23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հավաստի աղբյուրները պնդում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրան ստիպված են եղել տանել Նորքի սրտաբանական հիվանդանոց:
ԱԺ նախագահը չի հոսպիտալացվել և այժմ արդեն՝ Գալուստ Աահակյանն իրեն լավ է զգում: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն, երեկ մեր թղթակցին պատասխանել են, թե տարածված լուրերը սուտ են:
Հայկական ժամանակ
Հոգևոր սպասավորների ծառայության, նրանց գործունեության հետ կապված որոշակի դժգոհություններ միշտ էլ կարելի է լսել: Մարդիկ դժգոհ են, որ «սևազգեստներն», ինչպես կոչում են նրանց, իրենց շատ հեռու են պահում հանրությունից, մի տեսակ սառը, չոր անտարբերություն կա նրանց՝ դեպի հավատացյալն ունեցած վերաբերմունքում: Մարդիկ խուսափում են մոտենալ հոգևորականին, իրենց հուզող հարցերի պատասխանը հուսալ, մինչդեռ մեր այս խառնաշփոթ ինֆորմացիայի ու անհասկանալի ժամանակներում մարդն այնքան ունի խելացի, կարեկից մեկի կարիքը: Հոգևոր ծառայության կոչված անձանց օրինական գործունության շուրջ մեր հարցերին պատասխանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը.
—Տեր Հայր, համապատասխանում է իրականությանն արդյո՞ք տեղեկությունը, որ քահանաներն իրենց տարածքում կամ համայնքում, կամ դրա շրջակայքում ազատ գործունեություն ծավալելու համար( ասենք հավատացյաներ ընդունելու, անհատական այցեր տալու, հրապարակավ քարոզելու, կամ ինչ— որ նախաձեռնություն կատարելու) պետք է ունենան թույլտվություն՝ տվյալ տարածքի թեմի առաջնորդից, կամ իրավասու եպիսկոպոսից:
— Յուրաքանչյուր քահանա իր հոգևոր սպասավորությունն իրականացնում է այն տարածքում կամ թեմում, որտեղ նշանակված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ թեմակալ առաջնորդի կողմից: Իր հովվության սահմաններում որևէ հոգևոր սպասավոր ազատ է ծավալելու քարոզչական, ծիսա-արարողական, հոգեխնամական գործունեություն: Ինչ վերաբերում է այլ թեմապատկան տարածքում գործունեություն ծավալելուն կամ որևէ արարողություն անցկացնելուն, ապա եկեղեցական կանոնների համաձայն տվյալ անձը, ունենալով իր վերադասի օրհնությունը, պետք է նաև համապատասխան արտոնություն ստանա այդ տարածքի հոգևոր առաջնորդից:
— Կա՞ն կոնկրետ թվեր, թե նախորդ տարի և այս տարվա անցած ամիսների ընթացքում քանի հոգևորական է դիմել Մայր աթոռ այդ հարցով:
— Նման խնդիրներով Մայր Աթոռ հիմնականում չեն դիմում, դրանով զբաղվում են թեմերը: Մայր Աթոռի համապատասխան կառույցներին դիմումներ ներկայացվում են միայն ուղղակի Մայր Աթոռի հետ կապված վանքերի և հովվությունների պարագային:
—Փաստորեն, ի մի բերված կոնկրետ տվյալներ չկան, իսկ թույլտվությունները որքա՞ն ժամանակի համար են տրվում.
-Դա պայմանավորված է հանգամանքներով:
—Եղե՞լ է, որ դիմեն ու մերժում ստանան. ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվում մերժելիս.
