23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:
Հանրապետության Նախագահը այցի շրջանակներում նախ ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, շրջայցի ընթացքում ծանոթացել կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, իրականացված աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014թ. կառավարության որոշմամբ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:
Գյումրիի տեխնոպարկի ստեղծման նպատակն է նպաստել քաղաքի զարգացմանը` այն վերածելով ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Ծրագիրն էական նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը: Տեխնոլոգիական կենտրոնը միաժամանակ հնարավորություն կընձեռնի արտադրական գործընթացներում ընդգրկելու Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին:
Հանրապետության Նախագահը կենտրոնում այցելել է «Ջի-Այ-Թի-Սի սթարթ-ափ» ակումբ, ուսումնական և «ԱրմԹաբ» լաբորատորիաներ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարական ծրագրի սենյակ, ճարտարագիտության և մեխանիկական լաբորատորիաներ, «Ռոստելեկոմ»-ի գրասենյակ, ցուցասրահ, «Դ-Լինք» և «Ի-Վորկս» ընկերությունների սենյակներ, մուլտիմեդիայի տաղավար և լսարան, որտեղ հանդիպում է ունեցել Գյումրիի դպրոցներից կենտրոն այցելած շուրջ 130 ուսուցիչների հետ: Տեխնոլոգիական կենտրոնում Նախագահն ազդարարել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը:
«Հարգելի՛ ուսուցիչներ,
Ինչպես հիշում եք, հուսով եմ, որ հիշում եք, ես հրապարակավ ասել եմ, որ նոր ուսումնական տարվա սկզբին մենք կրթական ոլորտում հանդես ենք գալու ևս մեկ կարևոր ու էական նախաձեռնությամբ: Այսօր ես պատիվ ունեմ հայտարարելու այդ նախաձեռնության մեկնարկը: Կրկնակի հաճելի է դա անել այսպիսի լսարանում, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարը խորհրդանշող նոր և արդիական տեխնոպարկի հարկի տակ հավաքված հրաշալի ուսուցիչների միջավայրում:
Եվ այսպես: Ամենևին էլ նորություն ասած չեմ լինի, եթե մեկ անգամ ևս պնդեմ, որ ապագան կանխորոշվում է կրթությամբ: Ցանկացած ազգային ծրագիր իրագործելի է միայն այն դեպքում, եթե ամրապնդված է համապատասխան մարդկային ներուժ ձևավորելու կարողությամբ ու վճռականությամբ:
Հզոր երկիր ունենալու համար պետք է ունենալ որակյալ և մրցունակ մարդկային ռեսուրս, վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է բարձրորակ կրթական համակարգ և դրան համապատասխան ուսուցչական համայնք:
Դարեր ի վեր հայերն ուսուցչին ավանդաբար վերապահել են ամենաբարձր դիրքը հասարակության մեջ: Այսօր, կրթությամբ անընդհատ վերափոխվող աշխարհում մենք առավել ևս կարիք ունենք վերաիմաստավորելու և վերարժևորելու ուսուցչի մասնագիտությունը: Ի վերջո, ո՞վ է ուսուցիչը: Մարդ, որ սերունդ է կերտում: Մարդ, որի ձեռքում է մեր ամենաթանկ գանձը` մեր երեխաները: Մարդ, որի կատարած աշխատանքից առավելապես կախված է մեր ապագան: Հետևաբար` հասարակությունը պետք է ունենա լավագույն կրթության նպատակադրում և դառնա դրան հասնելու պահանջատեր: Մենք պետք է որակական բարձր չափանիշների հասնելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մեր ուսուցիչները պատրաստվեն ըստ միջազգային չափորոշիչների, ապահովեն լավագույն կրթական բովանդակություն և ստանան արժանապատիվ վարձատրություն:
Սա գիտակցելով է, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»:
Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:
Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերնդի համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:
Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:
