23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների:
Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առնչությամբ հնչող բազում հարցերին ի պատասխան ներկայացնենք հետևյալը
Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ շփման գծում հայկական ուժերը չեն պատասխանում ադրբեջանական անկանոն կրակոցներին, և պատժվում են միայն նպատակային կրակոցները, որի մասինբազմիցս արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաև այն, որ հայկական կողմն առանց որևէ պատճառի երբևիցե առաջինը չի հրահրում իրավիճակի սրում, ապա, այո, հայկական կողմի արձագանքը կարելի է զուսպ համարել: Սակայն ինչ վերաբերում է անհամարժեքությանը, ապա այդ գնահատականի հետ կտրականապես անընդունելի, քանի որ պաշտոնական լրահոսի պարզ մոնիտորինգն անգամ կարող է ցույց տալ այս դեպքում որպես հիմնական ցուցիչ հանդիսացող հակամարտող կողմերի կորուստների իրական պատկերը: Լրատվամիջոցներով այդ կորուստների ներկայացման ձևերին և մեթոդներին (ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական կողմն իր կորուստները հաճախ հիմնավորում է մտացածին տարբեր պատճառներով), անդրադառնալիս, ըստ էության պետք է նկատի ունենալ, որ դա քաղաքակրթական-բարոյական տարբերության արդյունք է: Պատերազմական ցանկացած իրավիճակ հրամանատարության համար դիլեմա է, և դա մեր դեպքում շարունակվում է 1994թ.-ից: Ի դեպ, այդ ժամանակից ի վեր “մեծ ջանքերի և հնարամտության” շնորհիվ է հնարավոր լինում արդյունավետ զսպել ադրբեջանական իշխանությունների նկրտումները և պահպանել ուժերի հարաբերակցությունը, թույլ չտալ հակառակորդին ստանալ ոչ ռազմավարական և ոչ էլ մարտավարական առավելություն: Բանակի խնդիրների լիարժեք կատարման արդյունքում է չեզոքացվում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը` հնարավորություն ընձեռելով ձեռնամուխ լինել խնդրի քաղաքական կարգավորման ուղիների որոնմանը: Կարծում ենք նման եզրահանգումները նաև չեն օժանդակում տեղեկատվական հակամարտության մեջ ջանքերին և նպատակներին»:
Անձնագրային բաժնում տիրող գաղջ մթնոլորտը բազմաթիվ բողոքների առիթ է տալիս: Անվերջ հերթերն ու ոչ ճիշտ սպասարկումը, մեղմ ասած, հունից հանում են հասարակությանը: Փնթի հերթին ու սխալ սպասարկմանը գումարվում է նաև քաղաքացիների անհարգալից, նյարդային վերաբերմունքը միմյանց նկատմամբ, որն է´լ ավելի անտանելի է դարձնում մթնոլորտը:
Կառույցին վերաբերող բողոքներն անսպառ են: Մեր խմբագրություն դիմած քաղաքացիներից մեկը պատմում է.
«90 տարեկան, հաշմանդամություն ունեցող հորս անձնագրի ժամկետն ավարտվել էր ու գնացել էինք անձնագրային բաժին: Այնքան շատ մարդ կար, որ չգիտեիր՝ որ կողմից սկսել: Մի կերպ աշխատակցին հարցրեցի՝ որտեղից սկսել:Ասաց, որ պետք է բանկում 3000 դրամ վաճարեք, իսկ թե ինչի համար, չբարեհաճեց ասել: Բանկում ասացին, որ ID քարտի համար է: Երբ հարցրի՝ չե՞ն կարող որևէ ժամ ֆիքսել, այդ ժամին գանք,պատասխանեցին, որ կենդանի հերթ է, բայց եթե ժամը 16.00-ից հետո գանք, քիչ մարդ կլինի: Ես էլ, գործերս թողնելով, եկա 16.00-ին ու.
Չես հասկանում՝ ինչի համար, որտեղ կանգնես, որն է սկիզբը, որը՝ վերջը, աշխատակիցների հետ խոսել չի լինում, մարդիկ գազազած են…››:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ թեպետ կար 7 պատուհան, սակայն դրանցից միայն մեկում էին սպասարկում.
