23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունվարի 18-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ժոնաթան Լաքոտին: Քննարկվել են էներգետիկայի, ջրային տնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Խոսելով հայ-ֆրանսիական տնտեսական փոգործակցության մասին՝ Աշոտ Մանուկյանն անդրադարձել է մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը։ Կարևորվել է Ֆրանսիայի կառավարության օժանդակությունը Վեդու ջրամբարի կառուցման գործում։ Ընդգծվել է «Վեոլիա ջուր» ընկերության դերը Հայաստանի ջրային տնտեսության կառավարման ոլորտում նոր որակ և մշակույթ ներմուծելու առումով։ Հաշվի առնելով ընկերության մեծ փորձը՝ քննարկվում են «Վեոլիա ջրի» հետ համագործակցության հնարավորությունները նաև էներգետիկայի ոլորտում։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Կոտայքի տարածաշրջանում աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրի իրականացմանը։
Անդրադառնալով ատոմային էներգետիկային՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է գործակցությունը հատկապես աշխատած միջուկային թափոների կառավարման ոլորտում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկայում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ժոնաթան Լաքոտը նշել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում առաջնահերթ են էներգտիկային առնչվող հարցերը։ Մի շարք ֆրանսիական ընկերություններ արդեն աշխատում են այս ոլորտում։ Դեսպանի կարծիքով, հետաքրքրություններն անհամեմատ կակտիվանան մասնավոր-պետական հատված համագործակցության վերաբերյալ օրենքի ընդունումից հետո, որին սպասում են բազմաթիվ ընկերություններ։
Տեղեկացնելով, որ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, նախարարը հորդորել է չսպասել վերջինիս ընդունմանը։
-Կառավարությունն ընդունել է այդ օրինագծից բխող հայեցակարգ, որն էլ հաջողությամբ գործում է։ Դրա շրջանակներում իրականացվող առաջին խոշոր նախագիծը «Շնող ՀԷԿ»-ի ծրագիրն է, որին մասնակցում է ամերիկյան «Ռոբինս» ընկերությունը,-նշել է Աշոտ Մանուկյանը։
Երկրորդ խոշոր ծրագրի իրականացմանն ակնկալվում է ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության մասնակցությունը։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում պատրաստվում է Դդմաշենի տարածքում 10 մեգավատ հզորությամբ արևային կայանի և կուտակիչի կառուցման առաջնեկային ծրագիր։ Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով սկսվել են շփումները կուտակիչներ արտադրող LG և TESLA ընկերությունների հետ։ Ծրագրի իրականացմանը մասնակցելու հարցերը առաջիկայում կքննարկվեն նաև «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության հետ։
Երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է, ով հրազենային վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է։
Հանրապետության տարածքում` Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով հնարավոր են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս գիշեր Արցախում մահացած զինծառայող Հարություն Վանյայի Խաչատրյանը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի բնակիչ էր:
Հարություն Վանյայի Խաչատրյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել:
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները հենց այս վարկածն են քննում:
Մեր զրույցում Թաղավարտի գյուղապետ Լեւոն Ալավերդյանն ասաց, որ Խաչատրյանը մեկ քույր ուներ, ընտանիքն ապրում էր սոցիալապես նորմալ պայմաններում: Նա ասաց, որ զինծառայողի հայրը ՊԲ կենտրոնական շտաբում է աշխատում, կոչումով գնդապետ է:
