Հայաստանի էլեկտրական ցանցերը հրապարակել է 2013թ. ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ։ Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 4մլրդ 470 մլն դրամի վնաս։
«Այլ հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը։ Այլ կերպ ասած, ՀԷՑ-ը գտնվում է սնանկացման եզրին։ Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է բարձրացնել էլէներգիայի սակագինը և այդ հարցով այսօր նիստ է գումարելու:
Հայկական ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գագիկ Խաչատրյանը անվան հետ:
Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք՝ ո՛չ ֆինանսների նախարարը, և ո՛չ էլ՝ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ»,-նշված է հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.