Կրթության որակի շարունակական բարձրացումը ոչ միայն պետական կառույցների, այլև հասարակության գերխնդիրն է: Սա նշանակում է, որ որակը ոչ թե պետք է վերևից պարտադրվի, այլ պահանջված լինի տեղում: Պետք է ստեղծել կրթությամբ հաջողության հասնելու երազանք և հնարավորություն ընձեռել այդ երազանքն իրականացնելու համար: Այս առումով Կրթության գերազանցության ազգային ծրագիրը առաքելություն է, իսկ այդ ծրագրի ուսուցիչները պետք է լինեն կրթության նոր մշակույթի առաքյալները: Իհարկե, որևէ առաքելություն չի կարող պսակվել հաջողությամբ, եթե չկա դրա անհրաժեշտության հանրային գիտակցում: Եթե հասարակությունը կրթության սպառող է և ոչ թե` մասնակից, ապա այդ կրթությունից ոչ մի լավ բան չի ստացվի:
Այսօր մենք կարիք ունենք ծրագրի մասին իրազեկելու և առավել ևս լսելու բոլորին, ձեզ բոլորիդ: Անցկացվելու են ծրագրի հանրային քննարկումները: Մենք պետք է վստահ լինենք, որ կա կրթության որակի բարձրացման հանրային պատվեր և մասնակցության պատրաստակամություն, մենք պետք է վստահ լինենք, որ ծրագիրն ըստ ամենայնի բյուրեղացնում է մեր միասնական պատկերացումները: Ուստի, պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրիդ ձայնը լսված է:
Այսքանը որպես սկիզբ: Այսօր այստեղ է գտնվում այս գաղափարի ու այս ծրագրի, ինչպես ասում են, ակտիվ կրողն ու առաջ տանողը, Մեսրոպ քահանա Արամյանը, բայց, ցավոք, այստեղ չէ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով գործուղման մեջ է: Ես արդեն խնդրել եմ տեր Մեսրոպին և Արմեն Աշոտյանին, որպեսզի եկող շաբաթվա ընթացքում նրանք կազմակերպեն մեծ մամուլի ասուլիս, խոսեն ծրագրի ու նաև մեր քայլերի հաջորդականության մասին: Այս պահին եկեք համարենք, որ մենք այս լավ միջավայրում հայտարարեցինք, ազդարարեցինք մի կարևոր ծրագրի սկիզբ, և գոնե այս պահին այս դահլիճում մի քանիսը, ովքեր ծանոթ են ծրագրին, վստահ են, որ մի քանի տարի հետո այն լինելու է արդեն իրականացված որոշ մասով և արդեն իր օգուտն է բերելու մեր կրթական համակարգին: Մոտավորապես այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, երբ խոսում էինք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց ունենալու մասին, շատ թերահավատներ եղան, շատ քննադատներ եղան, բայց, փառք Աստծո, ուղիղ չորս շաբաթ հետո մենք բացելու ենք Դիլիջանի միջազգային դպրոցը, որ կառուցվեց Ռուբեն Վարդանյանի և իր ընկերների կողմից և որը, անշուշտ, շատ մեծ դերակատարություն է ունենալու մեր կրթական համակարգում: Դա, գիտեք, շատ լավ շտրիխ է մեր կրթական համակարգի համար: Վստահ եմ, որ հետո տեսնելու եք: Յուրաքանչյուր ոք, ով այսօր գնում և հեռվից տեսնում է այդ դպրոցը, արդեն կարծիք է կազմում բովանդակության մասին: Ես վստահ եմ, որ մեր այս ծրագիրը շատ մեծ դերակատարություն է ունենալու Հայաստանի ապագայի համար: Շատ շնորհակալ եմ: Հաջողություն»,-տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի նշանավորումն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման, Սերժ Սարգսյանը կենտրոնի բակում ծառատունկ է կատարել:
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը կայցելի նաև Գյումրի քաղաքում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության՝ վերականգնված «Գյումրի-2» ենթակայան, կծանոթանա ենթակայանի վերականգնման վարկային ծրագրի ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող այլ ներդրումային ծրագրերին:
Մարզ կատարած այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա կգտնվի Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը, կայցելի Գյումրիի «Լենտեքս» ընկերություն, կծանոթանա տեքստիլ արդյունաբերության նախկին ավանդույթների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող այս ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերին:
Սերժ Սարգսյանը Գյումրիից կմեկնի Աշոցք, որտեղ ներկա կգտնվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում Աշոցք համայնքում կառուցված դպրոցի բացման արարողությանը, կշրջի 360 աշակերտի համար նախատեսված ուսումնական այդ հաստատությունում, կծանոթանա իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Աշոցքում Սերժ Սարգսյանը կայցելի նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզ, կծանոթանա կատարված աշխատանքներին:
Այնուհետև Նախագահը կմեկնի Ամասիա, որտեղ ներկա կգտնվի ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությանը, կայցելի համայնքի ամբողջովին հիմնանորոգված արվեստի դպրոց, կծանոթանա իրականացված աշխատանքներին և հանդիպում կունենա դպրոցի սաների հետ:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Արամ Թամազյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Արամ Թամազյանն ավելի վաղ ազատվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել նաև Արթուր Ղամբարյանը:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը:
Մեր պաշտոնյաների մեջ նոր մոդա է սկսվել գիտական կոչումներ ձեռք բերելը: «Չի» տեղեկություններով, հիմա ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը փորձում է գիտությունների դոկտոր դառնալ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնում դոկտորական թեզ է գրում ԱՊՀ երկրներում մինչխորհրդարանական հարաբերությունների թեմայով: Փաստորեն, հայ քաղաքագիտական միտքը շուտով համալրվելու է մտքի նոր տիտանով: Թեև, եթե հաշվի առնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, գիտությունների թեկնածու է, ապա Շարմազանովը կարող է նաև դոկտոր դառնալ:
Հ.Գ. Շարմազանովի՝ «ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճման» վտանգի մասին վերջին հայտարարություններից հետո նրան կարելի է միանգամից ակադեմիկոսի կոչում տալ
Առողջապահության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի որդին է, իր հաշվին արձակուրդ է մեկնել և, ըստ ամենայնի, չի վերադառնա արձակուրդից: Արման Բաբլոյանը դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում հաստատել էր, որ իսկապես արձակուրդում է, սակայն նշել էր, որ վերադառնալու է աշխատանքի: «Արձակուրդում եմ, բայց մյուս տեղեկությունները հավաստի չեն: Չգիտեմ ով պիտի ասած լինի: Երևի չցանկացողներ են»,- ասել էր Արման Բաբլոյանը: Մի խոսքով, վերադառնալու եք աշխատանքի՞ մեր ճշտմանը նա կեսկատակ պատասխանել էր. «Այո: Ինչու, ուրիշ փոխարինող կա՞: Կարո՞ղ է մարդ են բերել, չգիտեմ»: Երեկվա դրությամբ, սակայն Արման Բաբլոյանը դեռ աշխատանքի չէր վերադարձել:
Հայկական ժամանակ
Գաղտնիք չէ, որ աղանդավորական շարժումներն ակտիվ գործունեություն են կատարում երկրի տարածքում. գրքերի վաճառք, այցելություն տներ, գյուղերում դասընթացներ փոքրիկների, ինչու չէ նաև մեծերի հետ: Թե ինչ հակակշիռ քայլեր է ձեռնարկում հոգեորսության դեմ Հայ առաքելական եկեղեցին, փորձեցինք պարզել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանից:
‹‹Մենք կարիք չունենք հակակշիռ քայլեր ձեռնարկելու աղանդների դեմ, որովհետև հայ ժողովուրդը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: Երբ Միքայել սրբազանին հարց տվին և ասացին՝ ինչպե՞ս եք պայքարում աղանդավորների դեմ, պատասխանեց՝ պահպանելով մեր արժեքները: Եթե կարողնանք պահպանել մեր արժեքները և հայորդիների սրտից հոգիներից ներս ամուր պահել քրիստոնեական և հայկական արժեքները վստահաբար աղանդներն անելու գործ չեն ունենա: Մենք պետք է ժողովրդից ներս պահպանենք քրիստոնեական արժեքները, Առաքելական եկեղեցու ցանած սերմերը, որ ամեն հայորդի դարեր շարունակ կրում է››:
Տեր Զենոնը պատմեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի օրհնությամբ Զորավոր եկեղեցու երիտասարդաց միությունը արդեն երկու ամիս է տարբեր այգիներում կազմակերպում է հոգևոր զրույցներ, դասընթացներ: Դասընթացները կազմակերպվել են սիրահարների և Անգլիական այգիներում, Մաշտոցի պուրակում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ. ‹‹Մի միջադեպ եղավ, երբ զրուցում էինք մորմոնների՝ Քրիստոսի վերջին օրվա սրբերի եկեղեցու մասին, նրանցից մի խումբ էր անցնում, ու երբ տեսան, որ հոգևորականներն ու ժողովուրդը զրուցում են, անակնկալի եկան››:
Տեր Զենոնը նշեց նաև, որ նախաձեռնությունը ժողովրդի կողմից շատ լավ արձագանք է ունենում, շատ են լինում հետաքրքրվողները և զրույցին միացողները. ‹‹ Ծրագրեր կան այդ ամենը ընդլայնելու, որպեսզի ամեն համայնքից ներս այդ ծրագիրն ի կատար ածվի››:
Հռիփսիմե Գալստյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն, անդրադառնալով Վալերի Օսիպյանի եղբորորդուն գտնելու աշխատանքների իրականացման հետ կապված նշեց. «Գործողությունները պատշաճ իրականացվում են: Ցանկացած ոստիկան կարող է ունենալ մերձավորներ, որոնք կատարած լինեն հանցագործություններ: Այդ հանցագործությունը ամրագրվում, մեղսագրվում է այն ժամանակ, երբ կա դատավճիռ: Բոլոր տեսակի միջոցառումները արվում են առանց որևէ կաշկանդվածության»:
Սակայն թե ինչ միջոցառումներ են իրականացվում, Աշոտ Կարապետյանը չնշեց. «Կան միջոցառումների տեսակներ, որոնք չեմ կարող ասել՝ գաղտնիության հետ կապված»: Իսկ լրագրողների հարցին, թե փաստաբանն ասել է, որ գիտի, թե որտեղ է Վալերի Օսիպյանի եղբորորդին, ինչպե՞ս է, որ ոստիկանությունը չգիտի, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ այս մասին դեռևս ոստիկանությունը տեղեկություն չունի. « Եթե գիտի, ինչո՞ւ չի հայտնում իրավապահ մարմիններին»:
Աշոտ Կարապետյանը խնդրեց չքաղականացնել դեպքն՝ ավելացնելով, որ միանշանակ հայտանաբերելու են, բայց որոշ ժամանակ է պետք դրա համար:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը գտնվում է հետախուզման մեջ: Նա 2014թ.-ի հունիսի 2-ին դանակահարել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է: Համենայնդեպս, դատական դեպարտամենտի հայտնի կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում, ինչը երեկ հաստատվեց նաև պաշտոնապես: Բուն քրեական գործն արդեն դատարանում է, և երեկ առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և դեպարտամենտի մի շարք աշխատակիցներ անազատության մեջ են: Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:
Մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ դատարան ուղարկված բուն գործից այլ վարույթ է հարուցվել քրեական օրենսգրքի 308, 314 հոդվածներով՝շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, և կատարվում է նախաքննություն: Երեկ արդեն նորաստեղծ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ Երևանի քննչական վարչությունում քննվող քրգործի ընթացքում նշանակվել էր մասնագիտական ստուգում՝ հնարավոր այլ խախտումներ հայտնաբերելու նպատակով, որի կատարումը հանձնարարվել էր Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության մասնագետներին: Արդյունքում, ինչպես փոխանցեցին Քննչական կոմիտեից, պարզվել է, որ որոշ աշխատակիցների հաշվեհամարներին փոխանցվել են ավել գումարներ, ինչն արտացոլված չի եղել աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման քարտերում: Այսինքն, որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարում, որոշ դեպքերում ավել գումար է:
Հայկական ժամանակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, ՀՀ կառավարության որոշմամբ լուծվել են ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համայնքային հանդիպումների ժամանակ արծարծված մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել են Չինարի համայնքի տարածքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները:
Հրատապ լուծում են պահանջում նաև ս.թ. մարտի 30-ի ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացած խնդիրները` Ծակքարի դպրոցի մասնակի, Սևանի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի, Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի նորոգումը: Այս խնդիրները արագորեն չլուծելու դեպքում կպահանջվեն ավելի մեծ ֆինանսական ներդրումներ: Ուստի կառավարությունը նշված աշխատանքների կատարման համար հատկացրել է 147 մլն դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ համայնքային այցելությունների ժամանակ բնակչությանը տրված բոլոր խոստումները կատարվել են:
Մեկ այլ որոշմամբ հստակեցվել են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության բոլոր դեպքերը, ինչը հնարավորություն կտա հետագայում կարճ ժամկետում լուծել բնակչության արծարծած սոցիալական խնդիրները: Գործադիրի որոշմամբ սեփականաշնորհվել են չորս ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդրո առարկայի վերաբերյալ կառավարության ղեկավարն ասել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»: ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է մարզպետների հետ սերտ գործակցությամբ շատ արագ ավարտել նվիրատվության գործընթացը: «Ձգձգել պետք չէ: 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում և չունեն սեփականության վկայական»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Նիստում որոշվել է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով գումար հատկացնել գարնանային հեղեղումների հետևանքով վնասված ճանապարհների հիմնանորոգման նպատակով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և ևս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու և տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին: Առաջարկվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից և այլն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է վերանայել արտոնության տրամադրման ժամկետը՝ մինչև 2017թ., անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով, ինչպես նաև մանրամասն ճշգրտել, թե ինչ է կորցնելու պետբյուջեն արտոնության տրամադրման արդյունքում: Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե բոլոր այն ավիաընկերությունները, որոնք հետաքրքրություն ունեն Հայաստան գալու կամ Հայաստան թռիչքներ իրականացնելու, մեր երկրում լիարժեք աջակցության են հանդիպելու. «Բոլոր կառույցներին, որոնք զբաղվում են ավիացիայի և զբոսաշրջության հարցերով, Նախագահի խիստ հանձնարարականը կա` հետևողականորեն իրականացնել «բաց երկնքի» քաղաքականություն»:
Ինչ խոսք, անհրաժեշտ է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն գուցե նախագահի հանձնարարականն է պետք արդեն մուտք ունեցող ավիաընկերություններից պահանջելու համապատասխան վերաբերմունք դեպի Հայաստան թռչող հայ ուղևորի նկատմամբ:
Բանն այն է, որ ակնհայտ տարբեր է վերաբերմունքը նույն ավիաընկերության ինքնաթիռով թռչող քաղաքացիների նկատմամբ, ասենք՝ Աթենք — Մոսկվա և Մոսկվա — Երևան թռիչքների ընթացքում ինքնաթիռներում:
Չգիտես ինչու՝ մոտավորապես նույն թռիչքային ժամանակահատվածում Աթենք — Մոսկվա չվերթը բոլորովին ուրիշ սպասարկում է իրականացնում՝ սկսած ուղեկցողների պատրաստակամությունից մինչև ուտելիք, երբ գնային առումով Հայաստանը չի զիջում որևէ երկրի:
Հարց է առաջանում. ինչո՞վ է պայմանավորված մեր երկիր թռչող ինքնաթիռի նկատմամբ նման վերաբերմունքը, երբ ինքնաթիռի տոմսի գները «Հայաստանի երկնքում» ճամփորդելու համար շատ ավելի թանկ են, քան մյուս երկրների նույնատիպ չվերթների դեպքում:
Թերևս իշխանություններին մտահոգի, որ Հայաստանին միջազգային օդանավակայանններում վերաբերվում են որպես Ճ կլասի երկրի, և այդ առումով ինչ-որ հանձնարարականներ տրվի:
Սևանա լիճ թափվող գետերը իրենց հետ լիճ են բերում վատ որակի ջուր: ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն` 2014թ-ի հուլիսին ամենից վատ որակի ջուր գետաբերանում ունեցել է Մասրիկ գետը: ՀՀ բնապահպանաության նախարարության 5 դասի բաժանվող էկոլոգիական նորմերի ցանկում Մասրիկ գետի ջուրը, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետաբերանում 5 դասի՝ վատ որակի է եղել: Հիշեցնենք, որ Մասրիկ գետը անցնում է Սոտքի ոսկու բաց հանքավայրի տարածքով:
Վատ որակի ջրով երկրորդ տեղում է Մարտունի գետը: Գետաբերանի հատվածում, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետի ջուրը 4 դասի՝ անբավարար որակի է:
Գետաբերանի հատվածում միջակ որակի` 3-րդ դասի ջուր ունեն Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Ծակքար, Շողվակ և Գավառագետ գետերը: Միայն Ձկնագետ և Արգիճի գետերի ողջ հոսանքում է, ըստ քիմիական կարգավիճակի, դիտվում ջրի որակի 2 դաս՝ լավ որակ:
ԷկոԼուր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.