Հարցին, հավատում են արդյո՞ք ինքնասպանության վարկածին, գյուղապետն ասաց, որ այս պահին մանրամասների չի տիրապետում:
Այսօր Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
Հայաստանում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում 2017 թվականին գրանցվել է կարմրուկի մեկ բերովի դեպք՝ Ռուսաստանից ժամանած չպատվաստված կնոջ մոտ: Նշում են առողջապահության նախարարությունից ու զբոսաշրջիկներին հորդորում շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ։
ԱՆ տեղեկատվության համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Համաձայն promedmail.org կայքի` 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։
2017 թվականի 11 ամսվա ընթացքում Ուկրաինայում գրանցվել է հիվանդության 3382 դեպք, որը 43 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հատկապես անբարենպաստ է իրավիճակը Իվանովո-Ֆրանկովսկում (1049 դեպք), Օդեսայում (931 դեպք) և Զակարպատիեի շրջանում։ Օդեսայում գրանցվել է կարմրուկի մահվան 5 դեպք, որից 3-ը՝ երեխա։ Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ բռնկման պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է։ 2016 թվականի տվյալներով՝ կարմրուկի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 50 տոկոսից ցածր է։
Դեռևս 2015 թվականի արդյունքներով` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ուկրաինան ներառել է աշխարհի այն 10 երկրների ցանկում, որտեղ մանկական վարակների՝ կարմրուկի, դիֆթերիայի, կապույտ հազի պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է։ Կոլեկտիվ իմունիտետի ապահովման համար անհրաժեշտ է առնվազն 90 տոկոս պատվաստված բնակչություն, սակայն Ուկրաինայում կարմրուկի դեմ 1 դեղաչափ ստացել է բնակչության 45, երկու դեղաչափ՝ ընդամենը 30 տոկոսը։
2017 թվականի դեկտեմբերից 2018 թվականի հունվար ժամանակահատվածում գրանցվել է կարմրուկի 16 դեպք Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետությունում։ Գրանցված առաջին դեպքերը համաճարակաբանորեն կապված են Կրասնոդարի երկրամասի հետ։ Հիվանդներից 3-ը չպատվաստված երեխաներ են։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ կարմրուկի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի առկայության պարագայում կարմրուկն ամբողջ աշխարհում վաղ հասակի երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկն է։
ԱՀԿ տվյալներով՝ ամեն տարի աշխարհում կարմրուկով հիվանդանում է 24-ից 30 միլիոն մարդ, որոնցից 800000-ը մահանում են հիվանդության բարդություններից։ Դա նշանակում է՝ կարմրուկից ամեն օր մահանում է 314, ամեն ժամ՝ 13 մարդ։
«Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և նրա հետևանքով առաջացած բարդությունները»,- նշում են նախարարությունից:
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության ՊՆ–ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Աջ ղեկով մեքենաների հաշվառումն ու շահագործումը ապրիլի 1-ից արգելելու վերաբերյալ կառավարության որոշումը մեքենաների գնի բարձրացման կհանգեցնի: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեցին «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հկ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ու «Վարորդի ընկեր» հկ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:
