23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք չենք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաք անելը. այսպես է պատճառաբանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 3 ուժերի համատեղ հանրահավաքին չմասնակցելու իրենց որոշումը:
«Դաշնակցության մոտ ավելի հստակ կլիներ 15-ից հետո հանրահավաք անել, երբ պարզ կդառնար մեր առաջարկած փաթեթը կընդունվի՞, թե՞ ոչ: Ասել ենք՝ եթե մինչ այդ համատեղ հանրահավաք լինի, կարող են տարաձայնություններ առաջանալ և ավելի ճիշտ է 15-ից հետո: Մինչդեռ նրանք համարում են, որ ամեն ինչ պարզ է և խնդիր չունեն այս հարցի հետ կապած, որովհետև ամեն դեպքում դեմ են՝ «ինչի՞ սպասեմ». տրամաբանությունը սա է: Իրենք նախընտրեցին ինչքան հնարավոր է շուտ անել, որովհետև ծրագիր կա»,-լրագրողների հետ զրույցում բացատրել է նա:
Արմեն Ռուստամյանը ընդգծել է, որ հետագայում եթե տեսնեն՝ իրենց հարցերը փակուղի են մտել, իրենց ոչինչ չի խանգարի շարունակել համագործակցությունը քառյակի հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համալսարանականների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև հուլիս-օգոստոսյան դեպքերին:
Սերան Օհանյանը նշեց, որ այն հաղթանակաները, որ մենք տարել ենք Արցախյան գոյապայքարում, հիմա կրկնապատկվում են. «Հունիս-օգոստոս ամիսներին 18-20 տարեկան զինծառայողները՝ հմուտ հրամանատարների օգնությամբ և փորձառու ազատամարտիկների աջակցությամբ, կարողացան վնասազերծել և հետ շպրտել բոլոր դիվերսիոն հետախուզական գործողությունները, որ թշնամին իրականացրեց»:
Պաշտպանության նախարարը պատմեց նաև, որ շատ տեղերում միջդիրքային տարածություններում մերոնք կարողացել էին կռահել հարձակման ուղղությունները, այդ տեղերում ստեղծել ծուղակներ և հակառակորդին կանգնեցնել ու ոչնչացնել. «Ցավոք, այդ օրերին մենք կորցրինք վեց զինծառայող, բայց հակառակորդը տվեց շուրջ ինն անգամ ավելի շատ զոհ, քան մենք էինք տվել: Այդ զինծառայողները, որոնք զոհվեցին, անկասկած հերոսութուններ են կատարել և այդ էր պատճառը, որ այդ օրերին մենք փորձեցինք դա ներկայացնել ոչ թե որպես ողբերգություն, այլ հերոսություն: Շատ տեղերում հուղարկավորության ժամանակ ծնողները թույլ չտվեցին, որ ոչ ոք լաց լինի՝ ասելով, որ իմ որդին հերոսացել է: Այդ հերոս զինծառայողների շնորհիվ է, որ մենք փրկեցինք հայ ժողովրդի պատիվը, և մարտական ոգին բարձրացավ»:
Իսկ հարցին, թե ո՞րն է պատճառը, որ բախումների արդյունքում միջազգային կազմակերպությունները երկու կողմերին են կոչ են անում դադարեցնել կրակը, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն է նախահարձակը, ՊՆ նախարարը պատասխանեց, որ դա մեծ քաղաքականության արդյունք է, որովհետև միջազգային կազմակերպութունները, հանձինս՝ Մինսկի խմբի նախագահների, որոնք զբաղվում են մեր խնդրով, չեն ուզում այս կամ այն կողմի վրա ազդած լինել, կամ այս կամ այն կողմին նախապատվություն տան: Դրա համար ասում են, որ պետք է դադարեցնել կրակը երկու կողմից, չնայած որ խախտումնրը 90 տոկոսով լինում են հակառակորդի կողմից.
