23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դեռևս 1998թ. 11 ՊՓԲ ընկերությունների միացմամբ ստեղծվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ն. գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական և եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել «Հայգազարդի» հաշվեկշիռ: Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ նշված պարտքերն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք ակտիվներ, այդ թվում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46.73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվելու է «Նաիրիտ-2» ՓԲԸ 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով: «Նաիրիտ-2» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին: Այսպիսով, «Հայգազարդ» ընկերության ակտիվների փոխանցմամբ մարվում են վերջինիս պարտավորությունները ՀՀ ֆինանսների նախարարության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ:
Գործադիրն իր որոշմամբ սահմանել է երկրաբանական տեղեկության տրամադրման և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը, ինչը թելադրված է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջով:
ՀՀ կառավարության որոշումներով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի և «Գրինհաուզ» ընկերության կողմից ներմուծված 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգվել են համապատասխանաբար մինչև 2017թ. օգոստոսի 25-ը և հուլիսի 10-ը: «Գլորիան» աշխատում է տոլինգային ռեժիմով, իտալական «Սարտիս» ֆիրմայի պատվերով կատարելով կարի ծառայություններ և ամբողջ արտադրանքն առաքելով Եվրամիության երկրներ: Ընկերությունը զգալի դեր է խաղում Լոռու մարզի զարգացման մեջ. ֆաբրիկայի աշխատակիցների 90 տոկոսը կանայք են:
«Գրինհաուզ» ՍՊԸ-ն նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով տվյալ բնագավառի արդիական սարքավորումներով: Իրականացվելու է շուրջ 8.1 մլրդ դրամի ներդրում, սկսած 2015թ. տարեկան կարտադրվի 1.72 մլրդ դրամ արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ և ԵՄ երկրներ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Մինչ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը փորձում է հանրային քննարկում ծավալել սահմանադրական փոփոխությունների շուրջ, շատերը թերևս մոռացել են, որ 2003 թ.-ին սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ տապալվել է:
2003-ին փոփոխությունների նախագիծը քվեարկության էր դրվել մայիսի 25-ին Աժ հերթական ընտրությունների օրը: Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի արդյունքներով ջախջախիչ պարտություն էր կրել: Ընտրողները համատարած հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թվերով, փաթեթին «այո» քվեարկած քվեաթերթիկների թիվն եղել է 559687, իսկ «ոչ» քվեարկած քվեաթերթիկներինը՝ 552257:
Տապալված այդ փաթեթը Ռոբերտ Քոչարյանը կրկին շրջանառության մեջ դրեց արդեն 2005 թվականի նոյեմբերի 25-ին: Այդ հանրաքվեն կնքվեց «ուրվականների հանրաքվե» անունով, քանի որ ընտրողներն այս անգամ ևս համատարած հրաժարվում էին մասնակցել քվեարկությանը: Այդուհանդերձ, 2005-ին փաթեթն ընդունվեց 14117112 «այո» և 82018 «ոչ» ձայներով:
Հայկական ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Անասնաբուժության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքները:
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Թերևս հարկ չէր լինի անդրադառնալ Երևանի ավագանին ներկայացնող մի խմբակցության անդամի հայտարարությանը, որը հրապարակավ հրաժարվել է մասնակցել հանրային տրանսպորտի ուղեվարձի քննարկման հանձնաժողովի աշխատանքներին և, բնականաբար, տեղյակ էլ չէ քննարկումների արդյունքներին, սակայն, հաշվի առնելով, որ արված հայտարարությունները նպատակ ունեն շփոթություն և ապատեղեկատվություն տարածելու երևանցիների շրջանում, արձագանքելով՝ տրամադրում ենք իրականությանը համապատասխանող տեղեկատվությունը:
Նախ՝ հիշեցնենք, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետի որոշմամբ ձևավորված հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվել են բաց և թափանցիկ, իսկ արդյունքները հրապարակվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ, որին, ի դեպ, ներկա է գտնվել նաև Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության ղեկավարը, հրավիրված միջազգային խորհրդատուի կողմից հրապարակվեցին ուսումնասիրության արդյունքները, որոնք նույնպես տեղադրվել են պաշտոնական կայքում: Հաշվի առնելով առաջարկված ուղևորավարձի բարձր ցուցանիշները՝ շահագրգիռ բոլոր անձանց հրապարակայնորեն առաջարկվեց ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ հաշվարկված ծախսերը նվազեցնելու և ընդունելի ցուցանիշներ ձևավորելու համար: Ու չնայած հրապարակայնորեն արված այդ առաջարկին, մասնավորապես, «Բա´րև, Երևան» խմբակցության և ոչ մի անդամի կողմից մինչ օրս միջազգային խորհրդատուի կողմից ներկայացված ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ որևէ առաջարկ կամ մոտեցում չի ներկայացվել:
Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ներկայում աշխատանքներ են տարվում հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկներն ամփոփելու, ինչպես նաև՝ խորհրդատուների հետ միասին սոցիալապես խոցելի խմբերի խնդիրը կարգավորելուն ուղղված մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ: Խորհրդատուների կողմից աշխատանքներն ամփոփելուց հետո կհրավիրվի հանձնաժողովի նիստ՝ արդյունքները քննարկելու համար:
Այս ամենով հանդերձ առնվազն՝ տարօրինակ է, որ, հանձնաժողովի կողմից ուղեվարձի վերաբերյալ վերջնական որևէ առաջարկ դեռևս չձևավորված, Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության անդամը եզրակացություններ, հայտարարություններ և կոչեր է անում, այն էլ ո´չ թե ավագանու անդամի համար նախատեսված հարթակից, որն է Երևանի ավագանու նիստի շրջանակը, որտեղ նրան հաստատապես կտրվեր համարժեք և սպառիչ պատասխան, այլ օգտվում է այնպիսի հարթակից, որտեղից հնարավոր է, բնակչությանը հուզող կարևորագույն հարցերից մեկն արծարծելով, էժան դիվիդենտներ շահել:
Սույնը հաշվի առնելով՝ մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, մասնավորապես, Երևանի ավագանու անդամին և, ընդհանրապես, բոլորին, որ հանձնաժողովի աշխատանքները դեռևս ավարտված չեն, և եթե անգամ ա՛յս փուլում առկա են այլ հաշվարկներ, հիմնավորումներ և կամ փաստարկված մոտեցումներ, ապա առաջարկում ենք դրանք կամ ներկայացնել հանձնաժողովին, կամ, առնվազն, հրապարակել: Այլապես ուղեվարձի վերաբերյալ ցանկալիի դաշտից մերկապարանոց հանդես գալն, առնվազն, դիտվում է որպես էժան պոպուլիզմ:
Ինչ վերաբերում է տարբերակված ուղեվարձի մասին շահարկվող հարցին, ապա մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի քննարկման նպատակով ձևավորված հանձնաժողովի նախագահի կողմից հստակորեն նշվել է, որ դա սոցիալապես խոցելի խմբերի խնդիրը կարգավորելու մոտեցումներից ընդամենը մեկն է, որը, ինչպեսև բոլոր մյուս մոտեցումները, այս պահին գտնվում է միջազգային խորհրդատուի կողմից ուսումնասիրման փուլում: Եվ որպեսզի տվյալ մոտեցումը ոմանց կողմից չդիտվի որպես հասարակության տրամադրությունների ուսումնասիրման (զոնդաժի) նպատակով դաշտ նետված խայծ, Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության սրտացավ անդամին հրապարակավ առաջարկում ենք ներկայացնել հարցի կարգավորման, մասնավորապես, իր մոտեցումները՝ հիմնավորված հաշվարկներով:
Ամփոփելով՝ հույս հայտնենք, որ հարցի վերաբերյալ հասարակության առաջ իրապես շահագրգիռ և սրտացավ ներկայանալու փորձեր կատարողները, այդուամենայնիվ, խոսքի դաշտից ի վերջո կտեղափոխվեն գործի դաշտ, ինչը հաստատապես կողջունվի մեր կողմից»:
Երբ 30-ական թվականներին «խիստ կեցվածքով» երիտասարդները ներխուժում էին հարևանի բնակարան, խուզարկում այն և անհայտ ուղղությամբ տանում ամբողջ ընտանիքը, այն հարևանները, որոնց դեռևս չէին տարել, հանգստացնում էին իրար՝ «մեր երկրում հենց այնպես մարդկանց չեն ձերբակալում»: Հետո, իհարկե, իրենց էին «հենց այնպես» ձերբակալում:
ՌԴ նախագահը, որը դաստիարակվել է նույն «խիստ հիմնարկում», կշտամբում է Յանուկովիչին «փափուկ վերաբերմունքի» համար: Ռուսաստանյան հեոուստաալիքներն այդ ուղերձը փոխանցել են աշխարհին և, մասնավորապես, Հայաստանում այն պարարտ հողի վրա է ընկել: Խնդիրը, սակայն, այն է, որ «կուտուզկայով» ոչ մի հարց չի լուծվում, և դրա ապացույցները մեր աչքի աոաջ են: «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը չնպաստեց Հայաստանում խորհրդային ռեժիմի պահպանմանը: 2008 թվականի մարտի 1-ից աոաջ և հետո ընդդիմադիրների ձերբակալությունները ի վերջո միայն բարձրացրին այդ գործիչների վարկանիշը՝ ուրիշ հարց, թե դրանից հետո ով ինչպես այդ վարկանիշն օգտագործեց:
Եթե որևէ իշխանավորի մտքին կա հետագայում օգտագործել կրքերը հանդարտեցնելու այդ «միջոցը», ապա նա պետք է հասկանա, որ դա պարզապես ժամանակի կորուստ է. եթե ընդդիմադիր գործիչը հեղինակություն ունի, նա անազատության մեջ ավելի վտանգավոր է, եթե չունի, ապա՝ ինչքան ուզում է, թող խոսի: Բայց այն, որ բռնապետությունը, տոտալիտարիզմը դեռևս մեր արյան մեջ է, ինձ մոտ ոչ մի կասկած չի հարուցում:
Դուրս եկեք փողոց, և հարց տվեք՝ այ, դուք բողոքում եք կյանքից, ինչ եք կարծում, ո՞վ պետք է լուծի ձեր խնդիրները: Մեծամասնության պատասխանը կլինի՝ պետությունը: Իսկ ի՞նչ եք դուք հասկանում՝ «պետություն» ասելով: Նախագահին, վարչապետին, կառավարությանը՝ կլսեք պատասխանը: Դրանով ամեն ինչ ասված է:
Առավոտ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քաշաթաղի հյուսիսային մասում«Վիլիս» մակնիշի ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 3 հոգի ստացել էր մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում էր նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի տեղեկացմամբ, երեք վիրավորներն էլ տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն և ներկայումս հետազոտվում են:
«Հիմա հետազոտման փուլ է, այնպես որ տուժածների առողջական վիճակի մասին մենք ոչինչ չենք կարող ասել, մինչեւ չավարտվի հետազոտությունը», –նշել է Շուշան Հունանյանը:
***
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի և մյուս երկու վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմավիրի քաղաքապետի մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, արյան զեղում, դեմքին առկա են բազմաթիվ վերքեր: Մյուս երկու վիրավորների մոտ առկա են մանր տրավմաներ, ախտորոշվել է ուղեղի ցնցում: Վերջիններն ունեն նաև բաց կոտրվածքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց դուրս գրած հաշիվներում արտացոլված գումարը այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում էականորեն աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Եվ ահա առաջին անգամ նման ցանկերում հայտնվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հետ կապակցված մի ընկերություն՝ «Նատալի ֆարմը»: Ըստ հրապարակված ցանկի, հուլիսի առաջին տասնօրյակում այս ընկերության հարկային հաշիվներում արտացոլված գումարը մոտ 139 միլիոն դրամով գերազանցել է անցած տարվա նույն ցուցանիշը: Ի՞նչ է սա նշանակում, ինչի՞ հաշվին է արձանագրվել այդ աճը, արդյո՞ք սա նշանակում է, որ «Նատալի ֆարմը» նախկինում ստվերում էր գործում, իսկ հիմա ոչ կպարզվի առաջիկայում, եթե ամեն տասնօրյակում ՊԵԿ-ը հրապարակի նույն ընկերության վերաբերյալ նույն տեղեկատվությունը:
Հայկական ժամանակ
Եթե մինչև հիմա ապօրինի ծառահատումը մեր աչքի առաջ էր տեղի ունենում, սակայն հերքում էին, ապա հիմա այդ ապօրինությունը վարպետորեն է կատարվում, հատած ծառերը վերածելով կոճղերի՝ այնպես են թաղում հողի տակ, որոնց տեղն անգամ չի երևում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց «Թեղուտի» հանքի աշխատակիցներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում: Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Թեղուտի շրջակայքում ոսկու և ուրանի հանքեր են հայտնաբերվել, որոնք նույնպես Թեղուտի հանքի սեփականատերն աչքի տակ է առել:
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս» ընկերությունը կգնա նման քայլի, քանի որ, ըստ նրա, ընկերությունն արդեն բազմաթիվ խախտումներով իր գործերն առաջ է տանում: Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ ամերիկյան մի ընկերություն վերագնահատում է իրականացրել և պարզել, որ ընկերությունը փորձաքննություն չանցած նախագծով է առաջնորդվում՝ չնայած որ այն միանգամայն նոր նախագիծ է:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.