«Աջ ղեկով մեքենաների ներմուծումը (որոնք ավելի որակյալ են նույն գնային սահմանում ձախ ղեկ մեքենաներից) եթե արգելվեն, ապա պետք է նույն գնի տիրույթում ներկրվի այլ մեքենա կամ պետք է ավելի շատ գումար ծախսես, որպեսզի մոտավորապես նույն որակի մեքենա ներկրես: Դա բերելու է նրան, որ գների բարձրացում տեղի ունենա: Դժվար է ասել՝ 10 տոկոսով կբարձրանա, թե 20 տոկոսով, դա արդեն կախված կլինի, թե երբ ներմուծման արգելքը կլինի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը՝ նշելով, որ սպառողների եկամուտներից էլ է որոշ բան կախված: Հասարակական կազմակերպության նախագահի խոսքով, 2020 թվականից հետո ավելի շատ կբարձրանան մեքենաների գները, քանի որ ԵԱՏՄ տարածք երրորդ երկրից մեքենա ներկրելու մաքսատուրքը մի քանի անգամ կբարձրանա: «Եթե դուք հիմա ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում գնեցիք մոտ 2 հազար ԱՄՆ դոլար արժեքով մեքենա եւ բերեցիք Հայաստան, վճարելով մաքսատուրք, ճանապարհածախս, այն ձեզ վրա կնստի 3.5 հազար դոլար: 2020 թվականից, երբ կսկսվի գործել ԵԱՏՄ-ի օրենքները, ապա 2 հազար դոլարանոց մեքենան մեր սպառողի վրա կնստի 6-ից 8 հազար դոլար»,- հայտարարեց Կարեն Չիլինգարյանը:
«Վարորդի ընկեր» հկ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը վաճառքի ենթակա աջ ղեկ մեքենաների գնի փոփոխություն է կանխատեսում, սակայն դա կապում է բացառապես մեքենաների տերերի որոշման հետ: «Գնաճ միանշանակ տեղի է ունենալու ձախ ղեկ մեքենաների համար: Ինձ թվում է, որ շատ հնարավոր է կրկնակի գնաճ տեղի ունենա: Դա չի վերաբերվում հին մեքենաներին, որովհետեւ հին մեքենան թանկ գնով ոչ մեկ չի պատրաստվում գնել»,- ասաց Դավիթ Պեդանյանը: Վերջինիս խոսքով՝ Հարկային օրենսգրքով սահմանվել է բացարձակ ներմուծող հասկացությունը: «Օրինակ «Տոյոտա»-ի ներկրողը թույլ չի տալու ներկրողներին ձախ ղեկով «Տոյոտա» ներկրել: Դա նշանակում է, որ «Տոյոտայի» սերվիսն արդեն ինքն է միայն վաճառելու այդ ապրանքը եւ գինն ինքնուրույն է որոշելու: Այս դեպքում մրցակցությունը նվազում է, հետեւաբար՝ գներն էլ բարձրանում են: Դա բոլորս էլ գիտենք»,- ասաց Դավիթ Պեդանյանը:
«Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»,- ֆեյսբուքի իր էջում երեկ ավետել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Մեզ հետ զրույցում այսօր նա մանրամասնեց, որ գարուն ասվածը չի նշանակում, թե եղանակը համապատասխանելու է ապրիլ կամ մայիս ամիսներին հատուկ ջերմային ֆոնին: Սպասվում է, որ կդիտվի մարտին համապատասխանող ջերմաստիճան:
«Հունվարի 19-ից սկսած նորից մեզ մոտենալու են հարավային տաք օդային հոսանքներ: Կանխատեսվում է, որ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կտաքանա 8-10, իսկ մյուս մարզերում 4-5 աստիճանով: Օրինակ՝ Սյունիքի եւ Տավուշի հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +14 +17 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչեւ +11 +12-ի: Կլիմայական միջին ջերմաստիճանը հաշվի առնելով՝ դա մարտի ջերմային ֆոն է»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, այդ ընթացքում եղանակը կլինի փոփոխական՝ ինչպես սովորաբար դիտվում է մարտին՝ Հայաստանում. «Կլինի փոփոխական եղանակ՝ կցրտի, նորից կտաքանա, բայց միջին ջերմաստիճանը մարտին համապատասխանող ջերմային ֆոն է լինելու: Տաք ջերմային ֆոնը պահպանվելու է նաեւ հունվարի 20-ից հետո, բայց ամեն դեպքում գարուն ասվածը չի նշանակում, թե ապրիլ կլինի, ծառերը կծաղկեն: Ձմռան համար շատ բարձր ջերմաստիճան կլինի, բայց՝ մարտին հատուկ»:
Օդերեւութաբանության կենտրոնի պետը տեղեկացրեց, որ այսօր ցերեկը, որքան էլ եղանակը համեմատաբար սառն է թվում, ջերմաստիճանը, օրինակ Արարատյան դաշտում կլիմայական միջինից բարձր է 5 աստիճանով: Իսկ ամբողջ ձմռան ընթացքում կլիմայական միջինից ամենաբարձր ջերմաստիճանը եղել է +10-ը՝ հունվարի 1-2-ին:
Հայաստանին սպառնում է ևս մեկ չոր ու հրդեհավտանգ ամառ։ Մասնագետները չեն բացառում հերթական երաշտն ու հույս են դնում աստծո բարեհաճության վրա։
Քիչ տեղումներ, անոմալ տաք եղանակ, կիսադատարկ ջրամբարներ։ Բնապահպան Կարինե Դանիելյանը չի բացառում, որ Հայաստանն այս ճանապարհով գնում է դեպի անապատացում, իսկ մինչ այդ առջևում հերթական չոր ու անջուր ամառն է։
«1992թ-ին աշխարհի ամենահայտնի գիտնականների ստորագրությամբ նամակ է ուղղվել մարդկությանը` ՄԱԿ-ի միջոցով, որ եթե այսպես շարունակվի, ապա մոլորակն այնպես կփոխվի, որ մարդն այլև չի կարողանա ապրել դրա վրա։ Եվ մեզ մնացել էր 10-20 տարի մեր վերաբերմունքը փոխելու, բայց մենք չփոխեցինք»,- ասում է բնապահպանը։
Համաշխարհային գլոբալ կլիմայական փոփոխությունների կանխատեսումներով՝ մթոլորակի որոշ հատվածներ կանապատացվեն, որոշ հատվածներում` հակառակը`գերխոնավեցում է տեղի ունենալու` ջրհեղեների, սելավների տեսքով։
Չոր ու առանց տեղումների ձմռեռը հուշում է, որ Հայաստանն, ըստ ամենայնի, առաջինների շարքում է։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի շտապում հերթական երաշտ տարին կանխատեսել։ Նախարարի տեսակալ Աշոտ Հարությունյանը նշում է, որ ձմռան ընթացքը միշտ չէ, որ առաջիկա ամռան ցուցիչ կարելի է համարել և որպես ապացույց հիշեցնում անցած տեղումնառատ ձմեռը։
«2015թ-ին էլ կար երաշտի մտավախություն, բայց բնությունն ինքնակարգավորվեց, և մենք 2015-ին ունեցանք աննախադեպ բերքառատ տարի։ 2016-ի վերջին, 2017-ի սկզբին ունեցանք ձյան տեղումներ, բայց հետո հարց առաջացավ` ի՞նչ եղավ այդ ձյունը»,- ասում է Հարությունյանը` ակնարկելով տեղումնառատ ձմռանը հաջորդած երաշտային ամառը։
Առջևում դեռ ձմռան` 1.5 և գարնան 3 ամիս կա, նշում է Հարությունյանը` հույս հայտնելով, որ այդ ընթացքում դեռ տեղումներ կլինեն։
«Տա աստված, մենք կունենանք առատ տեղումներ` լինի ձյան տեսքով, թաց ձյան, թե հորդառատ անձրևների: Այդ դեպքում հողը հագեցած կլինի, ամբողջ ջուրը չի ներծծի, կունենանք ակտիվ հոսքեր, որոնք ջրամբարները կլցնեն»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Իսկ անցած տարի ամռանը շոգի պատճառով նորմայից ավելի գոլորշիացած ու ոռոգման համար գերօգտագործված ջրի պաշարը հայաստանյան ջրամբարներում այդպես էլ դեռ չի վերականգնվել։
ՀՀ ԱԻՆ տրամադրած պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի ջրամբարներն այսօրվա դրությամբ դեռ շարունակում են 80%-ով դատարկ մնալ։ Այսպես` Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը հունվարի 10-ի դրությամբ 525 մլն խմ-ի փոխարեն 113 է, Արփի լճում`105-ի փոխարեն 13, Ապարանի ջրամբարում` 91-ի փոխարեն 14.8, Ազատի ջրամբարում` 70-ի փոխարեն 19.3, Մարմարիկում` 24-ի փոխարեն 2.57 մլն խմ։
Հիշեցնենք՝ 2017թ-ի ամռանը աննախադեպ շոգի պատճառով, գյուղատնտեսական հողատարածությունների ոռոգումն ապահովելու համար Ջրային տնտեսության պետական կոմիտեն ստիպված եղավ ջրամբարներից բաց թողնել գրեթե ամբողջ ջրի պաշարը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը կբերվի Հայաստան:
«Մունդիալ-2018»-ի գավաթը Հայաստանում կլինի փետրվար 7-ին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Գավաթը կլինի նաև Թբիլիսում և Բաքվում:
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ աշխարհի գավաթը կշրջի նաև Ռուսաստանի 24 քաղաքներում:
Աշխարհի 2006 թվականի առաջնությունից սկսած Մունդիալի գավաթը շրջում է աշխարհի տարբեր երկրներում:
21-րդ աշխարհի առաջնությունը 2018 թվականին կկայանա Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Այն կմեկնարկի հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 15-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.