«Ես ցուցում եմ տվել և մեր հրամանատարներն էլ գիտեն, որ մենք պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին: Անկանոն կրակոցներին, որոնք լինում են գիշերվա ընթացքում՝ վախի մթնոլորտից, կամ ձայնի ուղղությամբ մենք չենք պատասխանում»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին, երեկ ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ առաջին հերթին զինված ուժերն իր կառուցվածքային առումով օրըստօրե համապատասխանեցվում են այն խնդիրներին, որ այսօր դրված են ՀՀ ԶՈՒ-ի վրա:
Լուրջ ուշադրություն է դարձվում ԶՈւ-ի համալրման խնդրին. «Զինված ուժերի բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը ղեկավար օրգանների հրամանատարական կազմի պատրաստությունն է, ասել է թե կրթական, ռազմակրթական խնդիրները և կադրային քաղաքականությունը: Այսօր, ի տարբերություն մի քանի տարի առաջվա, ռազմակրթական համակարգն ամբողջությամբ ինտեգրված է ՀՀ-ում ստեղծված կրթական համակարգին, որոշված են այն բոլոր չափորոշիչներն ու ծրագրերը, որն անհրաժեշտ է մեր սպայական, ենթասպայական կազմին պատրաստելու համար»:
Ըստ պաշտպանության նախարարի՝ զինված ուժերի պատրաստութունն այսօր ընթանում է համապատասխան պահանջների համաձայն: Ստեղծված են դաստիարակության այն մեթոդներն ու ձևերը, որը, հրամանատարները ռազմական ինստիտուտում առաջնորդություն և ղեկավարում առարկայի շրջանակներում անցնելով ՝ կարողանում են ամբողջ ուսումնադաստիարակչական գործընթացն այսօր իրականացնել:
Մյուս կարևոր խնդիրը ԶՈՒ-ի համապատասխան նյութատեխնիկական մատակարարման խնդիրների իրականացումն է:
Նախարարը փաստում է, որ լուրջ ուշադրություն է դարձվում հայրենական արտադրանք ունենալուն և նոր միջոցների ձեռքբերմանը: Այսինքն՝ համապատասխան միջոցներ, որոնք ստեղծվում են հակառակորդին զսպելու համար.
«Այսօր ուշադրություն ենք դարձնում ղեկավարում առաջադրանքի միջոցով համակարգի ստեղծմանը: Դա նորություն է: Յուրաքանչուր օղակի հրամանատարական կազմ լիակատար ազատություն կունենա իր առջև դրված խնդիրները իրականացնելու համար: Այսինքն՝ վերևից ներքև իրար փոխլրացնելով, համարձակ որոշումներով ու գործուղություններով հասնել արդյունքի:
Խոսելով Արցախի և ՀՀ-ն սահմանների պաշտպանության մասին, պարոն Օհանյանը նշում է, որ և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում առաջին հերթին ստեղծվել է համապատասխան անվտանգ այնպիսի միջավայր, որը հնարավորություն է տալիս դիտարկմամբ, հայտնաբերմամբ և խելացի գործողության արդյունքում պաշտպանել այն սահմանները, որոնք այսօր ունենք: Նաև ավելացնում, որ վերջին տարիներին հաառակորդի դիվերսիոն գործողությունների դեմ պայքարի համարակարգ է ստեղծվել.
«Դա ինժեներական այնպիսի սարքավորումներ են, որոնք թույլ չեն տալիս հակառակորդի հետևակին անմիջապես մոտենալ դիրքերին: Բոլոր այն դիվերսիոն հետախուզական գործողությունները, որոնք հակառակորդի կողմից իրականացվել են հասել են մինչև այդ սարքավորումներ և էլ չեն կարողացել առաջ գնալ»:
Իսկ թե ո՞րն է պատճառը, որ ՀՀ սահմանները լիովին չեն վերահսկվում մարդիկ հեշտությամբ անցնում են հակառակորդի սահման, և հակառակը, պաշտպանության նախարարը ասաց, որ մեր աշխարհագրական պայմանները, մանավանդ լեռնաանտառային գոտին, այսօր հնարավորություն չեն տալիս սահմանային ծառաություն այնպես իրականացնել, որ ամբողջությամբ յուրաքանչյուր մետրը փակի.
«Առաջինը հակառակորդի հետ կնքված չէ խաղաղության լիակատար պայմանագիր, հետո պետք է չափագրումներ տեղի ունենան ամբողջ սահմանով մեկ, որոնք պարունակում են բավականին մեծ ֆինանսական միջոցներ և այդ ամենը փախադարձ համաձայնության շրջանակներում նաև հետագայում պետք է կարգավորման ընթացք ստանա: Այդ է պատճառո, որ որոշ տեղերում կան բաց տարածքներ, չնայած որ այդ տեղերը կարմիր գծերով նշված են»:
«2014թ-ը զինված ուժերի համար եղել է առանձնահատուկ տարի. այն սանդրանքների իրականացմամբ հակառակորդի կողմից եղել է շարունակական: Առաջինը սկսվել է հունվարի 19-ին, անուհետև և՛ մարտ ամսին, և՛ ապրիլին, և՛ մայիսի 27-ի լուս 28-ի գիշերը, և՛ նաև հուլիս-օգոստոսյան այս իրադարձությունները ցույց են տալիս, որ հակառակորդը չի կարողանում հանգիստ նստել, հակառակորդը որդեգրել է մի այնպիսի քաղաքականություն, որ ԼՂՀ-ի հարցի լուծման բանակցային գործընթացին զուգահեռ պետք է լարվածություն ստեղծի, պետք է փորձի դրանով ազդել բանակցաին գործընթացի վրա, փորձի ուժի դիրքից խոսել ՀՀ ղեկավարության հետ, բայց և անցած տարիների ընթացքում և նաև այս տարի հակառակորդի մոտ դա չի ստացվում: Հակառակորդը ստացել է արժանի հակահարված և՛ ԼՂՀ-ում և ՀՀ հյուսիս-արևելյան սահմաններում(Տաուշի մարզ) »,- փաստում է պաշտպանության նախարարը և ավելացնում.
«Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ այլևս պարտադրանքի լեզվով խոսելն անհնարին է: Մենք չենք ուզում երկորդ անգամ գտնվել պարտադրված վիճակում, մենք առաջին անգամ պարտադրված մտանք պատերազմի մեջ ու պաշտպանեցինք և՛ մեր ինքնությունը, և՛ Արցախը հայաթափումից ու ոչնչացումից, և հաղթանակներ կրեցինք, և ստեղծեցինք համապատասխան պայմաններ առաջին հերթին Արցախի համար: Եվ ամեն ինչ ցույց է տալիս, որ Արցախն այսօր՝ որպես ժողովրդավարական երկիր, ոչնչով չի զիջում տարածաշրջանի մյուս երկրներին»:
Հռիփսիմե Գալստյան
Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում` Հայաստանի և արտաքին քաղաքականության թեմայով: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Կոլումբիայի համալսարանի կայքում: Քննարկումը, ըստ նույն աղբյուրի, վարելու է Միջազգային և հանրային կապերի դպրոցի դեկան, Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մերիթ Ե. Ջեյնոուն: Միջոցառումը տեղի է ունենալու Հարիմանի ինստիտուտի հովանավորությամբ:
Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է գտնվելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում: Նստաշրջանը բացվել է երեկ: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության` ամենամյա քննարկումները սկսվելու են սեպտեմբերի 24-ին, ելույթ է ունենալու նաև Սերժ Սարգսյանը: Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ այդ օրը նախատեսված են ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ուգանդայի, Չիլիի, Կորեայի Հանրապետության, Հայաստանի, Լիբերիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի և Էստոնիայի նախագահների, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսպանիայի և Ավստրալիայի վարչապետների ելույթները: Քննարկումները, որոնց մեկնարկից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրներին է ներկայացնելու ՄԱԿ-ի աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը, նախատեսված են մինչև հոկտեմբերի 1-ը:
Հայկական ժամանակ
Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ Մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ և ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին:
Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու գործում:
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին է ներկայացրել ԶՈՒ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները, խոսել է ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ:
«Հայաստանը տարիներ առաջ կարողացավ պատվով հանձնել իրեն առաջադրված քննությունը` ԼՂ-ում հաղթանակով դուրս գալով պարտադրված պատերազմից: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք, որի վառ ապացույցներից մեկը հուլիս-օգոստոսյան վերջին դեպքերն էին»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ հայկական զինուժը լուրջ ուշադրություն է դարձնում սահմանների պաշտպանության խնդրին, ստեղծվել է համապատասխան պաշտպանական միջավայր և հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ու Հայաստանում և Արցախում:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին բանակ-բուհ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ծրագրերին, սպառազինության համալրմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, զինծառայողների սոցիալ-կենցային պայմաններին և այլն:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարի հրամանով բանակ-բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գերծում ներդրած ավանդի, ինչպես նաև ՀՀ անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ և ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ-ում սովորող և ծառայության ժամանակ աչքի ընկած ժամկետային զինծառայողներ, ովքեր էլ որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ:
Երևանի կենտրոնում՝ Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ՝ անմիջապես կանգառի հարևանությամբ, գործում է «Կամբատ» խանութը, որտեղ որսորդական հագուստի և պարագաների հետ մեկտեղ՝ վաճառվում են նաև ԱՄՆ և ռուսական բանակի զինվորական ու ոստիկանական հագուստ և աքսեսուարներ: Փորձեցինք ճշտել, թե որքանով է դա թույլատրելի և նպատակահարմա՞ր է մասնագիտական խանութի տեղակայումը քաղաքի կենտրոնի բանուկ հատվածում:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խանութը միայն որսորդական իրեր է վաճառում և կապ չունի ՊՆ-ի հետ:
Մանրամասներին տեղեկանալու նպատակով դիմեցինք նաև «Կամբատ» խանութի տնօրինությանը: Այնտեղից հայտնեցին, որ խանութը մասնավոր է և որևէ գերատեսչության չի պատկանում:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք կան ՀՀ ԶՈՒ համազգեստներ, մեզ հավաստիացրին, որ իրենք վաճառում են միայն ՀՀ ոստիկանական և այլ երկրների զինվորական համազգեստներ՝ մասնավորապես ամերիկյան, ռուսական, վրացական, իսկ հայկականից միայն զինվորական աքսեսուարներ են: Իսկ թե ինչքանո՞վ է դա թույլատրելի, որևէ կառույցից հնարավոր չեղավ պարզել:
Իսկ թե ինչպե՞ս է պատահել, որ նման «նեղ մասնագիտական» բուտիկը հայտնվել է զբոսայգու մեջ, պարզաբանեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Հարցին, թե ո՞ւմ է պատկանում խանութը, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, այն սեփականություն է, իսկ այն հարցին, թե որքանով է նպատակահարմար այգու բանուկ հատվածում նման վաճառքի սրահի տեղակայումը, վերջինս նշեց, որ նպատակահարմարությունը քաղաքապետարանը չի որոշում և զինվորական հագուստի վաճառքը օրենքով չի արգելվում, ուստի իրենք չեն կարող արգելել օրենքով թույլատրվածը:
Սեդա Ավետիսյան
Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել:
Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդիի» ապրանքատեսակների թանկացումները:
Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրուցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչներն անցած շաբաթվա ընթացքում ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացած գնով են բերել:
100 դրամով թանկացել են նաև «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքները: Խանութներից մեկում մեզ վստահեցրին, որ հենց մի ընկերություն թանկացնում է, նույն ապրանքն արտադրողներն էլ մի քանի հետո, գինը բարձրացրած են ապրանքն առաքում:
«Հիմա առայժմ «Բարի Սամարացու» երշիկեղենն ենք 100 դրամով թանկ վաճառում, բայց վստահ եմ, որ մյուսներն էլ հաջորդ անգամ թանկացրած կբերեն, սպասում ենք»,-ասել է խանութներից մեկի վաճառողուհին:
Առավոտ
Սեպտեմբերի14-ը կապավորների օրն էր: Շուրջ 22 տարի առաջ հայկական բանակը համալրվեց նաև կապի զորքերով: Ինչպես ասում են՝ չկա կապ, չկա կառավարում:
Օրվա առթիվ երեկ Արտաշատի ռադիոկապի զորամասում տոնախմբություն էր կազմակերպվել: Բազմաթիվ զինվորականներ, պարի- երգի խմբեր, համալսարանականներ եկել էին կապավորների հետ նշելու նրանց տոնը:
Տոնախմբությանը ներկա էր նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որի խոսքով՝ կապավորը բանակում նույնն գործառույթն է կատարում, ինչ մարդու մարմնում՝ նյարդային համակարգը:
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույր՝ Ռուզան Կրպեյանը, նույնպես եկել էր այդ օրը զինվորների հետ անցկացնելու.
«Շատ ուրախ եմ, որ ունենք ուժեղ և հաղթական բանակ: Թող միշտ հզոր լինի հայկական բանակը: Մեզ այսպիսի զինվորներ շատ են հարկավոր: Ինչպես Կոմանդոսն է ասում. «ժամանակն է, որ մենք նախահարձակ լինենք, դուրս գանք լացկան վիճակից»: Թող այսպիսի ուրախ առիթները հաճախ լինեն հայոց բանակում»:
Հռիփսիմե Գալստյան
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:
Խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ անցկացվելիք հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանը, պաշտպանության նախարարին կից կոլեգիաների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին:
Կարևորելով երիտասարդության շրջանում ազգային գաղափարախոսության և հայրենասիրության սերմանումը` Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ գործընթացում ազգային բանակը պետք է առանցքային դերակատարում ունենա: Ըստ այդմ, նախարարը հանձնարարեց, որ զորամասերում ՀՀ անկախության տարեդարձի առթիվ անցկացվելիք տոնական միջոցառումներին ներգրավվեն նաև հասարակության լայն շերտերը: Ընդգծելով, որ ազգային բանակի հենքն ի վերջո հասարակությունն է, Սեյրան Օհանյանն արձանագրեց, որ այս առումով բանակ-հասարակություն կենսական կապի հետագա ամրապնդումն ուղղակի խիստ անհրաժեշտություն է: Նախարարը հորդորեց նաև, որ վերոհիշյալ կապը պետք է օգտագործել հասարակության շրջանում ազգային ավանդույթների շարունակության ապահովման, մնայուն արժեքների արմատավորման, արատավոր բարքերի դեմ տարվող պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար:
Խորհրդակցության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև կարգապահական բնույթի խնդիրներին: Օրերս ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան ելքով գործի քննության կապակցությամբ պաշտպանության նախարարը շեշտեց, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բոլոր մեղավորները: Նմանաբնույթ դեպքերը հետագայում բացառելու նպատակով Սեյրան Օհանյանը խորհրդակցության ավարտին մասնակիցներին տվեց կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ:
ՀՀ պաշտպանության նախարարություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.