— Այս հարցին ներկայիս չեմ կարող պատասխանել, որովհետև դա թեմական ամենօրյա ընթացիկ աշխատանքի մաս է կազմում: Բնականաբար, որոշումներն էլ առնվում են` քննելով հանգամանքները և նկատի ունենալով բոլոր պարագաները:
—Ինչո՞վ կբացատրեք տարբերությունը Հայաստանում և սփյուռքում գործող հոգևորականների վարձատրության միջև:
— Հայաստանում եկեղեցիներում քահանայագործող հոգևոր սպասավորները որևէ աշխատավարձ չեն ստանում: Իրենց հասույթը ստանում են նվիրատվությունների շնորհիվ, այն նվիրատվությունների, որոնք ժողովուրդը կատարում է տարբեր ծիսակատարությունների արդյունքում: Սահմանված գումարներ չկան ծեսերի և արարողությունների դիմաց: ժողովուրդն իր կամքով ու ցանկությամբ կատարում է նվիրատվություններ և դրանցով է, որ գոյանում են, այսպես կոչված, աշխատավարձը քահանա հայրերի, որոնք ծառայում են եկեղեցիներում, և այդ գումարներով են հոգացվում նաև տվյալ եկեղեցիների հավելյալ անհրաժեշտ այլ կարիքներ: Սփյուռքում պարագան այլ է, որովհետև սփյուռքում գործում են ծխական համայնքներ. յուրաքանչյուր եկեղեցու շուրջ համխմբված ժողովուրդը արձանագրված է այդ եկեղեցուն և , լինելով այդ համայնքի լիիրավ անդամ, տարեկան անդամատուրք է վճարում: Այդ ադամատուրքերով գոյանում են այն անհրաժեշտ գումարները, որոնցով և՛ հոգևորականին կայուն աշխատավարձ է վճարվում, որպեսզի իր կյանքը կազմակերպի տվյալ համայնքում, և նաև այդ գումարով հոգացվում են եկեղեցիների ծախսերը: Բացի անհրաժեշտ ծախսերից, որոնք կոմունալ ծախսերն են և այլն, կան նաև սփյուռքում գործող եկեղեցիներ, որոնց կառուցման գումարները, բնականաբար, միանգամից չեն վճարվել. Օրինակ` մի մասը կառուցվում է բարերարությունների շնորհիվ, մնացյալ անհրաժեշտ գումարը հայթհայթվում է դրամատներից և ժամանակի մեջ համայնքը պարտավորվում է փակել այդ գումարը: Անշուշտ այդ առումով իրականությունը տարբեր է Հայաստանում և սփյուռքում:
— Բազմիցս հնչում են բողոքներ սփյուռքի եկեղեցիներում արարողությունների համար սահմանված սակագների հետ կապված: Մեր հայրենակիցները պնդում են, որ դրա շատ բարձր են ու իրենց հեռացնում են մայր եկեղեցուց: Քիչ չեն դեպքերը, որ գումարի պատճառով, ( 500, 1000 ԱՄՆ դոլար և ավելի է կազմում) ոմանք իրենց ծեսերը կատարում են այլ եկեղեցիներում:
— Սփյուռքում արարողության դիմաց սակագինը որևէ բողոքի պատճառ չի կարող լինել, որովհետև այնտեղ ապրող հայորդիները շատ լավ գիտակցում են և գիտեն իրենց եկեղեցիների կարիքները, որ այդ գումարները հենց իրենց՝ աշխարհականների կողմից նպատակաուղղվում են թե՛ հոգևորականին պահելուն, թե նաև եկեղեցու ծախսերը հոգալուն: Այդ առումով այնտեղ եկեղեցականը որոշում կայացնող չէ: Այլ այդ ծխական համայքներն ունեն իրենց ծխական խորհուրդները, որոնք թեմական խորհրդի առաջնորդությամբ սահմանում են տարբեր արարողությունների դիմաց որոշակի գումարներ, գումարներ, որոնք, իրենց հաշվարկով, պետք է գան ծածկելու բոլոր այն ծախսերը, որոնք որ անհրաժեշտ են եկեղեցու կենսագործունեության պահպանման համար: Ժողովուրդը դա գիտակցում է, դա հիմնավորված է: Սակայն Եկեղեցին այդ առումով ճկուն է, և այն անհատաների պարագայում, որոնք ի վիճակի չեն վճարելու, ինչը երբեմն շատ կասկածելի է, անհրաժեշտ ընդառաջումներն արվում են: Շատ դեպքերում նման բողոքները արհեստածի՛ն են և նպատակ են հետապնդում փոթորկելու եկեղեցական կյանքը: Ի վերջո այդ ամենը սահմանվել է նույն այդ ծխականների կողմից երաշխավորելու եկեղեցու գործունեությունը, ինչը արժեքով վստահաբար յուրաքանչյուրի համար շատ ավելին է, քան որևէ սակագին և նվիրատվություն: Այս հարցն ավելի շուտ թեմերի իրավասության տակ են, և եպիսկոպոսներն են որոշում:
Հ.Գ.Մեզ մնում է ավելացնել, որ քննարկումները վերը նշված հարցերի շուրջ բերում է այն համոզման, թե եկեղեցին փոփոխություններ չընդունող կառույց է, բայց նաև հուսալ, որ հոգևորական- մարդը կարող է փոխվել, լավ օրինակ ծառայել, որ հավատացյալները տեսնեն դա, տեսնեն հոգևոր սպասավորի այն ցանկալի կերպարը, որն ի վերջո տարբեր կլինի այսօրվա կաղապարված կերպարից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդակցություն՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը, որի նպատակը գործող օրենսգրքում առկա հայեցակարգային անճշտությունների, հակասությունների, թերությունների ճշգրտումը և ուղղումն է: Այն մշակվել է ՀՀ Նախագահի՝ 2012 թ. «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրությամբ, Արդարադատության նախարարի հրամանով 2014 թ. մարտին ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և անդրադարձել օրենսգրքով նախատեսված մի շարք ինստիտուտների կիրառմանն առնչվող խնդիրներին: Նշվել է, որ անհրաժեշտություն կա ապահովել քրեական գործող օրենսգրքում նորմերի ձևակերպման հստակությունը, իրավական որոշակիությունը, անհակասականությունը, բացառել լեզվական անճշտությունները և հակասություններն այլ իրավական ակտերի հետ: Քրեական նոր օրենսգիրքը պետք է արտացոլի կրիմինալոգիական իրողությունը, ապահովի ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունը և համահունչ լինի քրեական իրավունքի տեսության և օրենսդրության ժամանակակից միտումներին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և առաջարկություններով լրամշակված փաստաթուղթը ներկայացնել վարչապետին:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ ես նշում էի, որ Մաքսային և Եվրասիական միությունները կամ չեն կայանա, կամ այդ միություններին մեր անդամակցությունը կձգձգվի, շատերը թերահավատ էին վերաբերվում իմ այդ դիտարկմանը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի:
Այս իրավիճակում ամենևին չեմ բացառում, որ Հայաստանը կարող է կրկին լրջորեն քննարկել Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման հնարավորությունը:
Ռուսատանը մեզ օգտագործեց Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին օրինակ ծառայելու, նրանց արևմուտքից հեռու պահելու գործում` չստացվեց, հիմա էլ հերթական անգամ Հայաստանին Եվրասիական, Մաքսային միություններ տանելու հեռանկարով փորձում է ստիպել, հասկացնել Ադրբեջանին և նրան ևս բերել այդ միություններ: Հիմա այդ խնդիրն էլ վերջնականապես տապալելուց հետո Հայաստանը Ռուսաստանին «нафиг нужен»?…
Բնականաբար պարզորոշ զգացվում է, որ գնալով նվազում է Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Իսկ ընդհանրապես, կարծես Ռուսաստանը արտաքին հարաբերություններով խոպան է մեկնել`Կուբա, Լատինական Ամերիկայի երկրներ, իր դիվանագիտական պարտությունները, մեկուսացումը չեզոքացնելու համար…
Բայց արդյունքը մեկն է, շփվելով ռուսների հետ, մյուս ազգերը, պետությունները արագ հիասթափվում են…Հիասթափվում են, որովհետև Ռուսաստանը իր պահելաձևով, իր անողնաշար պահվածքով հասցնում է դրան…Եթե նա ուզում էր, որ այս տարածաշրջանում գերիշխող դիրքերը պահպաներ, հետխորհրդային պետությունները հարեին իրեն, ապա վաղուց Հայաստանը որպես ռազմավարական դաշնակից պետք է որպես օրինակ մյուսներին` դրախտի անկյուն սարքեր: Մինչդեռ, ընդհակատակը իր «Գույք` պարտքի դիմացով», իր «Գազպրոմ Արմենիայով», «Հայէլեկտրացանցերով» և մնացած ճորտատիրական վերաբերմունքով վանեց բոլորին և ատելություն սերմանեց նաև Հայաստանի բնակիչների շրջանում: Եվ պատահական չէր, որ բոլոր այն պետությունները, որոնք անվտանգության խնդիրներ չունեին «փախան» դեպի Արևմուտք…»:
Սահմանին լարվածություն ստեղծելով’ Ադրբեջանը փորձում է քաղաքական և միջազգային հարցեր լուծել, խնդիրներ հարուցելով միջազգային այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են ԼՂ հակամարտության խնդրով. այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ադրբեջանը չի հասկանում, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն չեն ցանկանում պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրեցին պատերազմ և մեր ժողովուրդը պատվով դուրս եկավ, հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա’ միակողմանի զիջումներ ունենալու ակնկալիքով: Երկխոսությունն ու վստահության մթնոլորտը միակ ճանապարհն է, որով հնարավոր է ԼՂ խնդիրը հասցնել խաղաղ կարգավորման»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, ցավալի է, որ շատ անհատներ, նույնիսկ մարտական ընկերներ, փորձում են գնահատականներ տալ և ասել, թե ծառայությունը թերի է կազմակերպված:
«Այսօր մենք փառք պետք է տանք մեր զինվորներին, որոնք կարողացել են հայտնաբերել, վնասազերծել մեկ հոգու ոչնչացնել և երկու հոգու գերեվարել»,-նշել է նախարարը:
Ըստ նրա, հակառակորդի բանակի ղեկավարությունը օգտագործել է նաև հանցավոր խմբեր, որոնք տարածաշրջանին ծանոթ են:
«Նրանք դիվերսիոն հետախուզական խմբի անդամներ են, միգուցե նաև այդ խմբերի ուղեկցողներ են, քրեական գործը ամեն ինչ կպարզի »,-ասել է Սեյրան Օհանյանը:
Անվերջ խոսում ենք Երևանում այս կամ այն նորարարության, ներդրման մասին, սակայն չենք ասում, որ այդպես էլ քաղաքային իշխանությունները չկարողացան այս ամբողջ տարիների ընթացքում լուծել Երևանի աղբահանության խնդիրը:
Նույնիսկ արևելյան ամենաբանուկ երկրներում, որտեղ մարդիկ մի քանի անգամ շատ են ու առևտուրը եռում է ողջ օրը, քաղաքները օրվա վերջում հիմնովին մաքրվում են. աղբը հավաքվում է պարկերի մեջ, փաթեթավորվում:
Արդեն նույնիսկ այդ մասին խոսելն է թվում ավելորդ. Երևանը, կարծես, վարժվել է իր աղբին, իսկ երեկոյան ժամերին քամին «գուրգուրում» է երևանյան աղբը:
Ի վերջո, ո՞ր կառույցն է պատասխանատու Երևանի աղբահանության վերահսկողության հարցում, աղբահանությունը ոչ պատշաճ կատարելու դեպքում ինչ-որ պատժամիջոցներ կամ տույժեր կիրառվո՞ւմ են: Եթե այո, ապա կոնկրետ նախորդ տարի և այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում ի՞նչ տույժեր են արձանագրվել:
Փորձեցինք պարզել բոլորիս հուզող այս հարցերի պատասխանները և, ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցմանը, ստացանք հետևյալ պատասխանները, որտեղ չկա կոնկրետ գործողության վերաբերյալ որևէ նշում, իսկ գուցե դրանք չկա՞ն:
«Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են թվով 12 հատուկ մասնագիտացված ընկերությունների կողմից։ Կատարվող ամենօրյա աշխատանքների որակին հետևում և հսկում են, ինչպես վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները։ Ինչ վերաբերում է աղբահանության աշխատանքներն ոչ պատշաճ կատարելու դեպքում պատժամիջոցներ կիրառելուն, ապա, համաձայն Երևանի քաղաքապետի որոշման, կատարված աշխատանքների վերաբերյալ գնահատականները յուրաքանչյուր ամսվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը ներկայացվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որն էլ հիմք է հանդիսանում վարչական շրջանների ղեկավարների կողմից պատժամիջոցներ կիրառելու համար։