«Մոտեցա մի աշխատակցուհու ու հարցրի՝ եթե մարդը չի կարող երկար կանգնել, չե՞նք կարող առանց հերթի մտնել, պատասխանեց՝ հերթի մարդկանց խնդրեք, եթե թույլ տան, կարող եք: Կանգնեցի հերթի սկզբում ու ասացի՝ թույլ կտաք առանց հերթի մտնենք: Պետք էր տեսնել, թե ինչ կատարվեց: Մեկն ասաց. ‹‹ի՜նչ է եղել որ, ես իրենից վատ եմ զգում››: Մեկ ուրիշ կին էլ , թե՝ բոլորը գալիս են, ինչ-որ պատճառ գտնում ու առանց հերթի խցկվում: Մյուսները դժգոհ փնփնթում էին քթի տակ: Միայն մի կին ասաց՝ մարդկությունը կորցրել ե՞ք, չե՞ք տեսնում՝ տարիքով մարդ է››: Ինչ էր մնում անելու. «Զանգ ընկերոջը» և բոլոր հարցերը լուծվեց րոպեների ընթացքում: Ճիշտ է՝ տհաճ էր, սակայն տվյալ պահին այլ տարբերակ չկար:
Վերոնշյալ խնդիրն ունեցող մարդկանց հարցով դիմեցինք ՀՀ ոստիկանությանը, և ստացանք հետևյալ պատասխանը.
«ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժանմունքներում տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայության մատուցման հատուկ կարգ օրենքով նախատեսված չէ, այնուամենայնիվ, որպեսզի տեղաշարժման ունակությունը կորցրած անձանց իրավունքները չխախտվի՝ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ քաղաքացուց դիմում վերցնելու և լուսանկարելու գործընթացը կազմակերպվում է անձնագրային ծառայությունից դուրս։ Տեղաշարժման ունակությունը կորցրած քաղաքացին անձամբ (հեռախոսով) կամ իր հարազատի միջոցով՝ լիազորագրի առկայությամբ կարող է դիմել անձնագրային ծառայություն։ Գործընթացը կազմակերպվում է շարժական կայանների միջոցով »:
Փաստորեն, եթե անկողնային հաշմանդամություն չունես, կամ տարեց ես, ստիպված ես բաժանմունքում, ժամերով հերթ կանգնել, տհաճ վերաբերմունքի արժանանալ:
Հ.Գ. Հուսանք, որ պատկան մարմիններն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին և դրա հետ մեկտեղ կբարելավվի սպասարկման կազմակերպչական գործընթացը:
Հռիփսիմե Գալստյան
Հուլիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման և Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացների մասնակիցներին:
Հանդիպման սկզբում ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ տիար Արմեն Անդրեասյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ծրագրի նպատակները և կատարված աշխատանքները` հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը:
Ողջունելով ներկաների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց ներկա ուսուցիչներին` հորդորելով առավել նախանձախնդրությամբ, ջանասիրությամբ և հավատով շարունակելու իրենց նվիրյալ և պատասխանատու ծառայությունը, հայաշունչ ոգով և մեր հայրերի հավատքով կրթելով հայ մանուկներին ու պատանիներին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ ուսուցիչների մեջ շատ են հատկապես երիտասարդները, որոնց ներկայությունը հույս է ներշնչում վաղվա օրվա հանդեպ` անդրադառնալով Սփյուռքի հայկական գաղթօջախներում առկա մարտահրավերներին: Նորին Սրբությունը մասնավորաբար հորդորեց նախանձախնդիր լինել Մայրենի լեզվի պահպանման և տարածման գործում:
«Հայոց լեզվի իմացությունն այն բանալին է, որը բացում է դռները մեր հարուստ հոգեմտավոր ժառանգության և առավելաբար զինում ամենքիս` դիմագրավելու համար բոլոր փորձություններն ու խոչընդոտները»,- նշեց Հայոց Հայրապետը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին:
Հանդիպմանը ներկա էին Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ
Թերթի տեղեկություններով ԱՆ ՔԿՎ վարչության պետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ՔԿՎ վարչության պետի աթոռին հայտնվելու է Ներսես Նազարյանը: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ էր ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալայզիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Երեկ վերջապես հնարավորություն ունեցանք տեսնելու և հարցեր ուղղելու Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի հիմնադիր, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ղեկավար, «Արևմտյան Հայաստան» վիրտուալ պետության նախագահ Արմենակ Աբրահամյանին: «Վիրտուալ պետություն» ձևակերպման հետ Աբրահամյանը համաձայն չէ: Նրա համար իր ստեղծած պետությունը միանգամայն ռեալ է, ինչպես ռեալ են այդ պետության քաղաքացիների անձնագրերը կամ, ինչպես նախագահն է ասում, «Այ Դի քարտերը»: Թե քանի անձնագիր է արդեն բաժանվել, հավանաբար, պետական գաղտնիք է: «Այդ թիվը հրապարակման ենթակա չէ»,- ասում է նախագահը: Գլենդելի «Նոր