23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանին:
Մկրտիչ Ղուկասյանը Երևան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց՝ վերջինիցս պահանջել և ստացել է 1.700 ԱՄՆ դոլար կաշառք:
Մկրտիչ Ղուկասյանը նաև Մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնականն է: Արդյո՞ք նա միայն իր նախաձեռնությամբ է վերցրել կաշառքը, թե՞ դրանից վերևները փայ ունեն, հարկ է, որ պարզի նախաքննությունը:
Նա մոտ 70 տարեկան է, մարդ, որն ապահովված է, այդ տարիքում ունի պաշտոն (վերջինիս որդին մեր ունեցած տեղեկությամբ ՝ Քանաքեռ Զեյթուն համայնքի հարկային բաժնի պետն է) դժվար թե գնա նման ռիսկային քայլի միայն իր նախաձեռնությամբ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Լիսկայի նշանակումից առաջ և հետո Սյունիքում լիսկայամոլ բանակն ակտիվացել է: Այդ բանակից է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նա հանրության տեսադաշտում հայտնվեց 2-3 տարի առաջ, պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ բնապահպանների պայքարի օրերին, երբ Քաջարան համայնքի տարածքը տալիս էին կոմբինատին: Բայց գյուղը փրկվեց ու մի քանի տարի է՝ գոյատևում է կոմբինատի հետ թշնամական շրջապատում, ինչպես փոքրիկ Կուբան՝ Ամերիկայի քթի տակ: Այն ժամանակ քաջարանցիներն արդեն սկսել էին «բացել» երևանցի բնապահպան-ակտիվիստների աչքերը, բացատրել, որ Ռաֆիկ Աթայանը Սուրեն Խաչատրյանի մարդն է, և հենց մարզպետն է ֆինանսավորում պայքարը Մաքսիմ Հակոբյանի դեմ, որի հետ մշտապես թշնամական հարաբերությունների մեջ է: Վահե Հակոբյանի պաշտոնանկությունից երկու օր չանցած՝ Քաջարանի գյուղապետն ակտիվացավ, հայտարարելով մամուլում, որ Հակոբյանը մարզի համար ոչինչ էլ չի արել: Երեկ Քաջարանի գյուղապետի տրամադրությունը բարձր էր: Մեզ հետ հեռախոսազրույցում նա չթաքցրեց համակրանքը նորանշանակ մարզպետի նկատմամբ:
«Հրապարակի» հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ Սուրեն Խաչատրյանը միշտ էլ օգնել է գյուղի պայքարին ընդդեմ ամենակարող Մաքսիմի, և ինչպե՞ս է նա վերաբերվում նոր մարզպետին, գյուղապետը պատասխանեց. «Ես չեմ կարա ասեմ, որ նա օգնել է մեր պայքարին, բայց ես Լիսկայի հետ աշխատել եմ: Ինքը վատ աշխատող չի: Նրա հետ կարելի է աշխատել»: Հիշեցնենք, սակայն, որ 2011 թվականի դեկտեմբերին Սուրեն Խաչատրյանը ձևականորեն եկավ կանգնեց թռչկանցիների դեմ, Քաջարանի գյուղապետը նրա դեմ էր պայքարում: Այսօր նա նկարագրում է, որ Քաջարանում վատ վիճակ է, բայց գյուղը կանգնած է Սերժ Սարգսյանի կողքին: — Ճանապարհ չունենք, ասֆալտ չունենք, ոչ մի բան էլ չկա, ջիգյար: Մեզ կոմբինատն ամեն ինչից զրկել է, մեկուսացրել է: Նույնիսկ հողի հարկ չէր տալիս: Տարեկան 24 հազար դրամ էր մուծում: Ես չտվեցի մեր հողը կոմբինատին, ու ինչ օյին ասես գլխիս բերեցին: 16 հազար հեկտար սահմանը ո՞ւր թողենք գնանք:
— Դուք եկեղեցի ունեք նոր կառուցած, ո՞վ է կառուցել:
— Բարերարներն են կառուցել, մեր, գյուղացիների միջոցներով է կառուցվել, և կոմբինատն էլ է օգնել: Հիմա բոլոր երեխաներին հատ-հատ Սուրբ Հակոբի եկեղեցում ենք կնքում:
— Որպես սահմանամերձ համայնք, չե՞ք օգտվում կառավարության համայնքների զարգացման ծրագրից:
— Մենք մեր ուժերով ենք ապրում՝ անասուն, ոչխար ունենք, փեթակ ենք պահում, ամեն մարդ իր գործն է անում, ջիգյար: Բոլորին հատկացրել են, բայց մեզ ոչ մի բանով էլ չեն օգնում: Հաշվեք՝ Քաջարանը հանել են մեր քարտեզի վրայից:
— Դուք այդ ծրագրում ներառվա՞ծ չեք, թե՞ չգիտեք՝ ներառված եք, թե ոչ:
— Կարող է ներառված եմ, բայց ես չգիտեմ, ճանապարհ չունեմ, ոչ մի բան չկա, կլուբս քանդեցին, դպրոցը քանդված է: Ապրի մեր նախագահը: Նա է լուծել մեր հարցը, մենք էլ իրա կողքին կանգնած ենք, մեր գյուղն ինքն ա պահել, չի տվել կոմբինատին:
— Այսօր Սյունիքում և Երևանում մի հարց է քննարկվում՝ նոր մարզպետի նշանակումը: Ձեր գյուղացիները ո՞նց ընդունեցին Լիսկայի վերադարձը:
— Ես գյուղացիներից ոչ մի բան չեմ հարցրել, չգիտեմ, բայց Սուրեն Խաչատրյանը վատ մարզպետ չէր:
— Հիշո՞ւմ եք, 2011 թվականին, երբ թռչկանցիները, ակտիվիստները եկել էին ձեր գյուղ, ու նա «ճպուռ» անվանեց Մարիամ Սուխուդյանին, չէ՞ որ նա էն ժամանակ կառավարությանն էր պաշտպանում, որոշում, որ Քաջարանը տան կոմբինատին:
— Հա, ճիշտ է, ինքը կառավարությանն էր պաշտպանում, բայց ինքը եկավ, մեզ հետ հանդիպեց, տեսավ, որ ժողովուրդը ճիշտ էր, և մեր կողմն անցավ:
Սյուզան Սիմոնյան
Թերթն անդրադարձել էր Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին: Դրանցից մեկն, օրինակ, այն էր, թե ովքեր են աշխատել բնապահպանության նախարարությունում՝ նախկին նախարար Ա. Հարությունյանի օրոք:
Հիմա շարունակենք բացահայտումների շղթան:
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի գործող մարզպետն իր արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում:
Վերջինս, ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, ունեցել է անհանգիստ, որոնողական արձակուրդ: Այդ օրերին նա Մեծ Բրիտանիայում ակտիվորեն զբաղվել է անշարժ գույք ձեռք բերելով, ինչը նրան հաջողվել է: Բավական մեծ գումարով նա ձեռք է բերել բնակարան, որը վերջինս գրանցել է հարազատներից մեկի անունով:
Բնակարանի ձեռքբերման գործը գլուխ բերելուց հետո Ա. Հարությունյանը երկու դուստրերին թողել է այնտեղ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան՝ մարզպետական գործը շարունակելու:
Չորրորդ ինքնիշխանություն
Առաջին զգացմունքը, որը ես ապրեցի, իմանալով այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, վիրավորանքն էր: Իմ լրագրողական աշխատանքի օրոք իմ հասցեին շատ բան եմ լսել ու կարդացել, բայց առանձնապես չեմ վիրավորվել, հատկապես՝ վերջին ժամանակներս:
Բայց այս նշանակումով վիրավորել են ոչ թե իմ անձը, այլ ինձ՝ որպես քաղաքացու: Վիրավորել են նաև բոլոր հայաստանցիների արժանապատվությունը, առավել ևս՝ Լիսկայից ու նրա ընտանիքից տուժած Սյունիքի հազարավոր բնակիչներին:
Իսկ երկրորդ զգացմունքն ամոթն է, որ ես չեմ կարողացել կանխել այդ սկանդալային դեմքի նշանակումը: Իմ գրիչով, իմ խոսքով ի վիճակի չեղա պաշտպանել սյունեցիներին նոր հարստահարումներից, ունեցվածքի զավթումից, դանակահարություններից, բռնաբարություններից, ծեծից:
Ես իմ դիրքում քիչ թե շատ ապահովված եմ՝ անվտանգության տեսանկյունից, իսկ Սյունիքի ժողովուրդը կրկին Լիսկայի, նրա ընտանիքի և նրա «թիկնազորի» ահաբեկման վտանգի տակ է:
Վաղը տեղի կունենա նրա «գահին բազմելու» արարողությունը: Կերակրատաշտին մոտ կանգնած մի խումբ պնակալեզներ նրան կփառաբանեն: Մնացածները կլռեն, կվախենան ձայն հանել, որովհետև այլ մարզերում «ձայն հանելու» համար կարող են հետապնդել, մարդիկ գուցե աշխատավայրում կամ բիզնեսում խնդիրներ ունենան, բայց Սյունիքում ընդվզման նշաններ ցույց տալը հղի է զուտ ֆիզիկական անվտանգության սպառնալիքներով: Ոչ, մարդիկ դուրս չեն գա փողոց՝ բողոքելու Լիսկայի նշանակման դեմ, նրանք ավելի շուտ կմտածեն Հայաստանից հեռանալու մասին: Դա է ամենասարսափելին: Թե ինչու է իշխանությունը որոշել դիմել այս քայլին՝ կան տարբեր վարկածներ: Ոմանք ասում են, որ դա պարզապես «ուժի ցուցադրում է»՝ ինչքան էլ բողոքեք, ինչ էլ ասեք, մենք մեր «գալավարեզին» կպահենք մինչև վերջ: Կա նաև կարծիք, որ Լիսկան պետք է հանդես գա որոշակի քաղաքական զարգացումների դեպքում իր չափազանց յուրահատուկ դերակատարությամբ: Հիշենք, օրինակ, որ 1995 թվականից սկսած՝ բոլոր տեսակի «ընտրությունների» ժամանակ ծեծուջարդի, բռնությունների տոկոսը Սյունիքում ամենաբարձրն էր: Երկուսն էլ հնարավոր է:
Ուզում եմ մեջբերել նաև «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի բացատրությունը. «Լիսկան Սյունիքի իր հանքը վաճառեց 47 մլն դոլարով: Նա «բաժանել է» այդ փողը, մի փոքր մասը, իհարկե, մնացել է իրեն: Նա իր միսիան չի ավարտել, նա էլի հանքավայրեր ունի, էլի պիտի վաճառի, նորից բաժանի: Լիսկայի վերանշանակման «գաղտնիքը» ընդամենը սա է, փող, շատ փող, ավելի շատ փող»: Ոչ մի բան, իհարկե, չի բացառվում: Մի բան է ակնհայտ. մենք՝ Հայաստանի հասարակությունը, և ես անձամբ չկարողացանք կանխել այդ վերանշանակումը: Ներեցեք, սյունեցիներ:
Առավոտ
Սկսած 2008 թվականից Վերահսկիչ պալատը վերահսկում է բյուջետային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը: Այսօր հրապարակվեց ԱԺ-ում Վերահսկիչ պալատի քաղաքաշինության ոլորտին վերաբերող հաշվետվությունը:
Վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել են չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, նախագծային և շինարարական աշխատանքների տարաբնույթ խախտումներ, թերի և սահմանված կարգի խատումներով իրականացված տեխնիկական ու հեղինակային հսկողություն և այլն:
Թե ինչ է իրականում կատարվում, ՎՊ —ն կամ լավ չի պատկերացնում իրավիճակը, կամ վերահսկողության արդյունքներն ամբողջական չեն ներկայացվում, կամ նրանց իրական վերահսկողությունից դուրս է ամբողջ ոլորտը, և խոսքը վերաբերում է ոչ բոլոր շինկազմակերպություններին:
Ըստ հաշվետվության, խախտում թույլ տված բազմաթիվ սուբյեկտներ առ այսօր բավականին գումարներ են վերականգնել պետբյուջե, վերացվել են կատարված անորակ աշխատանքները:
Արձանագրվել է 4,982 հազ. դրամի անորակ աշխատանք, ծավալային հավելագրում չի հայտնաբերվել:
Ծավալային հավելագրումներ չեն հայտնաբերվել մարզպետարաններում և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ստուգված շինարարական աշխատանքներում: «Սակայն դա չի նշանակում, որ շինարարության ոլորտում խնդիրներ ու խախտումներ չկան», -ասաց Իշխան Զաքարյանն՝ իր կողմից հերթական խոնարհումը անելով իշխանություններին:
Բանն այն է, որ ՎՊ նախագահը հատուկ նշեց, որ սա դրական տեղաշարժ է, քանի որ շինարարության ոլորտն ուսումնասիրվում է 2006-ից, և միայն 2008-2013 թթ-ին հավելագրումներ չեն հայտնաբերվել մարզպետարաններում և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ստուգված շինարարական աշխատանքներում: Մինչդեռ, նախորդ տարիներին հավելագրումների ցուցանիշը բավականին բարձր է եղել:
Այսօր՝ ԱԺ Տնտեսական հանձնաժողովում, Վերահսկիչ պալատը ներկայացնում էր 2013-ի իր ուսումնասիրության արդյունքները՝ մասնավորապես քաղաքաշինության ոլորտում դրանք մխիթարական չեն:
Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը բավականին կտրուկ գնահատականներ էր հնչեցնում. Քաղաքաշինության նախարարության գործունեությունը նրա մոտ մի շարք հարցեր էր առաջացրել:
Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավար Հրայր Սարգսյանն իր ելույթի սկզբում հայտարարեց, թե ինքը նշանակվել է 2012 թվականին և պատասխանատու է միայն այդ թվից հետո տեղի ունեցած աշխատանքների համար:
«Ես ուզում եմ խնդրել Քաղաքաշինության նախարարին՝ այլևս պաշտոնի այնպիսի նշանակումներ չանեք, որ գան ու ասեն՝ մենք պատասխանատու չենք. թող գան այն մարդիկ, որոնք կարող են լիարժեք պատասխանել հարցերին»,- ասաց Այվազյանը՝ նկատելով, թե. «Երեք ամիսը մեկ կարող է մարդ փոխվել, և ոչ մեկ պատասխանատվություն չի կրի»:
Մինչդեռ Այվազյանը քաջ գիտե, որ 2012 -ին և դրանից առաջ էլ քաղաքի դեմքի համար թիվ 1 պատասխանատուն՝ ներկայիս նախարար Նարեկ Սարգսյանը, նստած էր քիչ այն կողմ, այնպես որ պատասխանատուներ փնտրելու խնդիր չկար:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Այսպիսով, 2015թ-ի հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը դրամով 5000 դրամով կավելանա՝ 50.000 –ից դառնալով 55.000:
Այսօր Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պետք է օրակարգային հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացներ լրագրողներին։
Վերջիններս նախարարից հետաքրքրվել են, թե որպես արդարադատության նախարար՝ ինչ կարծիք ունի Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի՝ կրկին վերանշանակվելու վերաբերյալ, երբ նրա անունը կապվում է նաև քրեական հանցագործության հետ:
Հովհաննես Մանուկյանն ամեն կերպ փորձել է շրջանցել հարցը, ասելով.
«Հարգելի գործընկերներ, Հայաստանի կառավարությունում կա ընդունված կարգ, կառավարության նիստերից հետո կառավարության անդամները այստեղ ներկայացնում են այն հարցերը, որոնք իրենք են ներկայացրել կառավարության քննարկմանը, և այնուհետև պատասխանում են հարցերին: Ես պիտի խնդրեմ ձեզ՝ հարցերը ուղղեք այն հարցադրումների և այն հարցերի շրջանակներում, որոնք Հայաստանի արդարադատության նախարարը ներկայացվել է այսօրվա կառավարության նիստի շրջանակներում: Եթե դուք այս պահին չեք ուզում ինչ-ինչ նպատակներով և պատճառներով այդ խոսքը հացնել, ես կփորձեմ այլ եղանակներով մեր դիրքրոշումը հայտնել հայտնել այս կարևորագույն օրենքների վերաբերյալ հանրությանը»:
Սակայն լրագրողները շարունակել են պնդել, որպեսզի նախարարը պատասխանի իրենց հարցերին, իսկ Հովհաննես Մանուկյանը թողել և հեռացել է սրահից:
Ի դեպ, րագրողները մտադիր են բոյկոտել նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ասուլիսները:
ՀՀ վերահսկիչ պալատը վերջերս ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում: «ՉԻ» աղբյուրների վկայությամբ, ՎՊ աշխատակիցներին հետաքրքրել են ֆինանսական փաստաթղթերը, որոնք վերաբերում են ավտոճանապարհների,, փողոցների և մայրուղիների կառուցմանը, վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, ինչպես նաև աղբահանությանը:
Ինչպես հայտնի է, ավտոճանապարհների վերանորոգումն «ատկատների» և գումար լվանալու հիմնական տեղն է: Ի վերջո պատահական չէ, որ քաղաքապետարանը վերջին տարիներին պարբերաբար ասֆալտապատում է Երևանի նույն փողոցները:
ՎՊ-ն ուշագրավ բացահայտումներ է արել:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.