Իսկ թե նշված աշխատանքների թերացումները, բացթողումները, ինչպես նաև «թեժ գծի» հեռախոսահամարով ստացված հեռախոսազանգերն անմիջապես հայտնաբերվում և համապատասխան լուծումներ են ստանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, ինչպես նաև «Օպերատիվ շտաբի» և վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցների կողմից»։
Հռիփսիմե Գալստյան
Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած վերջին այցերի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար և ոչ բարվոք վիճակում են: Հոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ:
Մի շարք հոգեբուժական հիմնարկներում հոգեբույժները, սանիտարները չափազանց քիչ են, ինչը հանգեցնում է ոչ լիարժեք բուժման և խնամքի տրամադրման: Օրինակ, Վարդենիսի տուն-ինտերնատում մեկ հոգեբույժը սպասարկում էր մոտ 450 անձի: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հոգեբույժի 7 հաստիքից միայն 3-ն է համալրված:
«Նորք» հոգեբուժական կլինիկայում դեռևս չի ապահովվում հիվանդների սննդի պատշաճ որակը: Օմբուդսմենի ներկայացուցիչների վերջին այցելության օրը՝ հուլիսի 15-ին, հոգեբուժական կլինիկայում առկա չէին ճաշացանկը և նախորդ օրվա սննդի նմուշը: Պարզվեց նաև, որ «Նորք» հոգեբուժական կլինիկայում կաթնամթերք վերջին անգամ ստացել են անցյալ տարի, սնունդը միատեսակ է: Սանիտարահիգիենիկ պայմանները ևս բավարար չեն:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռևս մայիսի 18-ին այցելել էր «Ավան» հոգեկան առողջության, ինչպես նաև «Նորք» հոգեբուժական կենտրոններ և տեղում հանձնարարել արագ լուծումներ տալ բուժաշխատողների և բուժվողների մատնանշած խնդիրներին։ Օմբուդսմենը ցավով արձանագրում է, որ Նախարարի այցից և հանձնարարականներից շուրջ երկու ամիս անց էլ վիճակը գրեթե չի բարելավվել:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե «Նոր Հալեպի» կառուցման համար «Գրանդ հոլդինգի» հիմնադիր, հանգուցյալ Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 100 հազար դոլարը ետ չի վերադարձվելու:
Սիրիայից գաղթող սիրիահայերի համար նախատեսված «նոր Հալեպ» թաղամասը, ինչպես արդեն ներկայացրել ենք, այլևս չի կառուցվելու: Ըստ նախարարի Հրանտ Վարդանյանը, նվիրաբերելով 100 հազար դոլարը, իր հայեցողությանն է թողել, թե ինչպես ծախսել այդ գումարը: «Դա նվիրաբերել է ցանկացած ծրագրեր իրականացնելու համար, եթե չկառուցվի այլ ծրագրերում կներդրվի: Դա թողել են իմ որոշմանը»,- ասել է սփյուռքի նախարարը:
Հայկական ժամանակ
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 07–12.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 680.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 193.6.հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների անօրինական արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.6 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների 5 գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 183.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային և Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Առգրավվել է 12 գծամետր ձկնորսական ցանց: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն.դր. գումար:
Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ:
Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ:
Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության և Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:
Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին:
ՀՀ պաշտպանության նախարարություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.