Հայաստան» թերթի թղթակից, գրող Վահե Մեսրոպյանը եթե ներկա չլիներ հանդիպմանը, մենք այդպես էլ չէինք հասկանա, թե ինչի են պետք այդ անձնագրերը: «Անձնագրերը տրվում են, որպեսզի ամեն մեկն իմանա իր ինքնությունը, որ հետագայում կարողանանք ներկայացնել ՄԱԿ-ին և ասել, որ այսքան հայրենազրկված ժողովուրդ ուզում է ապրել իր տարածքում: Դրա նախադեպը կա: Երբ հրեաներն ուզեցին ստեղծել պետություն, նրանք հավաքեցին ստորագրություններ, իմիջիայլոց՝ մեծ մասը նաև աֆրիկյան ցեղերի ներկայացուցիչներից, և այդպես իրենց պետությունն ստեղծեցին»: Հարցին, թե ինչ կարգավիճակ ունի կառույցը՝ ՀԿ է, քաղաքացիական նախաձեռնություն, թե այլ բան, պատասխանեց, որ իրենք «ժողովուրդ են». «Ճանաչված պետություն ենք, եթե վերցնենք Սևրի դաշնագիրը՝ 10 օգոստոսի 1920, բայց դրանից առաջ մենք ճանաչվել ենք 1917 թվականի դեկտեմբերի 29, որով Ռուսաստանը ճանաչեց Տաճկահայաստանի ինքնորոշման իրավունքը մինչ իսկ անկախացումը»:
«Ինչո՞վ է զբաղվում «պետությունը»՝ նախագահով, կառավարությունով և 64 պատգամավորներով» հարցը հետևյալ պատասխանն ստացավ: «ՄԱԿ-ում կա բնիկ ժողովուրդների բաժին, որտեղ մենք ճանաչված ենք որպես բնիկ ժողովուրդ, և մեր աշխատանքը ՄԱԿ-ում մեր իրավունքները ներկայացնելն է՝ ինքնորոշման իրավունք, ինքնակառավարման մեխանիզմները գործի դնելով պաշտպանել մեր ժողովրդի մշակույթը, լեզուն, գենետիկ ռեսուրսները»: Աբրահամյանը պատասխանում է, որ տարածքային հարցը նույնպես դրված է: «Այդ տարածքի տերերը մենք ենք»,- ասում է նա Հայաստան պետության 4 նահանգների մասին՝ Բիթլիս, Տրապիզոն, Վան , Էրզրում: Որպես կոնկրետ «տարածքային» հարցի օրինակ՝ նա բերում է Բաքու-Ջեյհան նավթամուղի խնդիրը: «Այսօր մեր տարածքում՝ Արևմտյան Հայաստանի, անցնում է նավթի Բաքու-Ջեյհան ուղին, և Թուրքիան որպես պետություն եթե ստանում է գումարներ, դրանք անօրինական են»: «Ի՞նչ մեխանիզմով եք այն լուծելու» հարցին պատասխանում է՝ տարբեր մեխանիզմներով: Ֆիդայական տոնայնությամբ խոսող Արմենակ Աբրահամյանը «ժողովրդի» մեջ չի ներառում ՀՀ քաղաքացիներին։ Սրանց խնդիրներով զբաղվում է մեր պետությունը: Իսկ մյուս հայերը պետություն չունեն, տեղաբնիկներ են, և նրանց հարցերը ՄԱԿ-ում բարձրացնելու է Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհուրդը: Նպատակը վեհ է և կարևոր, բայց, մեր տեղեկություններով, Արմենակ Աբրահամյանի կազմակերպությունը, որը նոր-նոր է ճանաչում ստանում, արդեն հասցրել է մեկ անգամ պառակտվել:
Տարաձայնություններ են առաջացել Արմենակ Աբրահամյանի և վտարանդի կառավարության «պատգամավոր» Կարեն Միքայելյանի միջև: Դրանք վերաբերում էին, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի քաղաքացիների անձնագրերի հարցին: Կարեն Միքայելյանը գնացել էր Թուրքիա, պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի իշխանությունների հետ, որպեսզի թուրքական քաղաքացիություն տան Արևմտյան Հայաստանում արմատ ունեցող բոլոր հայերին: Այսկերպ հայերի պահանջատիրության հարցը փակված կհամարվեր: Պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ևս մի քանի անգամ խոսեց հայերին թուրքական անձնագրեր տալու մասին, ինչը ձեռնտու է իրենց՝ որպես պոպուլիստական քայլ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Այսպես են մտածել Արմենակ Աբրահամյանի կազմակերպությունում, և սա էր պատճառը, որ Կարեն Միքայելյանն առանձնացավ: Մեր տվյալներով, նա շատ ավելի ճարպիկ է և կարողանում է գումարային հարցեր լուծել: Իսկ Արմենակ Աբրահամյանի «Վտարանդի կառավարությունը», հակառակը, ֆինանսական խնդիրներ ունի: Այդ է վկայում «Արևմտյան Հայաստանի» պաշտոնական կայք-էջի՝ «Ավետիս»-ի ֆինանսական վիճակը, որի խմբագիրը գրող Բակուր Կարապետյանն է, որն «Արևմտյան Հայաստանի» կառավարության անդամներից է: Այս կայքը վերջերս է հայտնվել: Մեծ ծրագրեր ուներ, պատրաստվում էր սփռվել 4 լեզվով, բայց, Բակուր Կարապետյանի խոսքով, շուտով կփակվի միջոցների բացակայության պատճառով: Բացել «Արևմտյան Հայաստանի» խոհանոցը՝ Բակուր Կարապետյանը չցանկացավ, սակայն կազմակերպության ֆինանսական վատ վիճակից արդեն կարելի է հասկանալ, որ աշխարհասփյուռ հայությունը, չգիտես ինչու, հրաժարվում է ֆինանսապես աջակցել հայանպաստ այս նախաձեռնությանը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Hraparak.am
2014թ. առաջին կիսամյակում մեր երկրից պտղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 5.5 անգամ: Ինչպես «Հժ»-ին հայտնեց ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 2,6 հազար տոննա պտուղ ներառյալ չրեղենը:
Անցած տարի այդ ցուցանիշը 14.2 հազար տոննա էր: Նվազումը պայմանավորված է ծիրանի բերքի կորստով, ինչը մայիսյան ցրտահարությունների հետևանքն է: Փոխարենը, զգալիորեն՝ մոտ երկու անգամ, աճել է բանջարեղենի արտահանումը: Անցած տարվա առաջին կիսամյակում մոտ 11 հազարի դիմաց այս տարի արտահանվել է 22.1 հազար տոննա:
Հայկական ժամանակ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին չի զարմացնում ադրբեջանական կողմի որոշումը` դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչին` Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների հարցով: Նախարարի խոսքով` Ադրբեջանը, գուցե, նաև պահանջի հետ վերադարձնել նրանց:
«Նրանք նաև կփորձեն, որպեսզի ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տան: Բայց ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունների տեսակետն այլ է: Նրանք վարձկան հանցագործներ են և այդ հանցագործները պետք է պատժվեն ԼՂՀ օրենքներով, իհարկե պետք է հաշվի առնվեն նաև միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Իրենք կարող են փաստաբաններ ընտրել և մասնակից լինել դատավարությանը, բայց այն անձնավորությունները, ովքեր անօրեն թափանցել են ԼՂՀ տարածք և սպանություններ են կատարել, պետք է պատասխան տան հենց այդ երկրի օրենքների համաձայն»,- «Արմենպրեսս»–ի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը:
Նրա գնահատմամբ՝ Քարվաճառ թափանցած խումբը տարբեր ուղղություններով է շարժվել: «Եթե դուք եղել եք Քարվաճառի տարածքում, ապա պետք է իմանաք, որ լեռնաանտառային պայմաններն ու բարձրավանդակները հնարավորություն են տալիս ներթափանցելու: Այդ ընթացքում, թե նրանք ի՞նչ են արել` կպարզի նախաքննությունը: Տարիներ ի վեր եղել են տեղեկություններ, որ խմբեր են թափանցում և փա՛ռք Աստծո, որ հմուտ գործողությունների արդյունքում նրանք վնասազերծվել են»,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է բնակիչների զինմանը, որպեսզի կարողանան պաշտպանվել դիվերսիոն հարձակումներից, Սեյրան Օհանյանն ասել է, որ տարածքի բնակիչների մեծ մասը հենց պայմանագրային զինծառայողներ են, և ՊԲ հրամանատարությունը քննարկում է հարցը, որպեսզի պայմանագրային զինծառայողներն իրենց հետ ունենան նաև զենք և զինամթերք, որպեսզի կարողանան խնդիրների ժամանակ արագ ահազանգել և պատասխանել:
Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է կառավարությանը զեկուցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան – Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար և´ դիպուկահարների կրակոցների, և´ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձևերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի մարզ: Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաև Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ և վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային:
Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը: Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաև Ներքին գործերի, Ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը և հետքերի հետևից գնալով՝ հայտնաբերել էին խմբի անդամներից մեկին: Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաև հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված և, համագործակցելով Պաշտպանության բանակի ստորաբաժանումների և նաև իրավապահ մարմինների ստորաբաժանումների հետ, բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում: Անկասկած, այդ միջոցառումների ընթացքում նաև բնակչությունը որոշակի մտավախություն ուներ, մանավանդ որ նախնական տվյալներով կա տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել:
Միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են, խմբի անդամները հայտնաբերված են, այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում և´ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման և այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, և նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի և իրավապահ մարմինների համագործակցությամբ իրականացվել է:
Այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացնենք՝ արդեն մեր բանակային զորամիավորման և պաշտպանության բանակի հրամանատարության միջև համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն:
Այնուհետև, հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.